Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանություններն ամեն ինչ անում են, որ փախստականները լքեն իրենց հողերը». Մարիամ Ավագյան

Փետրվար 25,2014 15:00

Ադրբեջանական ԽՍՀ փախստականների համագումարը 2011 թվականի նոյեմբերի 11-ին ընդունել էր հայ փախստականների իրավունքների վերականգման մասին հռչակագիրը, որը ներառում էր հետեւյալ դրույթները. «Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականները իրավունք ունեն իրենց հայրենիքի ցանկացած հատվածում կառուցել քաղաք, որը նրանց միջազգային իրավունքի իրացման հնարավորություն կտա»:

Այս առիթով Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի նախագահությունն այսօր կլոր սեղանի ընթացքում ներկայացնում էր փախստականների համար կառուցվող նոր քաղաքի նախագիծը: Նախագահության անդամ Մարիամ Ավագյանը հայտնեց, որ քաղաքի կառուցման համար նախատեսված վայրը լինելու է ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող` ազատագրված «Հակարի» կիրճի տարածքում.«Քաղաքը, կառուցումից հետո, կունենա մոտ 100,000 բնակչություն: Այն նախատեսված է լինելու միայն հայ փախստականների համար: Մենք այնտեղ պատկերացնում ենք քաղաքաբնակ ադրբեջանահային բնորոշ քաղաքային միջավայրի ստեղծում»:

Մարիամ Ավագյանի խոսքերով՝ քաղաքը պետք է ունենա մոտ 20 քառակուսի կմ տարածք, որտեղ հնարավոր կլինի նաեւ զբաղվել գյուղատնտեսությամբ: Նա նշեց, որ իրենց միությունը հանդիպել է նաեւ Իրանի դեսպանատան հետ.«Հանդիպման ընթացքում առաջարկներ են քննարկվել՝տարածքում ժանակակից եւ էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներով նավթաքիմիայի զարգացումն ապահովելու մասին: Սակայն մեր իշխանությունները, ինչպես միշտ, ուշանում են եւ չեն արձագանքում այս հարցին»:
Տիկին Ավագյանը ասաց, որ քաղաքի կառուցման ֆինանսավորումը ապահովելու են արտերկրում ապրող ադրբեջանահայ մեծահարուստները, իսկ նախագծի հաստատողը իշխանություններն են, որոնք դեռեւս ոչ մի արձագանք չեն տվել.«Մենք անցած տարի դիմել ենք ԼՂՀ իշխանություններին ՝ ծրագրի հաստատման համար, սակայն մինչեւ օրս պատասխան չենք ստացել: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ փախստականները լքեն իրենց հողերը: Միայն ոտնահարում են փախստականների իրավունքները»:
Վերջում Մարիամ Ավագյանը բողոք հայտնեց, որ 2013 թվականի հոկտեմբերին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նախագահության կազմակերպած կլոր սեղանի ընթացքում որոշում էր ընդունվել՝ ԱԺ-ում ձեւավորել հայ փախստականներ հիմնախնդիրների շուրջ հայեցակարգի մշակման համար հանձնաժողով: Սակայն ԱԺ-ն այս ուղղությամբ դեռեւս ոչ մի քայլ չի ձեռնարկվել, իսկ նախագահության բազմաթիվ հարցումներին տրվել են անորոշ պատասխաններ:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728