Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՏՅՈՄԿԻՆՅԱՆ ԳՅՈՒՂԵՐ

Հուլիս 07,2007 00:00

\"\"

Մեր իշխանությունները հետաքրքիր բնավորություն ունեն՝ ցուցադրաբար պարծենալ մի բանով, որը տվյալ պահին ամենեւին էլ պարծանքի առարկա չի կարող լինել: Օրինակ, այս տարվա ծիրանի բերքով: Երեկ մեկնարկած «Հայկական ծիրան» միջազգային համաժողովին Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը հայտնել է, թե 2002-2007 թվականներին վերականգնվել է 6 հազար հեկտար ծիրանի այգի: Ծիրանն այս պահին շուկայում արժե 1000-1500 դրամ, որը անցած տարվա համեմատ 3-5 անգամ թանկ է, ինչը հակասության մեջ է մտնում նախարարի ուրվագծած վարդագույն պատկերի հետ: Իհարկե, կարելի է մի քանի զամբյուղ ծիրան հավաքել եւ տալ գեղեցիկ աղջիկների ձեռքը՝ ցուցահանդեսի համար (լուսանկարում), բայց դա, ավելի շուտ, նման է «պոտյոմկինյան գյուղերի»: Ինչպես հայտնի է, 1787 թվականին կոմս Պոտյոմկինը կայսրության հարավում մի քանի ցուցադրական գյուղ էր կառուցել ճանապարհի եզրերին, որպեսզի կայսրուհի Եկատերինա Երկրորդը շրջայցի ժամանակ զմայլվի, այսպես ասած, «բարգավաճ Ռուսաստանով»: Նախարար Լոքյանը, հավանաբար, լավ է ուսումնասիրել հարեւան երկրի պատմությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել