Մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով ս.թ. Օգոստոսի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մինսկի և Ջրվեժի 10-րդ փողոցներում:
Մասնավորապես` Ջրվեժի 6-րդ – 10-րդ փողոցների խաչմերուկից մինչև Մինսկի – Արտեմ Միկոյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածը կհանդիսանա գլխավոր, իսկ Ջրվեժի 10-րդ փողոցը՝ երկրորդական:
Երևանի քաղաքապետարան


















































