Օրվա լրահոսը

«ՉԵՆՔ ԹՈՂՆԻ ՀՈՒՍԱԽԱԲ ԼԻՆԵՔ»

Երեկ խոստացավ կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը «Առավոտը» մի խումբ մշակութային գործիչներից դժգոհություններ էր ստացել այն մասին, որ Երեւանի կրկեսում՝ 2005թ. կոլեկտիվին սեփականաշնորհելուց հետո որեւէ ներդրում չի արվել, կրճատվել են աշխատողներն ու աշխատավարձերը, իշխում են միջին որակի ներկայացումները: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով հանդիպեցինք «Երեւանի կրկես» ՍՊԸ-ի տնօրեն Սոս Պետրոսյանին: Նա ցույց տվեց 2005թ. ՀՀ

Մազերը մատնում են մարդուն

Կարծում է «Սոֆիա» գեղեցկության սրահի վարսահարդար Թամարա Երիցյանը Վարսահարդար Թամարա Երիցյանի համոզմամբ, մազերն ավելի զգայուն են, քան մարմնի ցանկացած մաս: Օրինակ, զայրացած մարդկանց մազերը կարող են չենթարկվել, դեպրեսիայի մեջ գտնվողներինը՝ չներկվել, լարված վիճակում գտնվող մարդկանց մազերը «էլեկտրականանալ» եւ այլն: Ըստ Թամարայի, մազերն են հոգու հայելին եւ ոչ թե աչքերը: Նրանք կարող են մատնել անգամ իրենց

«ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ ՊԵՐՄԱՆԵՆՏ ԲԱՂՁԱԼԻ ՉԷ»

Հարցազրույց մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի հետ – Ձեզ՝ նախկին կոմունիստին ի՞նչը գրավեց ՕԵԿ-ի շարքերում: – Ինչպես գիտեք, կոալիցիոն ստորագրության համաձայն, գործադիր իշխանության մարմինները պետք է պարտադիր անդամակցեն քաղաքական այս կամ այն կառույցին: Խնդիրն այստեղ վերաբերում էր առավելապես մշակույթի բնագավառին, իսկ ՕԵԿ-ը կոորդինացնում էր գիտության, մշակույթի եւ քաղաքաշինության ոլորտները: Հնարավոր էր, որ այդ պորտֆելը տնօրիներ,

Կեղծված Աստվածաշնչեր եւ աղանդավոր երգիչներ

Երեւանի սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի պարզաբանումները՝ այսօր հանդիպող երեւույթների մասին: Վերջին շրջանում Եհովայի վկաները եւ այլ աղանդավորական կազմակերպություններ սկսել են շրջանառության մեջ դնել կեղծված Աստվածաշնչեր, որոնք առաջին հայացքից դժվար է տարբերել իրականից: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի հետ: «Աստվածաշունչը մատյան է, որ գրվել է բազում

«ԵՐԱԶՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱԼ, ԵՐԱԶԱՀԱՆՆԵՐԻՆ՝ ՈՉ»

Խորհուրդ է տալիս հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը: Մարդիկ քնած են անցկացնում իրենց կյանքի 1/3-ը՝ շուրջ 25 տարի: Նրանք հաճախ մեծ նշանակություն են տալիս երազներին ու փորձում դրանք մեկնաբանել երազահանների օգնությամբ: Հոգեբան Վլադիմիր Միքայելյանը խորհուրդ է տալիս երազահաններին հավատ չընծայել. «Երազներում մեր անցյալն է, ներկան, անգամ ապագան: Ինչ վերաբերում է

Հայ դասականները՝ հոթ-դոգի գնով

Այսօր ամենամեծ ծավալներով վաճառվում է մանկական գրականություն, հատկապես՝ հեքիաթներ Երեւանում մետրոյի ցանկացած կայարանի գետնանցումում արեւածաղկի սերմերի, ակնոցների, ձողիկների ու փոփ-կորնի կողքին կարելի է հանդիպել հայ դասականների նվազագույն գներով վաճառվող հատորների: Անհատ գրավաճառները, օրինակ, Րաֆֆու «Սամվելը» գնահատում են 500 դրամ, Ակսել Բակունցի պատմվածքների ժողովածուն՝ 150 դրամ, «Վարդանանքի» երկհատորյակը՝ 500 դրամ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի չորս

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՀԳՄ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼ»

Ըստ Վահրամ Մարտիրոսյանի, դրանից գրողն ավելի տաղանդավոր չի դառնում Արդեն տեղեկացրել ենք, որ Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք» վեպը ֆրասերեն միաժամանակ լույս է տեսել Ֆրանսիայում եւ Կանադայում: Այժմ գրողը ձեռնամուխ է եղել «Գրողներն ընդդեմ բախումների» կայքի ստեղծմանը, որտեղ հնարավոր կլինի այցելել մեկ-երկու ամսից: Առայժմ Վ. Մարտիրոսյանը ձեռնպահ մնաց կայքի հասցեն հրապարակելուց: Ընդամենն ասաց, որ այնտեղ կտեղադրվեն հայերեն,

Աղջիկների հաշվին՝ ասպիրանտ տղաներ

Ըստ որոշ ուսանողների, ասպիրանտուրայի հարցում աղջիկների իրավունքները «ոտնահարվում» են: Ասպիրանտուրայի ընդունելության կարգում 2006-ին կատարվեցին որոշ փոփոխություններ: Ըստ դրանց՝ այս տարի ասպիրանտուրա ընդունվողները անգլերենի քննությունը հանձնելու են ընդհանրացված՝ «Թոյֆըլ» թեստերով, Ամերիկյան համալսարանում: Այս փոփոխությունը բուհերի որոշ մասնագետների դժգոհությունն է առաջացրել, որին մեր հրապարակումներում անդրադարձել ենք: Ընդունելության կարգի այլ կետերից էլ դժգոհ են ուսանողները: Աղջիկներից ոմանք դժգոհում

ՀԱՅՏԱԳՐՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՉ

10-րդ դասարանցիները դժվարանում են թեստերի՝ հայ գրականության հարցերից Այսօր ավարտվում է «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից պետական ավարտական եւ միասնական քննությունների մասնակիցների հայտագրումը: Դպրոցներում դեռ շարունակվում են քննական նոր համակարգի մասին քննարկումները, որովհետեւ նոր կարգից առայժմ ոչ բոլորն են գլուխ հանում: Օրինակ, որոշ աշակերտներ տեղյակ չէին, որ ոչ թե ավարտական, այլ միասնական քննության հայտը լրացնելու

Ուսանողական պոլիկլինիկան խանգարո՞ւմ է

Մայրաքաղաքում թեւածող համատարած էլիտարացման ուրվականն այսօր հայտնվել է «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի (նախկին ուսանողական պոլիկլինիկա) գլխավերեւում: Հայաստանի, Արցախի, Ջավախքի եւ արտերկրի շուրջ 60 հազար ուսանողների եւ 50 հազար մարզիկների անվճար բուժսպասարկումն իրականացնող այս պոլիկլինիկային սպասվում է անորոշ ճակատագիր եւ այն էլ աշխատանքային ամենաեռուն շրջանում: «Տերյան 129 հասցեում գտնվող պոլիկլինիկայի՝ ըստ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 2005թ.

ԱԱԾ-Ն ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է

Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում նշանակված էր Յուրի Վոլֆսոնի եւ Սիլվա Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Յու. Վոլֆսոնը եւ Ս.Ասատրյանը մեղադրվում են 2001թ. դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձի գործով: Դատարանը լսել է վկաներին, ամբաստանյալների ցուցմունքները եւ սկսվել է ապացույցների հետազոտման փուլը: Սակայն երեկ

Մարտի 8-ը տղամարդկանց վրա թանկ նստեց

Ծաղկավաճառներն ու օբյեկտի տերերը տոնից օգտվելով՝ մեծ շահույթներ ստացան Մարտի 8-ին մայրաքաղաքում ծաղիկների գները տհաճ անակնկալի բերեցին արական սեռի ներկայացուցիչներին: Ծաղիկները մի քանի անգամ իրենց շուկայական արժեքից արհեստականորեն թանկացել էին: Օգտվելով առիթից՝ ծաղկավաճառները ջերմոցային պայմաններում աճեցրած 1 տեղական վարդը, որը սովորական օրերին վաճառում էին 300-500 դրամ, մարտի 8-ին դարձրել էին 1800-2000 դրամ: Նույնիսկ նարգիզը, կակաչն

Երթեւեկությունը գնալով ծանրաբեռնվում է

«Բոգդաններն» ավելանում են, բայց «Գազելները» չեն պակասում Այս տարի էլ Երեւանի քաղաքապետարանը կներկրի 150 «Բոգդան» մակնիշի ավտոբուս: Ամեն անգամ «Բոգդանների» շնորհանդեսի ժամանակ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը վստահեցնում է, որ ավտոբուսները բերում են մայրաքաղաքի ծանրաբեռնված երթեւեկությունը բեռնաթափելու եւ միկրոավտոբուսների թիվը կրճատելու համար, ու թեեւ 2005-ից սկսած 160 «Բոգդան» արդեն շրջանառության մեջ է, սակայն մինչ օրս որեւէ

ԱՄՈՒՍՆԱՑՆՈՒՄ ԵՆ

Բայց չեն երաշխավորում, որ չեն բաժանվի «Ծանոթացնում ենք տղաների ու աղջիկների: Գինը՝ 300-ից մինչեւ 6800 դրամ: Դա ավելի էժան է, քան մեկ փողկապը». այսպիսի հայտարարություն է տարածել «Ari.am» ընկերությունը, որը կոչ է անում «տանը մնացած» հայ աղջիկներին ու տղաներին գնալ իրենց օֆիս ու «բախտի վրայի քարը» հանել: Կախված այցելուի վճարած գումարի չափից՝ ընկերությունը կազմակերպում է

«ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ԿԻՍԱՔՈՒՆ ԵՆ ԵՂԵԼ»

Սա «Արմավիայի» կործանված ինքնաթիռի վթարի պատճառների մասին Միջպետական ավիացիոն կոմիտեի վերջնական եզրակացությունն է: Սոչիում 2006թ. մայիսի 3-ին տեղի ունեցած A320-ի վթարի պատճառների մասին Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) մարտի 7-ին հրապարակել է իր հետաքննության վերջնական եզրակացությունը: Այն քիչ է տարբերվում հուլիսին հրապարակված ՄԱԿ-ի նախնական եզրակացությունից: Այսպիսով, ՄԱԿ-ը վերջնականապես եկել է այն եզրակացության, որ վթարը հիմնականում տեղի

«Հայերին չեն սիրում» շարքից

«Մարդու իրավունքների վիճակի մասին ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցի՝ Հայաստանին նվիրված գլուխը պարունակում է փաստացի սխալներ եւ սուբյեկտիվ մոտեցում որոշ հարցերի վերաբերյալ: Ներկայումս ՀՀ ԱԳՆ-ում ուշադիր ուսումնասիրում են զեկույցը՝ Հայաստանին վերաբերող գնահատականները համադրելով տարածաշրջանի հարեւաններին եւ մի քանի այլ երկրներին տրված գնահատականների հետ»: ԱՄՆ Պետդեպի վերջին՝ աղմկահարույց զեկույցին Վարդան Օսկանյանի տված այս արձագանքը, որը նա հնչեցրեց երեկ

Հանրահավաքը սակավաթիվ էր

Փոխարենը ելույթներն էին ավելի բովանդակալից «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հերթական հանրահավաքը, որը տեղի ունեցավ երեկ, անհամեմատ սակավաթիվ էր նախորդ երկու հանրահավաքների համեմատությամբ: Բայց դա «Այլընտրանքի» հիմնադիրներին եւ երեկվա հանրահավաքի բանախոսներին ամենեւին չէր հուսահատեցրել, ու, ինչպես «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «այսօր մենք հանրահավաք ենք անում այն մարդկանց համար, ովքեր համաձայն չեն երկրում վարվող

«ՏԻՏԱՆՆԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԻ

«Առավոտի» «շրջայցը» իշխանության երկու հիմնական կուսակցությունների գրասենյակներ Կուսակցական գրասենյակների առատությամբ աչքի են ընկնում երկու կուսակցություն՝ Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստանը»: Մայրաքաղաքի բոլոր երեւացող մասերում հենց որ հայտնվում են ՀՀԿ գրասենյակներ, անմիջապես «ծլում» են նաեւ ԲՀԿ-ի գրասենյակները եւ՝ հակառակը: Քանի որ այս երկու կուսակցություններն են հավակնում առավել մեծ ձայներ ստանալ խորհրդարանական ընտրություններում, երեկ որոշեցինք շրջել հատկապես այս

ՈՒՐԲԱԹԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Հայտնի է, որ ուրբաթ օրերին քաղաքական եւ հասարակական գործիչները առանձնապես ակտիվ են խոսելու առումով եւ բազմաթիվ ասուլիսներ են տալիս։ «Ժողովրդի վրա դրված թթվի քար» Հայաստանը, ըստ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի, կեղծիքի, ստի եւ անօրինականության վրա կառուցված երկիր է, ու այդպիսի երկրներն այսօր քիչ են աշխարհում եւ չունեն ոչ մի հեռանկար: Ըստ Վազգեն Մանուկյանի, մեր հարեւանները

20 ՀԱԶԱՐ ՁԱՅՆ՝ 1 ՄԱՆԴԱՏԻ ԴԻՄԱՑ

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, առաջիկա 3-4 օրերի ընթացքում Հայաստանի առաջադիմական կուսակցությունը պատրաստվում է հանել համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտը՝ հօգուտ Հանրապետական կուսակցության: ՀԱԿ-ը համեստաբար կարծում է, որ այդպիսով ՀՀԿ-ին կբաշխի 18-20 հազար ձայն: Փոխարենը՝ 9-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը (լուսանկարում) կստանա պատգամավորի մանդատ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նույն ընտրատարածքում առաջադրված «Նիգ-Ապարանի» նախագահության անդամ

ԽՈՅ 21.03-20.04: Մի կողմ թողեք բոլոր գործերը եւ ձեզ նվիրեք հաճույքներին: ՑՈՒԼ 21.04-21.05: Ամբողջ օրվա ընթացքում բազմաթիվ ցանկալի հանդիպումներ կունենաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Աշխատեք զգացմունքներն այնքան էլ բանականությանը չենթարկեցնել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր ձեր սեքսուալ ակտիվությունը կհասնի գագաթնակետին: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Նոր ծանոթությունը կարող է սիրավեպի վերածվել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Սպասեք լավ լուրերի կամ գեղեցիկ անակնկալների: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Մտերիմ

ԾԱՂԻԿՆԵՐ՝ ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻՆԵՐԻՆ

Երեկ «Արարատ» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը նախ շնորհավորեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչ լրագրողների մարտի 8-ը, ապա պատմեց մրցաշրջան-2007-ի ծրագրերի մասին: «Ընթացիկ տարին բավականին բուռն է լինելու մարզաձեւում,- ասաց նա:- Ֆեդերացիան տարբեր ակումբներից ու կազմակերպություններից մրցումների անցկացման 25 հայտ է ստացել: Դա նշանակում է, որ 2007 թվականին մենք մոտավորապես յուրաքանչյուր տասն

«Տղամարդիկ հզոր են միայն կանանց կողքին»

Կարծում է գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցին «Առանց տղամարդկանց՝ կանայք ո՞ւմ են պետք: Նրանց միտքը միշտ էլ հզոր է եղել, բայց այն ավելի լավ է գործել, երբ աշխատել են կնոջ կողքին»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված «Հայ կինը» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին: Մեր օրերում ավանդական հայ կնոջ կերպար դարձած Ագուլեցին չցանկացավ կանանց նվիրված

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ՈՒ ԿՍՄԻԹՆԵՐ

Գարուն, զարթոնք, գեղեցկության միամսյակ եւ քաղաքական խմորումներ: Այս թեմայով «Առավոտի» հետ զրուցեցին հանրապետության անվանի կանայք: ԱԺ գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյան-Գարունը զարթոնքի, վերածննդի շրջան է, կանայք գարնանից են ամենաշատ սպասելիքները ունենում: Գարնանն են արձանագրվել նաեւ մեր բոլոր հաղթանակները: Պատահական չէ, որ խորհրդարանական ընտրությունները եւս կկայանան գարնանը: Այնպես որ, գարունը չեմ գովերգում

3 կուսակցություն եթերային «սեւ ցուցակում» են

Ըստ Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝ «հատուկ համաձայնեցված քաղաքականություն կա» Հանրապետության», «Ժառանգության» եւ «Նոր ժամանակներ»-ի նկատմամբ: Երեկ «Ուրբաթ» ակումբում Երեւանի մամուլի ակումբը ներկայացրեց փետրվարի ընթացքում 7 հեռուստաալիքների դիտարկման արդյունքների վերաբերյալ իր հաշվետվությունը: «Քանի որ ՀՀ օրենսդրությունը հստակորեն չի կարգավորում պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանից դուրս քաղաքական քարոզչությունը եւ խմբագրական լուսաբանումը, դիտարկման ներկայացվող արդյունքները նպատակ չունեն արձանագրելու

ՏՈՆԵՐԻՆ «ՉՈՐ» ՓՈՂՆ ԱՄԵՆԱԸՆԴՈՒՆՎԱԾՆ Է

Չնայած դպրոցների տնօրենները հավաստիացնում են, թե տոներին իրենք բավարարվում են ընդամենը աշակերտների ժպիտներով ու բացիկներով: Գարնանային տոները դպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողների համար դառնում են գլխացավանք, որովհետեւ արդեն ավանդական դարձած դրամահավաքները տարեցտարի մեծ թափ են ստանում: Եթե մի 20 տարի առաջ աշակերտներն ընդամենը ծաղիկներ, երգեր ու բանաստեղծություններ էին նվիրում ուսուցիչներին, ապա այսօր վերջիններս գերադասում են

Ոմանք՝ ձնծաղիկներով, ոմանք էլ՝ կերուխումով

Այսպես են իրենց աշխատակցուհիների Մարտի 8-ը շնորհավորում գերատեսչությունների ղեկավարները: Երեկ մի շարք նախարարություններից ու հիմնարկներից հետաքրքրվեցինք, թե ինչպես են նշելու կանանց միջազգային տոնը: Քանի որ Մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է, ուստի բոլոր գերատեսչություններն էլ իրենց համակարգում աշխատող կանանց եւ աղջիկներին շնորհավորել են ամսի 7-ին: Օրինակ՝ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը իր ենթակայությամբ աշխատող կանանց երեկոյան

ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է

Դրա համար ներկայիս գյուղապետերը մեղադրում են նախկին գյուղապետերին Այս տարվա հունվարից Գեղարքունիքի մարզի 7 համայնքների բյուջեները տարբեր պատճառներով կալանքի տակ են դրվել: Այդ համայնքներն արդեն երկու ամիս է՝ չեն կարողանում ո՛չ աշխատավարձերը տալ, ո՛չ որեւէ ծախս կատարել: Բանը հասել է նրան, որ որոշ գյուղապետարաններ նույնիսկ կանգնել են լուծարվելու վտանգի առջեւ: Կալանքի տակ դրված բյուջե ունեցող

ԱԺ-Ն ՀԱՐԹԱԿ ՉԷ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՄԱՐ

«Մենք հիմնականում պաշտպանում ենք ՀՀԿ-ի մոտեցումները»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակում 40-րդն է: Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ-ն «իր ողջ ներուժը կներդնի» թե՛ Հայաստանում համակարգային փոփոխությունների իրականացման, թե՛ ջավախահայությանը հուզող հարցերի կարգավորման գործում: Նրա հետ բանավիճող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը

Ժողովուրդը զզվել է սուտասան սոցիոլոգներից

Երեկ ՄԱԱ-ում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը «Բավականին անդուր մի նոր մեթոդաբանություն է որդեգրված շատերի կողմից, որը առաջ էլ կար, բայց ոչ այս մասշտաբների՝ անձնագրերի հավաքում կամ անձնագրերի համարների գրանցում: Նախ ասեմ, որ միջազգային պրակտիկայում սա հանցագործություն է եւ կոչվում է ինքնության գողություն: Բոլոր համարակալված փաստաթղթերը՝ կրեդիտ քարտ, անձնագիր, տարբեր վկայականներ եւ

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031