Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-24-ի գիշերը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Հունիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-24-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի

«Մանվել Գրիգորյանը մի տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու համար, եթե էդքան տղամարդկություն ունենա». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Մանվել Գրիգորյանի նամակին, որտեղ նա գրել էր, որ իր անունը մաքրելու է, վերականգնելու է. «Մենք սամասուդի կոչ չենք անում, ասում են՝ նալն էլ, մեխն էլ օրինականության ձեռքում են, մանվել գրիգորյաններն իրենց արժանի պատիժը պետք է ստանան: Երեկ նա նամակ էր տարածել, որ փրկելու է իր բարի անունը: Ես հիմա հայտարարում եմ՝ Մանվել Գրիգորյանը իմ կարծիքով մի տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու համար, եթե էդքան տղամարդկություն եւ քաջություն ունենա: Կարծում եմ, հասկացաք՝ ես ինչ նկատի ունեի»

Ալեքսանդր Ռար. Չի հաջողվում կողմերին նստեցնել բանակցելու, և ցանկացած սադրանք կարող է միանգամից վերաճել գործողությունների. «168 ժամ»

«168 ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասաց, որ իրավիճակի այն նկարագրությունը, որին ծանոթանում է մամուլից, իսկապես մտահոգիչ է։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում մտածված։ Սակայն, ըստ նրա, ընդհանուր առմամբ ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը մտահոգիչ է միշտ, քանի որ կրակահերթերը շարունակվում են՝ անկախ բանակցային գործընթացի դրական կամ բացասական փուլերից։ Ներկայիս իրավիճակի վտանգը,

Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում պատմեց, թե Էջմիածնում ինչեր է արել Մանվել Գրիգորյանը, դատախազն արձագանքեց՝ բա որ գիտեիք, ինչի՞ չեք հայտնել

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Շատ զարմանալի է, տարիներ շարունակ մամուլը, էջմիածինցիները խոսում էին այն մասին, որ այդ կենդանին պատանդ է վերցրել Էջմիածին քաղաքը, որ որեւէ մեկը իրավունք չունի առանց Մանվել Գրիգորյանի եւ նրա թուլաների թույլտվության շնչելու, գերակշիռ մեծամասնությունը Էջմիածնում պիտի կրեր Մանվել անունը: Դուք հասկանում եք, որ սա ողբերգություն է, երբ մենք ականատես ենք լինում, թե ինչպե՞ս կարող էր մարդը, որին տրվել է Արցախի ամենաբարձրագույն պարգեւը՝ Արցախի հերոսի կոչումը, լինի սովորական, պրիմիտիվ, էժանագին ջեբկիր»:

«Մանվել Գրիգորյանի պահեստներում գտնված ռազմական մեքենաներն օգտագործվել են ապրիլյան քառօրյայի ժամանակ». փաստաբան

«Ապրիլյան ռազմական գործողություններ ժամանակ այդ մեքենաների շահագործումը ես իմ աչքով եմ տեսել: Չեմ կարող ասել, թե հիմա դրանք ում անունով են գրանցված»

ՀՀԿ-ն չի խոչընդոտի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն

Վահրամ Բաղդասարյանի համար Մանվել Գրիգորյանի պահեստներում հայտնաբերված սնունդը անակնկալ է եղել, զենք-զինամթերքից տեղյակ է եղել

ՊԵԿ-ը հակված չէ տուգանքներ կիրառելուն, հետևաբար ևս մեկ անգամ կոչ ենք անում՝ ամբողջությամբ փաստաթղթավորել գործարքները. Ռաֆիկ Մաշադյան

Տնտեսությունում գործարքների ամբողջական փաստաթղթավորումն՝ առաջնահերթություն Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են ոլորտային քննարկումները տնտեսվարողների հետ: ՊԵԿ նախագահի նախաձեռնությամբ հերթական հանդիպումը տեղի է ունեցել կաթնամթերքի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ: Քննարկման թեման՝ տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովումն է: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ներկայացնելով խնդիրներն, ընդգծել է հատկապես փոքր, միջին և խոշոր բիզնեսի միջև փաստաթղթաշրջանառության

Մանվել Գրիգորյանը ուրիշի հեռախոսով զանգահարել է որդուն ու հանձնարարել, որ Արմեն Հակոբյանն իր վրա վերցնի գողությունը. Արթուր Դավթյան

Պարզվում է՝ խուզարկության կատարման ընթացքում ժամը 10-ին Մանվել Գրիգորյանը ուրիշի հեռախոսով կապ է հաստատել որդու հետ՝ պատասխանատվությունից խուսափելու նպատակով, հանձնարարել է, որ իր նշած անձը՝ Արմեն Հակոբյանը իր վրա վերցնի մեղքը եւ հայտարարի, որ ապրիլյան պատերազմից հետո ինքն է ամբողջ հայտնաբերվածը բերել ամառանոց: Հակոբյանն էլ խուզարկության ժամանակ կատարել է Մանվել Գրիգորյանի հրահանգը, մինչդեռ արդեն հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու ընթացքում բացահայտվել է:

«Մանվել Գրիգորյանը կապ չունի այդ ապրանքների հետ ու զարմացել է դրանց՝ իր պահեստներում հայտնվելուց». փաստաբան

«Նա ասել է, որ հազվադեպ է այցելում այդ տարածքներ՝ տարին երկու-երեք անգամ, եւ իրեն առաջադրված կասկածանքը չի ընդունում»,-հայտնեց փաստաբանը

«Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման». Նաիրա Զոհրաբյան

Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը «կողմ» չի քվեարկի`Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն

Վահե Ղալումյանը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալ Տիգրան Թամրազյանին

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալ Տիգրան Թամրազյանին: Տիգրան Թամրազյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 15-ի 774-Ա որոշմամբ, որտեղ մասնավորապես նշված է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Թամրազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ։ Տավուշի մարզպետարան

Սեյրան Սարոյանի կոչը՝ «Բանակից ինչ գողցել եք, ինչ տարել եք ձեր տները, խելոք տարեք հետ տվեք, թե չէ չեք մարսելու»

«Շուկաներ ուներ, ամեն ինչ ուներ, Մանվելն ի՞նչ չուներ, արա՛, Մանվելը մնացել էր էդ տուշոնկի՞ն: Պետությունն ամեն ինչ մեզ տվել ա, ինձ՝ գինու գործարան, իրան՝ շուկա, հացի փուռ, ամեն ինչ տվել ա: Խի էս պետությունը մեզ թողել ա սովա՞ծ, որ մենք պտի գնայինք տուշոնկա գողնայինք: Ամոթ չէ՞ր բա, էսի խայտառակություն ա, խայտառակվեց, պրծավ, էլ ինչի՞ մասին ա խոսքը»:

Հայաստանը բարելավել է փոքրամասնությունների լեզվով կրթությունը. Յագլանդ

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Փոքրամասնությունները և փոքրամասնությունների լեզուները փոփոխվող Եվրոպայում» կոնֆերանսը, որտեղ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Հայաստանը դասել է այն երկրների թվում, որոնք բարելավվել են փոքրամասնությունների լեզուներով կրթությունը՝ համաձայն Եվրոպայի խորհրդի գործիքների: «Հայաստանը, Լեհաստանն ու Մոնտենգրոն այն երկրների թվում են, որոնք աշխատել են մեր Կազմակերպության հետ՝ բարելավելու փոքրամասնությունների հասանելիությունը իրենց լեզվով կրթությանը՝

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը

Հունիսի 18-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էին նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական և քաղաքացիական մասնագիտացման դատավորների թափուր տեղերի համալրման նպատակով Բարձրագույն դատական խորհրդին դիմած դատավորների տեղափոխման, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրության վերաբերյալ հարցերը: Բարձրագույն դատական խորհուրդը,

Այս իրավիճակում Արա Բաբլոյանի նախաձեռնությունը չի ընկալվում. «Ժողովուրդ»

Արա Բաբլոյանի նախաձեռնությունը լավն է, շատ լավը, բայց միաժամանակ բավական ուշացած։ Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ թավշյա հեղափոխության ժամանակ էր հայտարարել ԸՕ-ում փոփոխությունների գործընթաց նախաձեռնելու եւ դրանից հետո արդեն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանը ձեռնամուխ է եղել այդ գործընթացին։ Տեւական ժամանակ է՝ ԸՕ նախագծի տարբերակի վրա

«Ինքը ընենց քֆուրներ ա կերել…ո՞նց կարար հերոսից դառնար տուշոնկա գողցող». Սեյրան Սարոյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Նա կատարվածը խայտառակություն որակեց: Խոսելով Մանվել Գրիգորյանի նամակի մասին, որ իր անունը վերականգնելու է՝ Սեյրան Սարոյանը տոնը բարձրացրեց՝ «էլ ի՞նչ պատիվ, Զատիկից հետո էլ ի՞նչ կարմիր ձու, հո ասելով չի, հիմա թող հելնի իրան ճղի ասի, թե տուշոնկեն սենց եկավ մեր տուն, մեկը եկավ թափեց, էլ ի՞նչ, էդ երեխեքի նամակներին ի՞նչ ա պատասխանելու…ո՞ւմ մտքով կանցներ, որ ինքը էդքան կցածրանար»:

Էջմիածնի քաղաքապետի ընտրությունը, ըստ Տիգրան Մուկուչյանի՝ հոկտեմբերի 21-ին. «Հայկական ժամանակ»

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ հրաժարական է տալիս իր կամքով։ Այս պարագայում ո՞վ պետք է փոխարինի Գրիգորյանին եւ ե՞րբ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Հարցերին պատասխանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ – Պարոն Մուկուչյան, Էջմիածնի քաղաքապետի հրաժարականից հետո ի՞նչ գործընթացներ պետք է տեղի ունենան, ո՞վ է փոխարինելու նրան, ու ե՞րբ պետք

Սա այն դեպքն է, որի առնչությամբ, եթե հակառակը չապացուցվի, հանրապետական կուսակցությունը ռեաբիլիտացիայի քաղաքական որևէ շանս չի ունենալու երբևէ. «Իրատես»

Քաղաքական առումով այս նոր, իրապես սահմռկեցուցիչ (եթե ապացուցվի, որ այդպես է իրոք եղել) «զինվորի հացն ուտելու» իրողությունը նույնպես պակաս հետաքրքիր չէ։ Այս նշանային համակարգն իր պտույտի մեջ առավ ոչ միայն Էջմիածինը, տեղական «խաների» ինստիտուտն ինքնին, այլև հանրապետականին դրեց գիլիոտինի սեղանին: Սա այն դեպքն է, որի առնչությամբ, եթե հակառակը չապացուցվի, հանրապետական կուսակցությունը ռեաբիլիտացիայի քաղաքական որևէ շանս

Գեներալ Մանվելի ամառանոցի պահեստարաններում հայտնվածը չէր կարող գալ առանց քաղաքական համաձայնության կամ հովանու. «Ժամանակ»

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գեներալ Մանվելի ամառանոցում ԱԱԾ բացահայտումները երրորդ հանրապետության խոշոր կոռուպցիոն սկանդալն են: Հստակեցման կարիք ունի իհարկե՝ առա՞յժմ խոշորն են, այսինքն՝ մինչ ա՞յժմ բացահայտվածների շարքում, թե՞ խոսքը վերաբերում է մի գործի, որը, այսպես ասած, կծիկի ծայրն է, և այն քանդելը արդեն, ըստ էության, տեխնիկական խնդիր է կամ ինչպես թևավոր դարձած խոսքն է

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւս դեմ է Հարկային նոր օրենսգրքով սահմանված շրջանառության հարկի շեմի նվազեցմանը. «Հայոց աշխարհ»

Հավանաբար ոգեւորված քաղաքական վիճակի փոփոխությամբ՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները երկրորդ անգամ են հանդես եկել նույն նախաձեռնությամբ։ Սակայն այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սառը ջուր լցրեց նրանց սպասումների վրա։ Թե նախագծի հեղինակներն ինչպես կընդունեն իրենց ներկայացրած քաղաքական ուժի մասնակցությամբ ձեւավորված կառավարության քայլը, առաջիկայում հավանաբար կտեսնենք։ Զավեշտալին սակայն այն է, որ նոր կառավարությունը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների առաջարկը

Հրանտ Թոխատյան. «Ուզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանը չի իմացել». «Հրապարակ»

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանի համար էլ անհնար է երկու բառով խոսել կատարվածի մասին։ «Գիտե՞ք ինչ, հա, շոկի մեջ կարող են լինել բոլորը։ Բայց ես չեմ կարծում, որ դա շատ մեծ բացահայտում էր բոլորի համար, էնպես չէր, որ իրենից անսպասելի էր։ Հա, միգուցե դա էր անսպասելի։ Այսինքն՝ էն շոկային մասը, որը որ տեսանք։ Բայց,

Մանվել Գրիգորյանը ողբերգական կերպար է` պատերազմում հաղթած զինվոր, որ զորավարի սպանությունից հետո, հարյուրավորների հետ, անցավ նրան ու իր անցյալին դավաճանության ճանապարհը. «Իրատես»

Երբ Մանվել Գրիգորյանը Արցախում պատերազմում էր, Երևանում ու Ռուսաստանում այլք բիզնես էին անում ու թիկունքի մկան պես հարստություն դիզում, նրանք նույնպես պիտի պատասխան տան:

Արդեն երրորդ անգամ է, որ կաթ արտադրողները բողոքի են դուրս գալիս ու կառավարության ներկայացուցչի կողմից «հարցը քննարկվում է»-ից բացի, որևէ այլ պարզաբանում չեն ստանում. «Ժամանակ»

Հունիսի 18-ին կաթ արտադրողները կառավարության շենքի առաջ վերսկսեցին բողոքի ակցիան վերամշակողների կողմից կաթի մթերման գների իջեցման դեմ: Մարդիկ, հատկապես գյուղատնտեսության ոլորտը ներկայացնողները, ոգևորված հեղափոխության հաղթանակով մի քիչ շտապողականություն են դրսևորում, դրանով իսկ խանգարում են կառավարությանը, որոշակի դեպքերում փակուղու առաջ կանգնեցնելով նրան: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ բոլոր հարցերը միանգամից չէ, որ հնարավոր է լուծել: Դա պետք

Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Գեղամ Բեգլարյանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Ասկերան քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին

Ա. Վ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ` բռնության գործադրմամբ և զենքի սպառնալիքով մի խումբ անձանց հետ մարդուն առևանգելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առևանգմանը: Այսպես, Ա. Վ.-ն կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու և Գ. Հ.-ին պատժելու նպատակով նախնական համաձայնություն է ձեռք բերել մի

Դեյվիդ ՄըքԱլիսթերը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ժողովրդավար Հայաստանին դատական համակարգի անկախացման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալ Քրմոյանը կարևորել է պատվիրակության՝ Հայաստան կատարած այցն ու անդրադարձել Կառավարության նոր ծրագրի՝ դատաիրավական ոլորտում նախանշած առաջնահերթություններին՝ այդ համատեքստում հատկանշական համարելով էական բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի առկայությունը: Դեյվիդ ՄըքԱլիսթերը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ

Խոշտանգման գործով հարուցված առաջին քրեական գործը շարունակվում է շուրջ վեց ամիս

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, շուրջ վեց ամիս ընթանում է Գերասիմ Մարդանյանի դատավարությունը։ Գ. Մարդանյանը մեղադրվում է 2017 թվականի հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի շենքում Ժորա Սիմոնյանին խոշտանգելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով՝ «Խոշտանգումը»): Հիշեցնենք, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի ծառայողները 2017 թվականի հոկտեմբերի

Մանվելը համակարգի ծնունդ է

Ֆիզիկական օրենքները չեզոք են բոլոր տեսակի բարոյական, քաղաքական, «տղայական» եւ կենցաղային գնահատականների հանդեպ: Ձգողականության ուժը նույն ձեւով գործում է Երեւանում եւ Գլենդելում, ազդում է լավ եւ վատ մարդկանց, հարուստների եւ աղքատների, չարագործների եւ բարեգործների վրա: Մոտավորապես նույն ձեւով ես պատկերացնում եմ պետության օրենքները: Եթե, օրինակ, ապօրինի զենք պահելը դատապարտելի է գեներալ Մանվելի դեպքում, ապա դա

ԱՍԵԿՈՍԵ

Այսպիսի ուրախություն հայ ժողովուրդն իր կյանքի ընթացքում չի ապրել. սա կորցնելն ամենամեծ սրիկայությունը կլինի բոլորիս կողմից: ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

Միացյալ Նահանգների օրենսդիրները կոչ են անում պետքարտուղարին զգալի ավելացնել Հայաստանին հատկացվող օգնությունը եւ օգնել երկրին պայքարել կոռուպցիայի դեմ

Նամակը ստորագրած 25 կոնգրեսականների թվում են Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահներ Ջեքի Սփիրն ու Ֆրենք Փալոնը, ինչպես նաեւ մի շարք ազդեցիկ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ադամ Շիֆն ու Էլիոթ Էնգելը:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031