Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Խաչատրյանի մազերը սպիտակեցին Ազգային ժողովում․ կառավարությունը վերջին պահին հապշտապ նախագծեր է բերում»․ Գեղամ Մանուկյան

Դեկտեմբեր 12,2023 11:59

«Պարոն Պողոսյան, կարո՞ղ եք մտաբերել՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը երբ առաջ եկավ։ Ե՞րբ կառավարությունն անհրաժեշտություն տեսավ, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ պետք է ներկայացվեն»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Extraordinary session of RA National Assembly took place at the RA NA

Արման Պողոսյանն ասաց, որ նախաձեռնությունը եկել է գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարող սուբյեկտների եւ բիզնես միավորումների ասոցիացիաների կողմից։ «Մենք մոտ երկու ամիս առաջ սկսել ենք քննարկումները եւ գնահատել ենք, որ ներկայացված առաջարկը հիմնավոր է։ Ըստ այդմ՝ նաեւ նախապատրաստվել է այս օրենքի նախագիծը, որը ներկայացված է ձեր դատին»,- նշեց նա։

Գեղամ Մանուկյանն ասաց․ «Արթուր Խաչատրյանի մազերը երեւի սպիտակեցին այստեղ՝ Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչներին ամեն անգամ հիշեցնելով, որ հապշտապ, վերջին պահին, ափալ-թափալ բերել առաջինից երկրորդ ընթերցում միանգամից անցկացնելը դարձել է կառավարության սովորական աշխատաոճը։ Կառավարության պարտականությունն է նախագծերը բերել կոնկրետ ժամակացույցերով, որ ամբողջական քննարկում լինի։ Կամ էլ միանգամից օրենսդրական փոփոխություն բերեք, ասեք՝ ախպեր, վերջ, 15-օրյա ռեժիմ չկա, միանգամից երեքժամյա ռեժիմով օրենքները քննարկում եք, դակում եք եւ վերջացնում եք։ Այսինքն՝ կառավարության համար դարձել է սովորական բան՝ հապշտապ, արտահերթերով, առաջինից երկրորդ ընթերցում, երեքժամյա ռեժիմով օրենքներն անցկացնելը»։

Արման Պողոսյանն արձագանքեց․ «Մենք աշխատանքային ռեժիմում ենք, հապշտապ ոչինչ չկա, պատրաստ ենք ամենայն մանրամասնությամբ քննարկել այս նախագիծը, որն, ի դեպ, ամբողջովին բարելավող լուծումներ է ենթադրում գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի համատեքստում։ Եվ կարծում եմ՝ դուք էլ առնվազն պետք է դեմ չլինեք, եթե առաջարկվում է բարելավող քաղաքականություն, այն էլ հետադարձ կիրառության հնարավորությամբ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031