Լրահոս
Օրվա լրահոսը

30 տարվա ոստիկանը քննադատում է համակարգը. «Անմակարդակ են»

Հունվար 27,2014 22:29

Ոստիկանության երեսուն տարվա աշխատակից, նախկին տեղամասային տեսուչ, հետաքննիչ Ռուդիկ Ներսիսյանը պնդում է, այսօրվա ոստիկանները միայն արտաքին փոփոխություն են կրել, իսկ վարքով, նախկին ոստիկանի բնորոշմամբ «անմակարդակ» են:

«Այսօրվա ոստիկանները համակարգիչներով են աշխատում, ավելի սոլիդ հագնված ման են գալիս, բայց չեմ գտնում, որ այսօրվա ոստիկանն ունի առաջվա ոստիկանի հոգեբանությունը: Անմակարդակ են, այսինքն, առաջվա ոստիկանի պես սրտացավ ու  մտահոգ չեն քաղաքացու նկատմամբ: Եթե ինչ-որ հարց էլ  նկատում են, թողնում, հեռանում են մինչեւ բողոք չլինի, դիմում չլինի, իրենք չեն խառնվի, չեն օգնի: Ոստիկանի վարքում առաջընթաց չկա, առաջընթաց է պետք»,- Aravot.am-ին ասաց պարոն Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Գյումրի կատարած այցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ասել  է, որ,  ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում ոստիկանների վարքը փոխվել է, նրանք հիմա ավելի հանդուրժող են դարձել:

Մեր զրուցակից՝ նախկին ոստիկանն էլ շարունակեց՝ պնդելով, որ իր տարեկից ոստիկանները զարմանում են, որ քաղաքացիները դեռ հարգում են ոստիկանին. «Մենք՝ հներս, զարմանում ենք, որ ժողովուրդն այսօր էլի ինչ-որ մի տեղ  ոստիկանի համազգեստը հարգում է, ոստիկանի համազգեստին մարդը պետք է արժանի լինի: Էսօր ժողովրդի էդ հարգանքն էլ մնացել է էն հին ոստիկանի նկատմամբ, ով որ ժողովրդի հետ վարվելու ձեւ գիտի: Եթե ոստիկանը պետք է գործ  սարքելով առաջ գնա, էդ ոստիկան չէ: Ոստիկանը պարտավոր է պրոֆիլակտիկ աշխատանք տանի, հանցագործությունը կանխարգելող քայլեր անի, բայց էդ ամեն ինչը հիմա թողած, հետեւում են՝ ըհը ու գնում բռնում, որ նստացնեն, գործ սարքեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031