Լրահոս
Օրվա լրահոսը

Վաստակավոր հավաքարարը՝ Սերժ Սարգսյանին

Փետրվար 08,2013 00:01

IMG_0697Բանաստեղծուհի, գիտնական եւ հավաքարար տիկին Ասյան գրառումներ է կատարել՝ քարոզչական տախտակներին

Մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ նախատեսված է նախագահի թեկնածուների քարոզչական ցուցապաստառները փակցնել, վաստակավոր հավաքարարուհի ներկայացած մի կին՝ Ասյա Ասլանյանը, տարբեր բովանդակությամբ նամակներ է գրում՝ քննադատելով գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակի վերջում էլ դնում է իր ստորագրությունը: Հավաքարարուհին կոչ է անում համախմբվել, թե ինչի շուրջ՝ այնքան էլ պարզ չէ: Գրառման համաձայն՝ «Թուրքը սրով վտարեց հայրենիքից, Ստալինը՝ աքսորով, Սերժ Սարգսյանը՝ ծանր հարկերով»:

Ի դեպ, այս օրերին՝ մահափորձից հետո, մայրաքաղաքում շատ ցուցատախտակների վրա փակցված Պարույր Հայրիկյանի պաստառները պատառոտված են, ինչն արգելվում է անել, եթե թեկնածուն դուրս չի եկել ընտրապայքարից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728