Օրվա լրահոսը
Ո՞վ է կերել 13000 տոննա ցորենը
Վերջերս ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Արա Ասլիկյանն ասուլիս էր հրավիրել։ Առիթը «Առավոտի» մի հրապարակումն էր, ուր պատգամավոր Վահագն Խաչատրյանը ներկայացրել էր «Միկա Արմենիա» ընկերության հացի (եւ բենզինի) մոնոպոլիստ դառնալու վտանգները։ Պրն Խաչատրյանի խոսքը Ասլիկյանը նախընտրական արշավին էր վերագրել։ Վահագն Խաչատրյանից փորձեցինք այս «գործի» կապակցությամբ այլ մանրամասներ էլ իմանալ եւ ըստ այդմ էլ դատել՝ նա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ԻՐԵՆ ԱՌՆՎԱԶՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Է ԶԳՈՒՄ»
Սոցիալ-տնտեսական այլ պայմաններում ապրող երկրներում մարդիկ սիրտ ու հավես չունեն քաղաքականությամբ հետաքրքրվելու, քաղաքական գործիչների ելույթները վերլուծելու։ Ինչպես նաեւ հավակնություն չունեն քաղաքականապես հասուն երեւալ։ Սովորական երկրներում մարդիկ ապրում են նորմալ մարդկային կյանքով։ Մեր երկիրն այս իմաստով եւս կտրուկ տարբերվում է ուրիշներից։ Մեզ մոտ յուրաքանչյուր երկրորդ հայը խիստ քաղաքականացված է, կարող է ժամերով խոհափիլիսոփայել ցանկացած հարցի շուրջ
ԹԵՐԹԸ ՄԻՆՉԵՎ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
Մինչեւ փետրվարի 19-ը նախատեսված Ժողովրդական կուսակցության համագումարը՝ լույս կընծայվի այդ կազմակերպության պաշտոնաթերթի առաջին համարը։ Կարեն Դեմիրճյանի կուսակցության պարբերականը կկոչվի «Ձայն ժողովրդի» եւ լույս կընծայվի Նարեկ Մեսրոպյանի խմբագրությամբ՝ իբրեւ շաբաթաթերթ։ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՉԻ ՎՃԱՐՈՒՄ «Հայրենիք» խմբի հայտարարության համաձայն, թիվ 1 հիվանդանոցը 1998-ի օգոստոսի 1-ից «եւ ոչ մի լումա չի ստացել, իսկ հանրապետական հիվանդանոցին կառավարությունը պարտք է
ՈՉ ԿՏՐՈՒԿ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Իրեն հարգող որեւէ օրաթերթ մի քանի օրվա վաղեմության իրադարձություններին չի անդրադառնա, մանավանդ, եթե հեռուստատեսությունն արդեն օր օրի դրանց անդրադարձել է։ Եվ քանի որ «Առավոտն» ինքն իրեն ոչ միայն հարգում է, այլեւ սիրում՝ չենք լուսաբանի նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանի երեկվա ճեպազրույցի այն հատվածը, որ վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի՝ Շվեյցարիա այցին։ Կմեջբերենք միայն առավել օրախնդիր հարցադրումների
ՓՈԽԱՆՈՐԴԸ
Իր մեկնելուց առաջ թողած գրության մեջ Վանո Սիրադեղյանը ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնակատար է նշանակել Արարատ Զուրաբյանին։ ՀՀՇ վարչության որոշ անդամների վրդովվեցրել է այս քայլը։ Նրանք պնդում են, թե այս հարցը պիտի վարչության նիստում որոշվեր։ ԱՐԱՄԱԶԴԻ ԲԱԽՏԸ Առայժմ հաջող չի դասավորվում երկրապահացած նախկին ԱԻՄ-ական Արամազդ Զաքարյանի պետական կարիերան։ Մոտ մեկուկես տարի առաջ Արամազդ Զաքարյանը հանրապետության զինկոմի
ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ ՆԱԵՎ ԱԶԱՏՈՒՄ ԵՆ
«Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո հրաժարական չեմ տվել, ինձ ազատել է Ռոբերտ Քոչարյանը»,- այսպես արձագանքեց նախագահի նախկին խորհրդական Կտրիճ Սարդարյանը «Առավոտի» խնդրանքին՝ խոսք ասել փետրվարյան իրադարձություններից մեկ տարի անց։ Իսկ նրանց գնահատականները, ովքեր հեռացան Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, կարդացեք 4-րդ էջում։ ՈՀՄԱԿԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ Հրանտ Մաթեւոսյանի հետ վաղեմի հաշիվներ ունեցող, նրա տեղը զբաղեցնել փափագող եւ այժմ պատեհ
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ Հայոց աշխարհում վէրջիններն արդէն դարձել էին առաջիններ, եւ առաջինները՝ վէրջիններ, ահա այդժամ ամէն երեւոյթ նէրկայանում էր գլխիվայր շուռ եկած։ Զօրօրինակ՝ օվքեր առաջներում փօղօցներում ցոյցեր էին անում, այժմ արդէն, յուրեանց յարմարավէտ աշխատասէնեակներում նստոտած, պաշտօններ էին վարում։ Եւ յակառակը՝ օվքեր առաջներում յարմարավէտ պաշտօններ ունեին, այժմ արդէն սրտատրօփ գարնան գալստեանն էին
ОПЕРА, БАЛЕТ И …ТУАЛЕТ
«Մեծապատիվ մուրացկաններ» տեսաերիզի ծնունդի նպատակն արդեն իսկ կարելի է արձանագրել. այն՝ «գլխին խփելու-բերանը փակելու» տեսաերիզ է, որով վերջնականապես կարելի է փակել մշակույթի այն գործիչների բերանները, որոնք օր ու գիշեր կապույտ էկրաններից ու թերթերում արվեստի, մշակույթի եւ ստեղծագործության մասին պերճախոսում են։ Տիգրան Լեւոնյանը, որ տեսաֆիլմի սցենարի հեղինակը, բեմադրիչը եւ գլխավոր դերակատարն է, շատ հմտորեն՝ ախպարավարի, կարողացավ
Մեր «հայրենակիցներ» գրիպն ու տուբերկուլյոզը
Թեեւ անցյալ շաբաթ Առողջապահության նախարարությունում կազմակերպված կլոր սեղան-ասուլիսի ժամանակ որոշվեց հանդիպել երկու շաբաթը մեկ, երեկ էլ, ընդառաջ գնալով որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների ցանկությանը՝ դարձյալ հանդիպեցին լրագրողները եւ նախարարության աշխատակիցները։ Օրակարգում առաջինն, իհարկե, հատկապես Ռուսաստանում գրիպի համաճարակի մասին պաշտոնական հայտարարությունից հետո, գրիպն էր։ Առողջապահության առաջին փոխնախարար Արմեն Աթաբեկյանը տեղեկացրեց, որ ավելի ճիշտ կլինի օգտագործել ոչ թե գրիպ,
ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱԺ-Ի ԿՈՂՄԻՑ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՆՆԴԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՑ (ընդունված սակագներով)
1. Ծննդատները կանխիկ վճարովի ՓԲԸ են, պետության կողմից չեն ֆինանսավորվում ու չեն ենթարկվում նրա օրենքներին։ Գոյատեւում են ժողովրդի կողմից տրված գոյամիջոցներով։ 2. Ծննդատունը վարձավճարով կանանց է տրամադրում հիվանդասենյակ (առանձին կամ ընդհանուր), ու մարդկային սպանդանոցի բարի դահիճների եւ սպասարկողների արհեստավարժ մի հրոսակախումբ։ Ծանոթություն – Վարձավճարից ազատվում են միայնակ թոշակառուհիներն ու պատերազմի մասնակցուհիները։ 3. Յուրաքանչյուր ծննդկան ծննդատուն
Օրը…տարին…դարը…
Հարցազրույց ԱԺ պատգամավոր Այդին Մորիկյանի հետ -Դուք կամա թե ակամա զբաղվում եք քաղաքականությամբ, մինչդեռ քաղաքականությունը շատերն են անբարոյականություն հռչակում: Համաձա՞յն եք այդ բնորոշմանը: -Բնավ: Ինչպես ամեն ինչ՝ քաղաքականությունն էլ ինքնին բարոյական կամ անբարոյական չի լինում: Անբարոյական է դառնում է, երբ դրանով զբաղվում են անբարոյական մարդիկ: -Դուք համաձա՞յն եք, որ «Երկրապահի» ընտրական օրենսգիրքը իշխանապահ դիրքորոշում ունի:
ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկ տարի անց Այսօր լրացավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեկ տարին։ Կուսակցությունների ներկայացուցիչները փորձում են գնահատել անցած ժամանակահատվածը։ «Առավոտի» խնդրանքով ՀՅԴ, ՀԿԿ եւ «Ազգային անվտանգություն» կուսակցությունները փորձում են կշեռքի նժարին դնել մեկ տարվա տարածն ու բերածը եւ պարզել՝ իշխանափոխություն որպես այդպիսին իրո՞ք տեղի է ունեցել, թե՝ փոխվել են միայն անձերը։ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ
Արշակ Սադոյանը գործակա՞լ
Քաղաքական գործիչների կողմից իրենց շրջապատում գործակալներ հայտնաբերելու վերջին փորձը Դավիթ Վարդանյանի եւ Արա Սահակյանի փոխադարձ բացահայտումներն էին։ Այս փորձից մոտ 1,5 տարի անց նման բացահայտում կատարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Անցյալ շաբաթ հանդիպում կազմակերպելով Արմավիրի մարզում (չթաքցնելով, որ հանդիպումը նախընտրական նպատակներ ունի) պարոն Բագրատյանը պատասխանելով էներգետիկային վերաբերող քաղաքացիներից մեկի հարցին, ասաց. «Մի հավատացեք պրովոկատորներին։ Արշակ
Օ՜, ՓՇՈՏ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ
Կամենանք, թե՝ ոչ, Հանրապետական կուսակցության 5-րդ արտահերթ համագումարում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ելույթը դեռ երկար ժամանակ մնալու է քաղաքական զարգացումների առանցքում, ուստի եւ փորձեցինք պարզել, թե ինչպիսին է նրա նկատմամբ քաղաքական շրջանակներում ձեւավորված վերաբերմունքը։ Ի դեպ, մեր տպավորությամբ, այն բավականին առաձգական է, ամեն ինչին հավանություն տվող տեսակետներից մինչեւ ամեն ինչը ծայրահեղորեն մերժող մոտեցումներ։ Այդուհանդերձ, կարծում
Խորհրդարանական էսքիզներ
Տարեդա՜րձ է այ-սօ՜ր… ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը իր բարձր ամբիոնից երեկ շնորհավորեց պատգամավոր Արարատ Գոմցյանին՝ ծննդյան օրվա առիթով։ Նվերներ պրն Գոմցյանը գոնե ԱԺ-ում չստացավ։ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանից ցանկացա ճշտել, թե իրենց պահուստային ֆոնդից պատգամավորների ծննդյան առիթով նվերներ չե՞ն գնվում։ – Այդպիսի ավանդույթ ձեւավորված չէ։ Ցավոք սրտի։ Գուցեեւ անհրաժեշտ է նման ավանդույթ ձեւավորել՝ պատգամավորներին իրենց
ԿԱՄՔԻՑ ԱՆԿԱԽ
Երկրապահ պատգամավոր, Փախստականների վարչության ղեկավար Հովհաննես Ահարոնյանը դեմ է քվեարկել Ընտրական օրենսգրքի երկրապահական տարբերակին։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Հ. Ահարոնյանի պատասխանն այսպիսին էր. «Երեք տարի է նույն բանն եմ ասում։ Իմ քվեարկության կոճակները ճիշտ չեն աշխատում։ Մինչ ուզում եմ քվեարկել՝ արդյունքը տեսնում եմ ցուցատախտակին։ Հաճախ քվեարկությունը կատարվում է իմ կամքից անկախ»։ ՎՈԼՉԻՉԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ Իտալացի
ԼԱՎ ԼՈՒՐ
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով զեկուցող Դ. Վոլչիչի հետ հանդիպման ժամանակ «Առավոտը» բարձր հյուրերին ներկայացվեց որպես ընդդիմադիր թերթ: Թեեւ դա ուրախալի է եւ մեծ պատիվ, բայց հանուն արդարության պիտի հրաժարվենք այդ որակավորումից: Ավելորդ ճամարտակություններից զերծ մնալով անդրադառնանք այդ խնդրին: «Առավոտի» եւ իշխանության հարաբերությունների մասին: Հարգել, գնահատել եւ հարգում ենք մեր իշխանությանը: «Առավոտի» եւ
«ՁԵԶ ՏՐՎԵԼՈՒ Է 3 ՐՈՊԵ։ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ»
Հայկական ռադիոյին հարցնում են. ի՞նչ տարբերություն եւ ի՞նչ նմանություն ԱԺ-ի հայտարարությունների ժամի եւ «Հրապարակ» հեռուստահաղորդաշարի միջեւ։ Հայկական ռադիոն պատասխանում է. տարբերությունն այն է, որ պատգամավորներին եռակի ավելի ժամանակ է հատկացվում, քան հրապարակի բողոքավորներին։ Նմանությունը՝ որ արծարծված հարցերը մեծ մասամբ նույնչափ անարձագանք են մնում։ Հրավեր Հայտարարությունների ժամն անվճար գովազդի հրաշալի հնարավորություն է։ Դրանք հեռասփռվում են ե՛ւ
Անտաղանդների վերջին հանգրվանը
Հայաստանի ազգային մտավորականությունը բուռն զարթոնք է ապրում: Վերջապես պատրվակ հայտնվեց ցույց տալու սեփական նվիրվածությունը ազգային դատին եւ զուգահեռաբար մտնել ներկա իշխանությունների, գրականորեն ասած, աչքը: Առիթն էլ չափազանց հարմար է. գրող Հրանտ Մաթեւոսյանը համարձակվեց պաշտպանել գրող Վանո Սիրադեղյանին: Խնդիրն այն է, որ տաղանդի եւ գրական վաստակի առումով Հայաստանում ներկայումս ապրող գրողների ճնշող մեծամասնությունը Հրանտ Մաթեւոսյանի հետ,
ԳՐՈՂԱԲԱՐՈ ԳԶՈՑ
Հայտարարված էր, որ Գրականության ինստիտուտում գրողները պահանջելու են Վանո Սիրադեղյանի ձերբակալությունը, եւ առաջին հերթին՝ Սիլվա Կապուտիկյանը։ Սիլվա Բարունակովնան, սակայն, չկար, փոխարենը ներկա էին նրա վառ կողմնակիցները՝ Ազատ Եղիազարյանը, Իրմա Սաֆրազբեկյանը եւ մյուսները, որոնք առիթ են որսում Հրանտ Մաթեւոսյանի դեմ դուրս գալու։ Գրաքննադատ Ազատ Եղիազարյանը, Գառնիկ Անանյանը, Սեւակ Արզումանյանը, բանաստեղծներ Սուրեն Մուրադյանը, Արտաշես Յավրյանը բողոքեցին Հ.
ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԼԻՆԻ ԼՈՒԾԱՐԵ՞Լ
Հավաստի աղբյուրներն «Առավոտին» տեղեկացրին, որ գլխավոր դատախազը դարձյալ կպնդի ԱԺ-ին իր միջնորդությունը միայն ընտրական օրենսգրքի վերջնական ընդունումից հետո։ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՆՋԱՏՎԵՑ ՉՈՐՐՈՐԴ ԽՈՍԱՓՈՂԸ Թե ինչու Արշակ Սադոյանը ելույթ չի ունեցել Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում՝ վերջինս «Առավոտին» պարզաբանեց այսպես. «Մեղքը կարծես հայաստանյան ծագում ուներ։ Իմանալով օրակարգում լրացուցիչ հարցի ընդգրկման մասին, ես փոխեցի ելույթիս օրը
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ սկսուեց 1999-ի փէտրուարը, Հայոց աշխարհում շատերին թվաց, թէ դէռեւս 1988-ի փէտրուարն է, քանզի բօլօրովին ցուրտ չէր, եւ բօլօրի ուշադրութիւնը սեւեռուած էր Վանօյի վերա։ Իսկապէս իսկը 1988-ի փէտրուարն էր, քանզի ոչ միայն բօլօրովին ցուրտ չէր, այլեւ դարձեալ խօսում էին Տէր-Պէտրօսեանը, Մանուկեանը, Արարքցեանը, Կապուտիկեանը, Հայրիկեանը եւ այլք, իսկ Դէմիրճեանը, ինչպէս
Կենտրոն երիտասարդների եւ ոչ միայն նրանց համար
Կինոմոսկվամերձ տարածքում հասակ առած ապակեպատ այս գեղակառույցի շաբաթօրյա բացումով վերջակետ դրվեց դրա պատկանելության եւ նշանակման շուրջ եղած խոսակցություններին։ «Ալեն & Էլեն» կենտրոն Այսուհետ Երեւանի եւ մայրաքաղաքի հյուրերի առջեւ իր դռները կբացի Աբովյան 3 հասցեում, ԱՕԿՍ-ի շենքի հարեւանությամբ գտնվող երիտասարդական նոր կենտրոնը։ Ինչպես անունն է հուշում, այն չի պատկանում ոչ գռզոներին, ոչ էլ առավել եւս Կոբզոնին,
Օղակը սեղմվում է
Հոկտեմբերի 16-ը հայ մամուլի օր չդարձավ։ Պաշտոնապես։ Քանզի ԱԺ պատգամավորներն այսօր էլ չգիտեն, թե ինչու էին հայ լրագրողները նախընտրում այդ օրը։ ԶԼՄ մասին նոր օրենքն էլ հեռանկարում չկա։ ԱԺ-ն զբաղված է իր տեղը հաջորդ հնգամյակում ապահովագրելու խնդրով։ Նախեւառաջ անձեռնմխելիության մանդատ ձեռք բերելու նպատակով։ Ոչ մի երաշխիք վաղվա համար չկա։ Հունաստան չենք, բնականաբար, եւ պառլամենտական լիազորություններն
ԵՂԵԳՆԱՁՈՐԻՑ ԵՐԵՎԱՆ 120 ԿՄ Է
Անցած շաբաթ Հայաստանի ձեռներեցների միության նախաձեռնությամբ Եղեգնաձորում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի փոքր եւ միջին ձեռնարկությունների տնօրենների հանդիպում։ Ձեռներեցների միության նախագահ Հերմինե Նաղդալյանի մտահղացումն էր՝ քննարկել մարզում փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման խնդիրները, փորձել համատեղ ուժերով ելքեր գտնել ստեղծված դժվարին վիճակից։ Հանդիպմանը, ձեռներեցների միության երեք փոխնախագահներից բացի, մասնակցում էին նաեւ Առեւտրի եւ արդյունաբերության նախարարության փոքր
Այդպիսի կուսակցություններ
* Ինչպե՞ս են կարող մեր քաղաքագետները լուրջ դեմքով դատողություններ անել մեր քաղաքական կուսակցությունների ծրագրերի մասին՝ ընդունելով հանդերձ, որ այդ ծրագրերի միջեւ լուրջ տարբերություններ չկան: Ենթադրենք, 3-4 հոգի միեւնույն դեմքն ունեն: Այդ դեպքում նրանցից ոչ մեկն իր դեմքը չունի: Հետեւաբար, գոյություն ունի կատարյալ ընդդիմություն։ * Հետաքրքիր կլիներ իմանալ, ինչպե՞ս են մեր կուսակցությունները վերաբերում հեղափոխության գաղափարին։ Հնագույն
Կռիվ ընդդեմ պատերազմի
Մերձավորարեւելյան վերջին իրադարձությունները՝ կապված ԱՄՆ-ի կողմից Իրաքի նկատմամբ պատժիչ միջոցառումների իրականացման հետ, մեկ անգամ եւս հաստատում է այդ տարածաշրջանի հատուկ դերը թե՛ հնադարյան քաղաքակրթությունների եւ թե՛ ժամանակակից համաշխարհային քաղաքակրթության կյանքում։ Թեեւ այժմ արդեն անցյալ են հին քաղաքակրթությունները՝ իրենց դաժան, բռնակալ եւ անմարդկային կացութաձեւերով, բայց դեռեւս խոսուն է ու կենսունակ այդ ռեգիոնի հատուկ ռազմական ոգին, որը
ԳԵՐՇԱՀՈՒՅԹ ԱՍՖԱԼՏԻՑ
Խորհրդային ժամանակներում ավտոկանգառը բավական էժան հաճույք էր, կանգնում էիր ինչ-որ մայթի, եւ, եթե ժամը լրանում էր, մուծում էիր քո 15 կոպեկը ու հեռանում: Լավ ժամանակներ էին: Մայթային բիզնեսը ընդունված է ամբողջ աշխարհում, եւ Երեւանը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, չէր կարող բացառություն լինել: Քաղաքի հատկապես կենտրոնական մասում եւ աշխույժ տոնավաճառների մերձակայքում գրեթե ազատ տեղեր չեն մնացել:
ԼԱՎ ԼՈՒՐ
«Առավոտ» օրաթերթում հրապարակված «Հայկական կապի գաղտնիքներ» հոդվածի հեղինակ, հեռուստալրագրող Էդիկ Բաղդասարյանին հրավիրել են դատախազություն։ Նրան առաջարկվել է համագործակցել եւ փաստեր տրամադրել «ԱրմենՏելի» սեփականաշնորհման մասին։ Փաստորեն քրեական գործ հարուցելիս մեր իրավապահներն արդեն զգում են լրագրողների օգնության կարիքը։ Դա նոր եւ բավականին դրական միտում է հայաստանյան պրակտիկայում, քանի որ առ այսօր լրագրողները դիտվում էին որպես չարամիտ ապատեղեկատվության
«ՄԱՆԹՈ»
Այսպես բնութագրեց Վանո Սիրադեղյանի քայլից հետո խմբակցության վիճակը «Հանրապետության» անդամներից մեկը։ Հայացք ներսից Խմբակցության մեծամասնությունն անտեղյակ է եղել, որ Վանո Սիրադեղյանն անակնկալ մեկնել է Հայաստանից։ Նրանց էլ էր թյուրիմացության մեջ գցել այն հանգամանքը, որ պրն Սիրադեղյանի «Grand Cherokee»-ն ուրբաթ օրն իր տեղում՝ ՀՀՇ-ի մուտքի մոտ էր եղել։ Անգամ ՀՀՇ-ի գործիչներից շատերին էին ՀՀՇ վարչության փոխնախագահներ


















































