Օրվա լրահոսը

«Կան նախագծեր, որոնք ինչքան շուտ ընդունենք, այնքան լավ»․ Բաբկեն Թունյան

Նա նշեց, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի մշակման նախաձեռնությունը եկել է հենց տնտեսվարողներից։

ՔՈԱՖ-ի տարեկան 20-րդ ձեռնարկը 10 միլիոն տոլար գոյացուց. «Ասպարեզ»

Շաբաթ, 9 Դեկտեմբերի երեկոյեան, Նիւ Եորքի մէջ տեղի ունեցաւ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ, COAF) տարեկան 20րդ դրամահաւաքի ձեռնակը, որուն ընթացքին կարելի եղաւ գոյացնել 10 միլիոն տոլար, որ պիտի յատկացուի Հայաստանի գիւղական շրջաններու մէջ կրթական, առողջապահական եւ հոգեբանական սպասարկութիւններ մատուցելու ծրագիրներուն եւ կազմակերպութեան կողմէ նոր հաստատուած HOPE նախաձեռնութեան, որուն նպատակն է՝ օժանդակել Արցախէն բռնի տեղահանուած

«Արթուր Խաչատրյանի մազերը սպիտակեցին Ազգային ժողովում․ կառավարությունը վերջին պահին հապշտապ նախագծեր է բերում»․ Գեղամ Մանուկյան

Արման Պողոսյանն արձագանքեց․ «Մենք աշխատանքային ռեժիմում ենք, հապշտապ ոչինչ չկա, պատրաստ ենք ամենայն մանրամասնությամբ քննարկել»։

«Ինչպե՞ս եղավ, որ այս մենյուի միջից ընտրեցիք ամենաթանկ վարկը». 50 մլն եվրո վարկ են վերցնում՝ վրան «սիրուն բանտիկ» փաթաթելով

Արթուր Խաչատրյանը հրապարակեց տվյալներ. «Ամսի 8-ի դրությամբ, այսինքն՝ շուկան փակվելու դրությամբ EURIBOR-ը եղել է մի շաբաթ՝ 3,843%, մի ամիս՝ 3.853%., 3 ամիս՝ 3,953%, 6 ամիս՝ 3,955%, 12 ամիս՝ 3,725%: Ինչպե՞ս եղավ, որ այս մենյուի միջից ընտրեցիք ամենաթանկ վարկը»:

Բացի հայտարարագրերից, որն այնքան աղավաղված փորձեցին կրկնել, այլ ինստիտուցիոնալ հարց չկար, անձնավորված հարցեր էին՝ իրենց ծանոթ-բարեկամների շահերին վերաբերող. Հայկուհի Հարությունյան. «Հրապարակ»

Ազգային ժողովը, ավելի կոնկրետ` իշխող մեծամասնությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին չվերընտրեց հանձնաժողովի անդամի պաշտոնում, ՔՊ-ականները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ քննարկման ժամանակ նրանց տված հարցերից ակնհայտ դարձավ, որ չեն ընտրելու։ Թե ինչու ՔՊ-ականները նրան առաջադրեցին, ապա ԱԺ-ում նրան «խաչին գամեցին»՝ աշխարհի բոլոր մեղքերը վերագրելով, Հայկուհի Հարությունյանն էլ դեռ չի հասկացել: Մենք մի քանի հարց տվեցինք

«Տարին ավարտվում է, նոր այդ տարվա բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համաձայնագիրն ենք վավերացնում»․ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է գումարել

Հարկային օրենսգրքի նախագծով բարելավող նորմեր են առաջարկվում գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի համար։

Արարատ Միրզոյանը և Յուրայ Բլանարն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում երկու երկրների համագործակցության զարգացման ուղիները: Զրուցակցիներն արձանագրել են հայ-սլովակական ակտիվ քաղաքական երկխոսության և վերջինս ընդալյնելու նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը: Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման և

Վահրամ Բալայան. Երբեւէ չեմ լսել, որ Փաշինյանն ասի՝ ամեն ինչ վերջացած է, Արցախը լուծարված է. «Հրապարակ»

Գուցե ինչ-որ մեկն ինչ-որ իրադարձություններից իր հետեւություններն է արել, բայց դա չի կարելի փաստ ընդունել

«Արդյունքը սկսվում է առաջնորդներից». մեկնարկել է Leaders2Leaders ծրագիրը՝ արցախցի ապագա առաջնորդների համար 

12 դեկտեմբերի, Երևան: Արցախցի ապագա առաջնորդների համար մեկնարկել է վերապատրաստման և ուսուցման նոր՝ Leaders2Leaders ծրագիրը: Այն «Մենք ենք մեր սարերը» գործակալության, «Մատենա» միջազգային առաջնորդության դպրոցի, ինչպես նաև Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների շրջանավարտների համատեղ նախաձեռնությունն է: Leaders2Leaders-ը նորարարական շարունակական զարգացման ծրագիր է՝ նախատեսված արցախցի 80 ապագա առաջնորդների համար: Ծրագիրը նախագծված է որպես մոդուլների շարք և ուղղված

Քաղաքապետարանի միջադեպից անցել է 20 օր, սակայն որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ. «Ժողովուրդ»

Ո՛չ անախորժություն հրահրող, ո՛չ թեժացնող ավագանու անդամները, ո՛չ էլ միջանցքներում ծեծ կազմակերպած թաղապետերը պատասխանատվության չեն կանչվել

«Կրակոցներ են հնչել…», «դանակով հարվածել են» բառերով տեղեկությունները դարձել են առօրեական: «Բարեփոխումներ» են արվում, բայց մեջն ի՞նչ. «Փաստ»

Ոստիկանություն ասվածը, լինի պարեկային, «բերետային», թե մեկ այլ պրոֆիլավորման, Նիկոլ Փաշինյանին ու նրա «թիմին» պետք է գերազանցապես մեկ բանի համար, այն է՝ սեփական իշխանությունը պահելու, այդ իշխանության քաղաքական հակառակորդներին ճնշելու և հետապնդելու համար:

Գերիներին պատժից ազատո՞ւմ են, համաներո՞ւմ են, թե՞ պարզապես ազատ են արձակում. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»

Եթե միտում ունեն խիստ իրավական լինելու, ապա գուցե փաստաթղթաբանություն լինի, ինչը ժամանակատար է:

Սիմիդյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. հայտարարագրում ուղղումներ անելու համար նրան 7 օր ժամանակ են տվել. «Ժողովուրդ»

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նկատմամբ հայտարարագրվող տվյալները «Հայտարարատու պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների եւ շահերի» հայտարարագրում չներկայացնելու փաստի առթիվ 2021 թվականի մարտի 1-ին վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է ընդունվել։ Վարույթի համաձայն՝ 2019 թվականին, երբ Հակոբ Սիմիդյանը դեռ ԱԺ պատգամավոր էր, 2019 թվականի հայտարարագրում չի ներկայացրել հայտարարագրման ենթակա տվյալներ։ Արդյունքում որոշվել է «Հայտարարատու պաշտոնատար

Հանրությանը հաշտեցրին այն մտքի հետ, որ ոչ միայն Արցախի անվտանգության գոտին, այլեւ Արցախը հանձնման ենթակա է, եւ նույնիսկ Հայաստանից լիքը «տալիք» ունենք թշնամուն. «Հրապարակ»

Բայց երկրի կառավարման ասպարեզում բոկոտն ու անգետ իշխանավորները, պարզվեց, անընդունելին ընդունելի դարձնելու, դավաճանությունը հայրենասիրության տեղ անցկացնելու եզակի ունակություններ ունեն:

Անիի, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Այդպես էլ պետք է լիներ»

Հաճախ, երբ զարգացումները տեղի են ունենում բացասական կամ, առավել եւս, աղետալի սցենարով, մարդիկ, իրենց անճարակությունը, սխալներն արդարացնելու համար, բացականչում են՝ «այդպես էլ պետք է լիներ», «ամեն ինչ դրան էր գնում», «ուրիշ տարբերակ չկար»: Չափազանց հեշտ է, ունենալով որոշակի արդյունք, խելացի ձեւանալ ու պնդել, որ դա միակ հնարավոր արդյունքն էր: Մինչդեռ պատմությունը (ինչպես եւ, ի դեպ,

«Դու շագանակներ չես սիրո՞ւմ․ վերցրու, ես քեզ հյուրասիրում եմ, ոչ թե վաճառում»

․․․ Այդ ընթացքում շագանակները կրակի մեջ աղմուկով ճթճթում էին ու ճաքում։ Այնուհետև Բոբը կենաց առաջարկեց. -Ուրախ Սուրբ Ծնունդ լինի, սիրելիներս, Աստված մեզ օրհնի։ Ամբողջ ընտանիքը կրկնեց նրա խոսքերը։ -Աստված մեզ օրհնի,— վերջում ասաց Պստիկ Թիմը։ Չարլզ Դիկենս, «Սուրբ ծննդյան երգը» Ինչքան սիրուն պատմություններ կան բոված շագանակների «մասնակցությամբ»։ Ամանորի նախաշեմին ձմեռային երեկոները ջերմացնող այդ համեղությունները տեղ

Վիգեն Հակոբյան․ «Ժողովրդավարություն տերմինը «պուտանկայի» մակարդակի ինչ-որ մի բան է, որը, եթե պետք է, այս պահին օգտագործում ես, հետո դուրս ես շպրտում․ «Փաստ»

Սա նոր բան չէ, այս իշխանություններն առնվազն 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո հասկացել են, որ փողոցում հենարան չունեն, իսկ Երևանի ավագանու ընտրություններից հետո հասկացան, որ ընտրազանգված էլ առանձնապես չունեն: Փողոց չունեն, դրանում համոզվեցին քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ վարչապետի գլխավորությամբ իբր երթ էին անում փողոցներով և վարչական ռեսուրսով ու այլ միջոցներով մի քանի հազար մարդ հավաքեցին, ընտրազանգված ևս չունեն: Այս պարագայում իրենց միակ հենարանը մնում են վարչական և ուժային ռեսուրսները:

«Բա էդ պլանայինը ձեր համար պլանային չէ՞». Երեմ Սարգսյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու մասով ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու

Կալանավոր իրանուհին` խաղաղության նոբելյան մրցանակակիր

Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կալանավոր իրանուհին խաղաղության նոբելյան մրցանակակիր։ Երեկ Նորվեգիայի մայրաքաղաքում մեծ հանդիսությամբ իրանուհի նշանավոր քաղբանտարկյալ Նարգես Մոհամմադիի զավակներին է հանձնվել խաղաղության նոբելյան այս տարվա մրցանակը։ Տիկին Մոհամմադին մարդու իրավունքների ճանաչված պաշտպան է և 2000-ականներից մինչ այժմ 13 անգամ ձերբակալվել ու բանտարկվել է. վերջին անգամ նա կալանվել է 2021 թ.

Միրզոյանը Կուլեբային ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկկողմ համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ ՀՀ արտաքին գործերի նախարարություն  

«ՊԵԿ նախկին նախագահի գործով նշանակված 14 նիստից ոչ մեկը 2020-ից այս կողմ չի կայացել»

Ըստ մեղադրող դատախազի՝ միայն 12 նիստ հետաձգվել է Խաչատրյանի՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնումը` մարդկանց միջև շփումներից մինչև անվտանգության հարցեր

Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Ջորջ Գերապետրիտիսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի ընդլայնումը՝ մարդկանց միջև շփումներից մինչև անվտանգության հարցեր: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել ԵՄ հարթակում  համագործակցության կապակցությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա։ ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Արցախի թեմի հոգեւոր հայրերի ներկայիս ծառայության վայրերը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արցախի թեմի հոգևոր հայրերն իրենց ծառայությունը շարունակելու են Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերում: Հոգևոր հայրերի ներկայիս ծառայության վայրերը նշված են ներքոհիշյալ ցանկում. Մանրամասն` այստեղ   ՀԱՍԵ Արցախի թեմ

Դեպի առաջադեմ աշխարհ գնալու ու ոտքի կանգնելու հնարավորություն ունենք. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԼՈՒՅՍԸ Աշխարհը այլևս նույնը չի լինի՝ այս տեսակետին են գրեթե բոլոր գերտերությունների ղեկավարները։ Իսկ ինչպիսի՞ն կլինի, և՝ ի՞նչ պետք է անեն ոչ գերտերությունները այլևս փոփոխված աշխարհում… Ես քաղաքագետ չեմ, առավել ևս աշխարհաքաղաքականության մասնագետ, բայց կփորձեմ, իրողությունները համադրելով, վերլուծել, այնպես որ՝ խիստ չդատեք։ 21-րդ

«Տվյալներն ինքնին բավարար են, որպեսզի քրեական հետապնդման մարմինը նախաձեռնի անհապաղ քրեական վարույթ». «Թաթոյան» հիմնադրամ

«Զանգ» հասարակական շարժումը դեկտեմբերի 9-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ Երևանի Մաշտոցի պուրակում բողոքի քաղաքացիական ակցիա իրականացնելիս ենթարկվել են բռնության: Մասնավորապես, ըստ շարժման` նշված քաղաքացիական ակցիայի ընթացքում «կարմիր բերետավոր» ոստիկաններից մեկը բռունցքով հարված է հասցրել իրենց ընկերներից մեկի գլխին: Դա արել է այն ժամանակ, երբ իրենց ընկերը եղել է փաստացի անօգնական վիճակում, քանի որ

ԵՄ-ն ավելացնում է Հայաստանում դիտորդների թիվը՝ հասցնելով 209-ի. Բորել. «Ազատություն»

ԵՄ-ում որոշել են ավելացնել Հայաստանում դիտորդական առաքելության դիտորդների թիվը՝ 138-ից հասցնելով 209-ի, Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Այսօր ԵՄ խորհուրդը որոշել է ուժեղացնել մեր առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով տեղում մեր ներկայությունը՝ 138-ից հասցնելով 209-ի: Սա միջոց է բարձրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի կայունությունը»,- նշել է Բորելը:   Մանրամասները՝

Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները ՀՀ ՄԻՊ-ին ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցականների իրավունքների պաշտպանության մասին հարցեր են ուղղել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 11-ին Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Արմավիրի մարզի Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցում հանդիպել է դպրոցականների հետ: Միջոցառումը նախաձեռնել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ): Ներկա են եղել Նորապատի, Այգևանի, Սարդարապատի դպրոցների սաները, Մեծամորի աշակերտական խորհրդի անդամները, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության,

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728