Օրվա լրահոսը

Ռուզաննա Գորգիսյան․ «Հունվարի 19-ին թափուր մնաց Մովսես Գորգիսյան ազգային գործչի տեղը»․ Ա1+

Այսօր Մովսես Գորգիսյանի մահվան 29-րդ տարելիցն էր: Նրա հարազատներն ու մարտական ընկերներն իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու Ծիծեռնակաբերդում՝ նրա շիրմաքարին ծաղիկներ դնելու ու խունկ վառելու: Մովսես Գորգիսյանը Արցախյան ազատամարտի առաջին մարտիկներից մեկն էր, ինչպես նաև առաջին զոհերից:  Նա զոհվեց 1990 թ․հունվարի 19-ին Երասխի պաշտպանության ժամանակ։ Կինը՝ Ռուզաննա Գորգիսյանը նշում է. «Հունվարի 19-ը չարաբաստիկ օր է ինձ համար

Բորիս Նավասարդյան. Իշխող ուժի եւ հասարակության սիրավեպն ավարտված է

Իշխանությունից կոնկրետ քայլեր են ակնկալում

Պահակն իրեն վստահված տարածքից գողություն անելիս մահացել է

Հունվարի 11-ին, ժամը 17:30 սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ ստացվեց, հայտնում էին, որ հացի գործարանում գողություն է կատարվել, պահակին խփել են: Խոսքը Արմավիրի չգործող, նախկին հացի գործարանի մասին էր, և օպերատիվ խումբը դեպքի վայր շտապեց: Արտադրամասերից մեկում իրավապահները հայտնաբերեցին պահակի` Գեղեցիկ Գաբրիելյանի դին, տպավորությունն այնպիսին էր, ասես, նրան հրել էին կամ ինքն

Ադրբեջանահայերն ակնկալում են, որ նոր ԱԺ-ն Բաքվի հայերի ջարդերը կորակի որպես ցեղասպանություն

Վերջին լաստանավերից մեկով՝ մի կերպ, մեր ընտանիքը հեռացավ Բաքվից, որի կառուցման եւ կայացման գործում շատ հայեր անմիջական մասնակցություն են ունեցել

Ապօրինի ծառահատում՝ Հաղարծին գյուղի սկզբնամասում

Հունվարի 14-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, շրջայցի ընթացքում Հաղարծին գյուղի սկզբնամասում հայտնաբերել են հատված երկու ուռենու կոճղեր և ուռենու հատված ճյուղ: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նյութերի նախապատրաստման ընթացքում, բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 18-ին, ժամը 11.20-ին, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բաժին է հրավիրվել 23-ամյա Մարզպետ Բ.-ն, որը բացատրություն է տվել, որ

«Հեյդար Ալիեւն ասում էր՝ ոչինչ, արյուն թափելն օգուտ է մեզ». Լ. Ալավերդյանը՝ Բաքվի հայերի ջարդերի մասին

«Հեյդար Ալիեւը տեղյակ է եղել եւ մասնակցել է հայերի հանդեպ ջարդարար գործողությունների կազմակերպմանը»,-ասում է ՀՀ առաջին օմբուդսման

Երևանի բակերից մեկում՝ ծեծկռտուք ու կրակոցներ․ բոլոր մասնակիցները հայտնաբերվել են

Հունվարի 13-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Վաղարշյան 1 հասցեի բակում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում իրականացրեց անհրաժեշտ գործողությունները տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ի դեպ, մինչ ոստիկանները բերման էին ենթարկում կասկածյալներին, Երևանի հիվանդանոցներից մեկից ոստիկանության Արաբկիրի բաժնում հնչեց ահազանգ, որ իրենց մոտ

«Բաքվի հայերի հանդեպ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները պետք է ներկայացնել ԵԱՀԿ ՄԽ-ին». Արամ Սարգսյան

Ադրբեջանում տեղի ունեցած մյուս իրադարձությունները, այդ թվում՝ Նախիջեւանի հայաթափումը, Սումգայիթի եւ Գանձակի ջարդերը, ցեղասպանական գործողություններ են

«Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի սկզբունքներին եւ նպատակներին»․ Անտոնիո Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Ձերդ գերազանցություն, Ընդունեք իմ շնորհավորանքը ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:  Վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնց համար ՄԱԿ-ը տեխնիկական աջակցություն ցուցաբերեց, կարեւոր հանգրվան դարձան Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հուսով եմ, որ ձեր երկիրը հետագա առաջընթաց կարձանագրի ներառականության և թափանցիկության

Մարդու առողջական վիճակը «ուշադրության կենտրոնում պահող»-ները նրա ձերբակալումից 40 օր անց են միայն նշանակել դատաբժշկական փորձաքննություն

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի պատասխանը ՀՀ գլխավոր դատախազությանը Սույն թվականի հունվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել, որի հիմնական բովանդակությունը կարելի է ամփոփել հետևյալ երկու նախադասությամբ՝ 1․ Սամվել Մայրապետյանի իրավունքի խախտում տեղի չի ունեցել: 2․ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը, ինչպես նախքան ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի կիրառումը, այնպես էլ դրանից հետո գտնվել և

«Հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչը չպետք է նման բան ասեր, բայց մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքել պետք չէ»

Ըստ իրանագետ Էմմա Բեգիջանյանի՝ Հայկ Կոնջորյանի ելույթում Իրանի հետ կապված վրիպակն ուռճացվեց եւ նմանվեց փոթորկի՝ մեկ բաժակ ջրում Իրանագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ելույթում Իրանի հետ կապված վրիպակն ուռճացվեց եւ նմանվեց փոթորկի՝ մեկ բաժակ ջրում: Հիշեցնենք՝ Հայկ Կոնջորյանի ելույթն ԱԺ-ում քննադատությունների տեղիք

Աշխարհահռչակ Անջելա Գեորգիուն Ժնեւում Բաբաջանյան է կատարել

Հունվարի 17-ին Ժնեւի «Վիկտորիա Հոլ» սրահում կայացել է աշխարհահռչակ սոպրանո Անջելա Գեորգիուի համերգը ՝ հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար եւ դիրիժոր Ֆրեդերիկ Շազլենի նվագակցությամբ: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց  շվեյցարաբնակ օպերային երգչուհի, մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը, համերգը կազմակերպել է իր հիմնադրած «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային կազմակերպությունը: «Ավետիսը» բավականին մեծ համբավ ունի Շվեյցարիայում, համարվում է Ժնեւի լավագույն համերգային կազմակերպություններից

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի հաղորդագրություն

Զարուհի Բաթոյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու և վերանշանակելու մասին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում է նշանակվել Զարուհի Բաթոյանը։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն 

«Ես մարդ եմ, որը կարողացել է ունենալ 4 ֆաբրիկա ու քյալլա տալ դրանց հետ, համ կաշառք ենք տվել, համ փնովել ենք» (տեսանյութ)

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում հեղափոխությունից հետո Հայաստան եկած գործարարները՝ Բաղրամյան թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը եւ «Օբսիդիան ընդ Օնիքս» ընկերության հիմնադիր Ժորա Մալոյանը, քննարկում են, թե ինչ խնդիրների են բախվել: Հռիփսիմե Ջեբեջյան.- Կառավարության ղեկավարը, դիմելով արտերկրում ապրող գործարարներին, ասաց՝ «եկեք Հայաստան, հարստացեք ու հարստացրեք»: Իշխանության կողմից պարբերաբար հնչում են խոստումներ, թե մենք ամեն

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի

Վստահ ենք, որ Արտակ Զեյնալյանը կարող է իր նպաստը բերել արդարադատության համակարգի բարեփոխումներին

«Հանրապետություն» կուսակցությունն իր աջակցությունը հայտնելով ՀՀ նորընտիր իշխանությանը՝ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է․ 2018-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում կայացել են ժողովրդավարական ընտրություններ, ժողովրդի կամքով ձևավորվել է օրենսդիր իշխանություն, ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչը նշանակվել է վարչապետ: Արտաքին քաղաքականության մի շարք հարցերում՝ հակադրվելով և ներկայացնելով իշխանությունից տարբերվող մեր հստակ տեսակետը, ներքին քաղաքական հարցերում ու հատկապես ժողովրդավարության

Վարչապետը հայտարարել է ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի մասին, բայց նոր ռազմավարության նախագծում ունիվերսալ մարմնի մասին խոսք չկա

Այս օրերին հանրային քննարկման է ներկայացված Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը: Ոլորտի մասնագետները համարում են, որ պետք է պայքարել ոչ միայն կոռուպցիայի հետեւանքների դեմ, այլեւ պարզել, թե որոնք են քաղաքական եւ վարչական կոռուպցիան ծնող պատճառները, ու կանխարգելել դրանք: Թե որքանով է նոր ռազմավարության փաստաթուղթը, որը, որպես այդպիսին, թվով 4-րդն է

Հունվարի 13-ից 19-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

Հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին: Արայիկ Հարությունյանը վերանշանակվել է կրթության և գիտության նախարարի պաշտոնում, արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Զոհրաբ Մնացականյանը, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում, Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարարի պաշտոնում, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում, Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարարի պաշտոնում, Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների

Ընկերությունների սնանկ ճանաչելու գործողություններում կոռուպցիոն ռիսկեր կան

1-4 «գոլդեն» համարների տակ, որպես կանոն, գրանցվում են բանկային տիտանների պահանջները, այլ ոչ թե շարքային քաղաքացիներինը Կարեն Սարգսյանի գործը միակը չէ: Հարյուրավոր աշխատակիցներ «հարկադիր» կախման մեջ են հայտնվում այն պահից, երբ դատարանները գործատուների նկատմամբ վճիռներ են արձակում, կատարողական վարույթ հարուցում, թերթիկ տալիս: Դատարանի հարյուրավոր վճիռներ անգործության փոշու տակ են մնում, չեն կատարվում: Ու մինչեւ վճիռը

Ծանրամարտի հավաքականները տարին սկսել են Օլիմպավանում հավաքներով

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականներն այս օրերին համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Նրանք այստեղ կմնան մինչեւ հունվարի 30-ը, որից անմիջապես հետո մարզումները կշարունակեն Աբովյան քաղաքում: Այնուհետեւ, փետրվար ամսի սկզբին նրանց սպասում է Հայաստանի առաջնությունը, որից հետո հավաքները կտեղափոխվեն Ծաղկաձոր: Հայաստանի առաջնությանը մասնակցելու են բոլոր ուժեղագույնները, թեեւ հնարավոր են որոշ բացառություններ: Մրցաշրջան 2019-ի

Անցած տարի Հայաստան է ժամանել 62 սիրիահայ

«Մեկ հարց, մեկ պատասխան» խորագրի շրջանակում, «Առավոտին» պատասխանել են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից Նախարարությունում անցած տարի գործել է «Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի եւ իրաքահայերի ինտեգրման գործընթացի արագացում» ծրագիրը: 2018 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Հայաստան է ժամանել 62 սիրիահայ (Հայաստան ժամանած եւ նախարարություն դիմածների թիվն է): 2018 թվականի ընթացքում (մինչեւ նոյեմբերի 16-ը) սփյուռքի նախարարություն են դիմել

ՄԻԵԴ-ի որոշումը՝ դեղին քարտ հետհեղափոխական Հայաստանի դատաիրավական համակարգին․ «Փաստ»

Սույն թվականի հունվարի 17–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլ յումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Սա փաստացի նշանակում է, որ Մայրապետյանը կարողանալու է շարունակել բուժումն արտերկրում: Քաղաքական իմաստով էլ

Բաբկեն Թունյան․ «Գերխնդիրը տնտեսությունը ցնցումներից զերծ պահելն է»․ «Հրապարակ»

Նոր խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց ,Իմ քայլիցե ընտրված պատգամավոր, մինչ այդ տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանը։ Բաբկեն Թունյանը գիտակցում է պատասխանատվությունը, որ բարդ հանձնաժողով է ղեկավարելու, իր վրա դրված բեռն էլ մեծ է լինելու, բայց արդեն համաձայնել է եւ հետքայլ չունի։ Թունյանին հիշեցրինք, որ նախորդ կառավարությունից մնացած հին ու փորձառու պաշտոնյաներ կան, որոնք նաեւ շատ

«Միացյալ Նահանգներն աջակցում է բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին». Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին:

Պարսկուհին եզդիների՝ Եհովայի վկա դառնալու եւ ՀՀ քաղաքացիության մասին

Ամանորի նախաշեմին Կեմերովոյում անցկացված «Синергия науки и творчества» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է պարսկուհի Սեյեդեհնասիմ Ֆաթեմին: «Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության մեջ եզդիների մտնելու հիմնական մոտիվների եւ պատճառների հարցերի մասին» նրա աշխատանքն արժանացել է 2-րդ կարգի մրցանակի: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Սեյեդեհնասիմը տեղեկացրեց, որ Հայաստանում է 2010 թվականից, որպես ջութակահար ուսանել է Երեւանի Կոմիտասի անվան պետական

«Երկրի տերը մենք են, ինչ կուզենք կանենք» մտածողությունը մտահոգիչ է դառնում․ «Փաստ»

Նախօրեին ժամը 10-ին մոտ կաթվածահար էր Հերացու փողոցը: Ձյուն չկար, վթար չկար, բայց ստեղծվել էր քաոսային վիճակ, որը նույնիսկ պատճառն անցնելուց հետո էլ դեռ մի կես ժամ չէր կարգավորվում: Իսկ պատճառը մեկն էր. նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետևից նորակոչիկներին ուղեկցողների ավտոշքերթ էր գնում, իրար վազանցելով, ազդանշաններով, մեքենաներից գլուխները հանած: Նման մի «շքերթի» մասին էլ մեզ պատմեց

Հացը կթանկանա՞․ ցորենի գինը բարձրացել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները պատրաստվում են վերանայել հացի վաճառքի գները: Պատճառը միջազգային շուկայում ալյուրի թանկացումն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել ալյուրի շուկայում եւ պարզել, որ ընկերությունները անցած տարվա սեպտեմբերին 1 տոննա ցորենի ձեռքբերման համար վճարել են միջինը 9 հազար 500 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի), իսկ դեկտեմբերին`

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728