Օրվա լրահոսը

Իմ բոլոր քաղաքական գործողությունները նպատակ են ունեցել այս իշխանություններին Հայաստանի կառավարումից դուրս շպրտելուն. Տիգրան Ուրիխանյանը՝ իրեն մանդատից չզրկելու մասին. «Ժողովուրդ»

«Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանը դեռ նախորդ տարի սեպտեմբերին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, սակայն նրա դիմումը մինչ օրս չի հաստատվել, ու փաստացի նա շարունակում է հանդիսանալ ավագանու անդամ՝ չներկայանալով նիստերին: Քաղաքային իշխանությունն ընդամենը օրեր առաջ մանդատից զրկեց ավագանու անդամներ Հայկ Մարությանին, Սոնա Աղեկյանին և Նարինե Հայրապետյանին՝ անհարգելի

Եթե հակառակորդը սահմանը խախտում է, ի՞նչ պիտի անենք, չկրակե՞նք. Մելիքսեթ Պողոսյան. «Հրապարակ»

Զրուցել են Սյունիքի նախկին մարզպետ, ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ, ՊՆ նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի հետ: – Իշխող թիմի ներկայացուցիչները գուցե ոչ լրիվ բացահայտ, սակայն մեղադրում են հայ զինվորականներին` ԵԿՄ-ականներին, ադրբեջանցիների վրա կրակելու համար: Նորմա՞լ երեւույթ է սա: – Ղալաթ են անում: Եթե հակառակորդը սահմանը խախտում է, ի՞նչ պիտի անենք, չկրակե՞նք: Ի՞նչ է նշանակում սա:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով` ❌Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի

Բոլոր պաշտոնյաները կամակատար են եւ կախված են մեկ մարդուց

Թե ինչ սկզբունքներով են Հայաստանում պաշտոնների նշանակում եւ ինչու են հանում պաշտոններից` երբեք էլ պարզ չէր: Նշանակումներն ու ազատումները կա՛մ որեւէ պաշտոնական մեկնաբանության չեն արժանանում, կա՛մ ուղեկցվում են անհոդաբաշխ բացատրություններով: «Այնպես ստացվեց, որ այլեւս չեմ ծառայելու» ձեւակերպումը, որով հանդես եկավ Վահան Քերոբյանը՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը թողնելուց, երկիմաստ է: Պարզ չէ՝ իրեն հանե՞լ են գործից, թե՞

Ինչպես են տզրուկներն ազդում մարդու օրգանիզմի վրա՝ «խմելով» նրա արյունը

Դեռևս Հին Եգիպտոսում տզրուկները լայնորեն օգտագործվում էին նյարդային համակարգի, մաշկային, ատամների հետ կապված խնդիրների, վարակների բուժման համար, սակայն 19 դարում Եվրոպայում այնքան էր մեծացել տզրուկների, մասնավորապես Hirudo Medicineis տեսակի պահանջարկը, որ այն գրեթե անհետացման եզրին էր հայտնվել։ 19-րդ դարում տզրուկների օգտագործումը նոր թափ ստացավ մեծամասամբ Փարիզի Վալ դը Գրասի գլխավոր բժիշկ Ֆրանսուա Ժոզեֆ Վիկտոր Բրուսեի

Հենց Ալիևը, իր բոլոր հայտարարություններով ու գործողություններով, ցուցադրական քայլերով ասում է, որ խորապես թքա՛ծ ունի խաղաղության վրա՝ օրակարգով ու «խաչմերուկով» հանդերձ․ «Փաստ»

Այդ ո՞ւմ հետ է, ի վերջո, ուզում խաղաղության պայմանագիր կնքել Նիկոլ Փաշինյանը: Ալիևի՞: Իսկ ո՞վ է Ալիևը: Իսկ Ալիևը պատերազմական հանցագործ է, որի միակ արժանի տեղը միջազգային տրիբունալն է

Կասկածներ կան, որ դատախազությունը արձագանքել է ոչ թե Գարեգին Խումարյանի գործունեությանը, այլ նրա հոդվածին. «Փաստ»

Դատախազությունը քրեական վարույթ է հարուցել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում Պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկման արդյունքներով հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ:

Շիրազ Խաչատրյան. «Եթե արևմտյան արձագանքները չկրեն ձևական բնույթ, ապա Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքերը շատ չեն երկարի». «168 ժամ»

«Վերջին թարմ օրինակը բերեմ. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարում է, թե հայկական կողմից ադրբեջանցի զինվորների ուղղությամբ կրակոցների արձակումը ցավալի էր, բայց Ադրբեջանն անհամաչափ է արձագանքել։ Փոխանակ Ադրբեջանին հստակ մատնացույց անելու, խիստ դատապարտելու խոսքեր հնչեցվեն՝ ԵՄ-ն, նաև ԱՄՆ-ը ամեն անգամ աչք են փակում Ադրբեջանի գործողությունների վրա»,- նշեց զրուցակիցը:

Գոռ Սահակյանը ոսկե մեդալ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Սոֆիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Գոռ Սահակյանը 67 կգ քաշային կարգում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ 19-ամյա Գոռը պոկում վարժությունում 140 կգ-ով բավարարվեց փոքր բրոնզով, սակայն հրում վարժությունում առաջին մոտեցմամբ գլխավերեւում պահելով 171 կիլոգրամը հավասարը չունեցավ այս վարժությունում, իսկ երկամարտի 311 կգ-ով երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց չեմպիոնական տիտղոսը։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ջերմուկ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։ Ըստ նրա՝ Ջերմուկի համայնքապետարանում կայացած հանդիպմանը հաջորդել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպումը։ Արսենյանը

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի յոթակի չեմպիոն

Հունահռոմեական ոճի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում  գոտեմարտեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող Մագոմեդ Մուրթազալիեւի հետ եւ վստահ հաղթանակ տոնելով 6։3 հաշվով՝ յոթերորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը ցավակցել է Սյունիքում զոհված զինծառայողների ընտանիքներին

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում երեկ Սյունիքի սահմանին զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը․ «Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է նա։  

Արմեն Ղազարյանը վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբ առաջարկ է արել կազմել գործողությունների ծրագիր

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ներկայացվել են ներքին գործերի բնագավառում իրականացվող լայնածավալ բարեփոխումները Փետրվարի 13-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը։ Մասնակցում էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Փոխնախարար Արփինե

Դատապարտյալը երեք օր իր ընտանիքի հետ է այդ սենյակում գտնվում, բա էդ մարդու կին, երեխա, որ գան, որտե՞ղ են քնելու, 3 օր է, չէ՞. Ալեքսանդր Սիրունյան

Կասկած չունեմ՝ որոշակի մարդիկ այդ թվում ոչ պաշտոնական օգնություն են ցույց տվել, բայց լավ բան են արել. Սիրունյան

Աջակցում ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը. Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ների համատեղ հայտարարությունը

Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳՆ-երը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ նշվում է․ «Կոչ ենք անում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում և աջակցում ենք Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հարավային Կովկասի պետությունների ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»: «Հայկական ալիք»

«Ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ Հայաստանն անկախ պետություն է. դա պետք է պահել, զարգացնել». Հենրիկ Մեյնանդեր

Aravot.am-ի զրուցակիցն է Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Հենրիկ Մեյնանդերը Հենրիկ Մեյնանդերը եղել է Ստոկհոլմի Ֆիննական ինստիտուտի ղեկավարը, նրա հետազոտությունների շրջանակը ներառում են Ֆինլանդիայի և Սկանդինավիայի պատմությունը: 2002 թ.-ից Գիտությունների շվեդական թագավորական ակադեմիայի անդամ է:  Մեյնանդերի  «Ֆինլանդիայի պատմություն»-ը գիրքը թարգմանվել է 18 լեզվով: Newmag հրատարակչությունը գիրքը թարգմանել է նաեւ հայերեն:  Հենրիկ Մեյնանդերի գիրքը պատմում է երկրորդ

Լյուքսեմբուրգում բարձրացվեց ՀՀ դրոշը

Հայաստանին և Լյուքսեմբուրգին միավորում են հատկանշական դիմակայունությամբ և վճռականությամբ բնութագրվող պատմական զուգահեռները

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մավրիտանիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դեման Մուհամեդ Համարը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել։ «Հայաստանն ու Մավրիտանիան համագործակցելու համար ունեն բոլոր նախադրյալները: Հուսով եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, և պատրաստ ենք Ձեզ ամենայն աջակցություն ցուցաբերել այս

Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները հակասում են պայմանավորվածությանը. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ

«Ի պատասխան պաշտոնական Բաքվից հնչող մի շարք հայտարարությունների` լիազորված եմ հայտարարել. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, եւ որեւէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին: Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, Հայաստանը հավատարիմ է միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու, երկու երկրների

Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հանդիպեց Մուրատ Ֆիրաթին եւ անչափ համառ պայքարում մեկ միավորի տարբերությամբ պարտություն կրեց։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Մարտունին է՞լ են դատարկում, որ ռեգիստրը բերեցին Գավառ». ՔՊ նորատուսցի պատգամավորը՝ Վարդենիսի ու Ճամբարակի պետական կառույցները փակելու մասին

Թե ինչո՞ւ են նույն մարզից Թագուհի Թովմասյանին դիմում քաղաքացիները, իր հետ ինչո՞ւ չեն կապվում՝ նա փակվող պետական կառույցները թողեց, անցավ Թագուհի Թովմասյանին. «Ինքը Վարդենիսո՞ւմ ա ապրում: Լո՞ւրջ: Ես գիտեի Գեղարքունիքի պատգամավորներից մենակ ես եմ, որ մարզում եմ ապրում: Ինքը ինչեցի է, ես չգիտեմ, բայց Գեղարքունիքում ես եմ ապրում»:

ՀՀ քննչական կոմիտեն և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջև գործակցությունը շարունակում է զարգանալ։ Փետրվարի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որն ստորագրել են մի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, մյուս կողմից՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Մերձավոր արևելքի բաժնի պատասխանատու

406 միլիոն դրամի ներդրում՝ Գյումրիում․ քաղաքի պատմական շենքերից մեկում կբացվի նշանավոր քանդակագործի թանգարանը

Գյումրու պատմամշակութային հուշարձան համարվող շենքերից մեկը, որը տեղակայված է Ս․ Համբարձումյան փողոց 35 հասցեում (այնտեղ նախկինում տեղակայված էր քաղաքային գրադարանը), Գյումրու ավագանու որոշմամբ անհատույց օգտագործման տրամադրվեց «Ֆրիդ Սողոյան» մշակութային հիմնադրամին։ Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը նշեց, որ այդ շենքը պատմամշակութային արժեք է ներկայացնում, համայնքային սեփականություն է, այն 2021 թվականին հատկացվել է ՀՀ ու ՌԴ ժողովրդական

«Ի վերջո, մենք պետք է կարողանանք վերաբերմունք ձևավորել իրավակարգի նկատմամբ». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության 2023թ․ գործունեության հաշվետվությունը

Հայաստանի մարմնամարզիկները նախապատրաստվում են Աշխարհի գավաթի առաջին փուլին

Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի տղաները այս օրերին նախապատրաստվում են  փետրվարի 15-ից 18-ը Կահիրեում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին, որը նաեւ Փարիզի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունի: Մեր երկիրը Եգիպտոսում ներկայացնելու են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը,Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչատրյանը: Կահիրեում հանես են գալու աշխարհի 71 երկրների ուժեղագույն մարմնամարզիկները: Մեր մարմնամարզիկներից

«Կարո՞ղ ա գիտեք իրանց փող եմ տվել, որ ինձ էժան ծախեն․ այն ժամանակ ինչ գին առաջարկել են, ես էլ ոնց որ պարտադրված համաձայնվել եմ»․ Աղաբաբյանը «Հրազդան» մարզադաշտի քրգործի մասին

Գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ տարիներ առաջ «Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով՝ ընդամենը 87 մլն 520 հազար դրամով, մինչդեռ գործարքը կատարելու ժամանակահատվածում դրա շուկայական արժեքը կազմել է 11 մլրդ 558 մլն դրամ»։ Aravot․am-ի հետ զրույցում «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը

Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձավ գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին

Փետրվարի 13-ին ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարակած ևս մեկ տեսանյութ օկուպացված Ստեփանակերտից։ Տեսանյութի ուսումնասիրությունից ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձավ գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին։ Հակոբ Մնացականի Հակոբյանը  ծնվել է Գանձակում, 1866 թ., արհեստավորի ընտանիքում։Վախճանվել է Թիֆլիսում, 1937 թ. հողարկավորված է Խոջիվանքի գերեզմանատանը: Ահազանգի համար շնորհակալություն ֆեյսբուքյան օգտատեր Մխիթար Կարապետյանին։ Համաձայն

«Ի վերջո հասարակությունը տեսնում է, չէ՞ որ Ներքին Հանդում չորս հոգի զոհվեց։ Խոսում ես խաղաղությունից, բայց մարդ է զոհվում»․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը չի հասկանում՝ ինչի՞ դիմաց ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցեց ութ ականապատ տարածքների քարտեզներ և ի՞նչ ստացանք դրա համար․ «Մենք դրա դիմաց ստացանք այս սադրանքը»։

Փաշինյանը Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է Հայաստան-Հունաստան բազմաոլորտ համագործակցության օրակարգը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանին

Պաշտպանը հատուկ շեշտել է մարզերում և նորարարական լուծումների միջոցով իրականացվող ծրագրերի կարևորությունը

Պահպանողական կուսակցությունը հորդորում է ՀՀ իշխանություններին՝ չտրվել ռուսական շանտաժին

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031