Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ

Դեկտեմբեր 13,2006 00:00

Ընդդիմադիր շրջանակներում ակտիվորեն քննարկվում է առաջիկա ԱԺ ընտրություններում 41 ընտրատարածքներում ընդդիմության ներկայացուցիչներին առաջադրելու գաղափարը:

Այդ գաղափարի իրագործումը մեծ նվաճում կլինի ընդդիմության համար, որովհետեւ դա կնշանակի, որ ընդդիմադիր հիմնական ուժերին հաջողվել է համաձայնեցնել իրենց թեկնածությունները եւ առաջ քաշել ու հետագայում պաշտպանել մեկական թեկնածու՝ յուրաքանչյուր ընտրատարածքում: Այդպիսի զարգացումը կարելի է անվանել լավատեսական սցենար ընդդիմության եւ, ինչու չէ, նաեւ ողջ հասարակության համար: «Առավոտի» տրամադրության տակ է ընդդիմադիր դաշտում շրջանառվող նման նախագծերից մեկը, որն էլ առաջարկում ենք ընթերցողի ուշադրությանը՝ բնականաբար, վերապահում անելով, որ հարցը դեռ քննարկման փուլում է եւ այդ ցուցակը դեռ ենթակա է փոփոխությունների:

Եվ այսպես, ըստ այդ ցուցակի, Երեւանում թիվ 1 ընտրատարածքում նախատեսվում է առաջ քաշել Արտակ Զեյնալյանին, թիվ 2 ընտրատարածքում՝ Գագիկ Կոստանդյանին, 3/ Մանուկ Գասպարյան, 4/ թեկնածությունը դեռ ճշտված չէ, 5/ Արամ Կարապետյան, 6/ Սուրեն Սուրենյանց, 7/ Սմբատ Այվազյան, 8/ Հեղինե Բիշարյան, 9/ Վազգեն Մանուկյան, 10/ Արարատ Զուրաբյան, 11/ Արշակ Սադոյան, 12/ Հովհաննես Հովհաննիսյան, 13/ ճշտված չէ:

Մարզերում ընդդիմության միասնական թեկնածուներ կարող են լինել. 14/ Աղասի Արշակյան, 15/ Էմմա Խուդաբաշյան, 16/ Կորյուն Առաքելյան. 17/ Հայկ Բաբուխանյան, 18/ Արամ Զավենի Սարգսյան, 19/ Րաֆֆի Հովհաննիսյան, 20/ Արտաշես Գեղամյան, 21/ Արամ Գասպարի Սարգսյան, 22/ Խաչիկ Պետրոսյան, 23/ Սամվել Բաբայան, 24/ ճշտված չէ, 25/ Ալեքսան Կարապետյան, 26/ Մհեր Շահգելդյան, 27/ Գագիկ Ավետյան, 28/ Վարդան Խաչատրյան, 29/ Ալեքսանդր Արզումանյան, 30/ Վիկտոր Դալլաքյան, 31/ Գառնիկ Մարգարյան, 32/ Ստեփան Զաքարյան, 33/ Շավարշ Քոչարյան, 34/ Հովհաննես Մարգարյան, 35/ Սամվել Բալասանյան, 36/ Վաղարշակ Հարությունյան, 37/ Արթուր Բաղդասարյան, 38/ Գրիգոր Հարությունյան, 39/ Պետրոս Մակեյան, 40/ ճշտված չէ, 41/ Թաթուլ Մանասերյան:

«Առավոտը» պատրաստակամ է ներկայացնել ինչպես նշված անձանց, այնպես էլ այլ գործիչների մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել