Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվության անվտանգության մասնագետ. Պաշտոնյան պետք է գլուխ ունենա ոչ միայն Facebook-ում շփվելիս

Հունվար 31,2013 15:34

Եթե պաշտոնյան աշխատանքային ժամին իր աշխատանքային համակարգչից մտնում է սոցիալական ցանց, որը նաեւ թիրախ է վիրուսային հարձակումների, չի բացառվում, որ սոցիալական ցանցը կարող է օգտագործվել որպես այդ կառույցի ներքին ցանց թափանցելու միջոց: Այսօր «Արմատ» ակումբում նման կարծիք հայտնեց տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, օրինակ բերելով մեկ-երկու շաբաթ առաջ ադրբեջանցիներին պատուհասածը: «Նրանք ունեն նախագահականին կից մարմին, որը պաշտպանում է պաշտոնյաներին, նավթամուղներն ու գազամուղները: Վերջերս նրանց ներքին ցանցից գողացել էին մեծ քանակությամբ տեղեկատվություն եւ «բաց» դրել ցանցում, ու ով ուզեր, կարող էր կարդալ: Հայտնի չէ, թե ինչպես էին ներխուժել, բայց ներխուժելու լավագույն ձեւերից մեկը հենց սոցցանցերով ինչ-որ բաներ տարածելն է»,-ասաց մասնագետը: Այնպես որ, հայաստանցի պաշտոնյաները պետք է խելամտություն դրսեւորեն նման հարցերում:

Սամվել Մարտիրոսյանի ասելով. «Եթե ինչ-որ պաշտոնյա Facebook-ում բացահայտ մեկ ուրիշ պաշտոնյայի գլխին է «խփում» բահով կամ քարով, հետո ուրիշն էլ իրեն պատասխանում է, դա վտանգավոր չէ: Բայց եթե նա ներքին նամակագրություն է ունենում Facebook-ի միջոցով , աշխատանքային նամակագրության մեջ էլ լինում են ծառայողական գաղնիք պարունակող բաներ, դրանք հետո կարող են վարկաբեկել պաշտոնյային ու դարձնել շանտաժի թիրախ: Ուստի, լավ կլինի, որ այդ պաշտոնյան ուսերին գլուխ ունենա ոչ միայն Facebook-ում շփվելիս, այլեւ աշխատելու ժամանակ: Չնայած Facebook -ի համար էլ վատ չի լինի, որ գլուխ ունենան ու հասկանան, որ սոցիալական ցանցերով նմանատիպ բաներ պետք չէ քննարկել»:

Խոսելով սոցցանցերում վերջին շրջանում «վխտող» վիրուսներից, մասնագետը կարծիք հայտնեց, թե պարտադիր չէ, որ դրանք նախորդեն ինչ-ինչ իրադարձությունների, օրինակ, տվյալ պարագայում՝ ՀՀ նախագահական ընտրություններին: «Հիմնականում վիրուսային տարածումներն օգտագործվում են հաքերային խմբերի կողմից որպես հնարավորություն՝ միանգամից մեծ քանակի համակարգիչներ վարակելու համար, որովհետեւ վարակված համակարգիչներ ունենալն այսօր շատ լուրջ բիզնես է: Այդ համակարգիչները հետագայում կարող են օգտագործվել մի շարք այլ նպատակներով, օրինակ՝ սփամ տարածելու, կայքերի վրա պատվերով հարձակումներ կատարելու եւ այլնի համար, իսկ սոցիալական ցանցերը լավագույն տեղն են, որտեղ կարելի է այդ վիրուսները տարածել»,-նշեց նա: Մարտիրոսյանը նաեւ հիշեց, որ, օրինակ, մայիսյան ընտրությունների ժամանակ մի շարք կայքեր ենթարկվել են DDoS հարձակումների, որոնք, ըստ նրա, ամենայն հավանականությամբ ներքին պատվերներ էին իրար դեմ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031