Օրվա լրահոսը
Գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան․ «Փոխանակ զինված ուժերը հզորացնեն, զորքի քանակն ավելացնեն, ոստիկաններն են ավելանում»․ «Հրապարակ»
«Ոստիկանի աշխատավարձն ավելի բարձր է, քան դիրքում կանգնած պայմանագրայինի։ Գնացեք կառավարություն կամ Ազգային ժողով, այնտեղից դուրս եկողներին հարցրեք, թե ինչու է այդպես»,- ասաց գեներալ-մայորը։
Ադրբեջանի ԱԳՆ․ հայ բնակիչների՝ Ղարաբաղից Հայաստան վերաբնակեցումն իրենց անձնական որոշումն է եղել և «ոչ մի կապ չունի հարկադիր վերաբնակեցման հետ»
«Հայաստանի վարչապետին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հասցեին նման անհիմն մեղադրանքներն ակնհայտորեն հակասում են տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչների զեկույցներին և հայտարարություններին»,- նշում է գերատեսչությունը:
Պետական պարտքն արդեն կրկնակի գերազանցում է 2016 թվականի ցուցանիշները․ «Փաստ»
Բայց այսքանից հետո Փաշինյանի կառավարությունը ոչ միայն կանգ չի առնում, այլև շարունակում է խրախուսել նոր վարկերի ներգրավումը։ Ավելին, Փաշինյանն այս ամենը նույնիսկ գնահատում է որպես դրական երևույթ՝ ասելով. «Պարտքից եկեք չվախենանք, երկրներ կան, իրենց ՀՆԱ-ի 200 % պետական պարտք ունեն»:
Զուրաբովի և Bell Capital-ի միջև գործարքն իրականում Զուրաբովի՝ ԶՊՄԿ-ում ունեցած վիճելի ակտիվի կամ ավելի ճիշտ՝ դրա հետ կապված դատական գործի փոխանցում է Bell Capital-ին․ civilnet.am
Շվեյցարական ընկերությունն իրականում իրավաբանական-ներդրումային ընկերություն է, որը զբաղվում է դատական խոշոր գործընթացներով։ Ընկերությունը ձեռք է բերում վիճելի ակտիվ, որը հնարավորություն ունի դատական ատյանում հաջողության հասնելու։ Հետագայում դատական հաջողությունից հետո ընկերությունը կարող է ունենալ մեծ փոխհատուցում և, ըստ էության, արդարացնել կատարած ներդրումը։
Ինչի համար էր Թուրքիան պատերազմ սկսել
Արցախի կորուստը մեզ անտանելի ցավ է պատճառում: Ասելով՝ «մեզ», նկատի ունեմ բոլոր նորմալ հայերին: Հայաստանում շատ կան մարդիկ, որոնք այս հարցի նկատմամբ անտարբեր են, կամ էլ (եկեք ճշմարտությանը բաց աչքերով նայենք) հոգու խորքում ուրախացել են՝ տեսնելով այդ աղետի մեջ ինչ-որ, իմ կարծիքով, ոչ բնական, վրեժխնդրության բավարարում: Բոլոր դեպքում, այդ բազմահազար «շեղվածներին» մի կողմ թողնելով, տեղի
Հակոբ Հակոբյան․ «Կարծում եմ՝ անգամ տեղին չէ մտածել, թե պետք չէ խոսել այնպիսի թեմաներից, որոնք կարող են բարկացնել մեր թշնամուն»․ «Փաստ»
Նման քաղաքական կարծիք հայտնողների մոտ այն տպավորությունն է, որ թշնամու հետ հարաբերություններում և բանակցություններում, որի մեջ գտնվում ենք այսօր, պետք է հանդես գալ «խելոք չբարկացնողի» դերում: Սակայն պետք է շատ լավ հասկանանք մեկ բան՝ անկախ նրանից, թե դու ինչ վարքագիծ ես դրսևորում, փորձում ես չբարկացնել քո թշնամուն, նա, միևնույնն է, անում է այն, ինչ նախատեսել ու նախագծել է:
Մենք ու աշխարհը (Համեմատություններ մեր և պաղեստինցիների միջև)
Ի դեպ, արցախյան պատերազմի թեժ օրերին ինձ ուղարկեցին Եվրոպայի ամենաժողովրդավարական համարվող երկիր՝ Նորվեգիայի իրավապաշտպան կազմակերպության, երկար տարիների մեր գործընկեր, «Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի» անդամների հարցազրույցների ձայնագրությունը։ Եվ ի՞նչ եք կարծում․․․ նրանք բոլորը արդարացնում էին Ադրբեջանի ագրեսիան։ Բացատրեմ, Նորվեգիան հսկայական ներդրումներ ունի Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում, բնականաբար նաև հսկայական շահույթ, իսկ «Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն» ֆինանսավորվում է Նորվեգիայի արտգործնախարարության կողմից։
Արմեն Գրիգորյանն էլ հեղափոխությունից հետո նոր տուն գնեց եւ մեքենա ունեցավ․ «Ժողովուրդ»
Ուշագրավն այն է, որ 2018 թվականին, երբ նոր էր նշանակվել ԱԽ քարտուղարի պաշտոնին, աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը այդ տարվա ընթացքում կազմել է 14 մլն 105 հազար դրամ։ Այժմ, երբ գրեթե 5 տարի Գրիգորյանը պաշտոնավարում է, նրա միայն աշխատանքի վարձատրությունը կազմել է 21 մլն 909 հազար դրամ։
Նարե Սիմոնյան․ «Պաշտոնական թվերով 10 հազարից ավելի արցախցիներ, իսկ ոչ պաշտոնականով՝ 20 հազար, արդեն հեռացել են Մայր Հայաստանից»
Արցախցի Նարե Սիմոնյանը «Հայելի» ակումբում խոսելով արհեստական խոչընդոտների մասին, որոնց Հայաստանում բախվում են բռնի տեղահանված Արցախի մեր քույրերն ու եղբայրները, գլխավոր շեշտը դրեց անձնագրերի խնդրի վրա։ «Իրականում դեմ գնալով ՀՀ սահմանադրությանը՝ Նիկոլ Փաշինյանն իր քմահաճույքով արցախցիներին զրկում է Հայաստանի քաղաքացիությունից։ Բոլոր արցախցիները ունեն ՀՀ անձնագիր, ՀՀ քաղաքացի են, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն Հայաստանի քաղաքացի
Չկա որեւէ իրականացված ծախս, որը չի համապատասխանում օրենսդրությանը. Արցախի պետնախարար
Մենք նաեւ հորդորել ենք, թող ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգի այդ տեղեկությունը եւ եթե լինի որեւէ խախտում, թող օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն. Հարությունյան
Տիգրան Ավինյանը ոչ իրավաչափորեն է ստանձնել Երևանի քաղաքապետի լիազորությունները. Սամվել Հակոբյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ երևանցիներ, «Մայր Հայաստան» դաշինքի որոշմամբ դատական հայց եմ ներկայացրել Երևանի քաղաքապետի լիազորությունները ոչ իրավաչափորեն ստանձնած Տիգրան Ավինյանի դեմ: Ըստ ԿԸՀ-ի՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո Տիգրան Ավինյանի գլխավորած ՔՊԿ-ն ստացել էր ընտրության մասնակիցների 32,6 տոկոսը՝ ընտրական իրավունք ունեցողների 9,1 տոկոսը: Սա նշանակում
ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում արցախցիները չեն զրկվելու աջակցության ծրագրերից. Արթուր Հարությունյան
Ժամանակավոր պաշտպանության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակը տարբեր իրավունքներ և պարտականություններ են սահմանում. Արթուր Հարությունյան
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական թիմը Նոյեմբերյան համայնքում էր
Համայնքապետարանում աշխատանքային խորհրդակցությունից հետո համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանն իր թիմակիցների հետ շրջայց է արել համայնքում՝ ներկայացնելով այստեղ «Ապրելու երկիր» կուսակցության կողմից կառավարում ստանձնելուց հետո կատարված աշխատանքները։ Փոփոխություններն ակնհայտ են։ «Ապրելու» հիմնադրամի համաֆինանսավորմամբ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերը լիարժեք իրականացված են․ համայնքի շատ բնակավայրերում նշանակալի բարեկարգումներ են արվել, վերանորոգվել են համայնքի
Ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով չենք կարողանում վճարել վերջնահաշվարկները. Արցախի պետնախարար
Երբ գումարն ունենանք, այն ժամանակ կարող ենք տրամադրել բոլորին՝ ոչ մասամբ. Արթուր Հարությունյան
Ռուբեն Մելիքյան․ «Հայաստանում քաղաքական հետապնդումների նոր ալիք է եւ յուրաքանչյուր հաջորդ ալիք աչքի է ընկնում ավելի մեծ լկտիությամբ, իշխանությունների ավելի նվազ ինքնասահմանափակումներով»
«Ներկայում Հայաստանում քաղաքական հետապնդումների նոր ալիք է, որը սկիզբ առավ սեպտեմբերի 19-ից։ Եվ ինչպես մենք նկատել էինք, յուրաքանչյուր հաջորդ ալիք աչքի է ընկնում իր ավելի մեծ լկտիությամբ, իշխանությունների կողմից ավելի նվազ ինքնասահմանափակումներով։ Նրանք գնալով ավելի համարձակ են գործում։ Այս ամենի հետ մեկտեղ անձամբ իմ համար կա մեկը, որ ունի առավել քան սկզբունքային նշանակություն։ Խոսքը երջանկահիշատակ
ԼՂ-ի հիմնախնդիրը դարձրեց «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանվածների հումանիտար խնդիր». Արա Սահակյան
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը գրում է. «66 ամիս անց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դարձրեց «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանվածների հումանիտար խնդիր», իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը կոչված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը՝ «բռնի տեղահանվածների խնդիրների լուծման գործում միջազգային հանրության օժանդակության» սպասում»:
Արցախի Սահմանադրական բոլոր մարմինների ղեկավարները հասարակական հիմունքներով կշարունակեն զբաղեցնել իրենց պաշտոնները
ՀՀ կառավարության հետ մենք ունենք տարբեր ձեւաչափերով համագործակցության, քննարկումների օրակարգ եւ այդ ընթացքում կարողանում ենք ապահովել մեր ժողովրդի խնդիրները. Արցախի պետնախարար
ՄԻՊ-ն ընդգծել է ինչպես հրեաների, այնպես էլ ազգային փոքրամասնությունների այլ համայնքներին պատկանող անձանց իրավունքների, ներառյալ՝ ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման, հանրային կյանքին արդյունավետ մասնակցության ապահովման կարևորությունը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության (Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցի ղեկավարած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն ընդգծել է ինչպես հրեաների, այնպես էլ ազգային փոքրամասնությունների այլ համայնքներին պատկանող անձանց իրավունքների, ներառյալ՝ ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորման,
Հանդիպել եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտի հետ. Արմեն Գրիգորյան
Նոյեմբերի 10-ին Բրյուսել աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտի հետ: Զրուցակցիս հետ քննարկել ենք ՀՀ վարչապետի և ԵՀ նախագահի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Անդրադարձել ենք նաև ՀՀ-ԵՄ երկկողմ բազմաոլորտ համագործակցության շրջանակն ընդգրկող հարցերին: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան
Արցախում սեպտեմբերյան պատերազմը կանգնեցնելուց 2 օր հետո ադրբեջանական զորքը պաշարեց քաղաքները. Արթուր Հարությունյան
Ադրբեջանական կողմի այդ գործողությունների արդյունքում խուճապ ստեղծվեց. Արցախի պետական նախարար
«Քովիդի» գործով մեղադրվող Գեւորգ Սիմոնյանին Տիգրան Ավինյանը պարգեւատրել է ոսկե մեդալով
«Քովիդի» գործով մեղադրվող Գեւորգ Սիմոնյանին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգեւատրել է ոսկե մեդալով։ Այդ մասին հայտնել է ինքը՝ Գեւորգ Սիմոնյանը։ «Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ այսօր՝ իմ վերջին աշխատանքային օրը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից արդյունավետ աշխատանքի և բարեխիղճ գործունեության համար պարգևատրվեցի Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ Զբաղեցնելով փոխքաղաքապետի պաշտոնը՝ ես մեծ պատասխանատվությամբ և անկեղծ նվիրումով կատարել
Դեսպան Մկրտչյանը Սփյուռքի հարցերով Հունաստանի ԱԳ փոխնախարարի հետ զրույցում ընդգծել է միջազգային կառույցների դերակատարությունը՝ կանխելու ինչպես մշակութային ցեղասպանությունը, այնպես էլ վերադարձնելու հայ ռազմագերիներին և պահվող անձանց
Նոյեմբերի 10-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սփյուռքի հարցերով Հունաստանի ԱԳ փոխնախարար Յորղոս Կոցիրասին։ Կողմերն անդրադարձել են երկու բարեկամ ժողովուրդների ամուր կապերին, առկա միջազգային մարտահրավերների պայմաններում սփյուռքյան կառույցների միջև սերտ համագործակցության կարևորությանը: Ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ձևաչափերում, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում համագործակցության էլ ավելի ամրապնդելու
Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է. Փաշինյանի ելույթը Փարիզում
Վարչապետ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի»-ի շրջանակում հանդես է եկել ելույթով և պատասխանել պանելային քննարկման մասնակիցների հարցերին
«Լավ եմ արել, ասել եմ, բա ի՞նչ պիտի անեմ, բա քաղաքական գործիչ եմ, հայրենիք է կորում». Հրանտ Բագրատյանը՝ բռնության կոչի մասին
Բագրատյանը պատասխանեց. «Փաստացի, այս բռնության տեսակը օգտագործվում է միայն ընդդիմության դեմ: Երբ օրենքը իշխանությանը չի վերաբերվում, միայն ընդդիմությանն է վերաբերվում, դա օրենք չէ, դա հաշվեհարդար է: Դատական պրոցեսն էլ դառնում է դատաստան: Հուսով եմ, այս դատավարության արդյունքում հասարակությունը Քրեական օրենսգրքից 330 հոդվածը կջնջի: Այն մարդը, որն ասում էր ականջ կտրեմ, լեզու կտրեմ՝ Արթուր Հովհաննիսյանը, նա իհարկե պիտի դատվեր, այդտեղ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա:
Հայաստանի երեք սամբիստներ բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկել է սամբոյի աշխարհի առաջնությունը, որին, ինչպես պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարվեց, մասնակցում են 71 երկրների 600-ից ավելի մարզիկ-մարզուհիներ։ Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականի երեք անդամներ բրոնզե մեդալ են նվաճել․ մեկը՝ մարզական սամբոյից, երկուսը՝ մարտականից։ Մեր հավաքականների հաշվին մեդալ գրանցել են 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը՝ մարզական սամբո եւ
Փայտի, գազի ու աթարի փոխարեն՝ քարածուխ․ Շիրակի մարզում այլընտրանքային ծրագիր է փորձարկվում
«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որն ամեն տարի ձմռան ամիսներին թեթևացնում է պետության հոգսը՝ սոցիալապես խիստ կարիքավորներին վառելափայտ բաժանելով, այս տարի սկսելու է իրագործել քարածուխի տրամադրման պիլոտային ծրագիրը։ Այն, ըստ «Շիրակի կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի, կլինի այլընտրանքային վառելիք Շիրակի մարզի բնակիչների, հատկապես հեռավոր գյուղական վայրերում՝ Ամասիայում, Աշոցքում ապրողների համար, որտեղ ձմեռը խստաշունչ է ու երկարատև։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողով»-ի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանի հետ: Զրուցակիցները քննարկել են միջազգային արդարադատությանը և իրավունքին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: ՀՀ կառավարություն
«Անհարմար է, ամոթ է՝ ո՞ւմ նկատմամբ խափանման միջոց, ձեր առջեւ կանգնած է հանրապետության հիմնադիրներից մեկը, եկեք հասկանանք ում հետ ոնց եք խոսում». Հրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Մեղադրող դատախազն ասաց, որ նախաքննության ընթացքում կիրառված այդ խափանման միջոցը պետք է մնա:
2024թ. պետական բյուջեի ծրագրավորված ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 մլրդ դրամ. Արման Պողոսյան
2024 թվականի կապիտալ ծախսերը կազմելու են շուրջ 710 մլրդ դրամ: Դրանք ավելի քան 30 տոկոսով կգերազանցեն 2023 թվականի պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերը: Արդյունքում՝ 2024 թվականի կապիտալ ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6,8 տոկոսը՝ 2023 թվականի նկատմամբ աճելով 0,9 տոկոսային կետով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝
«Այստեղ գալու ճանապարհին նաեւ ես ստացա Քննչականից հարցաքննության հրավեր՝ բռնության կոչի հոդվածով». Հայկ Մամիջանյան
Հերթական ֆարսն է՝ փորձել մարդկանց նյարդերին ազդել: Մի երկրում, որտեղ կա շուրջ 50 քաղաքական բանտարկյալ, նմանօրինակ դրսեւորումները զարմանալի չեն:


















































