Օրվա լրահոսը

«Ես ամաչում եմ իմ թուրք լինելուց». Թուրք ռեփեր

Ermenihaber.am. Թուրք ռեփեր Սերջան Իփեքչիօղլուն (բեմական կեղծանունը՝ Էզհել), սոցցանցային գրառումներից մեկի տակ մեկնաբանություն է արել՝ թիրախավորել է իր թուրք լինելու փաստը: «Kültürsüz» ինստագրամյան էջում «Թուրք անունը պարունակող օրհներգեր» խորագրով գրառման մեկնաբանություններում, նա գրել է հետևյալը. «Երբ հասկանանք, որ ուրիշների նկատմամբ ճնշումներ ենք արել, թուրք լինելը կարող է վերականգնել իր կորցրած ուժը։ Այս ազգային օրհներգերը գրվել

«Սամվել Կարապետյանը, որ նստած է, միայն իր խնդիրը չէ։ Նա էլ կարող էր ուրիշների նման հով, զով, հանգիստ ապրել»․ Էդուարդ Շարմազանով

«Արցախում էլ է խաղաղ, բայց հայ չկա»․ Էդուարդ Շարմազանովը՝ խաղաղության համաձայնագրի մասին

Պուտինը Թրամփի հետ հանդիպումից առաջ խորհրդակցություն է անցկացրել

Ռուսաստանի նախագահն այսօր՝ Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպումից առաջ, խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների ու բարձրաստիճան ղեկավարների հետ, ըստ ՏԱՍՍ-ի՝ հաղորդել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովն այդ հանդիպումից մանրամասներ չի հաղորդել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Ռուսաստանն ու Ուկրաինան հնարավոր է տարածքներ փոխանակեն՝ երեքուկես տարի շարունակվող պատերազմը կանգնեցնելու համար։   «Ազատություն»

«Դատավորն արդեն իսկ որոշակի կաշկանդվածություն ունի սույն գործը լուծելու հարցում»․ Սամվել Կարապետյանի փաստաբան

Ըստ Արթուր Դանիելյանի՝ եթե այս գործի փաստակազմը հանձնարարվեր որևէ երկրորդ կուրսի իրավաբանի, նա ճիշտ լուծում կտար․ որպես քաղաքական հետապնդում կորակեր։

Պատժել է և՛ կաշառք տվողներին և՛ վերցնողներին․ Գյումրիում կկանգնեցվի Շիրակի նահանգապետ Կարո Սասունու արձանը

Այսօր Գյումրու ավագանու հաստատմանը ներկայացվեց 1920 թվականի Շիրակի նահանգապետ Կարո Սասունիի՝ 2 մետր 40 սմ․ բարձրությամբ բրոնազաձույլ արձանը Գյումրի քաղաքի Պռոշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում տեղադրելու հարցը։ Արձանի քանդակագործը Միսակ Մելքոնյանն է։ «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի» տնօրեն Ինգա Ավագյանը ներկայացրեց նրա կենսագրականը՝ ասելով, որ 1914-1915 թվականներին Կարո Սասունին մասնակցել է հայ ազգի փրկությանը, Թալինում մասնակցել

«Ինչ չէր կարելի Սամվել Կարապետյանի ՀԷՑ-ին, հիմա կարելի է․ իրենք չեն պատժվելու»․ Դավիթ Ղազինյան

Սամվել Կարապետյանի հետ կապված Դավիթ Ղազինյանը ոչ մի իրավական գործընթաց չի տեսնում․ «Քաղաքական հետապնդում է»։

«Պաշտպանների օրինական գործունեությունը խոչընդոտելու բացահայտ փորձն անթույլատրելի է». «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»՝ ՔԿ-ին

Ի պատասխան Քննչական կոմիտեի՝ օգոստոսի 14-ի հայտարարության Զարմանալի չէ, որ Քննչական կոմիտեն անհանգստացած է իրավապահների թույլ տված հակաիրավական վարքագծի շարունակական բացահայտումներից «հանրային կարծիքի դատարանում»։ Սակայն պաշտպանների օրինական գործունեությունը խոչընդոտելու բացահայտ փորձն անթույլատրելի է։ Հիշեցնենք, որ պաշտպաններին «նախաքննական գաղտնիքով» կաշկանդելու պայմաններում իրավապահներն ու իշխող քաղաքական ուժը, միմյանց գործողությունները փոխլրացնելով, շաբաթներ շարունակ՝ իրականացնում էին հանրությանը մոլորեցնելու քարոզչական

Իրավական խայտառակություն է․ Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության մասին

Արամ Վարդևանյանն ասաց, որ նիստը կարող է շատ երկար տևել։ Հայտնեց, որ ընդմիջումից հետո քննիչի ներկայացրած միջնորդության վերաբերյալ տեղի կունենա հարցուպատասխան, այնուհետև իրենք կներկայացնեն իրենց դիտարկումները։

«Մեր երկիրը տնտեսապես շահելու է ապաշրջափակումից և հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումից: Թե ինչքան կշահենք, դա էլ կախված է լինելու մեր ճկունությունից». Բաբկեն Թունյան

«Որոշ գործիչների գրառումներ կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ իրենք անկեղծ հավատում են՝ շրջափակված վիճակն ու փակ սահմանները Հայաստանի համար տնտեսապես ավելի ձեռնտու են, քան ապաշրջափակումը, նոր հաղորդակցման ուղիները և հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը: Այս մարդիկ երևի մտածում են, որ. – Ավելի կարճ ճանապարհները մեզ միայն կխանգարեն վայելել երկար ու թանկ փոխադրումների «հաճույքը»։ – Սպառողները

Արդարությունը վերջում հաղթելու է. Սամվել Կարապետյանի որդուն դատարանի բակում ծափերով դիմավորեցին

Նշենք, որ այս պահին դատարանի բակում կենտրոնացած են մեծաթիվ ոստիկանական ուժեր։

Դիանա Գասպարյանը, ամուսինն ու վերջինիս ծնողները մեղադրյալի կարգավիճակ ունեն. «Հետք»

Մեղադրյալի կարգավիճակ ունեն Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը, ամուսինը՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանն ու վերջինիս ծնողները՝ Աշոտ Միրզոյանն ու Ռուզաննա Ասատրյանը։ «Հետքի» տեղեկություններով՝ նրանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Մեր տեղեկություններով՝ նախաքննությունը շուտով կավարտվի, և գործը կուղարկվի դատարան։ Հիշեցնենք՝ քրեական վարույթի հիմք է հանդիսացել «Հետքի»՝ 2023թ. դեկտեմբերի 5-ի

«Այնտեղ խաղաղության մասին խոսք տեսնել ուղղակի հնարավոր չէ»․ Արտակ Զաքարյանը՝ խաղաղության համաձայնագրի մասին

Արտակ Զաքարյանը՝ Սամվել Կարապետյանի կալանավորման մասին․ «Ազատ խոսքի, ոչինչ չասելու համար մարդուն երկու ամսով կալանավորել, աբսուրդ էլ չէ․ ուղղակի անհասկանալի է»։

Ճակատ-ճակատի բախվել են «Mercedes G500»-ն ու «Toyota RAV4»-ը. 1 զոհ, 6 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:

«Գեղեցիկ շարադրանք, թույլ ծրագիր»․ Գյումրու հնգամյա զարգացման ծրագիրը քննադատվեց ու հանվեց օրակարգից

Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգի հարցերից մեկը քաղաքի հնգամյա զարգացման ծրագրի հաստատումն էր։ Ներկայացված ծրագրի շուրջ բավական բուռն քննարկում տեղի ունեցավ, քննադատություններ հնչեցին։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այն հանեց օրակարգից՝ լրամշակելու, առաջարկություններն ու դիտարկումները տասնօրյա ժամկետում ներառելու ու նոր միայն ավագանու հաստատմանը ներկայացնելու համար։ Քաղաքի հնգամյա զարգացման ծրագիրը ներկայացնելիս՝ շեշտվեց, որ Գյումրին

«Սամվել Կարապետյանի կալանավորումը, քաղաքական հետապնդումը չեն մարսելու․ նա խղճի բանտարկյալ է»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը հավաստիացրեց, որ այս ռեժիմի դեմ պայքարի կարևոր ձևը չվախենալն է․ ինչն իրենց օրինակով ցույց են տալիս Սամվել Կարապետյանն ու մնացած քաղաքական բանտարկյալները։

Լևոն Տեր-Պետրոսյան. «Հայոց պատմություն» անվանումը քաղաքական առումով երբևէ քննության առարկա չի հանդիսացել ո՛չ պետական պաշտոնյաների, ո՛չ էլ պատմաբանների կողմից

ilur.am. Այսօր, «Հրապարակ» կայքում ես ուշադիր ընթերցեցի պատմաբան Վահագն Հակոբյանի ընդարձակ հոդվածը՝ «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» տերմինների շուրջ ծագած և առայժմ չմարած բանավեճի առիթով: «Հայոց պատմություն» անվանումը քաղաքական առումով երբևէ քննության առարկա չի հանդիսացել ո՛չ պետական պաշտոնյաների, ո՛չ էլ պատմաբանների կողմից, քանի որ այն ընկալվել է թե՛ որպես Հայաստանի, թե՛ որպես հայերի, այն է՝

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է հունահռոմեական եւ ազատ ոճի հավաքականների մարզչական շտաբերի հրապարակած մարզիկների ցուցակները

Օգոստոսի 17-ից 24-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվելիք ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությանն ընդառաջ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է հունահռոմեական եւ ազատ ոճի հավաքականների մարզչական շտաբերի հրապարակած մարզիկների ցուցակները, որոնք մեր երկիրը կներկայացնեն այդ պատասխանատու մրցաշարում: Բուլղարիայում մենք կհետեւենք հետեւյալ ըմբիշների մրցելույթներին: Հունահռոմեական ոճ: 55 կգ՝ Արմեն Գեւորգյան, 60 կգ՝ Յուրիկ Մխիթարյան, 63 կգ՝ Ալեքս

Կառավարությունը հաստատել է ԲՏԱ նախարարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, այդ թվում՝ «Կիբեռանվտանգության մասին» օրինագիծը

ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստում հաստատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին»,  «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի  մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը մշակվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ: Ներկայացնելով նախագծերի փաթեթը՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ այն նպատակ ունի ստեղծել միասնական և համակարգված մոտեցում կիբեռմիջադեպերի կանխարգելման,

«Մենք չենք խորշում քաղաքական հայտարարություններից․ դա հանգուցալուծումն է»․ Նարեկ Կարապետյան

«Պետք է գնանք ընտրությունների, ժողովրդավարական ընտրությունների։ Հասարակությունն իմ կարծիքով փողոցային պայքարից հիասթափվել է»․ Նարեկ Կարապետյան

Իրանի հետ հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն դառնա որևէ աշխարհաքաղաքական գործարքի առարկա. ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյան

ՀՀ փոխարտգործնախարար Վաhան Կոստանյանը հարցազրույց է տվել իրանական IRNA գործակալությանը և անդրադարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագրերին և դրանց ազդեցությանը Իրանի վրա։ Նա հայտարարել է, որ Թեհրանի և Երևանի հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն դառնա որևէ աշխարհաքաղաքական գործարքի առարկա: «Մենք գնահատում ենք այդ հարաբերությունները, որոնք հազարամյակների պատմություն ունեն, և մենք

Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով

Յունիբանկը հայտարարում է Գ դասի փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի նոր թողարկման մասին՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով։ Թողարկման ծավալը կազմում է 1.5 միլիարդ ՀՀ դրամ։ Բաժնետոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի նոյեմբերի 7-ը։ Արտոնյալ բաժնետոմսեր կարող են ձեռք բերել՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ իրավաբանական անձինք։ Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 390 դրամ է։ Նվազագույն ներդրման չափը՝

«Ադրբեջանին խաղաղություն պետք չէ։ Ադրբեջանին պետք է խաղաղության համաձայնագիր»․ Ադրբեջանն ինչո՞ւ է դատում խաղաղության ակտիվիստներին

«Խնդրում եմ քեզ, Բահրուզ, մի՛ փորձիր ինքնասպանություն գործել, հացադուլի մի՛ դիմիր»։ Այս խոսքերով հանդես է եկել Հայաստանի հետ հաշտություն խրախուսելու համար դավաճանության հոդվածով 2025թ. հունիս ամսին 15 տարի ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամադովի տատը՝ Զիբեյդա Օսմանովնան։ Բահրուզը բանտում մեկ անգամ արդեն ինքնասպանության փորձ արել էր: Բաքուն արդեն մի քանի տարի է, հայտարարում

Խոշոր չափերի գույքի հափշտակության մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան. պետությանը պատճառված 3,6 մլն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ N զորամասի վառելիքի և քսանյութերի ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը յուրացման եղանակով կատարել է խոշոր չափերի գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, իրենց զորամասին հատկացված ավելի քան

ՔԿ-ն արձագանքել է «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումներին

Ի պատասխան «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների պաշտպանների կողմից կատարված հրապարակումների Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փաստի կապակցությամբ նախաձեռնված և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկված քրեական վարույթով մեղադրյալների պաշտպանները, չսպասելով օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակներում Դատարանի կողմից սահմանված հերթականությամբ

Ճնշումներ կան, տեսնենք՝ դատավորը համարձակություն կունենա՞․ կալանքն անտրամաբանական է․ Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ մինչև օգոստոսի վերջ ասուլիս կհրավիրեն և կներկայացնեն «Մեր ձևով» շարժման մասին տվյալներ, ծրագրեր։

710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում

ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստի որոշմամբ շուրջ 710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Պետական ցուցակներում ընգրկված նորահայտ հուշարձանները սահմանված կարգով քննարկվել են նախարարության փորձագիտական հանձնաժողովում և արժևորվել են պատմամշակութային տեսանկյունից, միաժամանակ, համապատասխանում են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2196-Ն որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների

ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում ուսումնասիրել են կալանավորված Սերոբ Գասպարյանի  իրավունքների ապահովման վիճակը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ օգոստոսի 14-ին ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Սերոբ Գասպարյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Ուսումնասիրվել են անձի իրավունքների

Չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է․ փոփոխություն օրենսգրքում

Ամբողջ աշխարհում վրաերթերի հետևանքով ամեն տարի հազարավոր մարդիկ են տուժում՝ զոհվում կամ վիրավորվում։ Հայաստանում ևս իրավիճակը մտահոգիչ է։ Խնդրի լուծման նպատակով ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով նաև քաղաքացիների առաջարկությունները, հանդես է եկել նախաձեռնությամբ, ինչի արդյունքում փոփոխություններ են կատարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում։ Այսուհետ, այն հետիոտները, որոնք կխախտեն երթևեկելի մասը հատելու կարգը՝ այսինքն փողոցը կանցնեն չնախատեսված

Եթե կլինեն անհատներ, որ կուզեն վերադառնալ Ադրբեջան՝ բնականաբար առանձին կերպով կարող են փորձել. Արուսյակ Ջուլհակյան

«Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունի՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե կլինեն առանձին անհատներ, որոնք կկարծեն, որ իրենք ուզում են ու կարող են վերադառնալ Ադրբեջան՝ բնականաբար, իրենք դա առանձին կերպով կարող են փորձել։ Բայց մենք իրատեսական չենք համարում ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձը Ադրբեջան, որովհետև չկան որևէ միջազգային մեխանզիմներ, չկան որևէ երաշխքիներ», –

ԵՄ-ն շարունակում է հանձնառու լինել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելուն. Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի գրառումը X-ում. «Այս շաբաթ շատ դրական հեռախոսազրույցներ ունեցա նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ։ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի պատմական նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն՝ երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի համար։ ԵՄ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել դրա իրականացմանը աջակցելուն և տարածաշրջանային կապը ամրապնդելուն, օգնելով

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930