Օրվա լրահոսը
«ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԴՐԱՄԱՏԻԿ ՊԱՇՏՈՆ Է»
Այս կարծիքին է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը – Անդրանիկ Մարգարյանը եղավ ամենաերկարակյաց վարչապետը: – Երկու հանգամանք պետք է հաշվի առնել՝ ամեն մի վարչապետության շրջան եւ ավելի բարդ է, եւ ավելի յուրօրինակ: Երկարակեցությունը չէ, որ եղել է, կարծում եմ, Անդրանիկ Մարգարյանի արժանիքը, նրա արժանիքը եղել է ստրատեգիական գծի ճիշտ ընկալումը, փորձել շարունակել շուկայական տնտեսակարգի ռեֆորմները,
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ ԿԱՏԱՐԵՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը իր շքախմբով երեկ այցելեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ Ավան թաղամասում գտնվող բնակարան եւ իր ցավակցությունը հայտնեց հանգուցյալի ընտանիքին: Վեհափառ հայրապետը հանգուցյալի դագաղի մոտ թաղման պետական հանձնաժողովի նախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, հանձնաժողովի անդամների, կառավարության անդամների եւ ԱԺ պատգամավորների ներկայությամբ կատարեց հոգեհանգստյան արարողություն: «Առավոտի» թղթակցի լուսանկարչական ռեպորտաժը՝
ԽՈՅ 21.03-20.04: Պատշաճ ուշադրություն դարձրեք առողջության վրա: ՑՈՒԼ 21.04-21.05: Սպասեք հեռու վայրերից հյուրերի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը կառանձնանա բազմաթիվ շփումներով ու նոր կապերով: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Խուսափեք ավելորդ ծախսերից, որոնք, ըստ էության, անիմաստ են: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հարմար օր է հասունացած խնդիրները քննարկելու համար: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Երեկոյան փորձեք ընտանեկան մի փոքրիկ խնջույք կազմակերպել: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ընտանիքում եւ աշխատավայրում
ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Հայաստանի հավաքականը մեկնեց Լեհաստան ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լեհաստան, որտեղ մարտի 28-ին կանցկացնի «Եվրո-2008»-ի որակավորման փուլի հերթական հանդիպումը այդ երկրի հավաքականի հետ: Իան Պորտերֆիլդի բացակայության պատճառով մեր ընտրանին գլխավորում են Վարդան Մինասյանը եւ Արմեն Գյուլբուդաղյանցը: Հայաստանի հավաքականը մրցավայր մեկնել է հետեւյալ կազմով. դարպասապահներ՝ Գեւորգ Կասպարով («Պաս»,
Հայդնյան համերգաշար՝ Սարյանի տուն-թանգարանում
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում այստեղ միախառնվել էին ավստրիական երաժշտությունն ու հայկական կերպարվեստը: Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդիտա Ավագյանը ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Յոզեֆ Հայդնի ծննդյան 275-րդ տարելիցի կապակցությամբ համերգաշար էր կազմակերպել: «Այս նախագիծը Հայաստանում կվարտետային ժանրի զարգացմանն է ուղղված: Աշխարհահռչակ Հայդնն էլ այդ ժանրի հիմնադիրներից էր»,- նշեց Է. Ավագյանը: Համերգաշարի ընթացքում հանդես եկան Կոնսերվատորիայի ուսանողները, ովքեր
ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՈԳՍԵՐ՝ ԹԱՏՐՈՆԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Գյումրիի եւ Վանաձորի պետական թատրոնները խրված են խնդիրների մեջ Այսօր Հայաստանի իշխանությունները ձգտում են բեռնաթափել մայրաքաղաքը, աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում: Շատ բան պետք է սկսել Գյումրիի Վ. Աճեմյանի եւ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոններից: Երկու թատրոններում էլ, վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ: «Վերջին տարիներին ազնիվ մտահոգություններն ու «նեղլիկ շահագրգռությունները», գավառական նկրտումներն ու շիտակ դիրքորոշումները
Փողայինն ու ժողովրդականը արհամարհվում են
Երաժշտական դպրոցների սաները նախընտրում են ջութակն ու դաշնամուրը Այսօր մեզանում մեծ թափ է առել երեխաների «լատինաամերիկայնացման» գործընթացը: Ծնողների մեծամասնությունը նախընտրում է երեխաներին լատինաամերիկյան պարերի դասերի տանել: «Թող գնա, բեմ դուրս գա, հետո էլ՝ աշխարհ տեսնի: Հիմա դրա ժամանակն է: Թե չէ գժվե՞լ եմ, որ աղջկաս քանոնի կամ թառի դասերի տանեմ՝ դպրոցում երեխայիս կծաղրեն»,- իր ընտրությունն
«ՉԿԱՌՉԵՑ ԵՐԲԵՔ ԻՐ ԵՍ-ԻՆ»
Ասում է ՀՀ վարչապետի խորհրդական, նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանը Անդրանիկ Մարգարյանի գործունեությունը անկախությունից հետո հայտնի է: Սակայն նրա շրջապատում կան մարդիկ, որոնք նրան ճանաչում էին երիտասարդական տարիներից, նրա «այլախոհական» շրջանից: Հիշեցնենք, որ Ա. Մարգարյանի ժամանակակիցների համար առավել խորհրդանշականը նրա քաղաքական կենսագրությունն է: Նա 1968 թ.-ից եղել է ընդհատակյա քաղաքական՝ «Ազգային միացյալ կուսակցության» (ԱՄԿ) անդամ, 1973-ից՝
«Հարավային պողոտա»
Այսպես էր կոչվում մարտի 25-ին Կոմիտասի արձանի մոտ «Սկսել ա» նախաձեռնության անցկացրած հերթական ակցիան: Ակցիայի սկզբում նախ մի փոքրիկ վիճաբանություն տեղի ունեցավ կազմակերպիչների եւ ոստիկանության ներկայացուցիչների միջեւ: Կենտրոնի ոստիկանները պնդում էին, որ քաղաքապետարանից իրենց տեղեկացրել են, թե երիտասարդներն իրավունք չունեն երթ անցկացնելու: Մինչդեռ քաղաքապետարանը «Թրանսփարենսի-Հայաստան» կազմակերպության ղեկավար Ամալյա Կոստանյանի իրազեկմանն ի պատասխան, ճիշտ է, արգելել
ԱՐՄԱՎԻՐԸ «ՉԲԱՐԳԱՎԱՃԵՑ»
Քաղաքապետի ընտրություններում վերընտրվեց հանրապետականների թեկնածուն Կիրակի օրը Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ: Առաջադրված էր երկու թեկնածու: Նրանցից մեկը գործող քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանն էր, մյուսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արայիկ Աղաբաբյանը: 25 հազար 884 ընտրող ունեցող Արմավիրում ընտրությանը մասնակցեց 15 հազար 791 մարդ: Ռ. Խլղաթյանը՝ հավաքելով 8 հազար 322 ձայն, վերընտրվեց քաղաքապետի
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ԻՆՔՆԱԲԱՑԱ՞ՐԿ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ
Երեկ «Փակագիծ» ակումբում ասուլիսի ընթացքում Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը նույն ընտրատարածքում առաջադրված «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին առաջարկեց ինքնաբացարկ հայտարարել եւ սատարել իրեն: Սամվել Հարությունյանը նշեց, որ 1999-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացել է Սամվել Բաբայանի աջակցությունը եւ հուսով է, որ այս անգամ էլ այդպես կլինի:
Ժողովուրդը կաջակցի՞ ՀՀՇ-ին
ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ակնկալում է ապագա ԱԺ-ում 10-15 տոկոս ձայն ստանալ: Կիրակի օրը՝ մարտի 25-ին, ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀՇ 15-րդ համագումարը, որը թեեւ մոտ մեկ ժամ ուշացումով, բայց իր ներկայությամբ պատվեց նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս համագումարի պատվիրակների կողմից, ինչպես միշտ, ավելի քան ջերմ ընդունելության արժանացավ: ՀՀՇ վարչության
«ՆՐԱՆ ՈՉ ՈՔ ՉԷՐ ԱՏՈՒՄ»
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ վախճանը ցնցեց ոչ միայն նրան ճանաչողներին, այլ նաեւ առավել լարվածություն հաղորդեց առանց այն էլ ոչ հանգիստ նախընտրական մթնոլորտին: Մահվան հանգամանքները Հայ հանրո ւթյունը սիրում է առասպելներ հորինել հայտնի մարդկանց հանկարծակի մահվան շուրջ: Միայն այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ներկայացնում ենք մանրամասներ երեկ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից: Ըստ այդմ՝ նախարար Նորայր Դավիդյանի գլխավորած
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՄԻԱՅՆ 5 ՏՈԿՈՍԻ ՇԵՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԸ ՉԷ»
Ազդարարվեց մարտի 24-ին «Օրինաց երկիր» կուսակցության 7-րդ համագումարում, որն, ըստ էության, նախընտրական էր:ԵԿ շարքերը Համագումարին ներկա էին 700 պատվիրակներ: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իր զեկույցում հիշատակեց, թե իր հրաժարականից հետո Օ«համալրել են 70 հազար հոգի, եւ կուսակցությունն այժմ ունի ավելի քան 100 հազար անդամ: Նրա ծավալուն զեկույցից առանձնացնենք այն դիտարկումները, որոնք վերաբերում էին առաջիկա ընտրություններին:
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Չնայած «Առավոտը» բազմիցս է բացասական երանգներով անդրադարձել թե՛ կառավարության, թե՛ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գործունեությանը, վերջինս 2004-ի օգոստոսի 1-ին եկել էր մեր թերթի 10-ամյակը շնորհավորելու:
ԽՈՅ 21.03-20.04: Նպաստավոր օր է սիրային ժամադրությունների եւ սեքսի համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Պատրաստ եղեք: Ձեր թշնամիներն այսօր ակտիվանում են: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հարկավոր է այսօրվա բոլոր գործերը հասցնել հաղթական ավարտի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ամենայն հավանականությամբ՝ ձեր երազանքներն այսօր կիրականանան: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեզ բնութագրական է անհարգալից վերաբերմունքը շրջապատին: Աշխատեք փոխվել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Առաջացող խնդիրները կլուծեք առանց լուրջ ջանքերի:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ տասներեքերորդ ԱՐՏՈՆՅԱԼ ԴԱՍԱԼԻՔՆԵՐ Մինչ կոնսերվատորիայի աղջկերքը մանրակրկիտ ու երկարբարակ կլվացվեին, մենք էդպես ասում, խոսում ու ծիծաղում էինք, իսկ մեզանից մի քանի քայլ էն կողմ տիկին Սեդան իրենց Շեկո կովին էր կթում, եւ երբ էդ ընթացքում Շեկոն մի քանի անգամ զիլ բառաչեց, Դանիկն ինձ նայեց, ժպտաց ու ասաց. «Ա՛յ
ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Իսպանիայի Սաֆրա քաղաքում երեկ ավարտվեց Ռյուի Լոպեսի անվան շախմատի 15-րդ կարգի միջազգային փառատոնը: Շախմատային աշխարհի, եթե կարելի է ասել, վերնախավի երկրորդ խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ այս մրցաշարում փայլուն հանդես եկավ հայաստանցի գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Գաբրիել Սարգսյանը: Նա նախավերջին՝ վեցերորդ տուրից հետո, 1,5 միավորի առավելությամբ այլեւս անհասանելի դառնալով մրցակիցների համար, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ
Աստղադիտարանի երեկն ու այսօրը
Երեկ «Ուրբաթ» ակումբը հյուրընկալել էր Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանին Հայկ Հարությունյանն անդրադարձավ աստղադիտարանի գիտական ծրագրերին, ֆինանսավորմանը, նոր կադրերի պակասին, աստղադիտարանի ներկայիս վիճակին: Հ. Հարությունյանը նշեց, որ Հայաստանում գիտության այս ճյուղը պետության կողմից գրեթե չի ֆինանսավորվում, իսկ աստղադիտարանին կամ աստղագետներին հիշում են միայն Արեգակի կամ Լուսնի խավարման ժամանակ: «Եթե համեմատվելու լինենք արեւմտյան մեր գործընկերների հետ,
ՁԳՁԳՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՍԱՎ ՎԵՐՋՆԱԳԾԻՆ
Կամերային երաժշտության տանը ապրիլի 3-ին կկայանա 2005-ից մեկնարկած՝ Կոմիտասի անվան համահայկական երգի մրցույթի եզրափակիչ փուլը, իսկ ապրիլի 5-ին Ազգային օպերային թատրոնում՝ մրցանակակիրների եւ արվեստի հայ վարպետների գալա համերգը: Ժամանակին «Առավոտն» անդրադարձել է հիշյալ մրցույթին: Հիշեցնենք, որ դեռեւս 2005թ. սեպտեմբերին ամերիկաբնակ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի եւ Լոս Անջելեսում նրա ղեկավարած Կոմիտասի անվան դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախաձեռնությամբ է
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ Մեր քաղաքական գործիչները տրամագծորեն հակադիր գնահատականների են արժանացնում Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման մասին 2007թ. փետրվարի 7-ի թուրք-վրաց-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումը: Իշխանության աջակիցները պնդում են, որ դա սոսկ քաղաքական նախագիծ է, որի կառուցումից հրաժարվելու «գինը» Ղարաբաղն է, ուրեմն՝ թող կառուցեն: Ընդդիմության մի մասի կարծիքով, ընդհակառակը, իշխանությունների անզիջում քաղաքականությունն է համարում Կարս-Ախալքալաքի կառուցման պատճառը։
Ստալինյան մեթոդներ՝ Մանկավարժական համալսարանում
Ռեկտորը հաշվեհարդա՞ր է տեսնում «Առավոտը» մարտի 23-ի համարում տպագրել էր փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աղասի Խաչատրյանի եւ պատմագիտության դոկտոր Պողոս Սիմոնյանի՝ «Մանկավարժականում վնասվում են պետական շահերը» վերնագրով բաց նամակը՝ ուղղված ՀՀ եւ ԱԺ նախագահներին, ՀՀ գլխավոր դատախազին: Նամակագիրները երեկ տեղեկացրին, որ Երեւանի պետական մանկավարժական համալսարանում՝ նյութի հրապարակումից հետո, իրենց եւ ընտանիքների անդամների հանդեպ հալածանքներ են
ՀՌԱՀ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԿԱՌՉԵԼ ԵՆ ԱԹՈՌՆԵՐԻՑ
Հանձնաժողովը չի ցանկանում քաղաքացիական կամք դրսեւորել Մարտի 19-ին լրացավ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամներ Գրիգոր Ամալյանի, Շամիրամ Աղաբեկյանի եւ Կարինե Խոդիկյանի լիազորությունների ժամկետը: Հանձնաժողով, որի «փայլուն» գործունեության ամենավառ արդյունքը «Ա1+» հեռուստաընկերության փակումն էր: Ներկայումս ՀՌԱՀ կազմում են Արտակ Զաքարյանը, Ահարոն Մկրտչյանը, Վահագն Ավագյանը, Արա Թադեւոսյանը, Սիմավոն Անդրեասյանը եւ Ժիրայր Դադասյանը: Նրանք ունեն պաշտոնավարման
Իրաք. 4 արյունոտ տարիներ
Միջէթնիկական բախումները Պենտագոնի սցենարից դուրս էին Լրացավ իրաքյան պատերազմի չորս տարին: Դա շատ ավելին է, քան երկրորդ համաշխարհային պատերազմում Միացյալ Նահանգների զինված մասնակցության ողջ տեւողությունը: Մինչդեռ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը, ի սկզբանե պլանավորել էր, որ իրենց կհաջողվի Սադամ Հուսեյնի զորքերի դիմադրությունը կոտրել 2-3 շաբաթում: Ասենք՝ այդ կանխատեսումն ամբողջությամբ իրականացավ: Սադամի զորքն ընկավ հենց այդ ժամանակահատվածում:
Ի՞ՆՉ ԱՆԱԿՆԿԱԼ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Մահմուդ Ահմադինեջադի՝ Նյու Յորք այցելելու ցանկությունը շատերին է շփոթեցրել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի խնդրանքը՝ թույլատրել իրեն անձամբ մասնակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ իր երկրի նկատմամբ կիրառվելիք հետագա պատժամիջոցներին նվիրված նիստին, շատերի համար անակնկալ էր: Եվ, իրոք, տարօրինակ է, երբ միջազգային հեղինակավոր այդ ատյանի իրավասությունները հրապարակավ չճանաչող ու անգամ՝ հաճախակի հեգնող այդ մարդը հանկարծ ցանկություն է հայտնել
Յուշչենկոն ողջունում է ԱՄՆ ՀՀՊ Եվրոպական ծրագիրը
Իսկ Մոսկվան հակամիջոցներ է մտմտում Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղադրիչ տարրերի տեղակայում: Ահա այն հարցը, որը կարճ ժամանակում դարձավ ԱՄՆ-Ռուսաստան նոր քաղաքական դիմակայության սկզբնակետն ու կատալիզատորը: Ռուսաստանում արդեն որեւէ մեկը չի կասկածում, որ Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ տարրերի տեղակայման ծրագիրն ուղղված է միայն ու միայն Ռուսաստանի դեմ, քանզի Լեհաստանում ու Չեխիայում տեղադրվելիք ռադիոտեղորոշիչների հավանական դիտարկման
ՄԱՀԱՑՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանում լրագրությունը վաղուց արդեն նման համարում ունի Պաշտոնական Կրեմլի համար անհաճո թեմաների մեջ մասնագիտացած լրագրողների սպանությունները Ռուսաստանում կարծես թե «բարի» ավանդույթ են դառնում: Մինչեւ վերջերս դրանցից ամենահնչեղն էր համարվում Աննա Պոլիտկովսկայայի սպանությունը, որի արձագանքներն արդեն երկար ամիսներ չեն իջնում ռուսական եւ արեւմտյան մամուլի էջերից: Ինչպես հայտնի է, Պոլիտկովսկայան իր հրապարակումներում հաճախ էր անդրադառնում Չեչնիայում մարդու
Քանի դեռ օրենքը չի փոխվել
Մասնագիտացման լույսն ու ստվերը Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, Դատարանների նախագահների խորհրդի (ԴՆԽ) թիվ 97 որոշմամբ երեք տարածքային՝ Երեւանի, Շիրակի, Լոռու մարզերի առաջին ատյանի դատարանների դատավորները մասնագիտացվել են քրեական եւ քաղաքացիական գործերով: Քանի որ վերոնշյալ որոշումը ստորագրել էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը, մենք նաեւ նշել էինք, որ եղել էին կարծիքներ (անգամ դատավորների), թե Մանուկյանը
«ՁԵՐ ԵՐԿԻՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՏԱԼՈՒ»
Ասում է ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ, ԱԺ նախկին պատգամավորի դեմ մահափորձի համար ամբաստանվող Յուրի Վոլֆսոնը Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահող՝ Սամվել Ուզունյան) մարտի 21-ին եւ 22-ին ընթացող դատական երկու նիստերը հարուստ էին ուշագրավ բացահայտումներով: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի մահափորձով ամբաստանվող Յուրի Վոլֆսոնի եւ Սիլվա Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործով
Մեկը հարմարվել է, մյուսը՝ ոչ
Մինչ Լեզվի ինստիտուտի նախկին շենքում Վեհարան է կառուցվում, ինստիտուտը փորձում է հարմարվել նոր շենքում: Լուսանկարում պատկերված շենքը Սայաթ-Նովայի եւ Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների նախկին շենքն է: Այնտեղ ներկայումս վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Հիշեցնենք, որ այդ շենքը 2003-ին կառավարության որոշմամբ եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով նվիրաբերեցին Հայաստանյայց առաքելական եկեղեցուն՝ Երեւանում