Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»

Օգոստոս 09,2000 00:00
hoktemberi 27

Հասարակական վերահսկողության կարգով «Հայոց տուն» ազգային-հայրենասիրական միությանը կից ստեղծվել է «Հոկտեմբերի 27. հասարակական-վերահսկողության հանձնաժողով»։ Իրավապաշտպան Վարդան Պետրոսյանը «Առավոտի» հարցին, թե կոնկրետ ի՞նչ խնդիրներ է իր առջեւ դրել հանձնաժողովը, պատասխանեց, որ մտադիր են հասարակական վերահսկողություն սահմանել ինչպես հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացնողների դատաքննության, այնպես էլ կազմակերպիչների մասով նախաքննության վրա՝ «թույլ չտալու դրանց ընթացքում ոչ մի օրինախախտում, օրինակ, ճնշման տակ հարմար ցուցմունքների ձեռքբերում, փաստաթղթերի կեղծում, փաստերի աղավաղում եւ անտեսում»։ «Իսկ ինչպիսի՞ քայլեր եք նախատեսում մինչդատական շրջանում» հարցին ի պատասխան, Վ. Պետրոսյանն ասաց. «Մենք կանցկացնենք քննարկումներ հոկտեմբերի 27-ի դեպքերի կապակցությամբ իրավաբանների, հասարակական-քաղաքական գործիչների, գործում ներգրավված փաստաբանների, ականատեսների, պատգամավորների, լրագրողների հետ»։

Հանձնախումբը առաջիկա օրերին դիմելու է ՀՀ գլխավոր դատախազ Բ. Նազարյանին, պահանջելով քննության վերադարձնելու կարճված գործերը. «Եթե հիմք չկար, ինչո՞ւ էին մարդիկ կալանավորվում։ Այդ հիմքերը չվերացան, սակայն առանց նոր հանգամանքների, չգիտես ինչու, նույն քննիչների կողմից անհիմն դարձան։ Թող դատարանում որոշվի նրանց անմեղությունը»,- նշեց նա։

Հասկանալի է, նկատի ունենալով կարճված Մ. Մովսիսյանի, Ն. Բադալյանի, Ա. եւ Հ. Հարությունյանների գործերը։

Ռ. Մ.

ՄԻԱՎՈՐՎԵՑԻՆ ՊԱՏԵՐԻՑ ԴՈՒՐՍ

zerq sexmum

Խորհրդարանի պատերից դուրս գտնվող մի խումբ կուսակցություններ եւս միավորվեցին։ Ստեղծվել է «Հայաստանի սոցիալ-դեմոկրատական ուժերի միությունը», որի կազմում են սոցիալ-դեմոկրատական հնչակյանները, Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Մարդու իրավունքներ-96» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031