Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական յաթաղներից փրկվածների պատմությունը

Ապրիլ 30,2012 12:52

Մեր տոհմածառի արմատները սկիզբ են առնում Արևմտյան Հայաստանի Սուրմալու գավառի Բլուր գյուղից, որտեղ ծնվել ու ապրել են իմ ապու պապերը մինչև 1915թ: Պապիկիս`Սուրեն Գևորգյանի հայրը, մեծ ազգատոհմ է ունեցել`չորս եղբայր, չորս քույր՝ իրենց որդիներով, թոռներով: 1915 թ. թուրքական յաթաղներից փրկվել են միայն պապիս հայրը, երեք քույրերն ու մեծ եղբոր աղջիկը:
Անտուն, քաղցած, մերկ ընտանիքը թափառում է գյուղից գյուղ, քնում բաց երկնքի տակ: Բայց ամիսներ անց պապիս հայրը, քույրերից գաղտնի, անցնում է Արաքս գետը: Քանի գիշեր, քանի ցերեկ թափառելով գնում-հասնում է իրենց գյուղը` Բլուր: Գնալու նպատակը լինում է հարազատների մասին տեղեկություն ստանալը, ինչպես նաև՝ ցանկանում է գաղտնի մուտքով մտնել նկուղ և այնտեղից դուրս հանել ամբողջ ունեցվածքը: Իրենց կենդանի մնացած շունը` ճանաչելով տիրոջը փաթաթվում է ոտքերին: Վերջինս էլ նստում է քարին, գրկում է շանն ու սկսում արտասվել`չնկատելով իրեն մոտեցող մարդուն, ով թուրքերենով փորձում է պարզել եկվորի ով լինելը: Պապիս պապը, այդ անսպասելի հանդիպումից հանկարծակիի է գալիս, կանգնում, ապա շրջվում է ձայնի կողմն ու տեսնում մի ալևոր տղամարդու. կոտրտված թուրքերենով պատասխանում է, որ այս տան տիրոջ որդին է և թուրքին խնդրում է իրեն տեղեկություն տալ տան ընտանիքի անդամների մասին`պայմանով, որ նարն կհանձնի իրենց ողջ ունեցվածքը: Թուրքը բռնում է նրա ձեռքից, տանում է այգու խորքն ու ցույց տալիս մեծ հողաթումբ`ասելով, որ այդտեղ թաղել են 25-ից ավելի տղամարդ, կին, երեխա: Երկուսով նստում են հողաթմբի մոտ, երկար, լուռ ծխում: Այնուհետև նրանք միասին գնում են մատուռ և գետնանցքով մտնում նկուղ: Տեսնելով ողջ ունեցվածքը՝ թուրքը որոշում է, որ ամբողջը պետք է տա պապիս պապուն, ավելին, երկու թուրք զինվորների ուղեկցութամբ նրան ուղեկցում է դեպի Արաքս գետը: Նա էլ գալով էջմիածին`գտնում է քույրերին, մոտակայքում տուն է գտնում ու ապրում `փրկվելով թուրքական դժոխքից :

 

Պերճուհի Գևորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30