Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Նոր աղանդ՝ Երևանում, համասեռամոլ աբեղա՝ Մայր Աթոռում

Նոյեմբեր 13,2013 12:13

«Երևանում, Դավթաշենում Նազարեթ եկեղեցու անունը կրող նոր աղանդ է հայտնվել»,-այսօր «Ազդակ» մամուլի ակումբում հայտարարեց «ՄԵԼ» երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը:

Մանրամասնելով նոր աղանդի հետ կապված նորությունները՝ Սևակ Հովհաննիսյանը նշեց. «Թոմ Մարտիրոսյանը, չունենալով հոգևորականի մասնագիտություն, հանդիսանում է այդ աղանդավորական շարժման հոգևոր հովիվ: Աղանդը ունի հարյուրից ավելի հետևորդներ: Նրանք հավաքվում են Դավթաշենում, սեփական տան մեջ: Թոմ Մարտիրոսյանը ղեկավարած աղանդը «Կյանքի խոսք» աղանդի ճյուղերից է: Թոմը էլեկտրիկ է և շոու բիզնեսի հայտնիների համերգներին է մասնակցում»: 

Սևակ Հովհաննիսյանը նաև մանրամասներ ներկայացրեց Մայր Աթոռում աշխատող Հայր Հակոբ աբեղա Գրիգորյանի մասին, ով աշխարհիկ կյանքում հայտնի է Արման Գրիգորյան անունով: Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ նա համագործակցում է «Դոդ» մականունով հայտնի ոստիկանի հետ: Այնուհետև պատմեց. «Հայր Հակոբը նաև համասեռամոլ է, մենք ունենք նկարներ, որտեղ նա տղայի է կերակրում: Նա գումարներ է վերցնում քաղաքացիներից ու չի վերադարձնում: Մի աղջիկ դիմեց մեզ, ումից չորս հարյուր դոլարին համարժեք դրամ է վերցրել՝ ԱՄՆ-ից համակարգիչ բերելու համար, բայց ոչ համակարգիչ է ստացել, ոչ էլ գումարը: Մեկ ուրիշ անձ մեզ դիմել է, ով Հայր Հակոբին մեղադրում է մանկապղծության մեջ: Նա ինձ խնդրեց, ասաց, որ եղբոր համար գումար ուղարկեմ, դրանից հետո նա ինձ համար դարձավ անհասանելի ու գումարը չի վերադարձնում: Ասում է, թե վեցերորդ վարչությունը պոչիս է նստած, դրա համար չեմ կարող խոսել հեռախոսով: Նա ֆեյսբուքյան էջ ունի, որտեղ աղանդների դեմ պայքարողներին դեմ էր գրում: Իր մորաքույրը հիսունական է, նաև էլ է ժամանակին եղել այդ աղանդի անդամ: Նման հոգևորականները վարկաբեկում են մեր եկեղեցու անունը»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլերի են դիմելու, դիմելո՞ւ են ոստիկանություն: Սևակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Այսուհետ կհրապարակենք հայ առաքելական եկեղեցու այն հոգևորականների անունները, ովքեր մեր ունեցած տեղեկություններով զբաղվում են նման գործունեությամբ: Ես դիմել եմ ոստիկանություն, քրեական գործ է հարուցված, վաղը ինձ ու Հայր Հակոբին կանչել են առերեսման: Հիմա Արման Գրիգորյանը սպառնում է ինձ»:
Սևակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Հայր Հակոբը սովորել է ճեմարանում, գնացել է ԱՄՆ վերապատրաստվելու: Ու նաև ասաց, թե նա մուսուլմանական հագուստով ծեսերի է մասնակցել, որի իրավունքը չունի:
Սևակ Հովհաննիսյանը խոսեց նաև Սևան Աղաջանյանի ու Հայր Հակոբի կապի մասին, թե նրա անունով բանկից գումարներ է վերցրել և այլն: Այնուհետև անդրադարձավ Կոմայգու մաքրման հարցին. «Այդ աղջիկը, ում նկարահանել էին, ավելի շատ հոգեկան հիվանդ էր, քան մարմնավաճառ: Դա քաղաքական թեմա է, քանի որ իմ ունեցած տեղեկություններով այդ այգում ցանկանում են բիզնես հիմնել: Եթե այգին մաքրում են նույնասեռականներից, դա լավ է, բայց վատ է այն, որ այդտեղ բիզնես են դնելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Haynews.am-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Sevan Aghajanyan says:

    Մամուլում առկա խոսակցություններին և Սևակ Հովհաննիսյանի այսօր Ազդակ մամուլի ակումբում արված հայտարարությանը, թե ըստ տեղեկությունների ես համագործակցում եմ Հայր Հագոբի(Արման Գրիգորյան)-ի հետ:Չեմ ցանկանում նշել մնացածը հիմար հայտարարություներ մեր շարժման ու իմ անձի մասին:Ուղղակի հավելեմ սա զրպարատանք է,ոչ մի բան ավել, ինչոր մեկի թելադրությունը իմ հաշվին, Սևակի բոլոր ասածները անհիմն են և մեկը նրան ուղորդում է իրական պայքարողների դեմ:Հարցը այստեղ կայանում է նրանում այս երիտասարդը բոլոր իր հայտարարություններում, ասում է,որ իր ասածներ ըստ տեղեկությունների են,պարզ է դառնում, որ խուսափում է պատասխանատվությունից:Մենք անողոք ենք նրանց նկատմամբ, ովքեր փնովում են մեր գործը, հավասարեցնում են մեր գործը զրոյի՝ չունենալով դրա մասին գոնե չնչին գիտելիքներ:Ճիշտն ասած ինձ համար անընդունելի է ստել վիրավորելու նպատակով գաղափարը, տղամարդը այսպես ասած իրավունք չունի նման կերպ վարվի և խուսափի պատասխանատվությունից, դա, իմ կարծիքով կանանց մենաշնորհն է: Ես ծանոթ եմ քո նման մարդկանց կատեգորիային, ովքեր վիրավորելով դիմացինին փորձում են ինքնահստատվել, ձեզ թվում է թե դրանով դուք ավելի ուժեղ ու բարձր եք դառնում դիմացինից, քանի որ կարողացաք ինձ վիրավորել կամ նեղացնել, այնինչ իրականում դուք ավելի ցած իջաք:
    Փնովելու փոխարեն հիացեք:

    • evgenia says:

      спасибо за граммотный комментарий Севан Агаджанян наконец то кое что становиться ясно ! но неясно одно—- просто нужно промолчать ??? ИЛИ ЖЕ УЖЕ ПОРА РЕАГИРОВАТЬ НА ВСЮ ЛОЖЬ КОТОРАЯ ИЗЛИВАЕТСЯ НА ЛЮДЕЙ ! В ДАННОМ СЛУЧАЕ ПАРЕНЬ КОТОРЫЙ ЗАЩИЩАЕТ НАШУ ЖЕ ГРАНИЦУ ОКАЗАЛСЯ В ОЧЕНЬ НЕХОРОШЕМ ПОЛОЖЕНИИ ВЫ НЕ СОГЛАСНЫ ?? ВСЕ ЕГО ДРУЗЬЯ ВОЗМУЩЕНЫ !! НО ПОЧЕМУ ТО ЭТО НИКОГО НЕ ВОЛНУЕТ СПАСИБО

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Համասեռա-մոլ» անհատ չի կարող լինել: Ինչի դու «տարասեռա-մոլ» ես՞: Մարդ այդքա՜ն դատարկ,անտեղյակ ու անգրագետ չի լինի:Ամոթ է. 21-րդ դարն է:

    Իսկ ինչ՞ կապ ունի հոգևորականի (կամ անհատի) սեռական կողմնորոշումը: Այ ԿԵՂԾ հայրենասեր ջահել – այսօր ամբողջ աշխարհում (նաև Հայաստանում) հանցագործների և մանկապիղծների ՄԵԾ մասը տարասեռական/heterosexual են:

    Այսօր ամբողջ Սյունիքը ենթարկվում է ՀԱՆՔԱՅԻՆ ՏԵՌՈՐԻԶՄԻ.Սյունիքը ՄԱՀԱՆՈՒՄ է մեր աչքի առաջ:Իսկ էս ֆեյսբուքյան «անկախ» «աստղերը» սաղ օրը՝ կոմայգի-գենդեր,գենդեր-կոմայգի,կոմայգի-գենդեր,գենդեր-կոմայգի:Վե՜րջ տվեք-զզվեեեեցրիք արդեն:

    Էս ինչ՞ ասել է՝«այգին մաքրում են նույնասեռականներից»: Իսկ ՔԵ՞ Զ ով պիտի մաքրի Հայաստանից: Էն օրը էդ կուլտուրական աղջիկը պիտի կամերադ խփեր գլխիդ,որ հասկանայիր: Հոգեկան հիվանդը հենց ՔԵԶ պեսներն են :

    Նույնասեռականներն էլ Հայաստանում ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ հավաքատեղի ունենալու. իրենք էլ ՕՐԻՆԱԿԱՆ քաղաքացիներ են:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930