Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղորդավարուհին «գրազով» կրել է հայ գործարարի թիկնապահին

Ապրիլ 14,2012 22:26

Քսենյա Սոբչակը  օրերս «գրազով» «կրել» է ռուսաստանաբնակ, հայազգի գործարարներից մեկի թիկնապահին: Այս մասին հաղորդավարուհին, ով հայտնի է սրտի ուզածին ամեն գնով հասնելու  նպատակասլացությամբ, գրել Twitter-ի իր միկրոբլոգում:

Բարձրաշխարհիկ հավաքույթներից մեկին մասնակցելու համար հրավիրված  հայ  գործարար Կարենն  ու Քսյուշան միեւնույն ժամանակ են իջել մեքենայից,  ու ռուս հաղորդավարուհին, մեղմ ասած, հավանել է Կարենի թիկնապահին: Ողջ երեկոյի ընթացքում նա  հետաքրքրվել է 28-ամյա հմայիչ երիտասարդով: Հարբած Սոբչակը միջոցառումից հետո գործարարին կազինո է հրավիրել, որպեսզի ընթացքում էլ բանակցի  թիկնապահին «իրենով» անելու համար: Կարենը Քսենյային առաջարկել է «գրազով»խաղալ, եթե տանի այն, ապա իր թիկնապահ Արտյոմը  այդ օրը Սոբչակինը կլինի:  Չնայած հարբած լինելուն,  հաղորդավարուհին  «կրել» է Կարենին ու Արտյոմին այդ գիշեր իր հետ տուն տարել:

Սոբչակը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ իրեն  միշտ էլ դուր են եկել կոպիտ ու «վայրենի»  հայ տղամարդիկ, Արտյոմն էլ, ըստ նրա, հենց այդպիսին էր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30