Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի պաշտպանի բողոքը մերժվեց (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2013 14:15
shant harutyunyan

ՀՀ քրեական վարչական դատարանը, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ,  լսեց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի բողոքը:

Դատարան չէին ներկայացել ոչ դատախազ Գեւորգյանը, ոչ քննիչը, սակայն դատարանը որեւէ խոչընդոտ չտեսավ բողոքի քննության համար: Բողոքը մերժվեց, որոշման հրապարակումը եղավ դռնբաց:

Ինեսա Պետրոսյանն ասաց, որ պահանջել է, որպեսզի իր պաշտպանյալը՝ Շանթը, նույնպես ներկա գտնվի բողոքի քննությանը, սակայն դատարանը մերժել է այն:

Հիշեցնենք, որ պաշտպանը բողոքարկում էր նոյեմբերի 19-ի որոշումը, որը կայացվել էր  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից եւ համաձայն  այդ որոշման՝ Շանթ Հարությունյանը տեղափոխվել էր հոգեբուժարան՝ փորձաքննություն անցնելու համար, 24 օր ժամկետով:

Ուշագրավն այն է, որ մինչ վերաքննիչ դատարանը կորոշեր դատական նիստի օրը, Շանթ Հարությունյանը հոգեբուժարան տարվելու 20-րդ օրը տեղափոխվել էր «Երեւան կենտրոն» ՔԿՀ:

Ինեսա Պետրոսյանն ասաց, որ դատարանից պահանջել է արձանագրել իրավունքի խախտման փաստը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մելիքսեթ says:

    … Քանի դեռ՝ այս անօրեն իշխանությունն է, և ունենք այսպիսի կողմնակալ՝ ՀՀ-ն համակարգ, ոչինչ՝ ի շահ հասարակ քաղաքացու արդարացի պահանջի, ՀՀ-ն դատարան կոչվածները՝ չի որոշվի, ունեմ՝ բազում փաստեր … հեռ. 093/90-77-93

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031