Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Սահմանադրական բոլոր մարմինների ղեկավարները հասարակական հիմունքներով կշարունակեն զբաղեցնել իրենց պաշտոնները

Նոյեմբեր 10,2023 22:40

Արցախի Սահմանադրական բոլոր մարմիններն իրենց ղեկավարներով շարունակում են հասարակական հիմունքներով զբաղեցնել իրենց պաշտոնները: Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Արթուր Հարությունյանը: Նա նկատեց, որ հետագայում էլ, ըստ անհրաժեշտության, Արցախի կառավարությունը որոշակի աշխատանքներ է իրականացնելու:

«Այս պահի դրությամբ Արցախի կառավարությունը ոչ մի ծրագիր չի կարող իրականացնել, քանի որ ֆինանսական ռեսուրսների բացակայության պայմաններում չենք կարող ծրագրեր իրականացնել:  Մեր հայրենակիցների սոցիալական, կրթական, առողջապահական եւ այլ հարցերի վերաբերյալ կարգավորումները տրվում են ՀՀ կառավարության կողմից, ամբողջ պարտավորությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը: Մենք ունենք տարբեր ձեւաչափերով համագործակցության, քննարկումների, հանդիպումների  օրակարգ եւ այդ ընթացքում կարողանում ենք ապահովել մեր ժողովրդի խնդիրները, ներկայացնել առաջարկների տեսքով ՀՀ կառավարությանը, որ կարողանանք սոցիալական հոգսերը թեթեւացնել կամ ծրագրերն ավելի արդյունավետ դարձնել »,-ասաց պետնախարարը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930