Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը նախնական տվյալներով բերման է ենթարկել 100-ից ավելի քաղաքացու, այդ թվում` Ժիրայր Սեֆիլյանին եւ Գարեգին Չուգասզյանին

Ապրիլ 30,2024 23:40

Ազգային ժողովրդավարական Բեւեռի կայքէջը տեսանյութեր եւ լուսանկարներ է հրապարակել անհնազանդության խաղաղ երթը ոստիկանական մեծաթիվ ուժերի կողմից ուժի կիրառմամբ ցրելու տեսարաններով։ Կայքը նաեւ  տեղեկացնում է, որ այսօր ըստ նախնական տվյալների բերման է ենթարկվել շարժման 100-ից ավելի անդամ եւ աջակից։

Տեսանյութ կա տեղադրված, ոստիկանության «Կենտրոն» բաժնի առջեւից, ուր մոտեցել են շտապօգնության երկու մեքենաներ, որոնցից առնվազն մեկը թիվ 1 կլինիկական հիվանդանոց է տեղափոխել Բեւեռի` բերման ենթարկված մեկ քաղաքացու։

Հերքվել է  Արա Պապյանին բերման ենթարկելու մասին տեղեկությունը։ Նա ազատության մեջ է, տանը։ Սակայն Ժիրայր Սեֆիլյանը դեռ գտնվում է ոստիկանության «Կենտրոն» բաժնում, իսկ Գարեգին Չուգասզյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930