Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԲԱՐԵՓՈԽՎՈՒՄ Է

Ընտանեկան բժշկի ինստիտուտը կայանում է Անկախությունից ի վեր մեր երկրի առողջապահության ոլորտում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը համակարգի պատասխանատուները պայմանավորում են Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական կայունությամբ եւ տնտեսական աճով: Տարեցտարի պետական բյուջեից այս ոլորտին հատկացվող գումարներն ավելանում են: Առողջապահության այս տարվա բյուջեն 2002 թվականի համեմատ ավելացել է 2, 5 անգամ՝ հասնելով մոտ 40 միլիարդ դրամի: Կառավարության,

Վոլֆսոնը ցուցմունք կտա

Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ շարունակվեց Սիլվա Ասատրյանի եւ Յուրի Վոլֆսոնի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ասատրյանին եւ Վոլֆսոնին մեղադրում են ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ նախապատրաստելու եւ իրականացնելու մեջ: Երեկ ցուցմունք պիտի տար ազգային անվտանգության փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը: Սակայն նա հայտնեց, որ ինքն ու Ասատրյանը

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՅՈՒՐԻ ԲԱԽՇՅԱՆԻՆ

Թիվ 27 դպրոցի «Տիր» աշակերտական հանրապետության վարչակազմն օրերս դիմել է դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանին՝ խնդրանքով, որ վերջինս թույլ տա իրենց՝ հոկտեմբերի 27-ին Յուրի Բախշյանի գերեզմանին «հաշվետվություն» ներկայացնել: Հաշվետվություն այն մասին, որ իրենք հետեւում են Յուրի Բախշյանի պատգամին եւ ամեն ինչ անում են՝ հայրենիքին նվիրված քաղաքացիներ դառնալու համար: Տնօրենը հուզված անակնկալի է եկել: Նշենք, որ Յուրի

Հուշարձանում խորովածանոց են բացել

Ինչի համար թույլտվությունը տվել են քաղաքային իշխանությունները Մայրաքաղաքի Հանրապետության 24 հասցեում գտնվող շենքը պատմամշակութային արժեք է ներկայացնում եւ ընդգրկված է պատմության ու մշակույթի հուշարձանների ցանկում: Շենքը պահպանելու համար ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների գործակալությունը այդ հասցեում ապրող բնակիչների հետ կնքել է «պահպանական պարտավորագիր», ըստ որի՝ հուշարձան-շենքին սպառնացող վտանգի, վթարային կամ այլ իրավիճակների դեպքում բնակիչները պետք

ՊԱՏԱՀԱՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿՈԾԿԵԼ

Նուբարաշենի մարզական կենտրոնի կիսակառույց շենքում խաղալիս երեխան ընկել է, բայց այդ մասին թե՛ թաղապետարանը, թե՛ երեխայի հարազատները լռում են: Նուբարաշեն համայնքի Ղեւոնդ Ալիշանի անվան դպրոցի հարեւանությամբ արդեն մեկ տարի է՝ մի կիսակառույցի շինարարություն է ընթանում: Կառուցվող շենքը ծառայելու է որպես համայնքի մարզական կենտրոն: Թաղապետ Մհեր Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ պարոն Հովհաննիսյանի բարեկամ-ընկերները բնակիչներին խոստացել էին,

«ՄԻ՛ ՉՔՄԵՂԱՑԵՔ»

ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը պնդում է, որ ԱԺ-ում իր հայտարարությունը, թե իրենց դեմ սեւ քարոզչությունը կազմակերպում են վարչապետն ու պաշտպանության նախարարը՝ որոշ մարդիկ փորձեցին տեղափոխել անձնական դաշտ, կին-տղամարդ հարաբերությունների ոլորտ՝ մոռանալով հայտարարության բուն բովանդակության մասին, «որը ճիշտ էր ե՛ւ քաղաքական, ե՛ւ մարդկային, ե՛ւ բարոյական տեսանկյունից: Քանի որ երբ շուրջ 6 մարզային հեռուստակայաններով, խախտելով «Քրեական

Տեղական նշանակության «մարտեր»

Երեկ Վիկտոր Դալլաքյանը դարձյալ ՀՅԴ-ի «բոստանը» քար գցեց, իսկ ՀՅԴ անդամները նրան հակադարձեցին: Երեկ քննարկվում էր հանրային գերակա շահի մասին օրինագիծը, եւ իր ելույթի հերթն օգտագործելով՝ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Դաշնակցության հասցեին մի քանի «քնքուշ» խոսքեր արտաբերեց. մասնավորապես, դիմելով Դաշնակցության ներկայացուցիչներին՝ ասաց. «Ձեր այն տեսակետի վրա, թե ես առաջ եմ քաշում հարյուր տոկոս համամասնականը՝ մեծամասնականը

ԿԱ՛Մ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ԿԱ՛Մ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս երկընտրանքը «Բարգավաճ Հայաստանին», ՀՀԿ-ին եւ Ժողովրդական կուսակցությանը պարտադրված է Հայաստանի օրենքներով, ըստ որոնց՝ բարեգործությունը չպետք է հետապնդի քաղաքական նպատակներ: Խախտո՞ւմ են արդյոք այս կուսակցությունները Հայաստանի օրենսդրությունը, երբ նախընտրական այս շրջանում նրանցից մեկը մարզերում կարտոֆիլ եւ սերմացու է բաժանում, մյուսը դպրոցներին լաբորատոր սարքավորումներ է տրամադրում, իսկ ուսանողներին՝ անվճար ավտոբուսներով ապահովում, երրորդը՝ այցելություններ կազմակերպում եւ հեռուստացույցներ

ԻՆՉՊԵՍ ԽԱԲԵԼ «ՖԻՐԴՈՒՍՑԻՆԵՐԻՆ»

«Իրացնող» կազմակերպություններն արդեն սկսել են բանակցությունները 2006 թվականի քաղաքաշինական ծրագրերի ցանկում է նաեւ Երեւանի Կենտրոնում գտնվող 30-րդ թաղամասը, որն ավելի պոպուլյար լեզվով անվանում են «Ֆիրդուսնոց»: Ըստ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի, նախատեսվում է, որ «Ֆիրդուսի» շուկայի տարածքում առաջիկա տարիների ընթացքում կծավալվի վերգետնյա եւ ստորգետնյա շինարարություն: Ի տարբերություն արդեն իրացված այլ գոտիների, այս դեպքում, գումարային փոխհատուցումներին

ԼՈՒՐՋ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԿԱ

 «Ոչ մի լուրջ հարց չբարձրացվեց՝ ո՞վ թույլ տվեց, որ ահաբեկիչները հասնեն դահլիճ ու զենքերը ներս տանեն, ո՞վ Արմենակյանին սպանեց, ինչո՞ւ նրա սպանության վայրը արագ մաքրվեց, վերանորոգվեց»,- երեկ «Առավոտին» ասաց յոթ տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին սպանված Ազգային ժողովի փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը: Լուսանկարում նա պատկերված է «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ժամանակ: Կարդացեք

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅ 21.03-20.04: Խնդիրներին խելամիտ մոտենալը կօգնի լուծել բոլոր հարցերը: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր ձեր ստեղծագործական ներուժը զգալիորեն կաճի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը ձեզ ֆինանսական զգալի հաջողություն է խոստանում: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հարմար օր է սիրած էակի հետ ժամանակ անցկացնելու համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հնարավոր է անակնկալ հաջողություն ունենաք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Կարելի է երեկոյան ընտանեկան հանդիսություն կազմակերպել: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Օրվա

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅԵՐԸ ԻՆՁ ՇԱՏ ԴՈՒՐ ԵԿԱՆ»

Երեկ «Երեւան» հյուրանոցում կազմակերպված IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի բազմակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի մամուլի ասուլիսի ժամանակ շատերի ուշադրությունը գրավել էր գեղեցկատես մի օրիորդ: Նա Վիկի հարսնացուն էր՝ Օլգա Ստովբունը: «Առավոտը» մի քանի օր առաջ Վախթանգի հետ պայմանավորվել էր հարցազրույց անցկացնել Օլգայի հետ եւ երեկ զրույցը կայացավ: – Ինչպե՞ս ծանոթացաք Վիկի հետ: – Ծանոթացել

Եկեղեցին կանչում է

Մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնի հետնամասում երբեք չեմ եղել, բայց վերջերս, երազի ազդեցության տակ, գնացի եւ հայտնաբերեցի քանդած եկեղեցու հետքեր: Կինոթատրոնի պատին հայտնաբերեցի «Պողոս-Պետրոս» գրությամբ լուսանկարում պատկերված դամբարանաքարը: Տարածքը պատված է աղբով: Սակայն միմյանց կողքի կային սեւացած քարեր, որտեղ ինչ-որ մեկը մոմ էր վառել: Կար նաեւ խորհրդանշական գրություն. «Ամեն ինչ լավ կլինի»: Տարածքի բնակիչներից մեկն ասաց, որ

«ԳԼԱՁՈՐՆ» ԻՄ ԵՐՐՈՐԴ ԵՐԵԽԱՆ Է»

Ասում է «Գլաձոր» կառավարման համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը Արդեն տասնյոթ տարի հայաստանյան կրթական համակարգում իր առանձնահատուկ տեղն ունի «Գլաձոր» կառավարման համալսարանը։ Այն հիմնադրվելով դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում՝ 1990թ., անցել է ժամանակաշրջանին բնորոշ կայացման բարդ ու դժվարին ճանապարհ եւ հասարակության մեջ ստեղծել հավատ ու վստահություն մասնավոր բուհական համակարգի նկատմամբ։ «Գլաձոր» կառավարման համալսարանը հագեցած է անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով՝

ԿԳՆ-ի «հեքիաթային» բացահայտումները

ԿԳ նախարարությունը ուսումնասիրություններ է կատարել Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Հեքիաթ» մանկապարտեզում՝ սեպտեմբերի 7-ին մեր թերթում հրապարակված «Դժբախտ պատահար «Հեքիաթում» հոդվածի կապակցությամբ եւ «հեքիաթային» բացահայտումներ արել: Օգոստոսի 17-ին «Հեքիաթ» մանկապարտեզում, 2 երեխաների վեճի արդյունքում կոտրվել էր նրանցից մեկի ծնոտը: Իսկ դաստիարակը բավական ուշացումով, միայն երեխայի ջերմությունից է հասկացել, որ նա վատառողջ է: Մեր թղթակիցը եղել էր տեղում, պարզել,

ՁՎԱՐԱՆԸ ԴԵՌ ՉԻ ԳՏՆՎԵԼ

1998թ. Մարիա Թեւոսյանը Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում իր առաջնեկն ունեցավ: Նրա երկրորդ երեխան ծնվեց 2005թ. հունվարի 19-ին, Երեւանի Շենգավիթի բժշկական կենտրոնում: Ընդ որում, երեխաները երկու դեպքում էլ ծնվել են կեսարյան վիրահատմամբ: Վիրահատությունից հետո պարզվեց, որ Թեւոսյանի ձվարանն ու ձախակողմյան փողը չկան: Թեւոսյանն այդ մասին տեղյակ չէր: Առանց նրա գիտության՝ վերոնշյալ բուժհիմնարկներից որեւէ մեկում

ԲԳՎ-ից չեն ցանկանում օգտվել

Գյումրեցի անօթեւաններից շատերը փտած տնակներում ապրելը գերադասում են «Բնակարանների գնման վկայագիր» ծրագրին մասնակցելուց: Գյումրիում բնակարան ունենալու միակ շանսը կառավարության «Բնակարանների գնման վկայագիր» (ԲԳՎ) ծրագրին մասնակցելն է, որի անարդյունավետության մասին գյումրեցիները գիտեն: Բանն այն է, որ այս ծրագրի խիստ օրենքների համաձայն, բնակիչը սահմանափակ ժամանակահատվածում պարտավորվում է անձամբ բնակարան փնտրել, բանկերում գործարքներ կատարել եւ մարզպետարանի չինովնիկներին համոզել,

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՀԱՐԿԵՐ ՎՃԱՐՈՒՄ

Տնտեսությունն աճում է, բիզնեսը բարգավաճում է, բայց օլիգարխների վճարած հարկերը նախորդ տարիների համեմատ քիչ են ավելանում: Վերջին շրջանում Հայաստանում գործող որոշ օլիգարխների գործերը բավականին հաջող են ընթանում, բայց, չգիտես ինչու, նրանց վճարած հարկերը ավելանալու փոխարեն տարեցտարի հիմնականում նվազում են: Այս մասին է վկայում Հարկային պետական ծառայության՝ նախօրեին հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկը: Օրինակ, Սամվել Ալեքսանյանի՝

ԽՈՍԵԼ Է ՈՉ ԹԵ ԳՈՐԾՈՂԻ, ԱՅԼ ՀԱՋՈՐԴԻ ՄԱՍԻՆ

«Հայտնվել է կառավարության մի անդամ, որը, մոռանալով իր բուն պետական գործառույթները, երկրի առաջ  ծառացած մարտահրավերները, մի շարք դեսպանատների զարհուրելի աշխատանքը եւ չաշխատանքը, կառավարության 80 տոկոս նիստերին չի մասնակցել եւ դա համարում է բախտի բերում,- ԱԳ նախարարի հարցազրույցին հայտարարությամբ հակադարձել էր ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը: – Դժգոհ է կառավարության քաղաքականությունից, սակայն շարունակում է պաշտոնավարել։ Լավ

Կրեմլը փոխում է տակտիկան

Ռուսաստանում ծավալված հակավրացական արշավը վերջին օրերին նկատելիորեն թուլացել է: Դարձյալ սկսել են գործել այդ արշավի շրջանակներում փակված վրացական ռեստորաններն ու կազինոները: Նվազել է Ռուսաստանից արտաքսվող վրաց միգրանտների հոսքը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, անգամ առկա են վրացական կրիմինալի դեմ մղվող պայքարի թուլացման ակնհայտ միտումներ: Ի՞նչ է սա: Արդյոք կարո՞ղ ենք փաստել, որ վրաց-ռուսական հարաբերություններում առկա լարումն ինչ-որ

«Ոչ մեկը թող իրեն փղի տեղ չդնի»

Երեկ «ԸՕ»-ի քննարկումների ժամանակ ՄԱԿ-ի տեսակետը հայտնեց խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը: Խորհրդարանական ուժերը երեկ վերջնականապես քննարկեցին «ԸՕ»-ի կոալիցիոն նախագիծը: Ծանոթներիցս մեկը՝ նախկին պատգամավոր, ով հեռակա հետեւում է խորհրդարանում ծավալված համամասնական-մեծամասնական թեմայով կռիվներին, երեկ նկատեց, որ իզուր էլ այդքան վիճում են, թող խորհրդարանի պատգամավորական տեղերը ավելացնեն, դարձնեն 200 հոգիանոց եւ բոլոր մականունավորներին եւ օլիգարխներին իրենց թիկնապահներով

ՕՐՀՆԵՐԳԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿՀԵՏԱՁԳՎԻ՞

Արդեն իսկ ակնհայտ է, որ խորհրդարանն ուղղակի չի հասցնի իրականացնել սահմանադրական փոփոխություններից բխող պահանջը՝ մինչեւ դեկտեմբերի 5-ը «Օրհներգի մասին» օրենք ընդունելու վերաբերյալ: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում ՀՅԴ խմբակցությունը 30 օրով հետաձգեց իր «ՀՀ պետական օրհներգի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Կառավարությունն էլ դեռ ՀՀ օրհներգի տեքստի եւ երաժշտության ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

Արդեն 3 ամիս է, ինչ շարունակվում է ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի մասնակցությամբ երկու քրգործերի նախաքննությունը: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության կողմից օրերս հրապարակած ցուցակում Հայաստանը խոսքի ազատության վարկանիշային ցուցակում 170 երկրների շարքում գրավում էր 101-րդ տեղը: Ընդ որում, նշվել էր, որ մեր երկրում տեղի է ունեցել լրագրողների նկատմամբ սպառնալիքների՝ 2, հարձակման 5 դեպքեր: Դրանցից մեկը «Չորրորդ

ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ՊԵՏՔ Է ՄՆԱՆ

«Հայաստանի պաշտոնյաները պետք է խրախուսեն, որ տաղանդավոր մարդիկ ստիպված չլինեն հայրենիքը փոխել ինչ-ինչ բարիքների հետ, ասենք, Ավստրալիայում»,- երեկ «Առավոտին» ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի բազմակի չեմպիոն, ներկայումս Ավստրալիայում բնակվող Վախթանգ Դարչինյանի հարսնացուն` Օլգա Ստաբունը: Կարդացեք

ՍԿՍՎԵՑԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Երեկվանից Սպորտպետկոմում ազատ ոճի ըմբշամարտով սկսվեցին մրցաշրջան 2006-ում առանձին մարզաձեւերի կատարած աշխատանքների ՚նախնական եւ եկող տարվա ծրագրերի քննարկումները: Դրանց մասին պատմում է Սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանը: «Այս նախնական քննարկումները նպատակ ունեն ճշտելու, թե պետության ֆինանսական աջակցության պարագայում առանձին մարզաձեւերի ֆեդերացիաներում աշխատանքներն ինչպե՞ս են իրականացվել եւ դրանց արդյունքում մրցաշրջան 2006-ում ի՞նչ ենք ունեցել պատանեկան, երիտասարդական

Բաբաջանյանը «կշարունակվի»

Օրերս Երեւանում անցկացված Առնո Բաբաջանյանի ծննդյան 85-ամյակին նվիրված երաժշտական փառատոնը շարունակություն կունենա Մոսկվայում, ապա ԱՄՆ-ում: Մոսկովյան փառատոնի առիթով մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները լսելու ակնկալիքով հանդիպեցինք անվանի կոմպոզիտորի որդուն՝ «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանին: Նա տեղեկացրեց, որ Մոսկվայում նոյեմբերի 15-ին, Երաժշտության տանը, Կամերային դահլիճում կկատարվեն Բաբաջանյանի սիմֆոնիկ եւ կամերային երկերը: Համերգներին ներգրավված են հայաստանցի երաժիշտներ՝

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ,ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՍՑԵՆԵՐ

Հոկտեմբերի կեսերին Նոր Նորք համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանը, որպես «Միավորված քաղաքներ եւ տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության բյուրոյի անդամ, մասնակցեց Թաթարստանի մայրաքաղաք Կազանում Եվրասիայի ծրագրով տեղի ունեցած «Հասարակություն, իշխանություն, բիզնես. բարեգործությանն ուղղված ջանքերի համախմբում» միջազգային համաժողովին, որը թույլերին, անտուններին, լքված ու կեղեքվածներին ձեռք մեկնելու բարի առաքելություն ուներ: Ինչպես նշեց Դավիթ Պետրոսյանը, հանձնաժողովն անցավ հումանիտար, մարդասիրական արժեքների

Ծնողները կդիմեն դատարան

Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի 180 ուսանողները, որոնք կառավարության հուլիսի 13-ի որոշմամբ զրկվել են տարկետման իրավունքից, առաջիկա օրերին կդիմեն 1-ին ատյանի դատարան: Նրանք վերջապես, 1.5 ամիս հետո, ստացել են ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի պարզաբանումը՝ իրենց բազմաթիվ նամակներին ի պատասխան: Սակայն 13 տղաներ արդեն նոյեմբերի 1-ին ստիպված կլինեն համալրել հայոց բանակի շարքերը եւ, բնականաբար, չեն հասցնի դատական ատյաններում

ՊԱՏԺԵԼ ԿԱԴԱՍՏՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը 600-ից ավելի հայցադիմումներով դիմել է առաջին ատյանի դատարաններ Քաղաքապետը պահանջում է անվավեր ճանաչել քաղաքացիներին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականները: Ընդ որում, պատասխանող են ճանաչվել ոչ միայն քաղաքացիները, այլ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: Քաղաքապետը դիմել է դատարան այն ժամանակ, երբ զուգահեռ ընթանում է քրեական գործի նախաքննությունը

Վերամշակված փայտը թանկացել է

Պատճառը քաղաքական է Արդեն քանի ամիս է՝ կտրուկ թանկացել են Վրաստանից ու Ռուսաստանից ներկրվող վերամշակված փայտի գները: Եթե անցած տարի մեկ խմ վերամշակված փայտն արժեր 170-200 դոլար, ապա այժմ այն վաճառվում է 300 դոլարով: Հայաստանում այսօր մեծ պահանջարկ ունեցող վերամշակված փայտը հիմնականում օգտագործվում է բնակարանաշինության մեջ: Վերամշակված փայտի բիզնեսով զբաղվողները փայտի թանկացումը պայմանավորում են ռուս-վրացական

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031