Լրահոս
Օրվա լրահոսը

 Այս ամենը այս տղաների եւ աղջիկների համար խոչընդոտներ են, որ ֆինանս կա, որ այդ ֆինանսը երակներով ուղղվում է հայերի ինքնությանը, հայերի իրավունքների պաշտպանությանը. Հովհաննես Իշխանյան

Օգոստոս 26,2026 15:05 Share

Փաստավավերագրող Հովհաննես Իշխանյանը Հայելի ակումբում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի հետ տեղի ունեցողը որակեց որպես քաղաքական բռնաճնշում։

«Այս ամենը կապված է նրա հետ, որ կառավարությունը մեզ ներկայացրել է միայն 2026/2031 թվականի ահաբեկչական ծրագիրը, սակայն չի ներկայացնում դրա հավելվածները, թե ինչեր են անելու։ Օրինակ, հավելված կա՝ խոչընդոտները, որոնք պետք է վերացվեն։ Նայում են, թե ով է խոչընդոտում ու այդ խոչընդոտները ահաբեկիչները պետք է վերացնեն։

Բնականաբար, Քոչարյանների ընտանիքը պանթուրքիզմի համար խոչընդոտ է, որովհետեւ այդ ընտանիքը Արցախի, Հայաստանի ամբողջականության եւ անկախության համար է պայքարում եւ իրենց ֆինանսական միջոցները դրան են ուղղվում։ Նույնը կարելի էր ասել Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, եկեղեցու եւ սփյուռքի մասին։

Հիմա, որ սփյուռքի նկատմամբ ատելություն են տարածում, ի՞նչն է պատճառը։ Սփյուռքը կազմակերպված այն օրգանիզմն է, որը, ասենք, ֆինանսական միջոցներ է հատկացնում՝ Հայաստանում հայի ինքնությունը պահելուն։

Այս ամենը այս տղաների եւ աղջիկների համար խոչընդոտներ են, որ ֆինանս կա, որ այդ ֆինանսը երակներով ուղղվում է հայերի ինքնությանը, հայերի իրավունքների պաշտպանությանը։ Հետեւաբար, դրանք պետք է կտրել։ Սովորական թուրքական տակտիկա, զարմանալու բան չկա։

Թուրքիան 100 տարի այդ բեռն իր ուսերին էր կրում։ Հիմա ասում են՝ եղբայր, հետո գալիս, մեր դիվանագետներին են սպանում, մեր մարդակեր էնվերներին են սպանում։ Եկեք հայերի ձեռքով անենք։ Եթե վերջում էլ հայերը կուզեն հաշվեհարդար տեսնել, ինչպես ՆԵՄԵՍԻՍ-ի ժամանակ, թող իրար կոտորեն։ Դա 21-րդ դարի «ափգրեյդ» եղած քաղաքականություն է»,-ասաց Հովհաննես Իշխանյանը։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31