Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեական գործի ու ձերբակալության մասին տեղյակ էր պահվել Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին, դրա համար Լեւոն Քոչարյանը խոսույթը սրեց»

Օգոստոս 26,2026 17:32 Share

ԱԺ նիստում Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը փորձեց հերքել, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է տալիս իրավապահ մարմիններին։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի վերաբերյալ գործին՝ Չախոյանն ասաց․ «Այս պրոցեսի մասին, որ տեղի է ունենալու քրեական գործ, ձերբակալություն, դրա մասին տեղյակ էր պահվել Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին։ Դրա համար էլ երկու օր առաջ վարչապետի ներկայությամբ Քոչարյան կրտսերը՝ Լեւոն Քոչարյանը վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ խոսույթը սրեց՝ վիրավորանքներ հնչեցնելով։ Հնչեց վարչապետի հայտարարությունը, որպեսզի հետո փորձեն դա մատի փաթաթան սարքել, ասել՝ այ տեսեք, եկավ ԱԺ ամբիոնից շատ ուղիղ հրահանգ տվեց իրավապահ համակարգին»։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Տարոն Չախոյանը հավելեց․ «Այս պրոցեսների մասին դուք նախօրոք տեղյակ եք եղել, ասեմ ավելին՝ ձեր երեխաներն այդ օրը պիտի տանը չլինեին, բայց իմանալով, որ իրավապահ համակարգը գալու է խուզարկության, ձեր երեխաները տանն են եղել։ Անգամ հասցրել էիք պլակատ պատրաստել ու տեղադրել եք՝ «բարի գալուստ, ԱԱԾ», որովհետեւ սպասում էիք։ Բայց այդ հարցում էլ պետք է ձեզ հիասթափեցնեմ՝ ձեզ ինֆորմացիա տվողների ձեռքերն էլ ենք կտրելու, իհարկե, օրենքով, ձեզ ծառայություն մատուցող իրավապահ համակարգի աշխատակիցներն օրենքի առաջ խստագույնս պատժվելու են»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31