Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարին ավարտվում է, նոր այդ տարվա բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համաձայնագիրն ենք վավերացնում»․ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է գումարել

Դեկտեմբեր 12,2023 11:28

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է հրավիրել, որի օրակարգում նաեւ Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծն է։

Extraordinary session of RA National Assembly took place at the RA NA

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասաց, որ նախագծով բարելավող նորմեր են առաջարկվում գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի համար եւ առաջարկվում է նախագծի կարգավորումները կիրառել 2023 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։ «Հետեւաբար, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները հունվարի 1-ից կարողանան այս նորմը կիրառել, շատ կարեւոր է, որպեսզի մինչեւ տարեվերջ այս օրենքի նախագիծն ընդունված եւ հրապարակված լինի»,- ասաց Պողոսյանը։

Օրակարգում ներառված մյուս հարցը Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցն է։

Extraordinary session of RA National Assembly took place at the RA NA

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ վարկային համաձայնագրի նախագծում ներկայացված չեն կոնկրետ ծրագրեր, թե ֆինանսավորումն ինչ ուղղությամբ պետք է լինի։ «Եթե մենք 2023 թվականի դեկտեմբերի 12-ին պետք է քննարկենք այդ թվականի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրը, տվյալ դեպքում՝ վարկային ռեսուրսը, 2023 թվականի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ սա կանխատեսվում էր, չէ՞։ Նշանակում է, ինչ-որ քայլեր պետք է արդեն արված լինեին։ Բայց ստացվում է, որ տարին գալիս ավարտվում է, նոր այդ տարվա բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համաձայնագիրն ենք վավերացնում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Արման Պողոսյանն արձագանքեց․ «Հնարավորության դեպքում ցանկալի էր ավելի շուտ, բայց այս դեպքում նույնպես ուշ չէ, որովհետեւ ընթացիկ խնդիրներ չեն գեներացվում»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031