Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻՄՅԱՆՑ ԶԻՋՈՒՄ ԵՆ

Իսկ երկրի վիճակը շարունակում է մնալ ծանր եւ կայուն -Պրն վարչապետ, անընդհատ խոսվում է Ձեր եւ ՀՀ նախագահի միջեւ տեղի ունեցած փոխզիջումների մասին։ Հայտնի է, որ նախագահը որպես իր կողմից զիջում՝ Ձեզ է թողել ուժային նախարարների ընտրությունը, իսկ Ձե՞ր կողմից ինչ զիջում է եղել։ Այս հարցը վարչապետ Արամ Սարգսյանին «Առավոտը» ուղղեց երեկ՝ նրա Մոսկվա կատարելիք

ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ

Օրերս Հարվարդի համալսարանում հոկտեմբերի 27-ի իրադարձությունների վերաբերյալ դասախոսությամբ հանդես է եկել Ժիրայր Լիպարիտյանը։ Նա ասել է, որ վերջին անգամ Վազգեն Սարգսյանին հանդիպել է հոկտեմբերի 6-ին, եւ ի դեմս նրա տեսել շատ փոփոխված մի անձնավորության՝ տարբեր 96-97 թթ. Վազգեն Սարգսյանից։ «Նա սկսում էր հասկանալ, որ Հայաստանի տնտեսական ճգնաժամը չէր կարող կարգավորվել մի քանի արագ եւ վճռական

ՇՈՒՏՈՎ

Լուրեր են պտտվում, որ «Զվարթնոց» օդանավակայանը կամ Երեւանի մետրոպոլիտենը կոչվելու է ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի անունով։ Նրա եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի անուններով փողոցներ են անվանակոչվելու։ Տեղյա՞կ է քաղաքապետարանն այս խոսակցություններին եւ պատրաստվո՞ւմ է հանդես գալ նման նախաձեռնությամբ. այս հարցերով դիմեցինք Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանին։ Ըստ քաղաքապետի՝ նման նախաձեռնությամբ ոչ միայն քաղաքապետարանն է հանդես գալիս, այլ

«ՄԵՐ ՑԱՎԸ ԹՈՂԱԾ՝ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ՄԱՏԻ ՓԱԹԱԹԱՆ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ»

Պն թիկունքի վարչության պետ, ԵԿՄ Արմավիրի մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Մուրադ Կիրակոսյանն ԵԿՄ IV համագումարի իր ելույթում մի արտահայտություն արեց, որ եզրակացության տեղիք է տալիս, թե հակասությունների իրական դրդապատճառն, իրոք, տնտեսական շահերի, առանձին ոլորտներում ազդեցության համար պայքարն է։ Այսպես, նա հայտարարեց, թե Վազգեն Սարգսյանը գիտակցում էր, որ «չի կարելի թույլ տալ ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի

ԼԱՎ ԼՈՒՐ

«Լրագիր» եւ «Մոլորակ» թերթերի նախկին գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանը, որի մասնագիտական կարողությունները երկար ժամանակ չէին օգտագործվում, ղեկավարելու է «Ար» հեռուստաընկերության «Սուրհանդակ» լրատվական խմբագրությունը։ Հաջողություններ ենք մաղթում մեր գործընկերոջը: ՎԱՏ ԼՈՒՐ   Նոր Նորքի համայնքի զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների թոշակները Վազգեն Սարգսյանի մահվանից հետո չեն վճարվել։ Գրեթե ստիպողաբար վճարվել է ընդամենը 20 հոգու թոշակ՝

ՀՐԱՑԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԸ-2

«Առավոտի» թղթակցի ձայնագրիչը ԵԿՄ համագումարում պատահաբար որսաց ՊՆ աշխատակազմի ղեկավար, գնդապետ Սենիկ Պողոսյանի խոսքերը՝ ուղղված էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանին. «Էս կառավարությունն էկել ա ստեղ կոֆե խմելո՞ւ։ Հեսա կհելնեմ, կլարեմ դրանց ստեղից։ Կամ թող էթան ստեղից, կամ էլ թող գան, նստեն դահլիճում։ Գնա ասա՝ թե չէ կգամ, կհանեմ, կլարեմ»։ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր

ԿՅԱԺ ՄՈՒՐԱԴԸ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ, ՈՐ ԻՆՔԸ ՆԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ Է

Զինվորականների շրջանում բազմաթիվ են կատակախառն պատմությունները ՊՆ թիկունքի վարչության պետ, գնդապետ Մուրադ Կիրակոսյանի (Կյաժ Մուրադ) վերաբերյալ։ Խոսում են, թե նա փոխգնդապետ բառը «ղ»-ով էր գրում։ Ասում են, թե տարրական կրթություն ունի, ընդ որում՝ 4-րդ դասարանն էլ չի ավարտել։ Բայց հոկտեմբերի 27-ի գիշերը եւ հետագա օրերին նրա անունը շրջանառության մեջ հայտնվեց որպես ՆԳ նախարարի թեկնածու։ Ինքը՝

ԼԱԿՈՆԻԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՓՈԽԱՐԵՆՆ՝ ԱՌԱՋԻՆ ՁԵՌՔԻՑ

Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի 40-օրյա լռությունը հոկտեմբերի 27-ին կատարված ահաբեկչության նախաքննության վերաբերյալ արդեն իսկ սկսում էր իր դեմ շրջվել։ Թերեւս, նաեւ այդ պատճառով էր նա ստիպված որոշ փակագծեր բացել, մանրամասներ հայտնել արդեն ավելի քան 10 հատոր կազմող այս քրեական գործի մասին։ Այնուամենայնիվ, երեկ ասուլիսում նրա պատասխանները զուսպ եւ սեղմ էին։ Հին ու նոր մեղադրյալներ «Ունենք

ԻՄ ՎԱՍԱԼԻ ՎԱՍԱԼԸ ԻՄ ՎԱՍԱԼԸ ՉԷ

Կարեն Դեմիրճյանի սպանության քառասուներորդ օրվա արարողությանն անգամ հանրապետության նախագահի եւ երկրապահների միմյանց չհանդուրժող վերաբերմունքն ակնհայտ էր։ Երբ հանրապետության նախագահը՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ մոտեցավ Կարեն Դեմիրճյանի շիրիմին, անմիջապես մի կողմ քաշվեցին վարչապետը, ԵԿՄ վարչության նորընտիր նախագահն ու այլ երկրապահներ։ Սգո արարողության ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանն ԱԺ «Միասնություն» խմբակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանին ասելով, որ գործեր

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

Ես, ինչպես եւ ողջ հայ ժողովուրդը, կարծում եմ, որ այս իշխանության միակ թերությունն այն է, որ այդ իշխանությունը Լեւոնին ու Վանոյին առայժմ չի գնդակահարել: Դա, բնականաբար, միակ խոչընդոտն է Հայաստանի բուռն բարգավաճման ճանապարհին եւ ստվեր է գցում այն խոշոր նվաճումների վրա, որոնք ձեռք է բերել մեր երկիրը վերջին մեկուկես տարվա ընթացքում: Ամբողջ ազգիս նման ես

ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԾԵՍ ԱՅԼԵՎՍ ԶՈՒՐԿ Է ՀԵՆԱՐԱՆԻՑ

ԵԿՄ 4-րդ համագումարի ելույթներից Վահան Շիրխանյանի խոսքը միայն խոսակցության տեղիք տվեց։ Հատկապես երբ ասվեց. «…Տեղի է ունեցել դարի ոճրագործություն, որը կամա թե ակամա վերացրել է ժողովրդի վստահությունը եւ հավատը։ Հայաստանի նման բազմահոգս երկրում, որեւէ խնդիր լուծել այս կարկատված, կարծեցյալ կայունության, իսկ ներքուստ՝ պայթյունավտանգ իրավիճակում, ուղղակի անհնարին է։ Դեպքը ինքը եւ երկրի առջեւ կանգնած անհետաձգելի լուծում

ԼԱՎ ԼՈՒՐ

Պարզվում է, որ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը նաեւ սրամիտ է։ Այսպես, երբ «Առավոտի» թղթակիցը ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հրաչյա Հարությունյանին հարց ուղղեց, թե ինչո՞ւ էին Մուշեղ Մովսիսյանին ԱԺ-ում դիմակավոր անձինք շրջապատել, մի՞թե նրանք ավելի հիմք ունեին վրեժխնդրությունից զգուշանալու, քան գլխավոր դատախազը, նախ պրն Ջհանգիրյանը պատասխանեց, թե օրենքը պարտադրում է, որ միջնորդությունն ԱԺ-ին անպայման

«ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ԴԵՌ ԼՂՀ ՉԷ»

ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն «Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում պատասխանելով Նաիրի Հունանյանի՝ Սամվել Բաբայանին սպասելու մասին ցուցմունքի եւ այս առումով նաեւ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մեջ «ղարաբաղյան հետքի» մասին հարցին, ասել է. «Նախ, Սամվել Բաբայանը դեռ Ղարաբաղ չէ։ Անձը երբեք Ղարաբաղ չէ»։ Ու նաեւ նշել է, թե չի կարծում, որ որեւէ վարկած առնչվի Ղարաբաղին։ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑԵԼ ԷՐ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ

Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն «Առավոտին» պարզաբանեց, թե ինչպես էր ստացվել, որ չնայած ԵԿՄ 4-րդ համագումարի ծրագրում նախատեսված էր Ռոբերտ Քոչարյանի ելույթը, նա չմասնակցեց համագումարին։ «Այն, որ նախագահի համար ԵԿՄ համագումարում նախատեսված է եղել 20 րոպեանոց ելույթ՝ մենք իմացել ենք մամուլից։ Նախագահին, իհարկե, ուղարկվել է համագումարին մասնակցելու հրավեր։ Նախագահը նախընտրել է ոչ թե անձամբ մասնակցել,

ԲԱՆԱԿԻ ԼԱՐՎԱԾ ԶՍՊԱՆԱԿԸ ԲԱՑՎՈՒՄ Է

«Այս համագումարում կարգապահություն չկա՞»,- տեղից իր դժգոհությունն արտահայտեց ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն էլ, մեղմ ասած, ոգեւորված չէր նախագահի հասցեին կիսազինվորական կառույցի համագումարում հնչող քննադատությամբ։

ԱԺ-Ն ՀԱՏԿԱՊԵՍ ԼԱՎ ԼՌՈՒՄ Է

«Առավոտի» հարցին, թե կառավարության ծրագրում նշված տեռորիզմի դեմ պայքարելու մեխանիզմը վարչապետն ինչպես է պատկերացնում եւ որքանով է տեղյակ հոկտեմբերի 27-ի դեպքերի նախաքննությանը, պրն Սարգսյանը պատասխանեց. «Հիմնականում ծանոթ եմ։ Պատկերացումները մասնագետների գործն է, ես չեմ կարող այդ հարցում պատկերացումներ ունենալ։ Դրա համար վարչապետի մոտ լինում են խորհրդակցություններ՝ մասնագետների, պրոֆեսիոնալների ներկայությամբ, որոշվում է ուղղությունը»։

140 ԸՆՏԱՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՂԱՐԱԲԱՂ

ՀՀ կառավարությանն առընթեր տարածքային ինտեգրացման վարչությունը օգնում է ԼՂՀ կառավարությանը՝ հանրապետության նախկին բնակիչներին ետ վերադարձնելու կազմակերպման գործում։ Մարդիկ լքել են իրենց բնակավայրերը Ղարաբաղում տարբեր պատճառներով՝ ազգային-ազատագրական շարժման տարիներին։ Վարչության վերաբնակեցման բաժնի պետ Նելլի Ոսկանյանը հայտնեց, որ այս տարվա յոթ ամիսների ընթացքում ետ է վերադարձել 140 ընտանիք՝ ընդհանուր թվով ավելի քան 600 մարդ, որոնցից 284-ը երեխաներ

Պարույր Հայրիկյանը

Վերջին շաբաթվա ընթացքում ԱԻՄ-ի ոչ ֆորմալ առաջնորդը շարունակում էր ինտենսիվ բազմանալու հակումներ ցույց տալ։ Այդպես էր, համենայնդեպս, երեւում պրն Հայրիկյանի նախկին գաղափարական աշակերտ Արամ Հարությունյանի աչքին, որը սկսեց տարբերակել ոչ միայն Հայրիկյան գաղափարը եւ Հայրիկյան մարդուն, այլեւ իսկական Հայրիկյանին բազմաթիվ կեղծ հայրիկյաններից, որոնք վխտում են Երեւանով մեկ։ Որպեսզի ՀՀ շարքային քաղաքացիները նույնպես սկսեն դրանց տարբերակել,

ԴԵ ԲԵՆԶԻՆԻ ՇԻՇԸ ՀԻՄԱ ԴՈՒ ՏԵՍ

«Դեռեւս «Դրոյի» գործով արյունը չչորացած, անպատեհ ազատված հանցագործներն իրենց բանակի դեմ բենզինի շշեր են պատրաստել, վառոդ ու պայթուցիկ»,- այսպես Հրանտ Մարգարյանին պատասխանեց ՊՆ փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը։ ԳԱՐԵԳԻՆ Ա-Ն ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄԱՍԻՆ Գարեգին Ա կաթողիկոսի մահվանից մի քանի օր առաջ Կարեն Դեմիրճյանն ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանի ուղեկցությամբ այցելել է Վեհափառին։ Խոսելու կարողությունից զրկված Գարեգին Ա-ն մագնիսական

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

ԵԿՄ 4-րդ համագումարի ծրագրում նախատեսված էր նախագահի 20 րոպեանոց ելույթը։ Երբ դրա փոխարեն հայտարարվեց, թե Ալբերտ Բազեյանն ընթերցելու է Ռոբերտ Քոչարյանի ողջույնի ուղերձը, տեղից մեկը նետեց. «Ավելի լավ կլիներ՝ հրաժարականի տեքստը կարդայիր»։ Ավելի ուշ համագումարի պատվիրակները ծափահարեցին Սենիկ Պողոսյանին, երբ նա կոչ արեց. «Բանակը վարկաբեկելու գնով մի՛ կառչեք աթոռից։ Զուր եւ իզուր է, պրն նախագահ»։

ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԱԺ-Ն

Վերջերս հաճախացել են այն խոսակցությունները, թե հնարավոր է, որ ՀՀ նախագահն առաջիկա ամիսներին լուծարի ԱԺ-ն եւ կլինեն արտահերթ ընտրություններ։ Անգամ նշվում են որոշակի ժամկետներ, եւ չեն բացառում նաեւ արտահերթ նախագահական ընտրություններ։ «Առավոտի» հարցին, թե արդյո՞ք այդպիսի հեռանկար կա, նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Անգամ անցած տարի, երբ հասարակության զգալի մասը գտնում էր, որ այն

«Ճամփան պիտի չիմանա…»

Այս տարվա նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում սկսվեց եւ ավարտվեց «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող հեռուստամարաթոններից երրորդը։ Առաջին երկուսը՝ 1996-ին եւ 1997-ին, հնարավորություն տվեցին հավաքված գումարով կառուցել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին։ Երրորդ՝ 1999-ի, հեռուստամարաթոնի հաջող մեկնարկը հնարավորություն է տալիս արդեն եկող տարվա մարտ-ապրիլ ամիսներից սկսել Ղարաբաղի համար խիստ կարեւոր, տնտեսական եւ ստրատեգիական նշանակության Հյուսիս-Հարավ ճանապարհը։ Հեռուստամարաթոնն ավարտված է։ «Հայաստան»

ԴԻՐՔԱՅԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿՀԱՂԹԻ ԱՄՈՒՐ ՀԵՆԱՐԱՆ ՈՒՆԵՑՈՂԸ

Հոկտեմբերի 27-ից հետո տպագիր լրատվամիջոցներում Վահագն Խաչատրյանը որեւէ կերպ չի անդրադարձել տեղի ունեցածին։ Չնայած հոկտեմբերի 27-ից հետո ծավալված իրադարձությունների ակտիվ մասնակիցներից էր եւ կարող էր բազմաթիվ հետաքրքրական մանրամասներ պատմել, սակայն այժմ առաջարկեցինք առավել կատարվածի վերաբերյալ գնահատականները, այլ ոչ թե այլեւայլ մանրամասները դարձնել մեր զրույցի թեման։ -Ինչպե՞ս եք գնահատում նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե 27-ի

ԿԱՐԳԱԼՈՒՅԾ, ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ՄԻՆՉԵՎ… ՉՎԵ՞ՐՋ

Երեկ կրկին հանդիպեցինք ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ նստացույց հայտարարած «հոգեւոր» հայրերի հետ, որոնք արդեն կարգալույծ էին արվել եւ այլեւս աշխարհական անուններով են՝ Աշոտ Պետրոսյան (տեր Հակոբ) եւ Արծրուն Ավետիսյան (տեր Գրիգոր)։ Վերջինս նախ ասաց, որ իրենք վրդովված չեն կատարվածով, որովհետեւ սպասում էին, թե «նման բան պետք է տեղի ունենար, քանի որ կաթողիկոսական ընտրություններից հետո չենք ճանաչել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՓԱՓՈՒԿ Է, ԾՐԱԳԻՐԸ՝ ԿՈՇՏ

Սահմանադրությամբ սահմանված կարգով հանրապետության վարչապետ Արամ Սարգսյանը երեկ ԱԺ-ի դատին ներկայացրեց իր կառավարության ծրագիրը։ Այն Վազգեն Սարգսյանի կառավարության ծրագրից բավական ծավալուն է։ Ինչպես վարչապետն ասաց իր ելույթում՝ ներկայացված ծրագրի հիմքը Վազգեն Սարգսյանի կառավարության, ՀՀ նախագահի եւ «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրերն են։ Նոր կառավարությունն իր առաջնահերթ խնդիրն է համարում քաղաքական ահաբեկչության դեմ պայքարը, հոկտեմբերի 27-ի հովանավորների

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՉՈՔԵՑՆՈՒՄ Է» ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆՆԵՐԻ՞Ն

Այգեգործական ընկերությունների որոշ պատասխանատուներ ըստ «Առավոտին» հասած տեղեկության՝ կանչվել էին արդարադատության նախարարություն։ Պահանջվել էին նրանց հաշվետվությունները։ Ոմանք անկեղծ «հրճվանք» էին ապրել այն գիտակցությունից, թե վերջ, իրենք դատավոր-փաստաբանների, ԶԱԳՍ-երի վարիչների նման անցնելու էին ԱՆ թեստային 100 միավորանոց սրի տակով։ Եվ նման բաներ։ Երեկ մենք կապվեցինք ԱՆ Կուսակցությունների, լրատվամիջոցների, հասարակական եւ այլ կազմակերպությունների գրանցման վարչության պետ Էդ.

ՄԵՆՔ ԷԼ ՀԵԼՄՈՒՏ ՔՈԼԻ ՊԵՍ ՌԵՎԱՆՇԻՍՏ ԵՆՔ

Նախկին իշխանավորներին հոկտեմբերի 27-ից հետո բազմիցս մեղադրեցին ռեւանշիզմի փորձերի մեջ։ Պատճառներից մեկն էլ Վահագն Խաչատրյանի բավական ակտիվ դերակատարությունն էր հոկտեմբերի 27-ից հետո ծավալված իրադարձություններում։ «Առավոտը» փորձեց պարզել նրա վերաբերմունքն այդ մեղադրանքի նկատմամբ. «Եթե իշխանության վերադառնալու փորձերի համար Հելմուտ Քոլին ռեւանշիստ են համարում, մենք էլ մեզ կարող ենք ռեւանշիստ համարել։ Բայց այսօրվա կատարվածի ենթատեքստում մեզ ռեւանշիստ

Երեւան՝ պատվավոր քաղաքացիների վերջին հանգրվան

Երեւանը շարունակում է համալրվել պատվավոր քաղաքացիներով։ Նրանց «պատվավոր» կարգավիճակը պայմանավորվում է օտարերկրացի եւ, որ կարեւոր է, երկրի նախագահ լինելով։ Դեռեւս վերջերս ՀՀ մայրաքաղաք Երեւանի բանալին սեփական կամքով հանձնեցինք Վրաստանի նախագահ Շեւարդնաձեին։ Երեկ նմանատիպ բանալու տիրացավ նաեւ Բուլղարիայի նախագահ Ստոյանովը։ Ի դեպ, նրանք երկուսն էլ խոստացան օգտվել բանալու «ծառայությունից»։ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ կնքվեցին գիտության, մշակույթի

«ՊԼԱՏՈՆԸ ՔԱՎՈՐՍ Է, ԲԱՅՑ…»

Հանրահայտ արդարացումը կարող էր այսպես վերաձեւակերպել ԱԻՄ-ի դիվանի (խորհրդարանի) նախկին, կամ, իր համոզմամբ՝ կանոնադրության պահպանման դեպքում՝ նաեւ ներկա խոսնակ Արամ Հարությունյանը։ -Ձեր ասուլիսում խոստովանել էիք, թե հիմա էլ եք սիրում Հայրիկյանին, բայց մի տեսակ ցավով։ Կարծում եմ, այս խոստովանությունը ցավ կպատճառի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ բավական համակրելի ու ներկայանալի եք, բայց կանանց սիրելու փոխարեն Պարույր Հայրիկյանի

«ԺՈՒՌՆԱԼԻՍՏԱԿԱՆ ԴՎԻԺԵՆԻ ԶԱՍՏԱՎՈՒՄ»

Գրեթե այսպես որակեց լրագրողների այցելությունը Ամասիայի շրջանի Վահրամաբերդի սահմանապահ ուղեկալի հետադարձ ճանապարհին մեր ցուրտ ու դանդաղաշարժ ավտոբուսը բարձրացած տեղացի երիտասարդը, երբ իմացավ, թե ինչ գործով ենք հայտնվել իրենց կողմերում։ Ճիշտն ասած, լրագրողներիս համար այդպես էլ գաղտնիք մնաց, թե ինչո՞ւ են մեզ հասցրել աշխարհի ծայրին գտնվող այս ուղեկալը։ Համենայնդեպս, մենք համոզվեցինք, որ Հայաստանի սահմանները պաշտպանող ռուս

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930