«Մենք այստեղ նստած էինք, Նիկոլ Փաշինյանն այստեղ էր։ Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցն էր՝ «մեր ձեւով»։ Ու մեր աչքի առաջ Նիկոլ Փաշինյանը սկսեց SMS-ներ գրել։ Մեր աչքի առաջ դա տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանն SMS-ները գրում էր, ու գնաց՝ ինչ օրենք, ինչ իրավական պետություն»,- ԱԺ նիստում Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը (լուսանկարում)։
«Երկու օր առաջ էլ Լեւոն Քոչարյանի արդարացի հարցին հետեւեց Նիկոլ Փաշինյանի՝ այս ամբիոնից հրահանգն ամբողջ ուժային համակարգին, որ գլուխներդ պատին կտաք, եթե այս ամբիոնից հնչեցրածը դուք չիրականացնեք։ Եվ արդեն հստակ էր, որ առավոտյան մենք կհանդիպենք այն ամբողջ այլանդակությանը, ինչի ականատեսը եղանք երեկ»,- հավելեց Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գեղամ Մանուկյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով կալանավորվել է մի ամբողջ ընտանիք։ «Այսպիսի բան ոչ միայն անկախ Հայաստանում, այլեւ խորհրդային Հայաստանում չի եղել։ Երեկ դատարանի բակում տասնյակներով ոստիկաններ կային, գետինն էին մտել, մութ էր, ռիսկով կարողանում էին ասել՝ Մանուկյան, չգրված օրենք կա, ընտանիքի երկու անդամի չեն բռնում»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































