Օրվա լրահոսը

Հրդեհ՝ գետնանցումում

Անցումում տեղակայված կրպակները անվտանգության կանոնները չեն պահպանում, ինչն էլ հանգեցնում է արտակարգ իրավիճակների: «Ձողը մեջքիդ կջարդեմ»,- երեկ Աբովյան-Կորյունի խաչմերուկում գտնվող գետնանցումի կրպակատերերը, փայտերն ու աշխատանքային գործիքները ձեռքներին, այսպիսի հայտարարությամբ մեզ վտարեցին տարածքից, երբ փորձում էինք լուսանկարել անցումում տեղակայված այն խանութը, որն առավոտյան ժամը 9-ի սահմաններում հրդեհվել էր: Բանն այն է, որ անցումներում մի շարք «քյաբաբնոցներ»

«ԵԹԵ ԽԱԲԵՔ՝ ԿԶՂՋԱՔ»

Կադաստրին եւ քաղաքապետարանին խոստանում են կոզեռնցիները Երեկ Կոզեռն թաղամասի բնակիչները հերթական նստացույցն էին անում նախագահի նստավայրի առջեւ՝ պահանջելով հաստատել քաղաքապետարանի ընդունած սեփականաշնորհման իրավունքը եւ իրենց հանձնել սեփականության վկայականները: Ըստ կոզեռնցիների, քաղաքապետարանն իր սուրբ պարտքը կատարել է եւ հիմա էլ Կադաստրի պետական կոմիտեն է անհիմն պատճառաբանություններով իրենց քաշքշուկների մեջ գցում: Փաստն այն է, որ ներկայումս նրանք

ՈՒԺԵՂ ՊԱՅՔԱՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Foreign Direct Investment-ը անդրադարձել է Հայաստանին Հաջորդ տարվա մայիսին Հայաստանում անցկացվելու են խորհրդարանական, իսկ 2008թ.՝ նախագահական ընտրություններ, որոնք, վերլուծաբանների կարծիքով, վճռորոշ են լինելու երկրի ապագա ուղենիշի համար: Ի տարբերություն իր հարեւանների, Հայաստանը նավթով հարուստ չէ, ինչը նշանակում է, որ նա հաճախ գտնվում է արեւմտյան արտաքին քաղաքական վերլուծաբանների ուշադրությունից դուրս: Այնուամենայնիվ, նա ռազմավարական դիրք է գրավում

«Պետության համար վտանգավոր չենք»

Երեկ հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանի զինակից Արմեն Աղայանը՝ կոչ անելով չշփոթել պետական շահերը մեկ-երկու իշխանավորի անձնական ձգտումների հետ: «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերին նրա պատասխանները: Մեզ հետաքրքրում էր, թե ինչպիսի բացատրություն ունեն Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները այն հարցերի հետ կապված, թե ինչո՞ւ հատկապես Սեֆիլյանը

ՀՆԳԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

Արդյոք ընդդիմության լիդերները պատրա՞ստ են պայքարի մեջ մտնել մեծամասնական ընտրատարածքները «սեփականաշնորհած» «ալրաղացների» եւ «կարամելների» հետ: Մեր թերթի երեկվա համարում հրապարակել էինք մի տեղեկատվություն, որը բավականին մեծ իրարանցում է առաջացրել եւ ընդդիմադիր, եւ իշխանական դաշտում: Ընդամենը տպագրել էինք ընդդիմադիր դաշտում շրջանառվող մի նախագիծ, որում նշված էր, թե բոլոր 41 ընտրատարածքներից յուրաքանչյուրում ո՛ր ընդդիմադիր գործիչն է պատրաստվում

ԵԹԵ ՑՈՒՅՑԵՐ ՉԱՆԵԻՆՔ՝ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՉԷԻՆՔ ՀԱՂԹԻ

Երեկ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը Զրույց ուսանողների հետ Երեկ ուսանողների հետ հանդիպման ընթացքում Վահան Հովհաննիսյանը բացահայտեց, թե ինչու ՀՅԴ-ն՝ լինելով ձախ կուսակցություն, հաճախ կողմ է քվեարկում ազատական օրենքների. «Ունենալով դարից ավելի փորձ՝ մենք գիտենք, որ սոցիալիզմն աղքատ երկրում անմիջապես բերում է բոլշեւիզմի. սա անթույլատրելի է։ Եվ եթե դու ունես եւ ուզում

ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ

Երեկ Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մնացած միջազգային ատյանների եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի նման քննադատում է անցած կիրակի Ղարաբաղում անցկացրած սահմանադրական հանրաքվեն: Հայտարարության մեջ ասված է, որ «հանրաքվեն» (փաստաթղթում այդ բառը մշտապես չակերտների մեջ է վերցրած), որը կանխորոշում է ընթացող բանակցությունների ելքը, չի կարող նպաստել կոնֆլիկտի կարգավորմանը: Կարդացեք նաեւ՝

ԽՈՅ 21.03-20.04: Ծրագրերի իրագործումը կարող է չափազանց թանկ արժենալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Պաշտոնատար անձանց հակաճառելու անհրաժեշտություն չկա: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Լավ օր է երկարաժամկետ ֆինանսական գործարքներ կնքելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը ձեզանից մեծ համբերատարություն կպահանջի: Մի նյարդայնացեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր դուք բարձր տրամադրություն կունենաք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ինքնադրսեւորվեք, եղեք կարգապահ, ու գործերը հաջող կընթանան: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Խնդրո առարկա

«ԺԱԿ-Ը ՔԱՂԱՔԱԿԱՆՍԱՀՈՒՆ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է»

Դեկտեմբերի 10-ին Գյումրիում տեղի ունեցավ «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության Շիրակի մարզային ակտիվի հերթական խորհրդաժողովը, որով էլ, փաստորեն, եզրափակվեց կուսակցության 2006թ. մարզային միջոցառումների ծրագիրը: Մինչ իր բուն ելույթին անցնելը, «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը գյումրեցիներին ցավակցեց 88-ի երկրաշարժի 18-րդ տարելիցի կապակցությամբ, ափսոսանքով նկատելով, որ «88-ի հետեւանքները դեռ իրենց բացասական հետքն են թողնում գյումրեցու առօրյա

«Համով տիկինը» կդիմի վարչապետին

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը խոստացավ թատրոնի վերանորոգման հարցով անհանգստացնել Անդրանիկ Մարգարյանին: Երեկ Հ. Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը հրավիրել էր ասուլիս, որի թեման Գյումրիում ու Վանաձորում կայացած հյուրախաղերն էին: Հիշյալ քաղաքներում թատրոնը ներկայացրել էր խաղացանկի առավել ցայտուն՝ Վ. Կոտոյանի «Իմ զոքանչը», Գ. Խանջյանի «Ինձնից պրծում չկա», Ա. Այվազյանի «Ատամնաբույժն

ՌԴ-ՈՒՄ ԿԱՄԵՐԱՅԻՆԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ «ԲԻՍԵՐՈՎ»

Հարցազրույց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի հետ: Վերջերս Հայաստանի պետական կամերային նվագախումբն (ՀՊԿՆ) ու երգչախումբը (ՀՊԿԵ) համերգներով հանդես են եկել Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում: ՌԴ-ում Հայաստանի տարվա փակումը վստահված էր նրանց: Մասնագետները Կամերայինի համերգները գնահատել են որպես Տարվա շրջանակներում անցկացված միջոցառումների բարձրակետ, իսկ «Կուլտուրա» հեռուստաալիքը Արամ Ղարաբեկյանին որակել է

Վճիռ՝ առանց համակողմանի քննության

Մասնագետներն իրենց խոսքը չասացին Նոյեմբերի 22-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվեց աննախադեպ մի գործ՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Արտակ Նավասարդյանի հայցն ընդդեմ 2005թ. ընդունելության քննությունների հանրապետական հանձնաժողովի՝ անգլերեն եւ հայոց պատմություն առարկաների քննությունների գնահատականները բարձրացնելու պահանջի մասին: Ըստ հայցվոր կողմի, նշյալ առարկաներից ընդունելության քննության իր գրավոր աշխատանքները ակնհայտ

ՍՏՐՈՒԿՆԵՐ ԷՐ ՊԱՀԵԼ

«Բրիգադիրը» հրաժարվել էր աշխատավարձ տալ եւ թաքցրել էր «ստրուկների» անձնագրերը Երեկ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում մեղադրյալի աթոռին հայտնվել էր Ոսկեհասկ գյուղի բնակիչ Արարատ Մուրադյանը, ով խաբել է իր հարազատներին՝ նրանց մի տարի հեռավոր Թաթարստանում պահել ու կատարած ծանր շինարարական աշխատանքի դիմաց նրանց գումար չի վճարել: Աշխատանքային թրաֆիքինգի զոհերի՝ Ռոբերտ Կարապետյանի ու Աշոտ Գրիգորյանի վկայակոչմամբ,

Հրդեհից տուժածներին կփոխհատուցե՞ն

Գյումրիի առեւտրականները մի քանի միլիոն դրամի վնաս են կրել Գյումրիի Շահումյան փողոցում՝ կենտրոնական շուկայի հարեւանությամբ, դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը մեծ հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով շուկայում տեղակայված առեւտրի կետերը հսկայական վնասներ են կրել: Ըստ նախնական տվյալների, մոտ երեքուկես ժամվա ընթացքում ամբողջությամբ այրվել է 13 խանութ, մի քանի տաղավար, ինչպես նաեւ հրդեհից տուժել է այն

ԱՄՌԱՆԸ՝ ԱՆԹԱԼԻԱ, ՁՄՌԱՆԸ՝ ԴՈՒԲԱՅ

Ամանորը Ծաղկաձորում տոնելն ավելի թանկ է, քան Դուբայում Այս ձմեռ հայաստանցի տուրիստների մեծ մասն Ամանորը կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում կամ Եգիպտոսում: Թեեւ Ամանորի կարեւոր «ատրիբուտներից» է ձյունը, հյուսիսից եկած Ձմեռ պապը, սակայն մեր երկրում գործող տուրիստական գործակալությունները հավաստիացնում են, որ հայերը նախընտրում են Նոր տարին տոնել տաք երկրներում, որտեղ ձյուն չկա եւ ամառային եղանակ է:

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ

Ընդդիմադիր շրջանակներում ակտիվորեն քննարկվում է առաջիկա ԱԺ ընտրություններում 41 ընտրատարածքներում ընդդիմության ներկայացուցիչներին առաջադրելու գաղափարը: Այդ գաղափարի իրագործումը մեծ նվաճում կլինի ընդդիմության համար, որովհետեւ դա կնշանակի, որ ընդդիմադիր հիմնական ուժերին հաջողվել է համաձայնեցնել իրենց թեկնածությունները եւ առաջ քաշել ու հետագայում պաշտպանել մեկական թեկնածու՝ յուրաքանչյուր ընտրատարածքում: Այդպիսի զարգացումը կարելի է անվանել լավատեսական սցենար ընդդիմության եւ, ինչու չէ,

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ՝ ՀԸԶԲՈԼԼԱՀԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Աթենքի «Հայաստան» լրատուն հաղորդել է, որ դեկտեմբերի 10-ին Բեյրութում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում «ՀՅԴ-ի մասնաճյուղը միանալով Լիբանանի վարչապետ Սինիորայի կառավարության դեմ Հըզբոլլահ-Ալալ շարժմանը՝ ծածանել է Հայաստանի դրոշը»: Նման կողմնապահությունը տարօրինակ է դիտվել Լիբանանի քաղաքական ներքին հակամարտության մեջ, որն այս օրերին հասել է առճակատման եւ քաղաքացիական պատերազմի շեմին: «Առավոտի» խնդրանքով պարզաբանումներ ներկայացնելով՝ ՀՅԴ Հայ դատի եւ

Գնացին, դիտեցին եւ հիացան

ԼՂՀ-ի ժողովրդավարության դասը Հայաստանի ԱԺ պատգամավորները ներկա են եղել դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեին եւ այնտեղից եկել են հիացած, հուզված եւ արցունքախառն աչքերով, քանի որ, իրենց ասելով, տեսել են մի ուրիշ աշխարհ, մի ուրիշ՝ ազատ, արդար եւ թափանցիկ հանրաքվե: «Առավոտը» հետաքրքրվեց հանրաքվեն «դիտած» ՀՀԿ անդամներից եւ ընդդիմադիր Շավարշ Քոչարյանից՝ իրենց կարծիքով, ՀՀ իշխանությունները ինչ-որ

«ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿՈՉԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ»

ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը քննադատում է թե ԱԱԾ-ին, թե Սեֆիլյանի գործը «սխալ մեկնաբանողներին» Ինչպես եւ ակնկալվում էր, դեկտեմբերի 10-ին «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունների, ինչպես նաեւ «Արաքս- Քուռ» հիմնադրամի հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանի, նաեւ նույն նախաձեռնության մասնակից, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Մալխասյանի ձերբակալությունները հարուցեցին հայաստանյան ընդդիմադիր դաշտում գործող մի շարք

ՎԵՐԱԴԱՐՁՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐ՝ «ԶԻՆՎԵԼՈՒ» ՀԱՄԱՐ

Լրանում է կառավարության որոշմամբ հաստատված ժամկետը, երբ պետության կարիքների համար սեփականությունն օտարած քաղաքացիներին պիտի վերադարձվեր իրենց վճարված գումարներից պահված եկամտահարկը: Կառավարության հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն սահմանվել են պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների իրավունքի դադարեցման դիմաց վճարված գումարներից պահված եկամտահարկի վերադարձման առանձնահատկությունները: Կառավարությունը մասնավորապես որոշել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին թույլատրել եկամտահարկը վերադարձնել

ԻՆՉՊԵՍ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԾԱՅՐԱԳԱՎԱՌՈՒՄ

Երեկ Մոսկվայում խուզարկության է ենթարկվել Գարի Կասպարովի գլխավորած Միավորված քաղաքացիական ճակատի շտաբը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, իրավապահ մարմինները առգրավել են ագիտացիոն նյութերը, որոնք կապված են, այսպես կոչված, Անհամաձայնների երթի անցկացման հետ: Երթը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 15֊ին, սակայն քաղաքային իշխանությունները չեն արտոնել այն: Երթի կազմակերպիչները, սակայն, հայտարարել են, որ իրականացնելու են իրենց ծրագիրը՝ հակառակ իշխանությունների ջանքերի:

ԽՈՅ 21.03-20.04: Հասունացած խնդիրները քննարկելու հարմար օր է: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօրվա գործադրած ջանքերը ցանկալի պտուղ կտան: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հատկապես հաջող կստացվի միջնորդական գործունեությունը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Գերադասելի է օրն անցկացնել ընտանիքի կամ մտերիմ ընկերների հետ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Արդյունավետ օր է հատկապես ստեղծագործական ոլորտի մարդկանց համար: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Նոր ծանոթներ ձեռք բերելն այսօր ավելի հեշտ կստացվի: ԿՇԵՌՔ

Հայկազ Խաչատրյանին մոռացել են

«Ցեմենտից Ստալին ծեփողների ժամանակը» դեռ չի անցել Դեկտեմբերի 11-ը ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի ծննդյան օրն է: Այդ կապակցությամբ երեկ մենք հանդիպեցինք նկարչի 82-ամյա եղբորը՝ հանրապետական Սերգեյ Խաչատրյանի հետ: Նկարչի 300-ից ավելի գործերը դեռ սպասում են իրենց ճակատագրին: Հայկազ Խաչատրյանն ունի նաեւ Մորդովայի քաղբանտարկյալների ճամբարում գրած «Սեւ գիրքը» բանաստեղծությունների շարք: Նախկին քաղբանտարկյալի

ԵՎԳԵՆԻ ԵՎՏՈՒՇԵՆԿՈՅԻ ԽԻՂՃՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՉՔԵՐԸ

Ռուս բանաստեղծի համար դրանք սերտորեն կապված են «Ինչի՞ց է գոյանում մարդկային խիղճը… Նախ եւ առաջ ընկերների, հարազատ ու թանկ մարդկանց աչքերից, որոնք քեզ նայում են, հետեւում ամենուրեք, անկախ նրանից՝ աչքերի տերը ո՞ղջ է, թե՞ ոչ: Իմ խիղճը գոյացել է նաեւ հայկական թախծոտ աչքերից: Երբ դուք՝ հայերդ ժպտում եք, էլի ձեր աչքերը տխուր են»: Ռուս քնարերգակ,

Մշակութային երկխոսություն՝ Ծաղկաձորում

Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացրել են իրենց մշակույթն ու ազգային ծեսերը Դեկտեմբերի 8-12-ը «Համահայկական միջազգային կենտրոն» հիմնադրամը Ծաղկաձորում կազմակերպել է միջմշակութային փառատոն, որին մասնակցում են 11 ազգերի շուրջ 50 երիտասարդներ՝ հիմնականում հայաստանյան բուհերի ուսանողներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Փառատոնի իրականացմանն աջակցել են նաեւ ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատները: Չորս օրերի ընթացքում հայ, հույն, ասորի, եզդի, վրացի, արաբ, պարսիկ, հնդիկ,

Հ1-Ի ՊՐՈԴՅՈՒՍԵՐԸ՝ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ըստ Հրաչ Քեշիշյանի՝ «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն» ու «Եվրատեսիլ» մեկնողի ընտրությունը թափանցիկ կլինի: Հանրայինի եթերում վաղուց ձեւավորվել է «աստղերի» նեղ, կաստայացված շրջանակ, որոնց կայացման ողջ ընթացքը ուղղորդվում եւ կառավարվում է հենց Հ1-ում: Չնայած սրան, հանրայինի երկու միջոցառումներ՝ «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը» (որն այս տարի կկայանա Ազգային օպերային թատրոնում՝ դեկտեմբերի 14-ին) եւ «Եվրատեսիլը», հանրության մեջ որոշակի հետաքրքրություն են

ԳԱԱ-ն հատուկ եղել է, հատուկ էլ կմնա՞

ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը գիտական շրջանակներում շարունակում է քննարկել իր մշակած՝ Գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթները: Հերթական հանդիպմանը, որ կազմակերպել էր Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը՝ հանգստյան օրերին Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը, Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար կազմը չէր ներկայացել: ԿԳՆ փոխնախարար Արա Ավետիսյանն իր ողջույնի խոսքում, արդարացնելով վերջիններիս բացակայությունը, կարծիք հայտնեց, որ

ՌՈՒՍԱԿԱՆ ԻՍԿԱԿԱՆ ԿԵՖԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

ՌԴ կաթնարտադրության գիտահետազոտական ինստիտուտը «Աշտարակ կաթ» ընկերությանը շնորհել է ռուսական դասական տեխնոլոգիայով կեֆիր արտադրելու արտոնագիր Կարծում ենք՝ չկա մարդ, որ լինելով Ռուսաստանում, գոնե մեկ անգամ չի փորձել ռուսական կեֆիրը, որի համի նկատմամբ դժվար է անտարբեր մնալ: Ի սկզբանե կեֆիրն օգտագործել են «կաթնային» խոհանոցում, այժմ էլ հմուտ խոհարարներն այս կաթնամթերքից պատրաստում են տարբեր ուտեստներ՝ բլիթներ, թխվածքներ

Կկարգավորվի՞ ավիավառելիքի խնդիրը

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այդ առնչությամբ ուսումնասիրություններ է կատարում: «Զվարթնոց» օդանավակայանում մինչ օրս ավիավառելիքի դեֆիցիտ կա: Օդանավակայանին վառելիք մատակարարող միակ ընկերությունը՝ «Միկա լիմիթեդը», պայմանագրով խոստացած վառելիքի ամբողջ խմբաքանակը դեռ չի բերել, եւ ավիաընկերությունները շարունակում են այլ երկրների օդանավակայաններում լիցքավորվել: Հաշվի առնելով, որ «Զվարթնոցում» ավիավառելիքի հետ կապված խնդիրներն արդեն պարբերական բնույթ են կրում, Տնտեսական մրցակցության պաշտպանության

ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նոր սահմանադրությանն «այո» է ասել ոչ թե անձնական նկատառումներով, այլ միջազգային հանրության կողմից Արցախը ճանաչել տալու համար: Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում անցկացվեց սահմանադրական հանրաքվե: Քվեարկելու իրավունք ունեցող 89 հազար 44 արցախցիներից հանրաքվեին մասնակցել է 74. 541 մարդ, այսինքն՝ բնակչության 80%-ից ավելին: ԼՂՀ սահմանադրության հանրաքվեին դեմ է արտահայտվել 549 արցախցի: Ղարաբաղի սահմանադրության

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930