Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կան նախագծեր, որոնք ինչքան շուտ ընդունենք, այնքան լավ»․ Բաբկեն Թունյան

Դեկտեմբեր 12,2023 12:07

«Պարոն Մանուկյան, ձեր դիտարկումը լրիվ ընդունելի է, որ նախագծերը քննարկելու համար պետք է բավարար ժամանակ ունենալ։ Մենք էլ ենք այդպես կարծում, ուղղակի կան նախագծեր, որոնք ինչքան շուտ ընդունենք, այնքան լավ»,- ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ի պատասխան` ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Այսինքն՝ եթե հիմա ֆինանսների նախարարությունն այս նախագիծը սովորական ռեժիմով դներ շրջանառության մեջ, երկու ամիս մնար եւ ընդունվեր եկող տարվա փետրվարին, ձեր ասած տարբերակով ընթացակարգերը կպահպանվեին, բայց բիզնեսի համար դրանից մեծ օգուտ չէր լինի։ Հիմա, եթե քննարկումներն ավարտվել են մեկ շաբաթ առաջ, նախագծի վերջնական տարբերակը մշակվել է մեկ շաբաթ առաջ, եւ մարդիկ որոշել են օր առաջ դա ընդունել, որովհետեւ բարելավող ազդեցություն է ունենալու գյուղատնտեսության համար, չեմ կարծում, որ այստեղ հրատապությունը ի վնաս է կամ հետաձգելն իմաստ ուներ»,- ասաց Թունյանը։

Նա նշեց, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, որն ընդգրկված է այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում, ինչքան շուտ ընդունվի, այնքան լավ, որովհետեւ նախաձեռնությունը եկել է հենց տնտեսվարողներից։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասել էր, որ նախագծով բարելավող նորմեր են առաջարկվում գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի համար, եւ առաջարկվում է նախագծի կարգավորումները կիրառել 2023 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։ Այսինքն՝ օրենքը հետադարձ ուժ է ունենալու։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031