Օրվա լրահոսը
ՍԱՏԱՆԱՆ ԱՅՆՔԱՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՉԷ
Կարծում է չորս անգամ անընդմեջ մեծամասնականով ընտրված Վիկտոր Դալլաքյանը – Ո՞րն է ձեր վերընտրվելու պատճառը, մանավանդ դուք չունեիք շտաբ, մեքենա, նկարներ, փող, բայց հաղթեցիք: Նման բան հնարավո՞ր է: – Ի տարբերություն շատերի, ես կարծում եմ, որ սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին մտածում են, պարզապես խավարի մեջ հնարավոր չէ սատանայի դեմ պայքարել: Իսկ խավարը,
«ՎԵՐՋԻՆԶԱՆԳՅԱՆ» ԱՎՏՈՎԹԱՐ
Վերջին տարիներին դպրոցների շրջանավարտները «Վերջին զանգի» ժամանակ ինքնահաստատվում են ոչ թե դպրոցում ստացած գիտելիքներով, այլ շքեղ հագուստներով, մեքենաներով եւ խնջույքներով: Լուսանկարում պատկերված դեռահասների հետ, բարեբախտաբար, ոչինչ չի պատահել: Բայց համընդհանուր ցուցամոլության պայմաններում պատահարներն անխուսափելի են: Երեկ, ժամը 18:30-ի սահմաններում, Երեւանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԳԱԶ-24» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: «Մերսեդեսի» մեջ եղել են 17-18
ԲԼԻԶՆՅՈՒԿՆ ԻԲՐ ՆԵՐՈՒՄ Է Երեկ հրավիրած ասուլիսում «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը հայտարարեց, որ ներում է այն բաժանորդների պարտքերի 65%-ը, ովքեր ինտերնետից են օգտվել ու այդ ընթացքում նրանց հաշվին միջազգային զանգեր են գրանցվել: Պարտքերի մնացած 35%-ը բաժանորդները պետք է մարեն՝ առաջիկա 3 տարվա ընթացքում: Հաշվի առնելով, որ բաժանորդներից շատերի հաշվին 2-3 հազար դոլարի պարտք է
«Արդեն զիջումների գնացել ենք»
«ԼՂ հարցի խաղաղ կարգավորման համար նախատեսված փոխզիջումների համատեքստում՝ Սումգայիթի, Բաքվի ցեղասպանություններն ու Նախիջեւանն են մեր զիջումները»,- իշխանություններին «հուշում» են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամները: Հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ «փոխզիջում» ասվածը գրող-հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը, ազատամարտիկ Աղավնի Սահակյանը, «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ Գեւորգ Միրզոյանը եւ «Ազգային համակարգ» հասարակական նախաձեռնության անդամ Ռոմեն Եպիսկոպոսյանը չեն կարողանում հասկանալ: Նրանք
ՄԵՐ ՈՒ ՆՐԱՆՑ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
Երեւանում «վերջին զանգն» առանձնանում է Անկախության հրապարակում շամպայնի շշեր ջարդելով ու խնջույքներով, իսկ արտերկրում՝ հրաժեշտի աղավնիներ պատրաստելով կամ դիսկոտեկում հարբելով: Երեւանի 11.480 շրջանավարտ այսօր հրաժեշտ կտա դպրոցին: «Վերջին զանգի» արարողության միակ նորությունն այն է, որ այս անգամ շրջանավարտները երեկոյան կզվարճանան ու շամպայնի շշեր կկոտրեն ոչ թե Հանրապետության, այլ Անկախության հրապարակում: Ըստ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության
Մոտենում է պոպուլիզմի վերջը
Փաստում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Որքան էլ ասենք, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, միեւնույն է, Հայաստանում մոտենում է քաղաքական պոպուլիզմի վերջը, այսինքն՝ էլ չեն լինի բողոքի ընտրություններ»,- երեկ Մամուլի ազգային ակումբում նոր կառավարության կազմավորման եւ հետընտրական գործընթացների մասին իր տեսակետը հայտնեց Հրանտ Բագրատյանը: «Կարծում եմ, չեն կրկնվի այնպիսի ընտրությունները, երբ մարդիկ կքվեարկեն ոչ թե
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻՑ
Կուսակցության անդամները վստահեցնում են, որ, ի տարբերություն ուրիշների՝ ԱԺ-ում տեղեր են ստացել առանց ընտրակաշառքների ու միջնորդությունների: Երեկ «Պալմիրա» սրճարանում տեղի ունեցավ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտությունների ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության անդամ, այլեւս ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի ասուլիսը: «Եթե նախկինում ԱԺ մեծամասնություն կազմած քաղաքական ուժը ստիպված էր նայել ՀՀ նախագահի ունքերի վիճակին եւ կազմավորել այն
ՄԱԿ-Ը ՇՆՈՐՀԱԿԱԼ Է
Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը նշել է, թե ԱԺ ընտրությունների արդյունքում ՄԱԿ-ը ստանալով ընտրողների 4,35 տոկոսի վստահության քվեն՝ «դարձավ առավել մեծ աջակցություն վայելող արտախորհրդարանական քաղաքական ուժը»: Այս մասին նշված է երեկ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, ըստ որի՝ ՄԱԿ-ն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի 59271 քաղաքացիներից յուրաքանչյուրին, որոնք վստահության քվե են տվել իրենց. «Արժանվույնս գնահատելով
Ֆոտոթղթակիցը արդարացման վճիռ է ակնկալում
Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց եւ, ըստ էության, ավարտվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ հարուցված գործի դատավարությունը: Հիշեցնենք, որ դեռ 2006թ. օգոստոսին թղթակցի դեմ քրգործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով, 182 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 136 հոդվածի 1-ին մասով: Այլ
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԻՐԵՆՑ ՄԱՂՁԸ
Ասում է «Ժառանգություն» կուսակցության ցուցակում 4-րդը՝ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը «Ժառանգության»՝ խորհրդարան անցնելու փաստը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսպես էր բացատրել. «Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում իշխանությունը մտածեց, որ եթե նա գալու է ԱԺ եւ ասի՝ «Տե՞ր ես», թո՛ղ գա՝ ասի, դրանից վտանգ չկա»: Իսկ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Աղասի Ենոքյանը նշել էր, թե ինչպես ՕԵԿ-ը,
ԻՇԽԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՎԵՐՆԱԽԱՎՆ ԱՐԴԵՆ ՁԵՎԱՎՈՐՎԱ՞Ծ Է
Վերջապես կատարվեց ոմանց մանկության կապույտ երազանքը Ըստ որոշ տեղեկությունների, արդեն ուրվագծվել է ՀՀ նոր կառավարության կազմը, բաժանվել են նաեւ խորհրդարանական պաշտոնները եւ մնում է միայն մեկ-երկու կոսմետիկ շտկումից հետո նորընծա պաշտոնյաների ցուցակը ներկայացնել հանրությանը: Սկսենք վերեւից՝ վերապահում անելով, որ դա, բնականաբար, նախնական եւ ոչ ստույգ դասավորություն է: Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի նախագահի տեղը կզբաղեցնի այս
ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
«Դաշինք» կուսակցության հետեւորդները քարոզարշավի առարկա էին դարձրել անգամ, ժողովրդական լեզվով ասած՝ «չոլերը»: Այսպես, Աշտարակի Կոշ գյուղին մերձակա մի բլրակի վրա սպիտակ քարերով գրել էին «Դաշինք», իսկ ճամփեզրին, մի բավական բարձր տեղում, քարի վրա հաջողեցրել էին փակցնել կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի լուսանկարը: Թեեւ «Դաշինքի» առաջնորդը չկատարեց ընտրակեղծարարների նկատմամբ տեղում հաշվեհարդար տեսնելու իր խոստումը, հուսով ենք, որ
ԽՈՅ 21.03-20.04: Գործնական հարաբերություններում խոշոր ռիսկի գնալ պետք չէ: ՑՈՒԼ 21.04-21.05: Հնարավոր է՝ անպաշտպանվածության զգացում ունենաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը նվիրեք օրգանիզմի բեռնաթափմանը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Դրամը համատեղ ծրագրերում չներդնեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Գործերին հաջող ընթացք տալու համար ձեզ նոր կապեր են հարկավոր: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր դուք ձեզ թեթեւացած եք զգում: Դա կօգնի որոշ խնդիրներ լուծել: ԿՇԵՌՔ 24.09-23.10:
Հանդիպում Անահիտ Չարենցի հետ
Երեկ Եղիշե Չարենցի դուստրը ԵՊՀ ուսանողներին պատմեց հոր եւ իրենց ընտանիքի ճակատագրի մասին: «Քո անունի, Չարենց, գնահատանքն է արեւ, եւ բառը՝ հանճարեղ»,- երեկ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում բանաստեղծի այս տողով ուսանողների հետ հանդիպումը բացեց նրա դուստրը՝ Անահիտ Չարենցը: Նա արտերկրից Հայաստան է ժամանել բանաստեղծի 110-ամյակին նվիրված՝ չարենցյան ընթերցումների առիթով: Ա. Չարենցը թախիծով նշեց. «Չարենցին ապրել
ՄԵԾԱՆՈՒՆ ԴԻՐԻԺՈՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մայիսի 27-ին լրանում է հայ օպերային թատրոնի երախտավոր Միքայել Թավրիզյանի ծննդյան 100-ամյակը Միքայել Թավրիզյանի ծննդյան 100-ամյակի առիթով օրերս Թատերական գործիչների միությունում կազմակերպվել էր ցերեկույթ: Միջոցառումից հետո դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը «Առավոտին» հայտնեց. «Ես այն երջանիկներից եմ, ով 1952թ. մրցույթով ընդունվեց Երեւանի օպերային թատրոն եւ ունեցավ այնպիսի խորհրդատու, ինչպիսին Միքայել Թավրիզյանն էր: Ափսոս, որ
«Ժամը 7-ից հետո շունը տիրոջը չէր ճանաչում»
Ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը Վանաձորում մայիսի 12-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՄԱԿ-ի կողմից ընտրակաշառքներ բաժանելու մրցավազքն երեկ հրավիրված ասուլիսում այսպես բնութագրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Կառույցը իր 36 դիտորդներով հետեւել է ոչ միայն Լոռու, այլ նաեւ Տավուշի, Վայոց ձորի եւ Շիրակի մարզերում ընտրությունների ընթացքին եւ արձանագրել կոնկրետ փաստեր: Ա. Սաքունցը
«ԴՌՆՓԱԿ» ՔՆՆԱՐԿՈՒՄ
Որի արդյունքում՝ ԿԳ նախարարը Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանին նամակ կհղի, իսկ Մատենադարանը վերջապես ծրագիր կունենա: Մատենադարանի եւ ԱՄՆ Մինեսոտայի նահանգի Սբ. Հովհաննես վանք- համալսարանին կից Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանի միջեւ կնքված մտադրությունների հուշագիր-պայմանագիրը, իր գաղտնիության ու խորհրդավորության պատճառով, ալեկոծել է մտավորականներին: Վերջերս Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը հայտարարել էր, որ այն կասեցվում է: Սակայն դրան հետեւել էր ԿԳ
Նմանվում են, որ լավ սպառվեն
Տեղական արտադրողները հայտնի ընկերությունների ապրանքանշաններն օգտագործելու համար տուգանվեցին: «Սիս Ալկո» օղի արտադրող ընկերությունն իր շշերի պիտակի վրա պատկերել է մի քանի մեդալներ, որոնց ընկերությունն իբր արժանացել է արտադրանքի բարձր որակի համար: Սակայն իրականում «Սիս Ալկոն» ոչ միայն նման մեդալներ չի ստացել, այլեւ իր օղու շշերը շփոթության աստիճանի նմանեցրել էր ռուսական «Խլեբնայա դորոգա» օղուն: Երեկ հրավիրած
«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԸՆՏԱՆԻ՞Ք Է ՔԱՆԴՈՒՄ
Ընկերությունը բաժանորդի հաշվին «նկարած» րոպեավճարներն արդարացնելու համար անգամ սիրավեպեր է հորինում: Այսօր «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն ասուլիս է հրավիրել, որպեսզի տեղեկացնի, որ պատրաստվում է ներել ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների այն պարտքերը, որոնք գոյացել էին Արեւելյան Թիմոր, Ավստրալիա, Նոր Գվինեա եւ այլ կղզիատիպ երկրներ իբր զանգելու համար: Նման տուժած 400 բաժանորդ կա, որոնց ընդհանուր պարտքը, մոտավոր
Գ. ԱԶԱՐՅԱՆԸ՝ ԱՎԱՆՏՅՈՒՐԻ՞ՍՏ
ԿԸՀ-ում «Արդարությունը» ներկայացնող ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին որակեց որպես «ավանտյուրիստ»: Ֆելիքս Խաչատրյանը անդրադառնալով շաբաթ օրը ԿԸՀ նախագահի այն հայտարարությանը, թե իրեն ՀԺԿ-ից զանգել ու ասել են, թե Խաչատրյանը 2003 թվականին եղել է «Արդարության» ցուցակում եւ անօրինական է նշանակվել ԿԸՀ անդամ, հայտարարեց, որ Ազարյանը կարդացել է «Ընտրական օրենսգրքի»
Աղուհացը քաղաքական կատեգորիա չէ
«Մի՞թե վերջին առնետն եմ ես»,- այդ հարցը, հավանաբար, պետք է տա նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը: «Ինչ վերաբերում է գործարարներին՝ ժողովո՛ւրդ ջան, այդ մարդկանց հետ 4 տարի աղուհաց ենք կիսել, իրար տուն մտել-դուրս եկել, բարեկամություն, ընկերություն ենք արել: Ես հիմա չեմ ուզում այդ գիծն անցնել ու ասել ավելին: Բոլորին ամեն ինչ պարզ է: Ուզում եք ասել՝
ՍԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ
Շարունակում է պնդել ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը – Ընդդիմությունը թեպետ չմիավորվեց նախընտրական շրջանում, սակայն ընտրություններից հետո բավականին ակտիվ հանրահավաքներ եւ նստացույցեր է կազմակերպում, արդյոք այս ամենը կարո՞ղ է լուրջ ալիք բարձրացնել: – Չեմ կարծում, որովհետեւ արդեն միայն ընդդեմ գործելու քաղաքականությունը իրեն սպառել է, այսինքն՝ այդ գործողությունների հիմքում, այնուամենայնիվ, պետք է լինեն գաղափարներ, մոտեցումներ, ծրագրեր: –
ՍԻՐԱՄԱՐԳԵՐԻ «ԲԱԶԱՐ»
«Եթե խոսքը վերաբերում է ինքնասիրահարված սիրամարգերի շքերթին, ապա այդ շքերթին մենք այսօր չենք մասնակցի, բայց եթե լինի միտում, որպեսզի ընդդիմությունը հանդես գա մեկ թեկնածուով, ապա մենք պատրաստ ենք մեր ներդրումն անել, եւ այն կկայանա նրանում, որ, ի տարբերություն շատ-շատերի, մենք մեր թեկնածությունը չենք առաջադրի, որպեսզի հետո, ներողություն, «բազար» անենք, մինչդեռ այսօր բոլորն այդ հոգեբանությամբ են
ՄԱՅԻՍԻ 26-Ը՝ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՈՐ ՍԿԻԶԲ
Այդպես են գնահատում ընդդիմադիրներից ոմանք ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործընթացը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ «ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ յոթերորդ օրը»։ Ասել է թե՝ մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար դրանց
ԸՆԴԱՄԵՆԸ ԿՐԾՔԱՆՇԱՆ՝ ՀԱՅԱՄԵՏ ԴԻՐԻԺՈՐԻՆ
Ճանաչված դիրիժոր Վադիմ Շուբլաձեն Հայաստանում արժանացել է սիմվոլիկ ուշադրության, իսկ Վրաստանում կոչումներ ստացել միայն 60 տարեկանից հետո: Սովորույթի համաձայն, վրաց ճանաչված դիրիժոր Վադիմ Շուբլաձեն հերթական նշանակալի իրադարձությունը՝ իր ստեղծագործական գործունեության 50-ամյակը, կնշի Հայաստանում: «Ա. Խաչատրյան» համերգասրահում մայիսի 25-ին այդ առիթով կկայանա համերգ: «Առավոտը» անդրադարձել է նաեւ Վ. Շուբլաձեի ծննդյան 70-ամյակի առիթով Հայաստանում կազմակերպված երեկոյին ու
«Մայիս՝ վայիս» ասացվածքը ժամանակավրեպ է
Եկեղեցու սպասավորն ու ազգագրագետը հավատացնում են, որ մայիս ամսին ամուսնանալը չի խաթարի երջանկությունը: Մայիսին հարսանիքներ համարյա չեն լինում: Շատերը, տուրք տալով սնոտիապաշտությանը, ասում են, որ մայիսը դժբախտություն է բերում նորապսակներին: Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը համաձայն չէ տարածված մտայնությանը: Նրա տեղեկացմամբ, մայիսին հարսանիք չանելը հայկական միջավայրին բնորոշ չի եղել. «Այն ավելի շուտ «ներմուծվել» է ռուսական միջավայրից: Իսկ,
«ՀԱՅԿԱՆԴՈՒԽՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱԶԱՏՎԵԼ
«Հայկանդուխտ» ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանին, վարչական իրավախախտման համար, 500000 դրամի տուգանքի են ենթարկել: «Հայկանդուխտի» տուգանքը նշանակել է Սպանդարյանի հարկային տեսչության պետ Շալիկո Սարգսյանը: Երեկ «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը հաստատեց «Առավոտի» այդ տեղեկությունը եւ ասաց, որ «Հարկայինի որոշումը քաղաքական ենթատեքստ ունի, այն անհիմն է»: 1994-ից գրանցված կուսակցության նախագահ Ա. Ղազարյանի գնահատմամբ, ընտրություններից առաջ վարչական
Կենտրոնն ուզում են բեռնաթափել
Գլխավոր ճարտարապետը հավաստիացնում է, որ այդ ծրագրի արդյունքում վտարված քաղաքացիները փոխհատուցումից գոհ կմնան: Մայրաքաղաքի Կենտրոն համայնքի գոտեւորման նախագծի շրջանակներում նախատեսվում է բեռնաթափել Երեւանի ներկայիս կենտրոնը: Նման առաջարկ է ներկայացվել Երեւանի քաղաքաշինության խորհրդի վերջին նիստերից մեկում եւ այն այժմ ակտիվ քննարկումների փուլում է: Երեւանի գործարարական, հասարակական, մշակութային նոր կենտրոնը նախատեսվում է կառուցել Պասկեւիչի բլրին հարող տարածքում՝
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՐԵԽԱ Է ԿՈՐԵԼ
Գյումրեցիները դա կապում են օրերս չինովնիկների զավակների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության հետ: Կիրակի օրը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի տղաները քաղաքի կենտրոնում, բոլորի աչքի առջեւ իրար վրա կրակել են: Փոխհրաձգության արդյունքում մարմնական վնասվածք է ստացել գյումրեցի 74-ամյա Համասփյուռ Մնացականյանը: Թե ինչ սեւ կատու էր անցել չինովնիկների զավակների միջեւ,
Ինչպես մի ամոթխած հարսիկ
Այս օրերին գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարություններ են անում՝ իբր Հանրապետականն իրենց համագործակցության առաջարկ դեռ չի արել: Հանրապետականը իր հերթին խորամանկ տակտիկա է որդեգրել՝ աջ ու ձախ հայտարարում է, թե կողմ է համագործակցության նույնիսկ արտախորհրդարանական ուժերի եւ անգամ ընդդիմության հետ, ասում է, թե բանակցությունները նույնիսկ սկսված են, բայց եւ այնպես կոնկրետ ոչինչ չի շեշտում: Նույնիսկ