Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Աստվածածինը Երեւանի անձնագիրն է

Օգոստոս 09,2007 00:00

Ուստի այն պետք է պահպանել,ոչ թե քանդել

Միշտ էլ քաղաքները արժեւորվել են իրենց յուրօրինակ ճարտարապետությամբ, քաղաքաշինական բարձրակարգ լուծումներով եւ «քաղաքային բնավորությամբ»: Երեւանցիները հաճախ են քննադատում Երեւանի ժամանակակից ճարտարապետական ոճը, հաճախ էլ հպարտանում` երկրի եւ քաղաքի ճարտարապետական հնություններով: Նույն ժամանակ ստեղծվում է անհասկանալի եւ հակասական իրավիճակ` անտեսվում են բազմաթիվ արժեքներ, որոնք մեր քաղաքի եւ ազգի նկարագիրն ու պատմությունն են: Խոսքը վերաբերում է հատկապես Երեւանի կենտրոնում գտնվող Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցուն, որը մեր քաղաքի ամենահին, մասամբ կանգուն, միջնադարյան, քրիստոնեական հուշարձանն է եւ փրկվել է մի քանի բարեխիղճ ու քաջ մարդկանց ջանքերով:

Կաթողիկե Սբ. Աստվածածինը գտնվում էր հին Երեւանի Շահար քաղաքամասի կենտրոնում (այժմյան Աբովյան եւ Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկի անկյունում): Երեսնական թվականներին, Երեւանի գլխավոր հատակագծի համաձայն, այդ հատվածում պիտի կառուցվեր որեւէ հասարակական շենք: Քաղաքային իշխանությունները ցանկանում էին քանդել միջնադարյան եկեղեցին եւ տեղում կառուցել դպրոց, ուստի այդ նպատակով դիմեցին ՀԽՍՀ պատմության եւ գրականության ինստիտուտին՝ այն հաստատելու եւ կազմակերպելու համար: Քանդման աշխատանքներից առաջ կազմվեց հանձնաժողով, որի կազմում էին նշանավոր գիտնականներ Կարո Ղաֆադարյանը, Աշխարհաբեկ Քալանթարը, Սեդրակ Բարխուդարյանը եւ այլք:

Եկեղեցու քանդման աշխատանքները սկսվեցին 1936թ. դեկտեմբերին եւ շարունակվեցին մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը: Թեեւ քանդման արդյունքում կորստյան մատնվեց ուշ միջնադարյան Կաթողիկե եկեղեցին, սակայն հաստատվեց գիտական կարծիքը եւ եկեղեցական ավանդությունը, որ համալիրը ընդգրկում էր ավելի արժեքավոր ու հին մի եկեղեցի՝ Սբ. Աստվածածինը: Այդ հիմքով էլ հանձնաժողովը որոշեց պահպանել Երեւանի կենտրոնում գտնվող այս հին եւ եզակի եկեղեցին:

Կաթողիկե եկեղեցին, հիրավի, մեծ հայտնագործություն էր, որովհետեւ 1679 թ. մեծ երկրաշարժից հետո այն միակ կանգուն մնացած Երեւանի միջնադարյան եկեղեցին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել