Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ժամանակ գոնե վոթսափով նամակներ էին գրում, հիմա միանգամից այս ամբիոնից հրահանգ է տրվում ուժային կառույցներին»

Օգոստոս 26,2026 17:12 Share

«Սահմանադրության փոփոխությունը փորձում են դատական համակարգի բարելավման սոուսով մատուցել, որովհետեւ հո չեն ասի՝ Սահմանադրություն ենք փոխում, որ Անկախության հռչակագիրը հանենք, որ հետո Տիգրանաշենը տանք»,- ԱԺ նիստում Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Մի քանի տարի առաջ ասում էր՝ իրավական հիմք չկա, հիմա պարզվում է՝ Տիգրանաշենը անկլավ է, բայց չի ասում, թե իրավական հիմքը որն է»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի վերաբերյալ գործին՝ Ագնեսա Խամոյանն ասաց․ «Ամենակարճ ճանապարհն է ընտրված, մի ժամանակ գոնե վոթսափով նամակներ էին գրում, ինչ-որ պրոցես էր գնում, հիմա էլ ձեւականություն չկա, միանգամից այս ամբիոնից ուղիղ եթերով հրահանգ ուժային կառույցներին։ Քաղաքական հետապնդում ու անձնական վրեժխնդրություն, այս երկու ձեւակերպումներն են բնորոշ նրան, ինչ տեղի է ունենում վերջին երկու օրերի ընթացքում»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31