Օրվա լրահոսը

«Ես գոհ չեմ իմ աշխատանքից»

Երեկ ինքնաքննադատաբար հայտարարեց ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ֆադեյ Սարգսյանը ԳԱԱ նախագահության անդամների, ինստիտուտների տնօրենների ու որ ամենակարեւորն է՝ նրանց հետ հանդիպման հրավիրված ՀՀ վարչապետի ներկայությամբ։ Նույն քննադատական ոգով էլ շարունակեց. «Մենք գոհ չենք մեր վիճակից», նկատի ունենալով ակադեմիայի վիճակը, որը պարզվում է՝ «չնայած դժվարություններին, հիմնականում պահպանվել է»։ ԳԱԱ-ի նախագահը համոզված էր, որ «կարելի էր ավելին անել»

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵԿԱՎ, ԻՍԿ ՀԱՐՑԵՐԸ ՄՆԱՑԻՆ

Էջմիածնից ավելի քան 4-ամսյա բացակայությունից հետո Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը օգոստոսի 22-ի առավոտյան վերադարձավ Հայաստան։ Որքան էլ անսովոր էր, նախօրեին այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ոչ թե Մայր Աթոռի մամլո դիվանը, այլ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։ Հայտնեցին նաեւ, որ վերադարձի օրը լրագրողների համար նախատեսված մեքենաները կմեկնեն, նախ, օդանավակայան, այնուհետեւ՝ Էջմիածին։ Սրան հակառակ, եկեղեցական աղբյուրները պնդում

«ԵՍ ՀԻՄԱ ԻՆՁ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ԵՄ ԶԳՈՒՄ»

Պետրոս Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցի առիթը դարձավ մեր թերթի օգոստոսի 13-ի համարում «Հայմարմարգրանիտ» ՍՊԸ Ռոբերտ Քոչարյանի այցելության մասին հրապարակումը։ Սակայն զրույցը նաեւ ծավալվեց ինչպես Պետրոս Տեր-Պետրոսյանի գործունեության, այնպես էլ այդ կապակցությամբ շրջող ասեկոսեների եւ այլ հարցերի շուրջ։ Նշենք, որ Պետրոս Տեր-Պետրոսյանն իրենից 4 տարով փոքր եղբոր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի համեմատ, մեր տպավորությամբ, ավելի աշխույժ ու մարդամոտ էր։

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԿԱՄՔԻՑ

Երեկ ՀՀ վարչապետին ԳԱԱ-ում «բռնացրած» լրագրողները ու, հատկապես նրանք, ովքեր հենց միայն այդ նպատակով էլ հերթապահել էին, առիթը բաց չթողեցին, մտահոգվել Ռուսաստանում վերջին օրերին տեղի ունեցածով ու նրանց երիտասարդ վարչապետի հրաժարականի մասին մեր երիտասարդ վարչապետի կարծիքը պարզելով։ Ազգային ռադիոյի թղթակցի՝ ինչպե՞ս եք վերաբերվում տեղի ունեցածին հարցին ի պատասխան, ՀՀ վարչապետը ոչ թե իր վերաբերմունքը հայտնեց,

Ստուգվել է 420 օբյեկտ, 295-ում միանգամից հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ հարկային տեսչության ստուգումները հատկապես հացի բնագավառում տարակարծությունների տեղիք տվեցին. ինչո՞ւ, ասենք, ստուգումները նոր անցկացվեցին, ի՞նչ կարող է անել տեսչությունը հացի մաֆիայի դեմ, արդյոք այս ստուգումները պատվե՞ր չէին եւ այլն։ Մեր թղթակցի հարցերին պատասխանում է հարկային տեսչության պետ Արտաշես Թումանյանը։ – Պրն Թումանյան, հացի ոլորտի ստուգումները պլանայի՞ն էին։ Եթե ոչ, ինչո՞ւ դրանք ձեռնարկեցիք հենց վերջերս։

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՅՐԸ

Մամուլի ասուլիսում քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն ասաց, որ դպրոցներում կա տարիքն առած երեք տնօրեն, որոնք չեն ուզում անցնել թոշակի, իսկ նրանցից մեկն էլ նախարարի զոքանչ է։ Թե որ նախարարի զոքանչի մասին է խոսքը, մեզ չհաջողվեց որոշակիացնել, սակայն ըստ էության պարզվեց, որ այդ երեք տնօրեններից մեկը նախկինում ԱԺ-կառավարություն կապերի գծով նախարար Արմեն Քամալյանի մայրն է։ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ

ՆՈՐԻՑ ԿՄԵԿՆԻ ԱՄՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ 95 տոկոսով չեզոքացված են կաթողիկոսի օրգանիզմում գոյություն ունեցող այն հարուցիչները, որոնք հետագայում կարող են խորացնել Վեհափառի հիվանդությունը։ Բուժման ընթացքում, ըստ նույն աղբյուրի, մազազերծվել է կաթողիկոսի դեմքը։ Տեղեկացվում է նաեւ, որ նա մեկ ամիս հետո էլի մեկնելու է ԱՄՆ, որպեսզի վերջնական ստուգում անցնի՝ հաղթահարվե՞լ է, արդյոք,

ԲԱ՜, ԷՍՊԵՍ ԲԱՆԵՐ, ՊԱՐՈ՛Ն ԽՈՍՐՈՎ Ե.

Ժուկով-ժամանակով… Էս չեղավ, հեքիաթի նման ստացվեց։ Լինում է, չի լինում։ Էս մեկն էլ ինչ-որ հեքիաթի է նման։ Ախր ես հեքիաթ չեմ ուզում պատմել, այլ հեքիաթանման իրողություն։ Հա՜, գտա… Եղել է, կա ու կլի… Չէ, այդ մեկը հաստատ չգիտեմ՝ կլինի՞, թե՞ չի լինի։ Հա, այսօր էլ դեռ կա Խոսրով անունով մի թագավոր։ Բայց էս Խոսրովը էն

Սադոյանի դիմորդ որդին

Աննախադեպ լուրը, որով դիմավորեցին երեկ վաղ առավոտյան Հանրապետական ընդունող հանձնաժողով այցելած լրագրողիս, առաջին քիչ թե շատ «սկանդալային» դեպքն էր վաղն ավարտվող ընդունելության քննությունների մոտ մեկամսյա պատմության մեջ։ Նախորդ օրը, օգոստոսի 20-ին, ՀԸՀ-ի լիազոր ներկայացուցիչ, ԵՊՀ-ի ուսխորհրդի նախագահ Վազգեն Խաչիկյանը անգլերեն գրավոր քննությանը, վերահսկման իր պարտքը կատարելիս, ի դեմս քննություն հանձնող դիմորդներից մեկի, ճանաչում է ԵՊՀ-ի

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՐԴԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԷԻՆ»

Վաղը կավարտվեն բուհերի ընդունելության քննությունները, իսկ երեկ կրթության եւ գիտության նախարար, Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Լեւոն Մկրտչյանից փորձեցինք ճշտել՝ իրականացա՞վ ՀՀ վարչապետի երազանքը, այս քննությունները դարձա՞ն հայ ժողովրդի պատմության մեջ ամենաարդար քննությունները։ Արդարը 451 թվականինն էր – Մեր պատմության ամենաարդար քննությունները հաստատ չէին, որովհետեւ ես վստահ եմ, որ 451 թվականին երեւի ավելի արդար քննություններ էին։

ՆԱԼԻՆ ԷԼ, ՄԵԽԻՆ ԷԼ

Մինչեւ ջրերը պարզվեն ՀՀ վճռաբեկ դատարանում երեկ լսվեց պրոֆեսոր Սարգիս Անանյանի հայցն ընդդեմ Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանի։ «Առավոտը» պարբերաբար եւ հանգամանալից լուսաբանել է այս գործը եւ դրան առնչվող մանրամասները։ Այդ իսկ պատճառով ներկայացնում ենք միայն երեկ տեղի ունեցածը։ Դատարանի չօդափոխվող միջանցքներում ժամերով սպասելը բնավ լավատեսության չէր տրամադրում, մանավանդ որ միջանցքի հեղձուկը տեղափոխվեց դահլիճ։

Սրիկաների ու սրիկայության մասին

Իմ գիտակցական ողջ կյանքի ընթացքում, որքան հիշում եմ, մեզանում միշտ մեծ տեղ են տվել սրիկաներին։ Հիմա էլ այս թեման չի կորցրել հրատապությունը։ Դեռ ավելին, նկատել եմ, որ տարեցտարի, գնալով, ավելի շատ են խոսում դրա մասին։ Մեր բազմակուսակցական ազգաբնակչության զանազան ներկայացուցիչներ շարունակ գանգատվում են սրիկաների գործունեության արդյունք սրիկայություններից։ Հատկապես՝ կոռուպցիայից, զեղծարարությունից, «ալան-թալանից», հարկերից ու ազգային բանակում

ԱԶԱՏ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԱՎԱՆԴԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ

1920 թվականին կազմավորված Սովետական Հայաստանի իշխանությունը ոչ միայն հիմնավորապես հրաժարվեց հանդիսանալ հայոց Առաջին Հանրապետության ժառանգորդը, այլեւ 70 տարի շարունակ ամենայն մանրակրկիտությամբ, դրվագ առ դրվագ վարկաբեկեց ընդամենը երկու տարեկան նորածնին, առանց ըմբռնելու, որ՝ եթե չլիներ իր անմիջական նախորդը, ինքը եւս գոյություն չէր ունենալու։ Հայաստանի Երրորդ Հանրապետության իշխանությունները եւս ոչ միայն հրաժարվեցին Խորհրդային Հայաստանի պատասխանատու իրավահաջորդը լինելու

«ԳԵՏԻ՛ՆԸ ՄՏՆԻ,ՊԱՏՌՎԻ՛ ԵՎ ՀՈ՛ՂԸ ՄՏՆԻ ԱՅԴՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴԸ»

Ցիտատ ՀԵԿՄ 33-րդ համագումարի ելույթներից, 1998 թվական 21-ը օգոստոսի։ Հայաստանի կոմունիստական երիտասարդական միության (ՀԿԵՄ) 33-րդ համագումար։ Դահլիճը լեփ-լեցուն է տարբեր մարզերից ժամանած դելեգատներով, հյուրերով։ Ծաղիկներ Լենինի «բյուստին»։ Կես ժամ հոգնեցնող սպասում։ ՀԿԵՄ առաջին քարտուղար Սանատրուկ Սահակյանը հավաքված ընկերներին զեկուցում է, որ 435 պատգամավորներից դահլիճում են 378-ը, 26-ը բացակայում է հարգելի պատճառով, 21-ը չարամտորեն խուսափել է

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՏՈՒՀԱՆ ԲԱՑԵԼ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ

«Առավոտին» մոռացել էին տեղեկացնել արտաքին հարաբերությունների հասարակական հանձնաժողովի նիստի մասին եւ մեր խնդրանքով նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Արամ Սարգսյանն ինքը համառոտ ներկայացրեց, թե ինչ էր քննարկվել այդ 2 ժամից ավելի տեւած նիստում. «Քննարկվեց Եվրոպա-Հայաստան հարաբերությունների հնարավոր զարգացումը եւ հեռանկարները։ Ներկայացված էին 2 զեկուցում։ Շատ լավ, ակտիվ քննարկում ընթացավ։ Շատ ենք կարեւորում եւ առաջնային ենք

ԵՐԵՎԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՏՈՆ

Ասուլիս, որ պետք էր քաղաքապետին Օգոստոսի 21-ին հրավիրելով որեւէ իրադարձության հետ չկապված մամլո ասուլիս, Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն ասաց, թե հենց սկզբից պետք է հիասթափեցնի սկանդալի սիրահարներին, որովհետեւ արտառոց բաներ չի ասելու։ Սովորական հանդիպում է լինելու, որն ավելի շատ իրեն է հարկավոր։ Սուրեն Աբրահամյանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելով պարզել է, որ կա քաղաքային օրգանիզմը ղեկավարելու երկու

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՂԱՊԱՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ. ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐ

Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նիստում երեկ քննարկվեցին Սահմանադրության 3-րդ գլխում առաջարկվող փոփոխությունների թեզիսները, որոնք վերաբերում են հանրապետության նախագահին։ «Ճանապարհ տվեք Սահմանադրության հայրերին» Կեսկատակ այսպես բացականչեց մի պաշտոնյա՝ իրենից առաջ թողնելով ՆԳ եւ ԱԱՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Միքայել Գրիգորյանին, որը երեկ Պարույր Հայրիկյանի փոխարեն վարեց հանձնաժողովի նիստը։ Առաջ ընկնելով նշենք, որ այս

ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Վարչապետ Արմեն Դարբինյանը հետաձգել է ՀՀ մի քանի մարզեր նախօրոք ծրագրած իր աշխատանքային ուղեւորությունները։ Պատճառն այն է, որ նախագահ Ռ. Քոչարյանը բացակայում է հանրապետությունից։ Իսկ մինչ նրա վերադարձը վարչապետը չի պատրաստվում լքել մայրաքաղաքը։ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ, ՆՐԱ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ… Նախագահի խորհրդական Պարույր Հայրիկյանն ԱՄՆ-ում է՝ իր զավակներին տեսնելու համար։ Նա կվերադառնա վաղը։ Նախագահի մյուս խորհրդական Վահան Հովհաննիսյանն

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՏԵՍՆԵԼ

Ըստ որոշ տեղեկությունների, Վաչե Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանին Ֆրանսիա հրավիրելու գաղափարը հղացել է այն ժամանակ, երբ վերջինս Սեւանում նրան ցուցադրել է նախագահի զբոսանավը։ Վաչե Մանուկյանն էլ պատմել է իր զբոսանավի մասին, մասնավորապես նշելով, թե այն ունի հատուկ զտիչ հարմարանք, որը ծովի աղի ջուրը խմելու ջրի է վերափոխում։ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ՞ ՄԱԿ-ՈՒՄ Չի բացառվում, որ մոտ

ՄԻ ԳԻՇԵՐ ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՒՄ. «ՀԱՏԱԿԸ» ԿՈՂՔԻՑ

Ես պետք է շրջանցեի Օղակաձեւ այգին եւ պետք է շրջանցեի գիշերով։ Սակայն չգիտեի, որ այգում իսկական «առավոտ է», իսկ առավոտը հենց այնպես շրջանցել… չի լինի։ Ժ. 1.00-ն անսովոր ժամ է շատերի համար։ Կանոնիկ կյանքով ապրողներին այնպես է թվում, թե այդ ժամին կյանքը կանգ է առնում փողոցներում, թե մարդկանց հետ քուն են մտնում շենքերը, խաղահրապարակները, շները…

ԻՍԿ ՔԱՆԻ՞ ՕՐ Է ՏԵՎԵԼ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ

Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչություններից ամենախրթինը, ամեն ինչ եւ ոչինչ չասողը, թերեւս, հենց նոր նախարարի ստեղծած Ազգային մշակույթի եւ արվեստի զարգացման ու տարածման վարչությունն է։ Ո՞րն է այդ վարչության ստեղծման նպատակը, եւ ի՞նչ է նշանակում անվանումը։ Եվ քանի որ մշակույթի նախարարության ֆունկցիան հենց ազգային մշակույթի եւ արվեստի զարգացումն ու տարածումն է, հետեւաբար, տպավորություն

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ. «Ո՞Վ Է ԿՈԶԲԱԴԻՆԸ»

Վեց ասացող՝ ձեն-ձենի տված, հայոց ազգային էպոսը վերապատմում են խիստ արդիական շեշտադրումներով Կոզբադին իր զորքով գնաց, գնաց եւ Սասնա (Հայաստանին) մոտկացավ։ Մեջ դաշտին վրաններ զարկեց, քառսուն մարդեր (ալան-թալանը ապահովող քառասուն օգնականներ) ջոկեց զորքից, էդ քառսուն մարդ ու քառսուն ուղտ առավ, գնաց Հովանի մոտ (Կոզբադինը դիմեց Օրենսդիր իշխանությանը), որ յոթ տարվա հարկ հավաքի (որ Հայաստանը լրիվ

Բանակցային գործընթաց. Տեսլական-2

Ակնհայտորեն, վաղ, թե ուշ, ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսվելու են։ Եթե հաշվի առնենք այն արտաքին քաղաքականությունը, որն իրականացնում են Հայաստանի ներկա իշխանությունները, ապա կարելի է մոտավորապես կռահել, թե ինչպիսի ընթացք կունենան դրանք։ Եւ այսպես, եվրոպական որեւէ մայրաքաղաք։ Դահլիճում նստած են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ

ԱՆՀՆԱՐԻՆԸ՝ ԱԿՆՀԱՅՏ

Կամ՝ ինչպես է ստում Վահան Հովհաննիսյանը Մեղքս ինչ թաքցնեմ, գրելուց շատ հեռու մարդ եմ։ Սովորական մահկանացու, որն ապրում է օրապահիկ հացի համար։ Քաղաքականությունն ինձ համար անտանելի է, ուղղակի զզվում եմ։ Բայց լինում են պահեր, երբ անկախ քեզանից ներքաշվում ես այդ զզվելի խաղի մեջ եւ… Սովորաբար հայկական հեռուստատեսությամբ ոչ մի հաղորդում չեմ նայում, քանի որ ոչ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔ

Արցախյան խնդրում նկատո՞ւմ եք դրական տեղաշարժեր Պարույր Հայրիկյան (Ինքնորոշում միավորում) Ուղղակի բանակցություններ չեն վարվում, բայց աշխատանքներ կատարվում են։ Կարծում եմ, որ Հայաստանի դիվանագիտությունը հեռու է իսկապես կայացած ազգային դիվանագիտության մակարդակի համարվելու ցանկալի իրավիճակից։ Համենայնդեպս, պարտվողական հայտարարություններ չեն արվում։ Արվում են ինչ-ինչ առաջարկությունների մասին հայտարարություններ, որոնք ընկալելի են բանակցություններին առնչվող բոլոր կողմերի համար։ Հայաստանի կողմից պատրաստակամություն

«ԵՐԿՐԱՊԱՀԻ» ԱՇՈՒՆԸ

Օրենսդրական նախաձեռնություններ Սեպտեմբերին աշխատանքն սկսող Ազգային ժողովի հերթական նստաշրջանն առաջինն է լինելու, որը «Երկրապահ» պատգամավորական խումբը սկսելու է իբրեւ խորհրդարանական մեծամասնություն։ Դա, ըստ էության, որոշակի պատասխանատվություն է ենթադրում առաջիկայում խորհրդարանի աշխատանքի սահուն ընթացքն ապահովելու իմաստով։ Այդ պատճառով էլ զրույցի հրավիրեցինք «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանին։ Սկզբից եւեթ նա հարկ համարեց ընդգծել, որ նախորդ եւ

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԿԼԻՆԵ՞Ն ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

ԱԺ պատգամավոր եւ ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանի հետ զրույցի առիթը հետեւյալն էր. հաղորդվել է, թե դատախազությունը գրեթե անարձագանք է թողել 1992-95 թթ. էներգետիկ հանցագործություններին առնչվող նրա դիմումը։ Չի՞ փորձել արդյոք պարզել, թե ո՞րն է պատասխանի ձգձգման պատճառը, հարուցվա՞ծ է քրեական գործ, ի՞նչ ընթացքում է նախաքննությունը եւ այլն։ Սակայն ընթացքում անդրադարձ եղավ նաեւ այլ հարցերի։

Բոլորս դեպի ԱՄՆ

ՓԻԹԸՐ ԹՈՄՍԸՆԻ ՀԵՏԵՎԻՑ Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄՆ կառավարությունը կրկին անցկացնելու է բազմազանության ներգաղթի վիզայի վիճակախաղ (DV-2000 ծրագիր)։ Այս տարվա վիճակախաղի շրջանակներում կտրամադրվեն 55000 մշտական բնակության վիզաներ։ Յուրաքանչյուր երկրի քաղաքացիներին կտրվեն 3500 վիզաներից ոչ ավելի։ Վիճակախաղին մասնակցելու համար դիմումները պետք է ստացվեն Ազգային վիզաների կենտրոնում 1998 թ.-ի հոկտեմբերի 1-31-ը։ Մանրամասները կարելի է իմանալ

ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՉԼՈՒԾՎԻ…

Մամուլ Երեկ տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Փիթըր Թոմսընի հրաժեշտի ասուլիսը, որի ընթացքում մասնավորապես պարզվեց, որ Հայաստանն ամենամեծ առաջընթացն ունեցել է ազատ մամուլի զարգացման գործում։ Իսկ Հայաստանում ազատ մամուլը բեկում մտցրեց այն ժամանակ, երբ կառավարությանը չհաջողվեց փոխել «Ազգ» օրաթերթի խմբագրությունը։ ԱՄՆ դեսպանատունը ժամանակին այնքան էլ չի տխրել այն լուրերից, թե նախատեսվում է վերացնել տեղեկատվության նախարարությունը։

ՍԴ-Ի ՀԵՏ ԱԺ-Ի ՄԻԱՅՆ 1/3-Ն Է ԿԱՐՈՂ ԽՈՍԵԼ

Կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելու պատգամավորական նախաձեռնող խումբը հայտարարել էր, թե նախ պիտի 4 հոգով (Սադոյան, Սարգսյան, Խաչատրյան, Եգորյան) ՍԴ-ին դիմեն այս վաճառքի օրինականության վերաբերյալ մասնավոր հարցադրմամբ, իսկ հետո արդեն ԱԺ-ի 1/3-ով։ Նախաձեռնող խմբից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ փուլում է այս խնդիրը եւ պարզվեց, որ նրանց ոչ պաշտոնապես «հասկացրել» են, որ ՍԴ չեն կարող 4 հոգի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031