Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՏԵՍՆԵԼ

Օգոստոս 22,1998 00:00
lurer

Ըստ որոշ տեղեկությունների, Վաչե Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանին Ֆրանսիա հրավիրելու գաղափարը հղացել է այն ժամանակ, երբ վերջինս Սեւանում նրան ցուցադրել է նախագահի զբոսանավը։ Վաչե Մանուկյանն էլ պատմել է իր զբոսանավի մասին, մասնավորապես նշելով, թե այն ունի հատուկ զտիչ հարմարանք, որը ծովի աղի ջուրը խմելու ջրի է վերափոխում։

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ՞ ՄԱԿ-ՈՒՄ

Չի բացառվում, որ մոտ ապագայում ՄԱԿ-ի ընդհանուր նստաշրջանում Հայաստանը քննարկման ներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագիծը։ Այս մասին են վկայում նաեւ Վաշինգթոնի աղբյուրները։ Հայաստանը փորձելու է վերստին օրակարգ բերել Ժնեւում ընդունված որոշումը, որն ընդհանուր գծերով է դատապարտում ցեղասպանությունը՝ առանց Թուրքիայի անունը նշելու։

ՕՐԵՆՔ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ

Քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն իր մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում օրենսդրական նախաձեռնությամբ քաղաքապետարանը Ազգային ժողով կհասցնի օրենք Երեւանի մասին։ Սուրեն Աբրահամյանը դա բացատրեց նրանով, որ մայրաքաղաքը ուրույն օրգանիզմ է եւ պետք է մանավանդ բարոյական արժեքների պահպանման առումով հատուկ կարգավիճակ ունենա։

Մանրամասն՝ 3-րդ էջում:

«ԵՍ ՀԻՄԱ ԻՆՁ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ԵՄ ԶԳՈՒՄ»

«Նախագահի եղբայր լինելը ավելի շատ օգնո՞ւմ էր, թե՞ խանգարում Ձեր աշխատանքի ընթացքում»,- «Առավոտի» թղթակցի հարցին ի պատասխան «Շինինդուստրիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պետրոս Տեր-Պետրոսյանն ասաց. «Ինձ խանգարում էր։ Մենք ավելի զուսպ էինք։ Նրա ամեն մի սխալը (եթե դա իրոք սխալ էր) մեզ էլ էր վերագրվում եւ հակառակը»։

Պետրոս Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցը՝ «Առավոտի» հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31