Օրվա լրահոսը
ԼԱՎ ԼՈՒՐ
ԼՂՀ կառավարության նոյեմբերի 16-ի որոշմամբ, Բերքաձոր գյուղը պաշտպանության բանակի ենթակայությունից վերադարձվել է Ասկերանի շրջանին։ ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության ղեկավար Դավիթ Միքայելյանն այս առնչությամբ պարզաբանել է, թե այս եւ նման այլ գյուղական համայնքներից կառավարությանն ուղարկած նամակների ուսումնասիրությունից պարզվել է, որ պատերազմական գործողությունների ամենաեռուն շրջանում, պաշտպանության բանակի օժանդակ տնտեսություններ ստեղծելու անվան տակ մի խումբ մարդիկ փաստորեն ապօրինի
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԲԼԵՅԱՆ ԼԻՆԵԼԸ
Իրավապահ մարմինների թիրախն է դարձել ոչ միայն Աշոտ Բլեյանը, այլեւ նրա ողջ ազգուտակը։ Ստուգումներ ու քննություններ են կատարվում Բլեյանի եղբայրների, հեռավոր ու մոտ ազգականների աշխատավայրերում։ Աշոտ Բլեյանի մի հորեղբոր որդին արդեն իսկ դատապարտվել է ազատազրկման, իսկ դատավճիռը կայացնելիս որպես ծանրացուցիչ հանգամանք դատարանը հաշվի է առել նրա «հասարակական վտանգավորությունը» (հավանաբար նկատի ունենալով ազգակցական կապը)։ Վերջինիս խնամքին
Ո՞ՒՄ ԲԵՌՆ ԷՐ ԱՎԵԼԻ ԾԱՆՐ
Հեռուստահարցազրույցում անուղղակի անդրադառնալով կառավարության ձեւավորման վերաբերյալ իր եւ Արամ Սարգսյանի հակասությունների մասին լուրերին, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ինքն էր բավական ծանր վիճակում գտնվում մի քանի օրվա ընթացքում՝ ոչ թե ես։ Ինքն էր ծանր վիճակում գտնվում, քանի որ կրքերը բորբոքված էին, մարդիկ կասկածամտության մեջ էին։ Եվ այդ շրջանակներում գործող այլ տրամաբանություն կար, որն ինձ համար հասկանալի էր։
Փաստ «նաղդելու» ժամանակը
Լրատվության միջոցների որոշ ներկայացուցիչներ հոկտեմբերի 27-ի եւ հաջորդած իրադարձությունների առնչությամբ իրենց պարտքն են համարում ոչ միայն մատուցել բացառապես մեկ՝ ՀՀ նախագահի տեսակետները, այլեւ մեղադրել այդ իրադարձությունները համակողմանի լուսաբանողներին, ուսուցողական հեռակա դասընթացներ վարել իրենց նվիրվածության եւ ճոխ բառապաշարի սահմաններում։ Հոկտեմբերի 27-ի եւ 28-ի իրադարձությունների ճշգրիտ հաջորդականության հրապարակումն ակնհայտորեն նյարդայնացնում է ոմանց։ Ավելորդ չենք համարում մեկ անգամ
ԹԱՎՈՒՏՈՒՄ
Եվ երբ հրամանատարները, որ քաղաքական գործիչներ չեն, դիվանագիտություն խաղալ չեն կարողանում՝ ուղղակի խնդրում են բացատրել, թե ինչու չի ցանկանում Սերժ Սարգսյանին հեռացնել՝ Ռոբերտ Քոչարյանն ի վերջո պատասխանում է. «Մենք ընկերներ ենք»։
ՖՈՏՈԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԼՈՒՅՍԻ
Բյուջեի ճեղքվածքն իր բացասական ազդեցությունն ունեցավ նաեւ «Արմենպրեսի» ֆոտոխրոնիկայի աշխատանքի վրա։ Պարտքերի պատճառով անջատվել էր այդ կարեւորագույն հիմնարկի էլեկտրամատակարարումը։ Այդպիսով ֆոտոխրոնիկայի աշխատակիցները ստիպված էին հայաստանյան եւ արտասահմանյան մամուլի համար այնքան անհրաժեշտ եւ հրատապ լուսանկարները նախապատրաստել «Առավոտում»։ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ «Մրցակցային դատարանի կայացումը մոտ ապագայում անհնարին է»,- արձանագրեց առաջին ատյանի դատավորներից մեկը։ Դրա պատճառը դատավարությանը մասնակցող կողմերի
ՀՐՇԵՋ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՀՐԴԵ՞Հ» Է
Ըստ ԱԺ եւ հանրապետության դատախազության աղբյուրների, վիճակն այնքան էլ բարվոք չէ հանրապետության հրշեջ պահպանության վարչությունում։ 1992 թվականից սկիզբ դրվեց համակարգի փլուզմանը։ Հրշեջ ծառայությունից հեռացվեցին եւ դուրս եկան բազմաթիվ մասնագետներ՝ նրա ներկայիս պետ Լեւոն Դավթյանի օրոք, որն ըստ դատախազություն ներկայացված փաստաթղթերի (կամ՝ ահազանգերի) մեղադրվում է ՆԳ նախարարության կողմից վարչությանը տրամադրված ծառայողական բնակարանի (Ռուբինյանց-23) սեփականաշնորհման եւ վաճառքի
ՉԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
Խորհրդարանում երեկ թեեւ այդպես էլ մեջտեղներում չերեւաց ամենածաղիկ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, սակայն սույն փաստը չխոչընդոտեց ի թիվս օրենքների այլ նախագծերի՝ ընդունել նաեւ «Բուսական աշխարհի մասին» օրենքի նախագիծը։ Մինչ այդ ԱԺ նախագահը շնորհավորեց «Կայունություն» խմբի նորընծա ղեկավար Վարդան Այվազյանին եւ խմբի քարտուղար Կարեն Կարապետյանին՝ նշանակման առիթով։ Արմեն Խաչատրյանը Եզովպոսին հատուկ բառապաշարով շնորհավորեց նաեւ երգահան-պատգամավոր Ռոբերտ Ամիրխանյանի
ԼԱՎ ԼՈՒՐ
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ադրբեջանական ընդդիմությունը գտնում է, որ Ստամբուլում ընդունված փաստաթղթերը վկայում են Ադրբեջանի դիվանագիտական պարտության մասին։ Այսպես. Ադրբեջանի Ժողովրդավարական կուսակցության առաջնորդներից Նուրադին Մամեդլին հայտարարել է, որ փաստաթղթում, ուր հիշատակված են բոլոր հակամարտությունները, բացի Ադրբեջանից, ճանաչվել է ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը։ «ԵԱՀԿ-ի չկամենալը՝ ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վկայում է այն մասին,
ՎԵՐՋԱՊԵՍ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵՑԻՆ
«Արմենիա» հյուրանոցի արհմիությունը եւ ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիան դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան՝ «Արմենիայի» կոլեկտիվի շահերի պաշտպանության եւ սեփականաշնորհման գործընթացում թույլ տրված խախտումների վերաբերյալ հայցով։ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ Վերջերս՝ Ժնեւում կայացած Ստանդարտների միջազգային կազմակերպության (ՍՄԿ) խորհրդի նիստում, նախկին արհեստավարժ իշխանությունների աջակցությամբ, վաղաժամկետ կասեցվել է Հայաստանի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների
ՏԱՆԿԵՐՆ ԱՐԴԵՆ ԳՈՐԾԻ ԷԻՆ ԳՑՎԱԾ
Այն ժամանակ դեռ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը պաշտպանության նախարարություն զանգելով ընկալուչի միջից էր լսել գործի գցված տանկերի եւ БМП-ների դղրդյունը եւ խնդրել 1 ժամ հապաղել՝ մինչեւ կքննարկեն ՊՆ-ի հայտարարության մեջ առաջ քաշված պահանջները։ Այդ հեռախոսազանգը հնարավոր դարձրեց համոզել, որ հրամանատարները համաձայնեն առժամանակ հետաձգել զինտեխնիկայով Երեւան մտնելը։ Կարդացեք էջ 3։
Խոսակցություններ օդի մեջ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անմիջապես հետո, երբ մարդիկ սպասում էին ցանկացած ինֆորմացիայի, ոչ ոք հանրապետության ողջ եւ առողջ մնացած ղեկավարությունից ուժ չգտավ իր մեջ երկու խոսքով հանգստացնելու ժողովրդին։ Ակնկալվում էր, որ այդ բանը կանի հանրապետության նախագահը, բայց նա եւս լռեց, իսկ ավելի ուշ, չորս հեռուստաընկերություններին տրված հարցազրույցում ասաց, թե ինքն անչափ լարված օր ու գիշեր էր
ԹԱՎՈՒՏՈՒՄ
Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Ա՛յ, եթե Վազգեն Սարգսյանը լիներ, կասեր, թե իմ ամենակարեւոր հատկանիշը որն է. եթե ես ասացի հա՝ հա՛ է։ Եթե ասացի ոչ՝ ոչ է։ Հիմա ես ասում եմ՝ երկու շաբաթից հրաժարական եմ տալու»։
ՀԱՅԵՐԻ ՍՊԱՍՎԵԼԻՔ ԱՐԿԱԾՆԵՐՆ ԱՄՆ-ՈՒՄ
Նոյեմբերի 25-ին, ամերիկյան Գոհաբանության տոնի օրը, ամերիկյան հեռուստաընկերությունները եթեր կհեռարձակեն «Հեռուստամարաթոն-99»-ը՝ նվիրված Արցախին։ Հեռուստամարաթոնից գոյացած ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախի հյուսիսից հարավ ձգվող մայրուղու շինարարությանը։ Մայրուղին 169 կմ երկարությամբ անցնելու է մոտ 20 գյուղերով եւ արժենալու է 25 միլիոն դոլար։ Հեռուստամարաթոնը եթեր է հեռարձակվելու Լոս ԱՆջելեսում առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 8-ը՝ KSCI-TV-ի 18-րդ ալիքով։
«ՋՈՒՄՀՈՒՐԻԵԹ ԷՍԼԱՄԻ» ԹԵՐԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոկտեմբերի 27-ի հայաստանյան իրադարձությունների ուշագրավ քաղաքական մեկնաբանությամբ հանդես է եկել «Ջումհուրիե Էսլամի» թերթը (Ինտերնետի տարբերակ 9.11.1999), ուշագրավ հատկապես այն առումով, որ թերթը սովորաբար արտահայտում է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական տեսակետը, հետեւաբար, որպես կանոն, լավ տեղեկացված է։ Հրապարակման մեջ մասնավորապես ասված է. «Այդ օրը չորս զինյալներ, թափանցելով Ազգային խորհրդի նիստերի դահլիճ, կրակահերթով սպանել են երկրի վարչապետին,
Վահան Շիրխանյանը
Անցած շաբաթ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Սամվել Բաբայան-ՀՅԴ եւ կառավարություն-հրամկազմ թիմերի հակամարտությունը, բարեբախտաբար, հաղթահարելով իր «սուր վարակիչ» փուլը, տեղափոխվել է մամուլի էջեր: Առաջին թիմի շահերը ներկայացնող լրատվամիջոցները /որոնք այսօր ճնշող մեծամասնություն են կազմում/ միահամուռ կերպով «գլխավոր պուտչիստ» են ճանաչել ենթակառուցվածքների նախարարին: «Առավոտն» այս հակամարտության առիթով ունի իր հստակ դիրքորոշումը, որն ամբողջությամբ տեղավորվում է «3+2» ֆորմատի մեջ. «Ամուսնացեք,
ԱԶԳԱՅԻՆ ԲԱՅՂՈՒՇՈՒԹՅԱՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ
Հայաստանում ստեղծված ճգնաժամի իդեալական լուծում է համարվում այս տարբերակը. մեկ տարի անց նախագահը լուծարում է ԱԺ-ն, ինքը հրաժարական տալիս եւ նշանակում նոր նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Ինքը (տվյալ դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանը) իր թեկնածությունը չի առաջադրում եւ խոստանում է լինել օրինական ընտրությունների երաշխավորը։ Մինչ այդ, սակայն, նախագահը պետք է վերադառնա Ստամբուլից։ Բացառված չէ, որ նրա վերադարձից հետո որոշ քաղաքական ուժեր դարձյալ բարձրացնեն նրա հրաժարականի հարցը։
ԼԱՎ ԼՈՒՐ
Իրազեկ աղբյուրներից տեղեկացանք, որ դատախազությունը 1993-ին մեկ տարուց ավելի հետաքննել էր «Վեմ» կոնցեռնի գործունեությունը եւ որեւէ մեղադրանք չէր առաջադրել։ «Վեմ» կոնցեռնում որեւէ գումարի կորուստ չէր եղել։ Գործունեությունը օրինական էր եւ ուղղված երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։ Հակառակի մասին այն ժամանակ եւս դաշնակցության պաշտոնաթերթի հրապարակումները զրպարտություն էին համարվել։ ՎԱՏ ԼՈՒՐ Ընդհանրապես, չիմանալն ամոթ չէ։ Եվ երբ Նաիրի Հունանյանի
ՎԱՆՈՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Հանրապետության դատախազությունը քրեական գործ է հարուցել Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի նկատմամբ՝ թիվ 75 ընտրատարածքի վերաբերյալ, որտեղից պատգամավոր է ընտրվել Վանո Սիրադեղյանը, խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեղադրանքով։ Խնդիրը ոչ իբրեւ օրակարգային հարց նոյեմբերի 19-ին խորհրդակցական բանավեճի առարկա է դարձել ԿԸՀ-ում, ուր կարծում են, թե անճշտությունները չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա։ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ԵԿՄ ՀԱՎԵՐԺ
ԲԱՆԱԿՆ ՈՒ ՆԳՆ-Ն ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԵՆ ԳՈՐԾԵԼ
«Առավոտը» տեղեկացավ, որ ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանն էլ է հոկտեմբերի 27-ի ամբողջ գիշերը ՊՆ-ում անցկացրել։ Նրա այնտեղ լինելը խիստ կարեւորում էին ներքին զորքերի եւ բանակի համաձայնեցված գործողություններն ու համագործակցությունն ապահովելու իմաստով։ Ասենք, օդանավակայանի, ատոմակայանի կամ Հայաստանի ազգային հեռուստատեսության անվտանգությունը որոշել էին ներքին զորքերի միջոցով ապահովել։ Եվ հեղաշրջման հնարավոր շարունակության դեպքում ներքին զորքերի ստորաբաժանումներին օգնության կհասներ
ԻՄ-ն այստեղ է, այդտեղ, ամենուր
Նոյեմբերի 14-ին Ինքնորոշում միավորում կուսակցության Սյունիքի մարզային կազմակերպության օրակարգում ԻՄ նախագահի խորհրդարանականների, ինչպես նաեւ կուսակցության նախագահի ընտրություններն էին։ Կուսակցության նախագահ առաջադրված չորս թեկնածուներից միան երկուսն էին ներկա մարզում՝ Նորայր Խանզադյանն ու Ներսես Զեյնալվանդյանը։ Թե ինչու Պարույր Հայրիկյանի անունը չկա ցուցակում հարցին ԻՄ-ի փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանը բացատրեց, որ Հայրիկյանն ինքն է խնդրել իրեն ձայն չտալ. գիրք
ՇԻՐԱԿԸ ՓՈՂ ԽՈՍՏԱՑԱՎ ՀԱՅԵՐԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ
Եվ նեղացրեց Ելցինին Ինչպես եւ սպասվում էր՝ ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովում Ղարաբաղի հարցի վերաբերյալ ճակատագրական նշանակություն ունեցող որեւէ փաստաթուղթ չի ընդունվելու։ Այսօր, ըստ երեւույթին, ստորագրվելու է Եվրոպական անվտանգության խարտիան եւ ամփոփիչ հռչակագիրը։ Սպասվում է, որ վերջին փաստաթղթում ԵԱՀԿ-ն ընդամենը ողջունելու է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ջանքերը ղարաբաղյան հարցը կարգավորելու ուղղությամբ։ ԵԱՀԿ նախագահ Կնուտ Վոլեբեկը «Ազատություն» ռ/կ-ին
ԱԶԳԱՅԻ՞Ն ԱՐԺԵՔՆԵՐՆ ԵՆՔ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ, ԹԵ՞ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանից սկսած, ակադեմիայի որոշ աշխատակիցներ 1998թ. Գերմանիային հանձնած գերմանալեզու գրականության մասին հարցին անդրադառնալիս համարյա զայրույթով են լցվում։ «Առավոտը» 1998թ., դեռ Գերմանիային տալուց առաջ, գրեց այդ մասին, նաեւ զրուցելով ակադեմիայի գրադարանի տնօրեն Հասմիկ Մանասերյանի հետ։ Վերջինիս հետ զրույցից ակնհայտ էր, որ գերմանալեզու այդ գրականությունը, որ 40-ական թվերից Հայաստանում էր, ոչ
ՔԵԶ ԷԼ ՆՈՐ ԱԶԳԱՆՈՒՆ
Ինչպես հայտնի է, Արաբկիրի թաղապետ է դարձել Ֆելիքս Յայլոյանը, որը մրցակցում էր Բուդկչի Մաթոսի հետ։ Պարզվում է, որ մրցակիցներն իրար ընտրություններից հետո էլ հանգիստ չեն տալիս՝ հիմա էլ նոր մականուն են հնարել Ֆելիքս Յայլոյանի համար՝ նրա անուն-ազգանունը հապավելով Ֆայլոյան ձեւով։ Ոչ մի գործիչ՝ առանց մականվան։ ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի համար զրահապատ
ԼՈՒՍԱՆՑՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐ
Ամեն մարդ, այդ թվում նաեւ երկրի նախագահները, երեւույթների գնահատական են տալիս իր գիտելիքներից եւ կենսափորձից ելնելով: Հայաստանի առաջին նախագահը մինչեւ 88 թվականը աշխատում էր գիտության բնագավառում, ուստի եւ իր ժամանակվա ընդդիմության որակումը տալիս էր զուտ գիտականորեն՝ «լուսանցքային», «մարգինալ»: Մեր երկրորդ նախագահը մինչեւ շարժումը արտադրության ոլորտի մարդ էր, եւ, իր կոմբինատում գործ ունենալով թափոնների հետ /ենթադրում
«ԼԻԱՐԺԵՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ»
Կառավարության հերթական նիստից դուրս եկող պաշտոնյաները, ինչպես միշտ, հակված չէին շատախոսության։ Ավելի ստույգ՝ մեկմեկու հետ լավ էլ խոսում էին, բայց լրագրող տեսնելիս դեմքերին մի տեսակ անբնական արտահայտություն էին տալիս եւ հրաժարվում էին որեւէ հարցի պատասխանել։ Հասկանալի է, որ վարչապետ Արամ Սարգսյանին տեսնելու պատիվը չունեցանք։ Հավանաբար, ելումուտի համար նա ներքին դռներն էր օգտագործում։ Իսկ պաշտպանության նախարար
ԼԱՎ ԼՈՒՐ
Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի ցույցին մասնակցած այծը, որը նույն ցույցի ժամանակ առգրավվել է եւ տարվել ՆԳ համապատասխան բաժին, վերջերս հղիացել է։ ՆԳ իրավասու մարմիններից «Առավոտին» հայտնեցին, որ ոստիկանության աշխատակիցները այդ գործընթացի հետ որեւէ կապ չունեն։ Մյուս կողմից ցուցարարների ներկայացուցիչները, մեր թղթակցի հետ զրուցելիս, հույս հայտնեցին, որ մեր առգրավված այծի փոխարեն, իրենց կվերադարձնեն երկուսին։ ՎԱՏ ԼՈՒՐ
ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻՆ ՄԵԿ ՕՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՉԷԻՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԳՏՆԵԼ
Հոկտեմբերի 27-ին, ժամը 18-ից սկսված կառավարության ու բանակի մի շարք ղեկավարներ փնտրել էին տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Էդվարդ Միլիտոնյանին, որը, հիշեցնենք, տեւական ժամանակ գլխավորում էր ՊՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Նրան փնտրել էին մասնավորապես քարոզչությանն առնչվող որոշ խնդիրներ լուծելու համար։ Սակայն ե՛ւ այդ ժամանակ, ե՛ւ հետագա ամբողջ օրվա ընթացքում պրն Միլիտոնյանին ո՛չ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ ԷՐ ԵՎ ՍՊԱՌՆԱՑԵԼ
Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանին խնդրեցինք ճշտել այն լուրը, թե հոկտեմբերի 28-ին ՊՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացել էր, որ երկու շաբաթ անց հրաժարական է տալու։ Եվ պրն Շիրխանյանը դրական պատասխանեց։ Նախագահն այդ հավաքին նաեւ սպառնացել էր, թե կարող է բոլոր հրամանատարներին ազատել, զորացրել եւ այլն։ Կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում։ ԱՆԼՈՒՐՋ
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼ՝ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԹԱԼԱՆԵԼ
Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը կասկածող ու այդ պայքարը 21-րդ դարի անելիքների թվում դասակարգողներին ուզում ենք կոնկրետ գործնական աջակցություն ցույց տալ: Ստորեւ կներկայացնենք մի ուռճացած ու բոլորովին ավելորդ կառույց, որը բարեփոխելու համար ո՛չ մեծ ներդրումներ են հարկավոր, ո՛չ եվրոպաներում վերապատրաստված կադրեր, ո՛չ շատ խելք, եւ ո՛չ էլ մեծ խիզախություն: Ընդ որում, այդ կառույցը վերացնելուց ոչ միայն


















































