Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են սնանկ ճանաչված «Սթարի» 129 պարտատերերը

Հոկտեմբեր 18,2013 17:12

«Սթար» սուպերմարքեթներից տուժած 129 պարտատեր դատարանում ներկայացրել են իրենց պահանջները:

Ուսումնասիրելով պարտատերերի ցուցակը՝ հայտնի է դառնում, որ միայն «Պեռնո Ռիկար Արմենիա», «Երեւանի Գարեջուր», «Արտֆուդ», «Իջեւանի գինու եւ կոնյակի գործարան», Երեւանի «Շամպայն գինիների գործարան», «Օրանժ Արմենիա» ընկերությանն ու «Բորոդինո» պահածոների գործարանին միասին վերցրած «Սթարը» պարտք է 234 միլիոն դրամից ավելի գումար:
Aravot.am-ի հետ զրույցում «Սթար Դիվայդ» ընկերության սնանկության գործով կառավարիչ նշանակված Արման Սարգսյանն ասաց, որ գործընթացի այս փուլում հստակեցվել է միայն պահանջ ներկայացրած պարտատերերի ցանկը:

Համաձայն այդ ցանկի, «Սթարը» մի շարք գործարաններից, անհատ ձեռներեցներից, բանկերից, ապահովագրական ընկերություններից  բացի, պարտք է նաեւ պետական եկամուտների կոմիտեին: Նրա հարկային պարտավորությունները, համաձայն ՊԵԿ-ի ներկայացրած պահանջի, կազմում են մոտ 82 միլիոն դրամ:

«Սթարը» պարտք է նաեւ «Հայինկասացիա» ընկերությանը` 527 հազար 136 դրամ: Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա»-ին պարտքը կազմում է 44 հազար 477 դրամ, «Եվրոթերմ» ընկերությանը` 16 միլիոն 536 հազար 641 դրամ, «Չանախ» ՍՊԸ-ին «Սթարը» պարտք է  25 միլիոն 410 հազար 769 դրամ:

«Մանանա Գրեյն»-ը սուպերմարքեթների ցանցից չի կարողացել ստանալ իր մատակարարած ապրանքի դիմաց կուտակված 10 միլիոն 615 հազար 650 դրամը: Անհատ ձեռնարկատեր Արտակ Սաֆարյանին «Սթարը» չի վճարել 595 հազար 300 դրամ: «Բարի Սամարացի»-ին պարտք է մնացել 50 միլիոն 508 հազար 121 դրամ: 450 հազար դրամի պարտավորություն էլ «Սթարն» ունի «Պանորամա Էյեմ» ընկերության հանդեպ: Գագիկ Բոյախչյանին չի վճարել   4 միլիոն 320 հազար դրամ, «Թալգրիկ» ՍՊԸ-ին`  35 միլիոն 627 հազար 471 դրամ:

«Մեղրու պահածոների գործարան»-ի մատակարարած ապրանքի դիմաց սուպերմարքեթների ցանցը գործարանին պարտք է մնացել 1 միլիոն 452 հազար դրամ: «Արմեն Համիկ Եղբայրներ»-ին «Սթարը» պարտք է 105 միլիոն 265 հազար 789 դրամ, «Լեւոն եւ Լամարա» ՍՊԸ-ին`  14 6 հազար 727 դրամ, «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ին պարտքը կազմում է  21 միլիոն 288 հազար 638 դրամ: «Զոհրաբյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակին «Սթարի»  պարտքը կազմում է 3 միլիոն դրամ, «Հայփոստ» ընկերությանը չի վճարել 6 միլիոնից ավելի գումար, «Ջերմուկ Գրուպ»-ի մատակարարած ապրանքի դիմաց սուպերմարքեթը ընկերությանը չի վճարել 150 միլիոն 637 հազար 445 դրամ: «Թագուհի Կլեոպատրա»-ի ծառայություններից օգտվել եւ ընկերությանը պարտք է մնացել 6 միլիոն 279 հազար 494 դրամ:

Պարտատերերի ցանկի հստակեցումից հետո միայն ուսումնասիրություն կկատարվի, թե սնանկ ճանաչված «Սթարը» որքան գույք կամ այլ միջոցներ ունի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031