Երեւանի քաղաքապետարանի աղմկահարույց միջադեպից անցել է 20 օր, սակայն որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, այսինքն՝ ո՛չ անախորժություն հրահրող, ո՛չ թեժացնող ավագանու անդամները, ո՛չ էլ միջանցքներում ծեծ կազմակերպած թաղապետերը պատասխանատվության չեն կանչվել: Երեւանի ընտրյալները ընդհուպ հայհոյեցին միմյանց ուղիղ եթերում հանրային հարթակում, բայց որեւէ տեղաշարժ չկա այս գործում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Քննչական կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի միջադեպի քրեական գործով ուսումնասիրում է լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերը , որից հետո երկու անգամ հարցաքննության էր հրավիրել Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին եւ վերջ: Դատելով իրավիճակից՝ այս միջադեպը կարժանանա Ազգային ժողովում պատգամավորների միջեւ գրանցված ծեծի միջադեպի ճակատագրին, որը Հակակոռուպցիոն կոմիտեն կարճեց:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































