Օրվա լրահոսը

ՔԱՍԻՄԻ «ԿՅԱՆՔԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ» ԳԻՐՔԸ

Ստամբուլում «Ժամանակ» թերթի հիմնադրման 100-ամյակի առիթով Թուրքիայում հրատարակվել է խմբագիր, հրապարակախոս, գրող, թարգմանիչ, հասարակական-քաղաքական գործիչ Քասիմի (Միսաք Գոչունյան) «Կյանքի տեսարաններ» գիրքը: Հատորը կազմել եւ խմբագրել են Գրիգոր Հակոբյանն ու Սեւան Տէյիրմէնճեանը: Ի դեպ, օգոստոսին Ստամբուլի Գնալը կղզու Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում արդեն կայացել է «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր Միսաք Գոչունյանի «Կյանքի տեսարաններ» եւ երջանկահիշատակ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՉԵՆ

Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հարցադրումների մասին այս կարծիքին է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հանրային խորհրդի՝ վերջերս տեղի ունեցած քննարկումներից մեկի ժամանակ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման մասին ՀՅԴ-ի եւ որոշ տնտեսագետների այն դիտարկմանը, որ մեր երկրի տնտեսությունը պատրաստ չէ այդ քայլին, քանի որ հայկական ապրանքները մրցունակ չեն, հետեւյալ հարցադրումն

2010-ին կունենանք 4G ցանց

Հաշվի առնելով այն կանխատեսումները, որ լայնաշերտ շարժական ինտերնետը կպահպանի զարգացման միտումները նաեւ հաջորդ տարի, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ծրագրում է ներդնել «Երկարաժամկետ էվոլյուցիայի» (LTE)՝ տեխնոլոգիաների վրա հիմնված չորրորդ սերնդի (4G) լայնաշերտ ծառայություններ: Դրանք հասանելի կլինեն 2010-ին: Երեկ այսպիսի հայտարարություն է տարածել ընկերությունը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի լայնաշերտ ծառայություններից օգտվողների թիվը շարունակում է աճել՝ ամեն ամիս արձանագրելով «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանից օգտվողների

Կրկին փորձիր՝ Արմավիրում

Հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ կանադական Transeuro Energy ընկերությունը 2010-ի երկրորդ կեսից վերսկսելու է Հայաստանում գազի որոնման աշխատանքները, եւ ՀՀ կառավարությունն էլ, ընդառաջ գնալով ընկերությանը, որոշել է մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 30-ը սարքավորման ներմուծման արտոնյալ մաքսային ռեժիմ սահմանել: Այս ռեժիմով ընկերությունը հորատման սարքավորում կբերի Հայաստան: Հայաստանում

Փառատոն՝ առանց բնապահպանության նախարարության

Հոկտեմբերի 25-ից սկսած՝ 5 օր շարունակ անցկացվեցին բնապահպանական թեմայով ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ, դասընթացներ, սեմինար-քննարկումներ, կլիմայական փոփոխությունների, թափոնների վերամշակման, ջրի խնդիրների մասին քննարկումներ, էկո-էքսպո, դիմակահանդես-քայլերթ: Ահա եւ ավարտվեց «Արեւորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնը՝ ամփոփելով արդյունքները: Առաջին մրցանակին արժանացավ 2008-ին Մեծ Բրիտանիայում նկարահանված՝ ռեժիսոր Ֆրեննի Արմսթրոնգի «Հիմարության դարը» վավերագրական ֆիլմը, «Վայրի բնության մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակ

Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին

Պետական այս ծրագիրը դեռ քննարկվում է, կմեկնարկի 2010-ին, եւ նոր կերեւա, թե այն կծառայի միայն երիտասարդների՞ն, թե՞ կլինեն «խցկվողներ»: «Հիփոթեքային վարկավորման զարգացման եւ երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման պետական աջակցություն». երեկ ՕԵԿ գրասենյակում կազմակերպված քննարկումն այս թեմայով էր: «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական ծրագիրը դեռ նախագիծ է, սակայն արդեն սկսել է քննարկվել երիտասարդների շրջանում: Այս

ՎԵՑ ՄԱՐԶ, ՅՈԹ ՀԱՄԵՐԳ, ՅՈԹ ՖԻԼՄ

Մշակույթով՝ վասն սոցիալական խնդիրների լուծման Այս տարվա ապրիլի 2-ին «Համայնքները՝ համերգներում» լուրով տեղեկացրել ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ մաեստրո Արամ Ղարաբեկյանի ղեկավարած պետական կամերային նվագախումբը ՀՀ մարզերում համերգներով հանդես կգա, նպատակ ունենալով ուշադրություն սեւեռել սոցիալական խնդիրների վրա՝ գործազրկություն, գենդերային հիմնախնդիրներ, մարդու իրավունքներ եւ հանդուրժողականություն եւ այլն: Երեկ ՄԱԿ գրասենյակում ներկայացվեցին վեց մարզերում

Գո՞ղ, թե՞ կլեպտոման

Իրավաբանները՝ «հակման խախտումների» մասին Օրերս հայտնի մտավորականներից մեկը հեռուստատեսությամբ այնքան անկեղծացավ, որ հայտնեց, թե սիրում է հյուրանոցներից, սրճարաններից, հանգստյան տներից անձեռոցիկներ, ատամի չոփեր, մոխրամաններ գողանալ ու տուն բերել: Պարզ է, որ մենք գործ ունենք ոչ թե գողի, այլ՝ հիվանդի հետ: Ինչպես տարբերել գողին՝ կլեպտոմանից: «Առավոտի» սույն հրապարակումը պատրաստվել է իրավաբանների եւ հոգեբանների կարծիքների հիման վրա:

ՕՏԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործություններից 71 դեպքը կատարվել է օտարերկրացիների կողմից: Ըստ ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության, մեղադրանք է առաջադրվել 78 օտարերկրացիների նկատմամբ։ Իսկ Հայաստանում գտնվող օտարերկրացիների նկատմամբ հայաստանաբնակների կողմից գրանցվել է 79 դեպք, հարուցվել են քրեական գործեր։ Ավարտվել է օտարերկրացիների նկատմամբ կատարված հանցագործությունների հիման վրա հարուցված քրեական 5 գործի նախաքննություն, 3 գործ

51 ՄԼՆ ՀԱՐԿԸ ՉԷՐ ՄՈՒԾԵԼ

«Կարին Ինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Մուրադյանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ Նաիրի տարածքային կենտրոն է ներկայացրել ԱԱՀ հաշվարկներ, որոնք եղել են առանց ձեռբերումների փաստը հաստատող տեղեկությունների եւ հիմնավորող փաստաթղթերի: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցված քրեական գործի համաձայն, նա խեղաթյուրած տվյալների միջոցով ցույց է տվել, որ ՀՀ տարածքում 2006թ. ձեռք է

ԲՈՂՈՔՆԵՐ՝ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՑ

Աշխատանքային այցով նախորդ օրը Շիրակի մարզ էր այցելել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նա այցելելով տարբեր կառույցներ՝ հասարակական կազմակերպություններ, մարզպետարան, զորամասեր, ոստիկանություն, լրագրողներին տեղեկացրեց, որ Շիրակի մարզից հնչող բողոքները հիմնականում առնչվում են անօթեւանների խնդիրներին, վարչական դատարաններին ու կրթական ոլորտին: Դպրոցի մի քանի տնօրեններ Պաշտպանին դժգոհել էին, որ մարզպետն իրենց հնարավորություն չի տալիս մինչեւ տնօրենի

ԱՆՓՈՓՈԽ ՄՆԱՑ ՉԱԽԱԼՅԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ

Երեկ Վրաստանի վերաքննիչ դատարանում ավարտվեց ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր դատավճռի բողոքարկման գործով դատավարությունը: Վերաքննիչ դատարանը լսեց Չախալյանների փաստաբաններ Ստեփան Ոսկանյանի եւ Նինո Անդրիաշվիլիի պաշտպանական ճառերը, այնուհետեւ խորհրդակցական սենյակում կարճ ժամանակ (15-20 րոպե) անցկացնելուց հետո հրապարակեց իր որոշումը: Ըստ այդ որոշման, անփոփոխ մնաց Վահագն, Ռուբեն եւ Արմեն Չախալյանների նկատմամբ Ախալցխայի

Ծնողները չեն ուզում դատել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ տեղեկացրեց, որ ստացել է մի շարք դիմումներ, որոնցով անաշխատունակ եւ կարիքավոր ծնողները խնդրել են Պաշտպանին  աջակցել իրենց՝ ծերերի խնամք իրականացնող սոցիալական պաշտպանության հաստատություններ տեղավորման հարցում՝ աշխատունակ չափահաս զավակների կողմից վերջիններիս ապրուստի միջոցներ չտրամադրելու արդյունքում: «Թեեւ ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսված է անաշխատունակ եւ օգնության կարիք ունեցող ծնողների կողմից չափահաս աշխատունակ

ՀԱՅԸ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԸ

Սեպտեմբերի 29-ի «Առավոտի» 8-րդ էջում հրապարակված «Սփյուռքահայերին բերում ենք, որ թալանե՞նք» հրապարակմամբ անդրադարձել ենք իրանահայ Արսեն Փուրղասեմյանսի ոդիսականին: Վերջինս մնացել է անփող եւ անօթեւան՝ Հայաստանի Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Վարդուհի Բադալյանի ձեռամբ: Իրանահայը դիմել է դատարան: Ու սա, պարզվում է, սեփականության շուրջ հայաստանցու եւ սփյուռքահայի միջեւ ցավալիորեն առաջին կամ միակ խնդիրը չէ: Ֆրանսահայ Խաչատուր

Հաճնցիները միավորվում են

Հոկտեմբերի 10-13-ը Արգենտինայի մայրաքաղաքում տեղի է ունեցել «Հաճն» հայրենակցական ընդհանուր միության 20-րդ համագումարը, որին միության հիմնադրումից՝ 1910 թվականից հետո, առաջին անգամ մասնակցել է նաեւ Հայաստանի ներկայացուցիչը՝ «Հաճն» միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը: Հավաքին մասնակցել են «Հաճն» միությունների ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ուրուգվայից: «Հաճն» միություններ կան նաեւ Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, այլ երկրներում: Մեզ հետ զրույցում Հովհաննես Գրիգորյանը ասաց,

Սյունիքը տուժել է, տուժում է եւ կտուժի՞

«Առավոտի» հուլիսի 8-ի համարում տպագրված «Սյունիքում բերքի հույս գրեթե չկա» հրապարակմամբ անդրադարձել էինք Սյունիքի մարզի գյուղատնտեսության վիճակին եւ հենվելով մարզպետարանի տրամադրած տեղեկությունների վրա, արձանագրել, որ հորդառատ անձրեւների արդյունքում գյուղացիները ավելի քան 30 միլիոն դրամի վնաս են կրել, անձրեւները Սյունիքում շարունակվում են եւ չի բացառվում, որ վնասի չափերը մեծանան: Եվ ցավոք այս մռայլ կանխատեսումը իրականացավ: Սյունիքի

ՄԵՂԱՎՈՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ

Հայ-թուրքական արձանագրությունները Ջավախքի համար վտանգավոր են Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Հայ դատից, Ջավախքից եւ որեւէ երկրում ապրող հայի կամ հայ խմբավորման շահ չի պաշտպանում, ջավախահայությունը հոգեբանական ծանր կացության մեջ է հայտնվելու, քանի որ Ջավախքը իրեն համարում է Հայ դատի բաղկացուցիչ, իսկ արձանագրությունների վավերացումը արագացնելու է Ջավախքի հայաթափումը, երեկ Երեւանում լրագրողների

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ

Սկսած երեկվանից՝ մինչեւ նոյեմբերի 6-ը ԱԺ մշտական հանձնաժողովներում կանցկացվեն «2010-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Նշենք, որ ԱԺ-ի քննարկմանը ներկայացված պետբյուջեի նախագիծը եկամուտների գծով կազմում է շուրջ 701,7 մլրդ դրամ, ծախսերի գծով` 884,7 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 183 մլրդ դրամ: Բյուջեն կազմելիս՝ $1-ը հաշվարկվել է 376 դրամ փոխարժեքով:

ՀԲ-Ն ԿՆՊԱՍՏԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ այդ պաշտոնում իր առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի հետ: Դ. Հարությունյանը նշել է, որ «Հայաստանում մրցակցային իրավիճակը եւ հանձնաժողովի իրավասությունները կարիք ունեն բարեփոխումների: Կարծում եմ, այդ գործում երկար ճանապարհ ունենք անցնելու»: Ա. Վարուդակիսն էլ նշել է, որ ՀԲ-ն

ՈՐՔԱՆ ԷԼ ՈՒԶԵՄ՝ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՀԱԿԱՌԱԿՎԵԼ

Երեկ «Հայելի» ակումբում ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի եւ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի նախատեսված բանավեճը չստացվեց: Վարդան Բոստանջյանն ընդհանուր առմամբ համամիտ էր պարոն Ասատրյանի դիտարկումներին՝ ասելով. «Հնարավոր չէ ձեր ասածներին հակառակվել, բայց ես կոալիցիայի պատգամավոր եմ եւ բնականաբար չեմ կարող ցույց տալ, որ ամեն ինչում համաձայն եմ»: Անդրադառնալով 2010-ի բյուջեի նախագծին եւ հաջորդ տարվա ծրագրին՝

Ձեզ մի քիչ զուսպ պահեք, տեղի-անտեղի մի համբուրվեք

Մոտ օրերս «խոզի գրիպի» պատվաստանյութը կբերվի Հայաստան եւ առաջնահերթ կպատվաստվեն ռիսկային խմբերը՝ բուժաշխատողները, 1-24 տարեկան անձինք, քրոնիկական հիվանդություն ունեցողները եւ հղի կանայք: Երեկ ասուլիսում այս մասին նշել է հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: «Ա1+»-ից տեղեկանում ենք, որ պարոն Ասոյանը ասել է նաեւ, որ այս պահին Հայաստանում կա որոշակի քանակությամբ «Տամիֆլյու» դեղամիջոց՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:

ՍՊԱՌՈՂԻՆ ԽԱԲԵԼՈՒ ՀԻՆ ՈՒ ԱՆԱԶՆԻՎ ՄԵԹՈԴ

Հայաստանում գումար աշխատելու անազնիվ մեթոդներն արդեն արմատացել են եւ ոչ ոքի զարմանք չեն պատճառում: Որեւէ ապրանք խանութից ձեռք բերելով՝ սպառողը չի կարող վստահ լինել, որ այն ժամկետանց  ու փչացած չէ, կամ, որ այն պիտանի է օգտագործման համար:  Օրեր առաջ, վճարելով 1000 դրամ, մայրաքաղաքի կրպակներից մեկից գնեցի միջազգային զանգեր կատարելու համար նախատեսված «Vip Telecom» ընկերությանը պատկանող

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՎԱՐԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՈՒ ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ

Արմավիրի մարզի հարյուրավոր գյուղացիներ բանկերից վերցրած վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով՝ մեծ պարտքեր են կուտակել: Արմավիրի գյուղացիները իրենց տնտեսությունը մշակելու այլընտրանք չունեն, ստիպված վարկ են վերցնում՝ վար ու ցանք անելու համար: «Առավոտը» մարզի Տանձուտ եւ Արազափ գյուղերում զրուցեց գյուղացիների հետ: Նրանք դժգոհում էին, որ գյուղատնտեսական վարկերն այնքան բարձր են, որ շատերը դրանք փակելու համար տուն ու

«Օրինաց երկիրը» նախապայման չի տեսնում»

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վստահեցնում է, որ իրենք մտահոգություններ չունեն  – Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման քննարկումների ժամանակ ձեր խմբակցությունը առաջարկություններ անելո՞ւ է, ունե՞ք կոնկրետ մտահոգություններ, որոնք պատրաստվում եք հնչեցնել քննարկումների ժամանակ: – «Օրինաց երկիր» խմբակցությունը մշտապես եղել է ակտիվ եւ նախաձեռնող: Դրա վկայությունն այն է, որ մենք հեղինակ եւ համահեղինակ ենք մեծ թվով օրենքների եւ

ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

ԵԽ մարդու իրավունքների պաշտպանին թուրքական իշխանությունը հայտնել է, թե Թուրքիան ունի «հանդուրժողականության ժառանգված ավանդույթներ»: Թերեւս դրա ապացույցը իրականացված Ցեղասպանությո՞ւնն է: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպան Թոմաս Համմարբերգը նախաձեռնել է երկխոսություն թուրքական իշխանությունների հետ՝ ազգային փոքրամասնությունների, նաեւ ապաստան հայցողների ու փախստականների իրավունքների պաշտպանության հարցերով: Եվ հոկտեմբերի 1-ին հրապարակել է զեկույցներ այս հարցերի վերաբերյալ՝ հունիսի 28-ից հուլիսի

ՄԱՐԶՊԵՏԸ ՃՆՇՈՒՄ ԷՐ ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԻՆ

Այս օրերին Հայաստանի  տարածքում Հայաստանի հանրապետական կուսակցության տարածքային խորհուրդների եւ նախագահների ընտրություններ են ընթանում: Երեկ այդ նպատակով Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում ՀՀԿ խորհրդի նիստ պետք է գումարվեր: Նիստը գումարվել էր, բայց ընտրությունները չէին կայացել: Այդ նիստին մասնակցած սիսիանցի հանրապետականներից մեկը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ ինչպես Կապանում ու Գորիսում, Սիսիանում էլ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձել է

ՀԱՊԿ-Ը ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՄ

«ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում ընդունվել են մի շարք կարեւորագույն որոշումներ, մասնավորապես՝ ստեղծվել են ՀԱՊԿ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ, որոնց առաջին զորավարժությունները տեղի ունեցան Ղազախստանում: Այս ստորաբաժանումները կօգտագործվեն ՀԱՊԿ անդամ ցանկացած երկրի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում»,- ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երեկվա նիստում ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ՀԱՊԿ շրջանակում

Ծառուկյանը գիտի՞ Սահմանադրությունը

Եվ գիտի՞, որ ԱԺ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ «Օլիգարխ հասկացությունը ո՞րն է»՝ ԱԺ-ում լրագրողներին հոկտեմբերի 26-ին հարցրել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Գործարար, որը մտել է քաղաքականության մեջ»՝ պատասխանել էր «ՉԻ»-ի թղթակիցը: Ծառուկյանն էլ ասել էր. «Հիմնականում քաղաքականությամբ պետք է զբաղվեն այն մարդիկ, որոնք ամեն ինչի տեր են, նրանք կարիք չունեն

ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ՓՈԽԱՐԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Պատճառը, թերեւս, այն է, որ Սուրենյանցը՝ նախկին, իսկ Փաշինյանը «գործող» քաղբանտարկյալ է Երեկ հայտնի դարձավ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացրել են նրա՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այն, որ Փաշինյանը մտադիր է առաջադրվել այդ ընտրատարածքում՝ Հայ ազգային կոնգրեսի անդամ ուժերին

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻԴ ՆՄԱՆ ՉԷ

Նույնիսկ նրանք են բաժանվում տարատեսակների «Անկախ նրանից՝ մենք բանտում ենք, թե ոչ, այսօրվա Հայաստանում բոլորս էլ քաղբանտարկյալներ ենք»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ՝ Քաղկալանավորների միջազգային օրը, կարծիք հայտնեց 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո քաղաքական հայացքների համար տեւական ժամանակ ազատազրկված ԱԺ նախկին խոսնակ Կարապետ Ռուբինյանը: Իսկ նման եզրակացության բացատրությունն այսպիսին է. «Որովհետեւ մեզ իշխում են մարդիկ, որոնց

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031