Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխվել է Մարգարիտա Սիմոնյանի եւ Քսենյա Սոբչակի սպանության փորձը

Հուլիս 15,2023 19:32

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Ներքին գործերի նախարարության եւ Քննչական կոմիտեի հետ համատեղ կանխել են RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի եւ լրագրող Քսենյա Սոբչակի սպանության փորձը, որը ենթադրաբար նախապատրաստվել էր Ուկրաինայի հատուկ ծառայությունների պատվերով: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում կատարելով Դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի հաղորդագրությանը:

Ըստ վարկածի, մահափորձի կազմակերպիչների հետեւում կանգնած են Ուկրաինայի հատուկ ծառայությունները: Հունիսի 14-ին Մոսկվայում ձերբակալվել են  «Պարագրաֆ 88» նեոնացիստական խմբավորման անդամներ, որոնք Մարգարիտա Սիմոնյանի եւ Քսենյա Սոբչակի աշխատավայրի եւ բնակության հասցեների հետախուզություն են իրականացրել: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե քանի մարդ է ձերբակալվել եւ կոնկրետ ինչ գործողություն են նրանք պատրաստվել իրականացնել: «Քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվածները հաստատել են, որ  յուրաքանչյուր սպանության համար 1,5 միլիոն ռուբլի վարձի դիմաց Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ նախապատրաստում էին մահափորձը»,- նշում է Ռուսաստանի հատուկ ծառայությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31