Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Օգոստոս 22,1998 00:00
lurer

Վարչապետ Արմեն Դարբինյանը հետաձգել է ՀՀ մի քանի մարզեր նախօրոք ծրագրած իր աշխատանքային ուղեւորությունները։ Պատճառն այն է, որ նախագահ Ռ. Քոչարյանը բացակայում է հանրապետությունից։ Իսկ մինչ նրա վերադարձը վարչապետը չի պատրաստվում լքել մայրաքաղաքը։

ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ, ՆՐԱ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ…

Նախագահի խորհրդական Պարույր Հայրիկյանն ԱՄՆ-ում է՝ իր զավակներին տեսնելու համար։ Նա կվերադառնա վաղը։ Նախագահի մյուս խորհրդական Վահան Հովհաննիսյանն ՀՅԴ Հունաստանի պաշտոնաթերթ «Ազատ օրի» հրավերով մեկնել է Աթենք։ Այս տասնօրյա այցելության ընթացքում նա էլ է առիթն օգտագործելով հանգստանալու։ Նախագահի խորհրդականներից միայն Արամ Սարգսյանն է, որ հանգիստ չունի եւ աշխատում է ի շահ արտաքին քաղաքական խնդիրների։

ԱՍՈՂԻԿԻ ՀԵՏ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

Եթե օրեր առաջ Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի հետ բարձրաստիճան հոգեւորականների հանդիպումներն արտոնվում էին, ապա այժմ կալանքի տակ գտնվող սրբազանի հետ որեւէ տեսակցություն բացառված է մինչեւ նախաքննության ավարտը։ Միեւնույն ժամանակ կաթողիկոսի ժամանումով անհնար է դառնում մինչեւ դատավարության սկիզբը գրավով նրան դուրս բերելու տարբերակը, քանի որ, ինչպես տեղեկացրեց մի բարձրաստիճան կրոնավոր, «Վեհափառն այս հարցում հստակ դիրքորոշում ունի»։ Նշենք նաեւ, որ վերը նշված արգելքը ՀՀ դատախազ Հենրիկ Խաչատրյանի վերջին կարգադրություններից էր։

ԴԵՊԻ ԵՐԿԻՐ

ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի եւ այլ ղեկավար հհշականների հետ մեկնել է Եղեգնաձորի, Ջերմուկի, Կապանի, Սիսիանի, Գորիսի ՀՀՇ տարածքային կազմակերպությունների հետ հանդիպումների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31