Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱԿԱՆ ԻՍԿԱԿԱՆ ԿԵՖԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Դեկտեմբեր 12,2006 00:00

ՌԴ կաթնարտադրության գիտահետազոտական ինստիտուտը «Աշտարակ կաթ» ընկերությանը շնորհել է ռուսական դասական տեխնոլոգիայով կեֆիր արտադրելու արտոնագիր

Կարծում ենք՝ չկա մարդ, որ լինելով Ռուսաստանում, գոնե մեկ անգամ չի փորձել ռուսական կեֆիրը, որի համի նկատմամբ դժվար է անտարբեր մնալ: Ի սկզբանե կեֆիրն օգտագործել են «կաթնային» խոհանոցում, այժմ էլ հմուտ խոհարարներն այս կաթնամթերքից պատրաստում են տարբեր ուտեստներ՝ բլիթներ, թխվածքներ եւ այլն: Ինչպես նաեւ կարելի է սովորական կեֆիրին ավելացնել բանջարեղեններ, մրգեր՝ եւ ստանալ համեղ սառը ըմպելիք:

Իսկ կեֆիրի օգտակար հատկությունները մեր օրգանիզմի համար անհրաժեշտություն են: Կեֆիրի մոգական ուժը պայմանավորված է նրա մեջ պարունակվող կեֆիրային սնկերով, որոնց շնորհիվ ժամանակին այս ըմպելիքը օգտագործվել է բուժական նպատակներով:

Ըստ մասնագետների՝ կեֆիրը երիտասարդացնում է օրգանիզմը, մաքրում է աղիները շլակներից, եւ որքան շատ օգտագործենք այս մթերքը՝ այնքան ավելի բարետես կլինենք, քանի որ ճնշում է աղիների ախտածին միկրոֆլորան եւ դրանով խթանում օգտակար միկրոօրգանիզմների աճը: Այն նաեւ բարելավում է մարսողական պրոցեսը՝ հաղթահարելով անգամ լայն տարածում գտած դիսբակտերիոզը: Կաթնաթթվային միկրոֆլորայի եւ կեֆիրային սնկերի սիմբիոզը՝ համակեցությունը, կեֆիրին տալիս է հնարավորություն վերականգնել աղիների միկրոկենսացենոզը: Բացի աղիների վրա բարերար ազդեցությունից, կեֆիրը կատարում է նաեւ մի շարք կարեւոր ֆունկցիաներ օրգանիզմի այլ համակարգերում: Օրինակ, վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կեֆիրը օժտված է իմունախթանիչ հատկություններով: Ահա թե ինչու այս կաթնաթթվային սննդամթերքը խորհուրդ է տրվում ՁԻԱՀ-ով, ինչպես նաեւ խրոնիկ ինֆեկցիաներով տառապող հիվանդներին՝ մտցնել բուժիչ սննդակարգի մեջ: Այն նկատելի դրական ազդեցություն է թողնում նաեւ խրոնիկ հոգնածությամբ տառապող մարդկանց վրա: Քնի պրոցեսի խախտման ժամանակ հիվանդների սննդաբաժնի պարտադիր մաս է կազմում կեֆիրը, քանի որ, ամեն ինչի հետ մեկտեղ, օժտված է հանգստացնող հատկությամբ:

Կեֆիրը նաեւ երեխաների բարեկամն է: Այն պարունակում է բարձրորակ սպիտակուց, որն անհրաժեշտ է երեխայի աճի եւ զարգացման փուլում, ինչպես նաեւ ապահովում է փոքրիկների ոսկրային համակարգի եւ ատամնաշարի ձեւավորման համար անհրաժեշտ կալցիումը: Բժիշկները փաստում են, որ կեֆիրը B խմբի վիտամինների լիարժեք աղբյուր է, որը, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է երեխայի նյարդային համակարգի նորմալ զարգացման համար: Ինչպես վկայում են թայվանցի գիտնականները, կեֆիրը կարող է կանխարգելել երեխաների սննդային ալերգիան: Ծնողները պետք է հիշեն, որ օրգանիզմի կողմից հեշտությամբ մարսվում են կեֆիրի սպիտակուցները, քան կաթինը:

Թեեւ կեֆիրը երեխաներին թույլատրելի է միայն 8 ամսականից հետո, սակայն գիտնականները գտնում են, որ այն շատ օգտակար է կերակրող մայրերին: Մայրական կաթի միջոցով երեխային են փոխանցվում կեֆիրի բոլոր օգտակար հատկությունները:

Նշենք, որ աղեստամոքսային համակարգի վրա իր բարերար ազդեցությամբ կեֆիրը զգալիորեն գերազանցում է մյուս կաթնաթթվային սննդամթերքներին: Սակայն այն պետք է լինի իսկական, պատրաստված ճիշտ տեխնոլոգիայով: Այսօր մեր շուկայում կարելի է գտնել բազմազան, կեֆիրի նման կաթնամթերք, որոնք թեպետ կրում են «կեֆիր» անվանումը, սակայն չեն համապատասխանում անվանը:

«Աշտարակ կաթ» ընկերությունն իր սպառողներին հնարավորություն է ընձեռում զգալ ռուսական տեխնոլոգիայով եւ բնական ալպիական կաթից ստացվող կեֆիրի իսկական համն ու օրգանիզմի վրա բարերար ազդեցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել