Լրահոս
Օրվա լրահոսը

«Քովիդի» գործով մեղադրվող Գեւորգ Սիմոնյանին Տիգրան Ավինյանը պարգեւատրել է ոսկե մեդալով

Նոյեմբեր 10,2023 21:55

«Քովիդի» գործով մեղադրվող Գեւորգ Սիմոնյանին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգեւատրել է ոսկե մեդալով։ Այդ մասին հայտնել է ինքը՝ Գեւորգ Սիմոնյանը։

«Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ այսօր՝ իմ վերջին աշխատանքային օրը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի  կողմից արդյունավետ աշխատանքի և բարեխիղճ գործունեության համար պարգևատրվեցի Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Զբաղեցնելով փոխքաղաքապետի պաշտոնը՝ ես մեծ պատասխանատվությամբ և անկեղծ նվիրումով կատարել եմ ստանձնածս պարտականությունները, ամենօրյա քրտնաջան աշխատանքով փորձել եմ իմ ներդրումն ունենալ մեր Երևանի բնականոն կյանքի ապահովման և կայուն զարգացման գործում։ Վերջին տարիների ընթացքում մենք շատ դժվար մարտահրավերներ ենք հաղթահարել` լուծելով բազում մեծ ու փոքր անլուծելի թվացող խնդիրներ՝ հանուն մեր քաղաքի ու քաղաքացիների։

Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի իմ բոլոր գործընկերներին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար»,- գրել է Գեւորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930