Օրվա լրահոսը
ԳԱԳԻԿ ԱՎԵՏՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է ՕԵԿ ԱՆԴԱՄ
Թեեւ «Օրինաց երկիրը» նրան չի պաշտպանում Շենգավիթի համայնքապետի՝ հուլիսի 22-ին կայանալիք ընտրություններում Այսօր, ժամը 18-ին, ավարտվում է ժամկետը, երբ թեկնածուները կարող են հայտ ներկայացնել՝ առաջադրվելու Շենգավիթի համայնքապետի պաշտոնի համար: Երեկ դեռ որեւէ մեկը չէր առաջադրվել, թեեւ հնարավոր թեկնածուները եկել էին ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ վերցրել դիմումի ձեւերը: Մասնավորապես, առաջադրման համար անհրաժեշտ ձեւաթղթերը հանձնաժողովից վերցրել են
ՊՈՏՅՈՄԿԻՆՅԱՆ ԳՅՈՒՂԵՐ
Մեր իշխանությունները հետաքրքիր բնավորություն ունեն՝ ցուցադրաբար պարծենալ մի բանով, որը տվյալ պահին ամենեւին էլ պարծանքի առարկա չի կարող լինել: Օրինակ, այս տարվա ծիրանի բերքով: Երեկ մեկնարկած «Հայկական ծիրան» միջազգային համաժողովին Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը հայտնել է, թե 2002-2007 թվականներին վերականգնվել է 6 հազար հեկտար ծիրանի այգի: Ծիրանն այս պահին շուկայում արժե 1000-1500 դրամ, որը
ԽՈՅ 21.03-20.04: Ընտանեկան հոգսերը կանդրադառնան գործընկերների հետ շփումների վրա: ՑՈՒԼ 21.04-21.05: Հնարավոր է որեւէ գործարք սկսեք ու որոշակի հաջողություն ունենաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօրվա սիրային կապերում ճակատագրական ինչ-որ բան կլինի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը հաջող կլինի հատկապես մտավոր աշխատանքի մարդկանց համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Մասնագիտական ոլորտում ձեզանից հսկայական համբերատարություն կպահանջվի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հարմար օր է մեծ գործեր նախաձեռնելու
ՄՕԿ-Ն ԸՆՏՐԵՑ ՍՈՉԻՆ
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Գվատեմալայում կայացած համաժողովում 2014 թվականի ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի եւ պարաօլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրեց Ռուսաստանի առողջարանային Սոչի քաղաքը: Բացի Սոչիից, ձմեռային այդ խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել էին նաեւ Ալմաթին (Ղազախստան), Բորժոմին (Վրաստան), Սոֆիան (Բուլղարիա), Խական (Իսպանիա) եւ Զալցբուրգը (Ավստրիա): Սակայն ծանոթանալով ներկայացված ծրագրերին՝ ՄՕԿ-ը 2006 թվականի հունիսի 22-ին Ալմաթիի, Սոֆիայի, Խակայի
«Դիպլոմ լրացնողի հաստիք չունենք»
Հաճախ այս պատրվակով որոշ ոչ պետական բուհերում ուսանողներից գումար են հավաքում Ոչ պետական բուհերում արդեն ավանդույթ է դարձել դիպլոմներ հանձնելու համար ուսանողներից ինչ-ինչ գումարներ հավաքելը: Օրերս Ֆինանսաբանկային եւ բորսային համալսարանի ուսանողները խմբագրություն ահազանգեցին, որ իրենցից 25.000 դրամ են պահանջում՝ դիպլոմի համար: «Երբ մեր ռեկտոր Յուրի Ալավերդյանը լսարանում հայտարարեց այդ մասին, հարցրինք, թե ի՞նչ պիտի անեն
«ՄԱՔՈՒՐ ԵՎ ԱԶՆԻՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ»
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվող «Նորմայի» մասին ասում է հրավիրված դիրիժորը: Հուլիսի 7-ին Ազգային օպերային թատրոնը կներկայանա Բելինիի «Նորմայով»: Այդ առիթով Հայաստանում է ամերիկահայ դիրիժոր Ռիչարդ Ասլանյանը: 2 տարի առաջ էլ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Վաքոյի Լիրիկ օպերայի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռիչարդ Ասլանյանը «Տրավիատայի» իր մեկնաբանությամբ է հանդես եկել մեր
Դատապարտյալին վերադարձրին ՔԿՀ
«Անկախ» հանձնաժողովն ուզում էր ազատ արձակել դաժան սպանություն կատարածին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 1999թ. օգոստոսի 6-ի դատավճռով՝ 27-ամյա Հրաչ Չալաբյանը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման: Այս տարվա ապրիլի 23-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը Հ. Չալաբյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատել է: Սակայն պարզվել է, որ Չալաբյանը չի մարել 45.000 դրամի քաղհայցը՝ տուժողին պատճառված վնասը
ՏՆՕՐԵՆԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ Է ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԿԳ նախարարությունը պատասխանում է Ի պատասխան «Առավոտ» թերթի 29.06.2007թ. «Պատուհաս Մատենադարանի գլխին» եւ 3.07.2007թ. «Հիլլի» պայմանագիրը սպառնում է վերաճել սկանդալի» հրապարակումների, տեղեկացնում ենք, որ դրանցում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող մի շարք փաստեր: Մասնավորապես, թե՛ առաջին, թե՛ երկրորդ հոդվածներում խոսվում է Մատենադարանի կանոնադրության փոփոխությունների եւ կառավարման խորհրդի մասին եւ նշվում, թե «օրենքը խախտելով՝ ԿԳ նախարար
Հարկայինը «Հինգշաբթիին» անտեղի անհանգստացնում է
Գյումրիի հարկային տեսչությունը թերթից պահանջում է վճարել չհիմնավորված տուգանքներ: Հարկայինն անհնազանդ հարկատուներին պատժելու ավանդական մեթոդ ունի՝ առիթ-անառիթ տվյալ ընկերությունում ստուգումներ է իրականացնում ու «չեպեներ» գտնում՝ տուգանելու համար: Գյումրիի ժամանցային թերթերից մեկը՝ «Հինգշաբթին», տեղի հարկային տեսչության հետ որոշակի տարաձայնություններ ուներ, ուստի հարկայինը, ընդունված ավանդույթի համաձայն, սկսել է թերթի հաշվապահությունում ստուգումներ անցկացնել: Արդյունքում՝ թերթին տուգանել է 5
«ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԵՏՐՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է»
Հավաստիացնում է Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Փայլակ Յայլոյանը «Առավոտի» նախորդ համարներից մեկում Մետրոպոլիտենի 59 գնացքավարներ «Առավոտին» իրենց մտահոգությունն էին հայտնել այն առնչությամբ, որ մետրոյով երթեւեկելը դարձել է խիստ վտանգավոր, քանի որ անսարք գնացքների ու մաշված ռելսերի հետեւանքով վթարների հնարավորությունը մեծ է: Վագոնավարների խոսքերով՝ «առավելագույնը 230 հազար կիլոմետր վազքի համար նախատեսված գնացքներն առանց նորմալ տեխզննման 300.000 կիլոմետրից
«ԳԱԲԱԼԱՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԳՈՎԱԶԴ ԷՐ»
Ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովի կարծիքով, Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ վերջին զարգացումները որեւէ լուրջ հետեւանք չեն ունենա, եւ առաջիկա տարիներին այն կշարունակի գործել բացառապես Ռուսաստանի հովանու ներքո, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Յունուսովի պնդմամբ, զուտ տեխնիկապես Գաբալայի կայանը կարող են օգտագործել միայն ռուսները: «Բալիստիկ հրթիռներին հետեւելու ամերիկյան համակարգն այլ է, նրանք այլ տեխնոլոգիաների հիման վրա էին դրանք
Սահմանադրությունը՝ առ ոչի՞նչ
Երկրի հիմնական օրենքը գործնականում չի գործում ՀՀ նախագահը, վարչապետն ու խորհրդարանի խոսնակը երեկ առանձին ուղերձներով շնորհավորել էին հայ ժողովրդին Սահմանադրության տոնի կապակցությամբ: Այն Սահմանադրության, որը հռչակում է՝ «Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից», «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»,
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆ Է»
Ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Այս շաբաթ հայրենի խորհրդարանում տապալվեց Հանրային ռադիոյով «Ազատություն» ռ/կ-ի հեռարձակումը վտանգող երկու օրինագծերի փաթեթի ընդունումը: Որ այդ գործում մեծ էր խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմության եւ 1-2 անկախ պատգամավորների՝ քվեարկությանը չմասնակցելու մարտավարությունը՝ փաստ է: Այդուհանդերձ, մինչեւ երեկ էլ քաղաքական շրջանակներում այս առնչությամբ երկու հիմնական տեսակետներ էին շրջանառվում. ոմանք կարծիք էին հայտնում, թե
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱԴԱՐՄԱՆ ՉԷ
Ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը Երեկ մեր երկրում պաշտոնապես նշվում էր Սահմանադրության օրը: Ասում ենք՝ պաշտոնապես, որովհետեւ մեր հասարակության ներկայացուցիչները խորապես անտարբեր են այս երեւույթի նկատմամբ՝ այն պատճառով, որ երկրի հիմնական, ինչպես նաեւ գործող այլ օրենքները, որպես կանոն, որեւէ դեր չեն խաղում շարքային քաղաքացու իրավունքների, հիմնարար ազատությունների ապահովման, սոցիալ-տնտեսական, կենցաղային հարցերի լուծման
ՀԱՅԸ` ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ինչպես արդեն հայտնել էինք («Առավոտ», 03.07.07), Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Գորդոն Բրաունի կառավարությունում առողջապահության նախարարի պաշտոնին է նշանակվել ազգությամբ հայ՝ գործող վիրաբույժ, պրոֆեսոր Արա Դարզին (Թերզյան): Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ը, սըր Արա Դարզին ծնվել է Իրաքում, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների ընտանիքում, մանկության մեծ մասն անց է կացրել Իռլանդիայում: Արա Դարզին լրջորեն հետաքրքրվում է
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր անձնական կյանքում արմատական փոփոխություններ կատարելու անբացատրելի պահանջ կունենաք: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր ներուժը ծառայեցրեք նոր գործընկերներ գտնելուն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Չափից ավելի տպավորվող եք: Դա խանգարում է իրադարձությունները ճիշտ հասկանալ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Երեխաների հետ մշտական շփումները ձեզ հոգեւոր հաճույք կպատճառեն: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Մտածեք նոր, հեռանկարային աշխատանքային ծրագրեր մշակելու մասին: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Սեքսի եւ սիրային
«Մեդալներ էլի կլինեն»
Երեւանում անցկացված ծանրամարտի հանրապետության պատանիների եւ աղջիկների առաջնության ավարտից հետո վստահեցրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Այս առաջնությունը նախորդներից առանձնացավ մասնակիցների մեծ քանակով եւ տղաների մի քանի քաշային կարգերում գրանցված բարձր արդյունքներով: Պայքարի մեջ ներգրավվել էին հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների շուրջ 140 տղաներ եւ աղջնակներ: Ֆեդերացիայի նախագահն առանձնակի գոհունակություն հայտնեց, որ աշխարհի ու
ՄԵՆՔ՝ ՀԱՅԵՐՍ
Եկեք խաղանք ժողովրդավարություն Սկիզբը՝ 23.06.07թ. համարում Այսօր ազգայնականության հիմնական սկզբունքներն ամբողջ աշխարհում ավելի մեծ տարածվածություն են ստացել, քան ազատականության կամ այլ գաղափարախոսության: Եվ չնայած հանուն «ազգային շահերի» արյան գետեր են թափվել՝ ողջ աշխարհի ազգերը համախմբող միակ կազմակերպությունը ՄԱԿ-ն է, որի հիմքում ազգայնականության սկզբունքներն են՝ «ազգային անկախության հանդեպ հարգանք», «ազգային սահմանների անքակտելիություն», «ազգային ինքնորոշում» եւ այլն:
«Ոսկե ծիրանը» կտեղափոխվի Ազատության հրապարակ
Փառատոնի օրերին այստեղ տեղադրված հսկայական էկրանին անվճար ֆիլմեր կցուցադրվեն «Երեւան» հյուրանոցում երեկ ասուլիս էին հրավիրել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչներ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը եւ Սուսաննա Հարությունյանը: Նրանք տեղեկացրին, որ «Ոսկե ծիրանի» բացման հանդիսությունը այս տարի կկայանա հուլիսի 9-ին, ժամը 22-ին, բայց ոչ թե նախորդ տարվա պես «Մոսկվա» կինոթատրոնում, այլ Ազատության հրապարակում: Փառատոնը կբացվի Պաոլո եւ
ՆՈՐ ԽՈՍՔ՝ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՏԱԿԱՊԱՏՄԱՆ ՄԵՋ
Կառույցն իր ավարտին հասցնելով՝ շինարարների առջեւ կանգնում է հատակի ստեղծման ոչ այդքան հեշտ խնդիրը: Իսկ որքան մեծ է կառույցը, այնքան բարդ է նրա հուսալի եւ ամուր հատակի ստեղծումը: Սակայն արդեն երկու տարի է, որ «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ի կազմում գործող «Հատակշին» շինարարական կառույցը մի շարք ձեռնարկությունների արդեն իսկ ձերբազատել է այդ հոգսից, եւ ներկայումս լուծված կարելի
Ռեկտորը հայհոյել ու ծեծել է ուսանողին
Համատեղության կարգով՝ Երեւանի տնտեսագիտական համալսարանում աշխատող Կառավարման ակադեմիայի ռեկտորին բուհում պատժել են: Ինչպես արդեն տեղեկացրել էինք («Առավոտ», 03.07.2007թ.), Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկանի առանձնասենյակում գնահատականի համար վեճի ժամանակ դասախոսի կողմից ծեծի է ենթարկվել 2-րդ կուրսի ազգությամբ հույն մի ուսանող: Պարզեցինք, որ ուսանողի անունը Անդրեյ Զելիկով է (նա ՀՀ քաղաքացի է), իսկ նրան ծեծողը
ԱՓԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆՆ Է
Այդ անձը քննությանը հայտնի չէ: Իսկ Լեւոն Գուլյանի բջջային հեռախոսը եւ մարտկոցը հարազատների մոտ է: Երեկ ՀՀ փաստաբանների պալատում լրատվամիջոցների հետ հանդիպեցին փաստաբան Հրայր Ղուկասյանն ու մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության շենքի 2-րդ հարկից անհայտ հանգամանքներում ցած ընկած եւ մահացած «Պանդոկ» ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանի հարազատները: Երեւանի դատախազությունում երկրորդ ամիսն է, ինչ
Օդանավակայանի հիմնավորումներն ընդունեցին
Չնայած դրան, օդանավակայանը պարտավորվեց իր ծառայության համար պահանջել ոչ թե 1.2 մլն դրամ, այլ առավելագույնը՝ 550000: «Արմենիա միջազգային օդանավակայանները» (ԱՄՕ) «Հատուկ կապ» ընկերության ավտոմեքենաներին թույլ է տալիս մուտք գործել օդանավակայանի տարածք՝ մինչեւ ինքնաթիռի կայանատեղին եւ հետադարձ (դուրս գալ): Առանց օդանավակայանի այդ ծառայությունից օգտվելու՝ «Հատուկ կապը» չի կարող սպասարկել իր հաճախորդներին, քանի որ այդ ընկերությունը ձեռնարկությունների
ՇԱՏ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐ ԿՓԱԿՎԵՆ
Ըստ գործարարների, գազի լիցքավորման կետերի հաստատագրված հարկի ավելացումը կհանգեցնի դաշտում մոնոպոլիայի ձեւավորմանը: Ազգային ժողովն այս շաբաթ երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարոթյան հեղինակած օրինագիծը, որով «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել: Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեությունը մեր երկրում հարկվում է հաստատագրված վճարով: Հաստատագրված հարկ են վճարում նաեւ բենզինի ու դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի բիզնեսով զբաղվողները:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ՞ ԵՐԿՈՒ ԹԵԿՆԱԾՈՒ
Երեկ «Փաստարկ» ակումբում անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ գործող կառավարությունը ժամանակավոր է եւ կոմպրոմիսային՝ նախագահի եւ վարչապետի միջեւ: Ըստ Վիկտոր Դալլաքյանի, իշխանությունների ներսում իշխանության համար մրցակցություն կա. մի կողմից՝ ամենաերիտասարդ թոշակառու լինել չցանկացող նախագահ, որը փորձում է առավելագույնս պահել իր ազդեցությունը, մյուս կողմից՝ մաքսիմալ իշխանության ձգտող վարչապետ, որը փորձում է ամբողջացնել իր իշխանությունը:
ԼՂ-ի եւ խոսքի ազատության մասին
Երեկ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը Հայաստանում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը հուլիսի 4-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպմանը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, նշել է, որ հակամարտության հաղթահարման գործընթացում առաջընթաց չկա եւ չեն կատարվում հասարակական կարծիքի ձեւավորման աշխատանքներ՝ խնդիրը բանակցային գործընթացով լուծելու համար: Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Տիգրան
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳԱՂԱՓԱՐԸ ԻԴԵԱ-ՖԻՔՍ ՉԴԱՐՁՆԵԼ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, գեներալ Սուրեն Աբրահամյանը վստահեցնում է, որ ընդդիմությունը ճշգրիտ եւ հաղթող քայլեր է անելու: – Ակնհայտ է, որ իշխանությունները գիտեն, թե ինչ են անում՝ նախապատրաստվում են 2008-ի նախագահական ընտրություններին: Կարելի՞ է արդյոք նույնն ասել ընդդիմադիր ուժերի մասին: – Սկսեմ նրանից, որ ընդդիմադիր ուժերը լավ վիճակում են: Հայաստանյան «քաղաքական» իրականության մեջ ազնիվ ընդդիմադիր
ՕԼԻԳԱՐԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՐՏԱՃԱՆԱ՞Չ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ ԵՆ
Նրանք արդեն «սկսե՞լ են իրենցից» Վարչապետ Սերժ Սարգսյանը հունիսի 26-ի ԱԺ նիստում ներկայացնելով կառավարության գործունեության հինգ տարվա ծրագիրը՝ հայտարարեց, որ իր գլխավորած կառավարությունը բոլորին բերելու է օրենքի դաշտ, որ օրենքի առաջ արտոնյալներ չեն լինելու, եւ որ բարեփոխումները պատրաստ են սկսել իրենք իրենցից. «Կոռուպցիայի, ստվերային տնտեսության հաղթահարումը ենթադրում է նաեւ հոգեբանական բարդույթի հաղթահարում: Հարկերից խուսափելը եւ
ՎԱՆ ԴԵՐ ԼԻՆԴԵՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի՝ ՀՀ նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս, հավանաբար, այնքան համոզիչ էր բացատրում հյուրին, որ Հայաստանը անշեղորեն գնում է ժողովրդավարացման ճանապարհով, որ ԱԺ հրավիրված ասուլիսը սկսվեց 1 ժամ 20 րոպե ուշացումով: Լրագրողները՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ միասին, համբերատար սպասում էին ԵԽԽՎ նախագահին (լուսանկարում): Կարդացեք նաեւ՝
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր դուք ինքներդ ձեզ համար անհասկանալի լինելով՝ շրջապատի համար էլ խորհրդավոր կլինեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը հարմար չէ մեծ գործերի համար: Ձեր շրջապատում նյարդային ու անառողջ մթնոլորտ է: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Համոզմունքների եւ հնարավորությունների հաղթանակի օր է: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ներդաշնակ շփումները շրջապատի հետ գործնական հարաբերությունների հիմքն են: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրը կնշանավորվի հոգեբանորեն կայուն իրավիճակով: ԿՈՒՅՍ


















































