Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆին պատվիրակները՝ Մանկավարժականում

Մայիս 25,2013 12:37

Աշխատանքային այցով Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Ֆինլանդիայի համալսարանների դասախոսների միության ներկայացուցիչները՝  տարբեր մասնագիտությունների գծով 12 դասախոս:Նրանք համալսարան էին  այցելել մանկավարժական կրթություն իրականացնող առաջատար բուհի գործունեությանը ծանոթանալու, ինչպես նաեւ փորձի փոխանակման համար: Կրթության որակի եւ հեռակա ուսուցման գծով ՀՊՄՀ պրոռեկտոր Տիգրան Այվազյանը դասախոսների եւ ուսանողների մասնակցությամբ ընդլայնված նիստի ընթացքում ներկայացրեց Մանկավարժականի կառուցվածքը, մասնագիտությունները, բակալավրիական եւ մագիստրոսական կրթական ծրագրերը, կրթական բազմապիսի ծրագրերի շուրջ այլ բուհերի, հատկապես՝ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ համագործակցությունը: «Մեկ այցն էլ բավական է բուհի հյուրընկալությունը նկատելու համար, սակայն առավել հաճելի է մեր ազգային դրոշը այստեղ տեսնելը»,- նշեց պատվիրակության ղեկավար Սեպպո Սաինիոն: Իր ելույթում վերջինս կարեւորեց դասախոսների եւ ուսուցիչների առաքելության բարձրացումը՝ օրինակ բերելով այդ ոլորտում Ֆինլանդիայի փորձը. «Դասախոսների մասնագիտական որակների, իրավունքների զարգացման տեսանկյունից մեզանում մեծանում է արհեստակցական միություններում նրանց ներգրավելու միտումը»:  Փորձագետը հավաստիացրեց՝ ինքնազարգացման, հետազոտական նոր հնարավորությունների ստեղծման եւ զարգացման, ինչպես նաեւ նոր համագործակցության տեսանկյունից Բոլոնիայի գործընթացի շրջանակում ներկայումս Ֆինլանդիայում կրթության ոլորտի միջազգայանցումը համարվում է առաջնային:Նիստի ընթացքում գործընկեր կողմերը դիտեցին Մանկավարժական եւ Ֆինլանդիայի համալսարանների մասին պատմող տեսաֆիլմ եւ պատկերային ներկայացում, որում առավել մանրամասն ներկայացվեց երկու համալսարանների գիտա-կրթական գործունեությունն ու տարբեր ոլորտներում վերջին տարիների ձեռքբերումները: Աշխատանքային օրվա ավարտին ֆին պատվիրակներն այցելեցին բուհի թանգարան, ինչպես նաեւ հյուրընկալվեցին Կուլտուրայի ֆակուլտետ, որի դահլիճում նրանց ողջունեցին Պարարվեստի բաժնի ուսանողները:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031