Օրվա լրահոսը

«ԼԱՎ Է, ՈՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՎԱՐԱԳՈՒՅՐԸ ԲԱՑՎԵՑ»

ԱՄՆ Հադսոնի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնի տնօրեն Զեյնո Բարանի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը: Զեյնո Բարանը ԱՄՆ Հադսոնի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնը ղեկավարում է 2006 թվականի ապրիլից: 2003-2006 թթ. Զեյնո Բարանը գլխավորել է Նիքսոնի Կենտրոնի միջազգային անվտանգության եւ էներգետիկ ծրագրերի կենտրոնը: 1999-2002 թթ. Զեյնո Բարանը եղել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների Կենտրոնի (CSIS) Կովկասյան ծրագրի տնօրենը:

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՐԿԱԾՆԵՐ ԵՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ

Հունիսի 22-ին կատարված Սեդրակ Զատիկյանի սպանության շուրջ խոսակցությունները չեն դադարում Հունիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Մետաքս» կոմբինատի հարեւանությամբ տեղի ունեցած սպանության նախաքննությունը, որի թիրախը հիշյալ համայնքի նախկին թաղապետ, երջանկահիշատակ Վահան Զատիկյանի որդին էր՝ Սեդրակ Զատիկյանը, ու պատահական անցորդ Կարինե Սարգսյանը, դեռեւս շարունակվում է: Կատարված հանցագործության փաստի առիթով հարուցված քրգործի շրջանակներում առայսօր միայն մեկ հոգի է կալանավորված՝

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Կյանքի ներդաշնակությունը վայելելու օր է: ՑՈՒԼ 21.04-21.05: Հոգեւոր աշխարհում բարեբեր փոփոխություններ կապրեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Խելամտությունն ու զսպվածությունը կօգնեն ճիշտ վճիռներ կայացնել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր կյանքի հոգսերից կարելի է հեռու մնալ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հոգեկան կայունությունը կօգնի ամրապնդել ցանկացած հարաբերություն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Գործընկերների հետ եղեք հոգատար եւ ուշադիր: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ընտանիքում ուրախ իրադարձություններ կլինեն:

ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ
ԷԱՊԵՍ ՓՈՓՈԽՎԵԼ ԵՆ

ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ ԷԱՊԵՍ ՓՈՓՈԽՎԵԼ ԵՆ ՖԻՖԱ-ն՝ ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը, երեկ իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ցուցակը, որում հաշվի են առնվել օրերս Գերմանիայում ավարտված ֆուտբոլի աշխարհի 18-րդ առաջնության արդյունքները: Ցուցակն առաջին անգամ կազմվել է նոր ձեւաչափով, որի գլխավոր փոփոխությունն այն է, որ հաշվարկվել են միայն վերջին չորս տարվա հանդիպումների արդյունքները,

«Համբերություն ռեժիսորներին, դեմոկրատիա՝ երկրին»

Երեկ մաղթեց աշխարհահռչակ իրանցի կինոռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆը իր հայրենակիցներին: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Վավերագրական ֆիլմերի ծրագրում իրենց աշխատանքները ներկայացրած ճանաչված կինոգործիչներ Միխայել Գլագովերը եւ Գունար Բերգդալը, ինչպես նաեւ Պետեր Հոֆմանը երեկ հադիպեցին լրագրողների հետ: Գլագովերը ներկայացված է խաղարկային՝ «Թափառելով հետնախորշերում» եւ վավերագրական՝ «Աշխատավորի վախճանը» ֆիլմերով: Գունար Բերգդալի «Լյուդմիլա եւ Անատոլի» ֆիլմը չեռնոբիլյան աղետին նվիրված ֆիլմաշարի շարունակությունն

ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐՆ ԻՆՊԵՍ ՈՐ Է

Տավուշի մարզի սահմանամերձ այս գյուղը շուրջ 140 տարեկան է Ընդամենը 40 տարով երիտասարդ է տեղի դպրոցը, որ ժամանակին կրել է հեղափոխական Հովսեփ Պողոսյանի անունը: Այժմ դպրոցի դիմաց դեռ կանգնած է հեղափոխականի արձանը, ինչպես նաեւ խրոխտ պիոներների մի արձանախումբ: Այսօր դպրոցն այլեւս չի կրում Հ. Պողոսյանի անունը, որովհետեւ դպրոցի տնօրինությանը պատճառաբանել են, թե «Տավուշի մարզի Վերին

«Էրեխեքը քուչեքն են մեծանում»

Դժգոհում են Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչները Խորհրդային կարգերի փլուզումից հետո «փլուզվել» են նաեւ լեռնագոգցիների «ջուխտ» մանկապարտեզները. դրանք ժամանակին ֆինանսավորվել են արդյունաբերական ձեռնարկությունների միջոցներով, որոնց լուծարումը, փաստորեն, ծանր է նստել նաեւ գյուղի երեխաների վրա: Գյուղացիների վկայությամբ, մանկապարտեզների հարմարավետ շենքերը մինչեւ օրս էլ «սաղ-սալամաթ» են եւ դրանցից գոնե մեկը վերաբացելու իրենց խնդրանքներին՝ պատասխանատուները «ծպտուն» չեն հանում:

ԵԿԵԼ ԷՐ «ՄԱՐՍԻ» ՈՒ «ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ» ՀԱՄԱՐ

ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը այդ հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշման մասին այսօր տեղյակ կպահի Կրեմլին: Քանի որ A320 ինքնաթիռի վթարի առաջին իսկ օրվանից ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինն ընդգրկված էր վթարի պատճառների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովում, նրա այցը Հայաստան մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Սակայն երեկ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ նրա համատեղ ասուլիսը խիստ արարողակարգային էր

Վերեւները սեփականացրին, անցան գետնի տակ

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց երեկ առավոտից բազմություն էր հավաքվել Երեւանի «Բարեկամություն» մետրոյի կայարանին հարող հսկա տարածքում տոնավաճառներն եւ կրպակները, որտեղ տարին տասներկու ամիս աշխատում են հարյուրավոր մարդիկ, պատրաստվում են սեփականաշնորհել: Երեկ այդ տարածքի աշխատողները, որոնք այդ սեփականաշնորհման հետեւանքով կարող են մնալ առանց ապրուստի միջոցների, եկել էին ՀՀ նախագահի նստավայրի մոտ եւ պահանջում էին, որ իրենց

«ՉԵՆՋՄԵՆՆԵՐԻՆ» ՆԵՂՈՒՄ ԵՆ

Արտարժութային սեւ շուկաները վերացնելու մասին Կենտրոնական բանկի հրամանը Գյումրիում բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Արդեն մեկ շաբաթ է՝ գյումրեցի բրոքերները՝ մոտ 120 հոգի, բողոքով, մարզպետարանի, քաղաքապետարանի ու ոստիկանության դռներն են ընկած: Բանն այն է, որ օրերս Գյումրիի ոստիկանները Կենտրոնական բանկի անունից բռնի ուժով «ռեկետ» են արել փողոցներում գործող «չենջերի» աշխատակիցների մոտ եղած գումարները: Տուժած աշխատակիցների

ՄԱՐԳԵԼՈՎԸ «ՋՐԵՑ» ՀԱՐՑԸ

ՄԱՐԳԵԼՈՎԸ «ՋՐԵՑ» ՀԱՐՑԸ Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակ Միխայիլ Մարգելովին Ժողովրդավարության ամառային համալսարանի լիագումար նիստերից մեկի ընթացքում Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի շրջանավարտ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ Աննա Սարգսյանը հարց ուղղեց, թե Մարգելովի գործունեությանը Խորհրդարանական վեհաժողովում հետեւողները գիտեն, որ նա ներգրավված է ռասիզմի, օտարամերժության դեմ պայքարի մեջ. «Ուստի հետաքրքիր է

ԵՐԿԻՐԸ ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ

ԵՐԿԻՐԸ ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ Երեկ առաջիկա ընտրությունների եւ երկրի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ իր դիրքորոշումներն էր հասարակությանը հայտնում ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ, Հայ օգնության միության նախագահ Ալվարդ Պետրոսյանը: Բանախոսը 2003թ. եւ 2007թ. ընտրությունների միջեւ էական տարբերություն է դիտում այն, որ քաղաքական նոր դեմքեր են հայտնվել քաղաքական ասպարեզում, ինչպես նաեւ «ժողովուրդն է պատրանքաթափ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության

Առաջինը ճակատ կմեկնեն օլիգարխների որդիները

Ենթադրում է ադրբեջանցի լրագրող Սլեքպեր Ալիեւը Եթե աշխարհի ու մասնավորապես Մինսկի խմբի համար ղարաբաղյան հակամարտությունը ընդամենը մի պայթյունավտանգ կոնֆլիկտ է, որի խաղաղ կարգավորմանը ցանկալի է հասնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եւ առանց այդ էլ պատերազմներով հագեցած այս աշխարհում կրակի մի հերթական օջախ մարելու համար, ապա մեր՝ տարածաշրջանի բնակիչներիս համար ղարաբաղյան հակամարտության (ինչպես նաեւ հարավկովկասյան այլ թնջուկների)

«ԱԳՈ»-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ

Եվրոպայի խորհրդի նախարարների ներկայացուցիչների երեկվա հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի պարտավորությունների հարցերով դիտարկման խմբի զեկույցը: Խմբի ղեկավար Ռոլանդ Վեգեները հունիսի 9-10-ը Հայաստան կատարած իր այցելության վերաբերյալ բանավոր զեկույց ներկայացրել էր դեռ հունիսի 21-ի հանդիպման ժամանակ, իսկ երեկ արդեն հաստատվել է նրա գրավոր զեկույցը: Այս փաստաթուղթն առայժմ խորհրդապահական բնույթ ունի: Սակայն մեզ հաջողվեց պարզել դրա որոշ մանրամասներ:

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Լրագրողներին էլի սպառնում են հաշվեհարդարով «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, երեկ առավոտյան սպառնալիքների ու ահաբեկման թիրախ է դարձել «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի թղթակից Գագիկ Շամշյանը: Վերջինս «Չորրորդ իշխանություն» թերթում մի քանի օր առաջ իր հրապարակմամբ անդրադարձել էր հուլիսի 3-ին «Արդշինինվեստբանկի» Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղում կատարված կողոպուտին՝ նշելով, որ դրան մասնակցելու համար կալանավորվել է մի քանի մարդ, այդ թվում՝

90/60/90, թե՞ մանկական գեղեցկություն

Միլեդիի ու Դ՛Արտանյանի, Փոքրիկ դյուցազնի ու Սպիտակաձյունիկի, Ծաղիկների թագուհու ու Ոսկեփերիի եւ շատ ուրիշ հերոսների կերպարանքով հուլիսի 10-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում Երեւանի եւ Հայաստանի մարզերի երեխաներ մրցում էին «Միսս եւ միսթր Հայաստան-2006» տիտղոսի համար։ Մասնակցում էին 3-16 տարեկան երեխաներ՝ տարիքային հինգ խմբերով։ Ակնհայտ էր, որ երեխաներից շատ ոգեւորված էին ծնողները։ Օրինակ՝ Արմինե Ավետիսյանը չէր

ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՆ

Վաղը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու նպատակով մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, արդեն մեկնել է մրցավայր: Մեր պատվիրակությունը ղեկավարում է վերջերս սիրողական բռնցքամարտի եվրոպական ասոցիացիայի փոխնախագահի պաշտոնում վերահաստատված ՀԱՕԿ-ի փոխնախագահ, բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Պլովդիվի ռինգում հանդես կգան. 48 կգ. Հովհաննես Դանիելյան՝ երիտասարդների

Կուսակցական շինարարության մեջ կարեւորը որակն է

Վստահ է ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը Երեկ Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը իր տեսակետներն էր արտահայտում Հայաստանում ներքաղաքական զարգացումների վերաբերյալ։ Պարոն Հարությունյանի բնորոշմամբ, քաղաքական իրավիճակը կարելի է բնութագրել որպես նախընտրական, «քանի որ հիմնական դերակատարություն ունեցող քաղաքական ուժերի շունչը արդեն զգում ենք,- ասաց նա,- սակայն ցավով պետք է նշենք, որ չի ձեւավորվել հանրային այն ընկալումը, ըստ

ԲԵԼՈԿԻՈՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐՆԵՐԸ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հետադարձ հայացք» ծրագրում իր ֆիլմերն է ներկայացնում իտալացի ճանաչված ռեժիսոր Մարկո Բելոկիոն: Երեկ «Երեւան» հյուրանոցում նա հանդիպեց լրագրողների հետ: Մ. Բելոկիոն ասաց, որ իր ֆիլմերը ժամանակին ցուցադրվել են Խորհրդային ճամբարի համարյա բոլոր երկրներում ու ԽՍՀՄ հանրապետություններում, սակայն դրանք դժբախտաբար Հայաստան չեն հասել. «Իմ առաջին ֆիլմը՝ «Բռունցքները գրպանում» դիտել են խորհրդային բոլոր կինոքննադատները,

«Մխիթար Գոշը» հերթական անգամ վտարում է բնակչին

«Մխիթար Գոշ» համալսարանը 2003 թվականին պայմանագիր է կնքել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ, գնել Սեբաստիա 3ա հասցեում գտնվող պրոֆտեխուսումնարանի շենքը ու կրակն ընկել: Բանն այն է, որ պայմանագրում նշված է եղել, որ պրոֆտեխուսումնարանի շենքում ապրում է 49 ընտանիք, որոնց գնորդը պարտավոր էր ապահովել բնակարանով կամ տալ համապատասխան փոխհատուցում: Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի

ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ՔԱՐԵՐԸ
ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Վտանգավոր վերնակառույց Ովքեր այս օրերին անցել են Աբովյան փողոցի 13 շենքի մոտով, հաստատ վախեցած մի կողմ են քաշվել՝ տանիքից թափվող քարերի հետեւանքով: Նման մի քար էլ, բարեբախտաբար, ընկավ մայթին եւ փորձեցինք գնալ քարի հետքերով: Շենքը վեց հարկանի է, 4 մուտքով, ըստ մասնագետների, այն կառուցվել է 1960-ին: Այս շենքը, ինչպես Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի ցանկացած միջամտություն,

Թույլտվություն չունի, բայց կառուցում է

Երեւանի Կենտրոն համայնքում, Սարյան փողոցի 24 շենքի հարեւանությամբ, հենց մայթի վրա մոտ 2-2,5 ամիս առաջ մի անշուք կրպակ էր տեղադրվել: Այն ժամանակ շենքի բնակիչները մտածել էին, թե կրպակն ինչ-որ տեղից ապամոնտաժվել ու ժամանակավորապես դրվել է իրենց շենքի մոտ՝ հետագայում տեղափոխելու նպատակով: Անցել էին օրեր, ու բնակիչները նկատել էին, որ ինչ-որ մեկը կրպակը թարմացնելու փորձեր է

ՔՆԿՈՏ ԲՈՒԺՔՈ՞ՒՅՐ

Բուժաշխատողը պնդում է, որ իրեն հետապնդում են թաղապետի հետ կոնֆլիկտի պատճառով Աջափնյակի թաղապետ Արծրուն Խաչատրյանը եւ «Արմենիա» բժշկական կենտրոնի (Հանրապետական հիվանդանոց) տնօրինությունը արդեն քանի տարի է՝ նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բուժքույր Նինել Իվանյանի հետ աչքով աչք չունեն: Թաղապետի հետ հակասությունն առաջացել է այն բանից հետո, երբ բնակարան չունեցող Նինելին ժամանակավոր տեղավորել են համայնքի Ֆուչիկի

ՀԵՐԻՔ ՉԻ՞ ԶԻՋԵՆՔ

ՀԵՐԻՔ ՉԻ՞ ԶԻՋԵՆՔ «Մենք մեր գործունեության ողջ ընթացքում մի քանի սկզբունք ունենք, որ չենք խախտել նախորդ իշխանության, այս իշխանության եւ չենք խախտի հաջորդ իշխանության օրոք. դա երկրում կայունության պահպանումն է: Մեր հանրապետության գոյության երաշխիքը եղել է եւ կլինի կայունության պահպանումը երկրում: Դաշնակցության համար հեղափոխությունը երբեք ինքնանպատակ չի եղել, նույնիսկ, երբ խորհրդային իշխանություններին հանձնել ենք իշխանությունը,

Ֆորպոստի ողբը

Ֆորպոստի ողբը Այսօր ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Երեւանի եւ Բաքվի դիրքերի մերձեցման հնարավորություններ չկան, եւ ներկայումս Երեւանն ու Բաքուն այդ ուղղությամբ խորհրդակցություններ չեն անցկացնում: Այս մասին երեկ Լիբանանի արտգործնախարար Ֆաուզի Սալուխի հետ մատուցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզայի ծրագրած առաջիկա այցը տարածաշրջան գուցե

Խոսքի ուժը

Ի՞նչ էր, այնուամենայնիվ, ասել Մատերացին Զիդանին Ֆուտբոլասերների հիշողության մեջ դեռ երկար կմնա Զիզուի՝ ֆրանսիական ֆուտբոլային կուռքի կարիերայի անփառունակ ավարտը: Այսօր, երբ նոր է ավարտվել աշխարհի առաջնությունը, եւ թվում էր, թե բոլորի քննարկման առարկան լինելու են գոլերը, պասերը, 11-մետրանոցները եւ այլ զուտ խաղային պահերը, բոլորը խոսում են միայն մի բանի մասին՝ ի՞նչը դրդեց Զիդանին դիմել նման

«ՈՉ ՄԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՇՓՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԱՆԴԱՄԻ ՀԵՏ»

Երեկ ԱԺ նախագահի մոտ քննարկվել է «Ընտրական օրենսգիրքը» Երեկ խորհրդարանական նոր կոալիցիան՝ ՄԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, եւ «Արդարություն» ընդդիմադիր խմբակցությունը («Ժողպատգամավոր» խումբը եւ «Ազգային միաբանությունը» ներկա չէին տեխնիկական պատճառներով) ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ մոտ մեկ ժամ քննարկեցին «Ընտրական օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունների կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովի կողմից արված առաջարկները: Ըստ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, քննարկումները նպատակ ունեին

ՄԱՐԴԻԿ ՀՈԳՆԵԼ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցների Ժողովրդավարության ամառային համալսարանում բանավեճերը ընթանում են բավական սուր: Ասենք, երեկ «Եվրոպական մարտավարություն. միասնական գործողությունների ներկան եւ ապագան» թեմայով քննարկման ժամանակ Ռումինիայի արտաքին գործերի նախկին նախարար Ադրիան Սեւերինը հայտարարեց, թե Ռուսաստանը հազիվ թե երբեւէ դառնա Եվրամիության անդամ, թեկուզ իր հսկայական չափերի պատճառով: Ռուսաստանի Դումայի պատվիրակ Միխայիլ Մարգելովի հակափաստարկն էր, թե իրենք

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅ 21.03-20.04: Ձեր քրտնաջան աշխատանքն արժանիորեն կփոխհատուցվի: ՑՈՒԼ 21.04-21.05: Երեկոյան հաճելի անակնկալների կհանդիպեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Մի կողմ թողեք բոլոր գործերը եւ աշխատեք հանգստանալ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Թեթեւամիտ քայլերից ձեռնպահ մնացեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հրաժարվեք լրացուցիչ ծանրաբեռնվածություններ ձեր ուսերին վերցնելուց: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Օրվա առաջին կեսն ավելի արդյունավետ կլինի: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Եթե ձեր գրպանում մեծ գումար կա, միայնակ փողոց

«Ոսկե ծիրան-2006-ը» բացվեց

Կինոփառատոնի ժյուրիի նախագահներ Մորից դե Հադելնը, Գոդֆրի Ռեջջոն եւ փառատոնի նախագահ Ատոմ էգոյանը երեկ փառատոնի բացումից ժամեր առաջ հանդիպեցին լրագրողների հետ։ Հետաքրքիր է, որ Ատոմ Էգոյանը պատճառաբանելով սեփական զբաղվածությունը, մեկ օրից կլքի Հայաստանը: Մորից դե Հադելնը կատակեց, թե նոր է ժամանել, այլապես կհասցներ հայերեն սովորել։ Այնուհետեւ հիշեց իր նախորդ այցելությունը. «Վերջին անգամ 1989-ին էի Երեւանում,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031