Լրահոս
Օրվա լրահոսը

Միսաք Փաշիկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հունվար 27,2014 13:14

Գերմանիայում կայացել է ֆուլ կոնտակտ կարատեի Եվրոպայի առաջնություն: Դրան մասնակցել են 77 երկրներից մարզիկներ: 80 կգ քաշային կարգում հանդես է եկել ծագումով Տավուշի մարզի Կողբ գյուղից, 30-ամյա Միսաք Փաշիկյանը: Նա հաղթել է 5 մրցակիցների , հունվարի 26-ին՝ պարտվել եզրափակիչ մենամարտում:

Ինչպես մեզ հայտնեցին Միսաքի հարազատները, նա հանդես է եկել Ռուսաստանի դրոշի ներքո:

Նշենք, որ Միսաքը  7 տարվա ընդմիջումից հետո 7-8 ամիս առաջ է մեծ սպորտ վերադարձել: 2000 թվականին Լոս -Անջելեսում Միսաք Փաշիկյանը հռչակվել է կարատեի աշխարհի կրկնակի գավաթակիր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031