Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բոշյան. «Եվրոպան ոտքի է կանգնել եւ պայքարելու ենք միասին»

Փետրվար 12,2014 14:37

«Այլեւս որեւէ մեկը չի կարող ասել, որ Հայաստանը չի գիտակցում, թե Եվրամիության ղեկավարությունը  ինչպիսի հակաարժեքներ է մեզ պարտադրում»,- այսօր Ֆրանսիայի դեսպանատան առջեւ ասաց Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը:

Նրա հետ, դեսպանատան առջեւ, «Մենք դեմ ենք գենդերային այլասերությանը» պաստառներով գենդերային այլասերության դեմ բողոքող եվրոպացիներին սատարելու էին եկել 10 կազմակերպության ներկայացուցիչներ:

Արման Բոշյանի խոսքով՝ իրենց ոգեւորել են Եվրոպայի 7 մեծ քաղաքներում անցկացվող ցույցերը, որոնց կարգախոսն է՝ ոչ այլասերությանը տանող գենդերային տեսությանը:

Arman Boshyan

«Փաստորեն եվրոպացիք դեմ են այլասերիչ պարտադրանքներին Եվրամիության ղեկավարների կողմից: Այսուհետ համատեղ պայքարով կարող ենք հաղթել: Այն եվրոպացիներին, որոնք կողմ են ընտանեկան արժեքներին, ավանդապաշտ են՝ ողջունում ենք նրանց պայքարը: Եվրոպան ոտքի է կանգնել եւ պայքարելու ենք միասին»,- շարունակեց Բոշյանը:

Նրանք նաեւ իրենց նամակը թողեցին դեսպանատանը, որով  դատապարտում էին գենդերային այլասերությունը:

Մանրամասները՝ առաջիկայում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728